16:30 11.12.2019
Անցած շաբաթվա ընթացքում «Ռոմայի» ֆուտբոլիստներն այցելել են Հռոմի տարբեր հիվանդանոցներ, դպրոցներ և այլ վայրեր, որտեղ հանդիպումներ են անցկացրել ակումբի երկրպագուների հետ: Երեկ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ակումբակիցներ Նիկոլո Ձանյոլոյի և Մարկո Անտենուչիի հետ Հռոմի Սանտա Մարիա դել Ռեդենտորե Տոր Բելլա Մոնակա եկեղեցում հանդիպել են երկրպագուների հետ: Հենրիխը ելույթ է ունեցել […]
16:27 11.12.2019
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթե ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը: […]
16:02 11.12.2019
Քիչ առաջ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարքարանում էին հավաքվել համայնքային 103 պատվիրակները և 17 հոգևորական պատվիրակները։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Սագօ Արեանը Ստամբուլից: 102 ձայնով Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս տարիներ շարունակ զբաղեցրել է Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։
15:52 11.12.2019
ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է այդ գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ա. Մակինյանի բողոքը: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, վերջինիս հիմքում դրվել է ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է […]
15:18 11.12.2019
Համացանցում տարածված սկանդալային տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ պարզ է նաև, թե երբ է տեղի ունեցել այդ դեպքը: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չեն հայտնում: Հիշեցնենք, որ մահակով ցուցմունք կորզող 3 ոստիկաններից 2-ը հրավիրվել էին ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
15:14 11.12.2019
«Մեծագույն հարգանք կունենամ այն մարդկանց նկատմամբ, ովքեր կընդունեն մեր մեկնած ձեռքը, դատական իրավիճակի այդ լուծումը ընդունելի կհամարեն»,- ԱԺ ճեպազրույցում բարձրաձայնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանը: Իսկ «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Ընդունում ենք, չէ՞, որ ճգնաժամ գոյություն ունի: Հրայր Թովմասյանին հերթական անգամ հնարավորություն է տրվում ճգնաժամը հաղթահարելու»,- նշեց պատգամավորը: Նա ավելացրեց, որ Թովմասյանը դա ինքնուրույն պետք […]
15:06 11.12.2019
Ինչո՞վ է պայմանավորված օրենքի նախագծով գիտական աստիճանավորման երկաստիճան համակարգից մեկ աստիճանի անցնելու դրույթը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Գիտությունների թեկնածու» սահմանումը միջազգային ասպարեզում, մասնավորապես, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, որի մասն է կազմում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, առաջացնում է թյուրըմբռնում, քանի որ այդ անվանումը նշում է որակավորման արդեն իսկ […]
15:06 11.12.2019
Նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային […]
14:57 11.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչը, հանդիսանալով հիշյալ […]
14:44 11.12.2019
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Եվ ընդհանրապես, հեռախոսով խոսացեք միայն երբ թելադրում եք, թե քանի կիլո գազար ա պետք առնել։ Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով, որ ձեզ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Կադաստրը, ԴԱՀԿ-ն, «Նուպագաձին» չգաղտնալսեն»,- նշել է նա:
13:38 11.12.2019
Գում-Գափուի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի Ստամբուլի տարբեր շրջաններից հարյուրից ավելի պատվիրակներ են եկել վաղ առավոտից, Ստամբուլից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Սագօ Արեանը: Նրա խոսքերով՝ այս պահին ժողովի մասնակիցները նախ պետք է ընտրեն կրոնական ժողովի անդամների, այնուհետև փակ քվեարկությամբ պետք է ընտրեն նոր պատրիարքի: Արեանը նշում է, որ Արամ Սրբազանի և Սահակ Սրբազանի համակիրների միջև […]
13:21 11.12.2019
Դեկտեմբերի 4-ին` ժամը 13:05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը` ժամը 12:00-ին, անհայտ անձը, ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից, 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է […]
13:20 11.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն դարձյալ մեղադրանքներ են հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձի համար: Լավրովը հերթական անգամ հերքել է միջամտության մասին տեղեկությունները և հայտարարել, որ կասկածի ալիքը պարզապես խլացրել է ԱՄՆ-ին: Պոմպեոյի հետ քննարկումների առանցքում եղել են նաև Ուկրաինայի և ռազմավարական հարձակողական զենքերի կրճատման ու սահմանափակման համաձայնագրի երկարացման հարցերը: Լավրովն […]
13:14 11.12.2019
Ամերիկյան IRI կազմակերպությունը հերթական սոցիոլոգիական հետազոտությունն է իրականացրել Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում։ Հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում պետական ինստիտուտներից, ինչպես և նախկինում, բանակի գործունեությունը գնահատվում է ամենադրականը։ Հարցվածների 91 տոկոսը, ըստ հետազոտության արդյունքների, դրական է գնահատում բանակի գործունեությունը, 8 տոկոսը՝ բացասական, 1 տոկոսը չունի պատասխան։ Բանակից հետո ամենադրական գնահատականի արժանացել է նախագահի աշխատակազմը՝ 82 […]
13:00 11.12.2019
Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու Սահակ Մաշալյանին: Կանխատեսվում է, որ հենց նա կընտրվի Պոլսո Հայոց պատրիարք: «Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ վերջին շրջանին կը […]
12:57 11.12.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հսկողություն արդյունքում՝ վարչության աշխատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս, այդ թվում` «Apple», […]
12:49 11.12.2019
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում այսօր քննարկվում էր ոստիկանության բաժինների մուտքերի, ելքերի մոտ, հարցաքննության և օպերատիվ հարցումների սենյակներում տեսախցիկներ տեղադրելու հարցը։ Այն դրական եզրակացություն ստացավ, բայց մեկ փոփոխությամբ։ Հանձնաժողովի պատգամավորներից երկուսը պնդեցին, որ օպերատիվ հարցման սենյակներում չի կարելի նման տեսախցիկներ տեղադրել, հակառակ դեպքում ականատեսների մեծ մասը կհրաժարվի ոստիկանությանը տեղեկություններ հաղորդելուց։ Ոստիկանության ներկայացուցիչները համաձայնեցին այդ […]
12:30 11.12.2019
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկման ժամանակ իմքայլական պատգամավորներ Տիգրան Կարապետյանը և Արմեն Խաչատրյանը տարակուսանք հայտնեցին ոստիկանության ներկայացրած նախագծի վերաբերյալ։ Հարցը մասնավորապես վերաբերում էր ոստիկանության օպերատիվ հարցումների սենյակներում տեսախցիկների տեղադրմանը։ Նրանք երկուսն էլ ասացին, որ դա կարող է խնդիրներ ստեղծել ոստիկանության աշխատանքում։ Արմեն Խաչատրյանը, որ նախկին ոստիկան է, ասաց, որ հիմա «առանց այն էլ […]
12:14 11.12.2019
Միջազգային Հանրապետական ինստիտուտը (IRI, International Republican Institute) Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի հետ համատեղ իրականացրել է հետազոտություն: Տվյալները հավաքվել են սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ը՝ դեմ առ դեմ հարցումների միջոցով, ողջ Հայաստանի տարածքում: Հարցումների անցկացման համար բնակավայրերն ընտրվել են պատահականության սկզբունքով: Հետազոտության միջոցով փորձ է արվել պարզել հանրության վերաբերմունքը Կառավարության աշխատանքին, բարեփոխումներին, տնտեսական վիճակին, ինչպես նաև պարզելու մեդիայի […]
11:48 11.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին: Նա խոսել է Մարտի 1-ի գործի քննության, հասարակության կողմից իր հասցեին հնչող մեղադրանքների, քաղաքական դաշտի ու Արցախի ընտրությունների մասին: Մարտի 1-ի քրգործը Քոչարյանը շինծու է համարել, ասել՝ այն չի կարող իրավական հեռանկարներ ունենալ, այդուհանդերձ նշել է՝ այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի […]
11:34 11.12.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ամանորյա միջոցառումների համար ծախսվող միջոցներին։ Նա շեշտել է, որ Ամանորի ծախսերը վերջին 2 տարիներին չեն ավելացել։ 2017 թվականին ծախսվել է 199 միլիոն 46 հազար դրամ, 2018-ին ծախսվել է 167 միլիոն 860 հազար դրամ, իսկ 2019-ին` 158 միլիոն 512 հազար դրամ։ Ըստ Վիրաբյանի` այլ հարց է, […]
11:24 11.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ խանդով է վերաբերվում այն հանգամանքին, որ ամանորյա տոներին գլոբալ երգերը և երաժշտությունն ավելի պոպուլյար են, քան հայկականը: «Ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ընդհանրապես, իմիջիայլոց, նաև ծննդյան տոնակատարությունների, և այս պրոցեսը շարունակվի այնքան ժամանակ, որ մեր գրած ամանորյա երգը նույնքան պոպուլյար լինի […]
10:52 11.12.2019
Սահմանադրական դատարանի դատավորները կկարողանան իրենց կամքով գնալ թոշակի մինչև պաշտոնավարման ավարտը։ Դրա դիմաց նրանք տարիներ շարունակ կստանան իրենց աշխատավարձի չափ կենսաթոշակ, և դա կտևի այնքան, որքան կտևեր նրանց պաշտոնավարումը։ Այս մասին նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ չնայած ընդդիմադիր խմբակցությունների դիմադրությանը։ Երեկ այս նախագիծն ընդունվել էր 83 կողմ, 33 դեմ ձայներով։ Այսօր ձայները բաշխվեցին այսպես․ Կողմ […]
10:47 11.12.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018 թվականներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ: Արձանագրվել են 2,103,987.7 հազ. (երկու միլիարդ հարյուր երեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր) դրամի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը […]
10:36 11.12.2019
Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը սկսվել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից Պատրիարքարանում են հավաքվել համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 աշխարհիկ պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։ Պատրիարքի աթոռի համար պայքարում է Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է, ով նախկինում […]
09:50 11.12.2019
Ամերիկյան Ջերսի-սիթիում հրաձգություն է կատարվել։ Հաղորդվում է 6 զոհի մասին, որոնցից մեկը՝ ոստիկանության աշխատակից։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ Նշվում է, որ սպանությունը քննող ոստիկանը մոտեցել է երկու կասկածյալների, որոնք կրակ են բացել ու սպանել նրան։ Այնուհետև նրանք բարիկադավորվել են խանութում ու մի քանի ժամ շարունակ փոխհրաձգություն իրականացրել իրավապահների հետ։ Ականատեսների վկայությամբ՝ հարյուրավոր կրակոցներ […]
09:27 11.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պարզաբանել է, թե որն է ամանորյա միջոցառումներին այդքան գումար հատկացնելու նպատակը։ «Կառավարությունը բավականին մեծ գումար է հատկացրել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար՝ մոտ 270 մլն դրամ, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար ենք մենք դա անում։ Կներեք արտահայտությանս համար, խնդիրը բացարձաապես ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու […]
09:11 11.12.2019
ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Չինաստանի 11 քաղաքացու, որոնք փորձել են ապօրինաբար մուտք գործել երկրի տարածք՝ կահույքի տարբեր մասերի մեջ թաքնված։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Սահմանապահները կանգնեցրել են Մեքսիկայից եկող բեռնատարը՝ կալիֆոռնիական Սան Դիեգո քաղաք մտնելիս։ Ներգաղթյալները թաքնված են եղել կահույքի տարբեր մասերում։ Նրանցից մեկին էլ հայտնաբերել են լվացքի մեքենայի մեջ։ Ներգաղթյալներից ոչ […]
23:48 10.12.2019
2020 թվականի ամռանը Հայաստանի և Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները կմրցեն իրար հետ: Երկու թիմերը ընդգրկված են փոքր երկրների Եվրոպայի առաջնության B խմբում: Ադրբեջանից բացի, խմբում մեր ընտրանու մրցակիցները կլինեն նաև Իռլանդիայի և Անդորայի հավաքականները: Հանդիպումները կկայանան հունիսի 28-ից հուլիսի 4-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում:
22:53 10.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ` 50-100 […]