23:48 10.12.2019
2020 թվականի ամռանը Հայաստանի և Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները կմրցեն իրար հետ: Երկու թիմերը ընդգրկված են փոքր երկրների Եվրոպայի առաջնության B խմբում: Ադրբեջանից բացի, խմբում մեր ընտրանու մրցակիցները կլինեն նաև Իռլանդիայի և Անդորայի հավաքականները: Հանդիպումները կկայանան հունիսի 28-ից հուլիսի 4-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում:
22:53 10.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ` 50-100 […]
20:48 10.12.2019
Բելգիայից հրաշամանուկ Լորան Սիմոնսը, որը պետք է 9 տարեկանում բակալավրի աստիճան ստանար, չի կարողացել դա անել, քանի որ բուհի ղեկավարության հետ տարաձայնություններ են եղել։ Նա չի կարողացել աշխարհի ռեկորդ սահմանել՝ դառնալով բարձրագույն կրթության ամենաերիտասարդ դիպլոմակիր, հաղորդում է «Интерфакс»-ը։ 2019-ի մարտին ընդունվելով Էյնդհովենի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ՝ հրաշամանուկը կես տարում դիպլոմային աշխատանք է գրել և պատրաստ էր այն […]
20:18 10.12.2019
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հայտնի է, որ բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների վերահսկման հետ կապված հարցերը, ինչպես նաև Սիրիրայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախատեսվում է նաև Ռուսաաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այն […]
19:23 10.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ քիչ առաջ ավարտվել է իր հրավիրած խորհրդակցությունը Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում ամանորյա միջոցառումների վերաբերյալ: «Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր, և, կարծես, այդ խնդիրը լուծվում է: Այնպես […]
19:18 10.12.2019
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի` ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ Շեկո մականվամբ 30-ամյա տղամարդը, […]
19:15 10.12.2019
Թուրքիայի գլխավոր շտաբում Հայաստանի դեմ ռազմական գործողությունների «Ալթայ» անվամբ ծրագրի առկայությունը ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը զարմանալի չի համարում: Նրա խոսքերով՝ զինված ուժեր ունեցող ցանկացած երկիր նախապատրաստվում է ռազմական գործողությունների, մշակում հարևանների հետ կապված ծրագրեր: «Կարծում եմ, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները միմյանց հետ կապված որոշակի ծրագրեր ունեն: Դժբախտաբար, տարածաշրջանը ամենախաղաղներից չէ, ուստի թուրքերի մոտ […]
19:04 10.12.2019
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս բարեմաղթանքների համար: Վանեցյանը գրել է, որ բարձր է գնահատում նրա ընկերությունը: «Հարգելի Ռամզան Ահմատի, թանկագի´ն եղբայր: Շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար: Բարձր եմ գնահատում ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել […]
19:01 10.12.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ հիմնադրամի տնօրենը 2016 թվականին Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի վերանորոգման համար հատկացված գումարներից հիմնադրամի դրամարկղից ելքագրել և […]
19:00 10.12.2019
Զամբիայի և Զիմբաբվեի սահմանագծին գտնվող Վիկտորիա ջրվեժի համար ուժգին երաշտի շրջան է: Թափվող ջրի ծավալների փոփոխությունը նորմալ երևույթ է՝ ջրվեժը սնվում է չոր սեզոնին ծանծաղող գետերից: Այդուհանդերձ, Վիկտորիան այս մասշտաբով չի ցամաքել անցած 25 տարում: Արդյունքում` ջրվեժը, ունենալով 1,4-ից 14 հազար մ³/վ ջրի ծախս, կիսով չափ ծանծաղել է: Դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում՝ սահմանային երկրների […]
18:52 10.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, ՀՀ հարկային օրենսգրքի 313.1 հոդվածի համաձայն, անհրաժեշտ է համագործակցել ՀՀ առևտրային որևէ բանկի հետ: ՊԵԿ «ՀԱՐԿԱՏՈՒ 3» էլեկտրոնային համակարգով հաշվառվող հարկ վճարողների հարկային պարտավորությունների գծով վճարումները վճարային քարտերի միջոցով իրականացնելու համար ՀՀ առևտրային բանկը կարող է իրականացնել այդ գործառույթը կոմիտեի կողմից սահմանված […]
18:41 10.12.2019
Գյումրիի քաղաքապետարանը դեռ չի ապամոնտաժել Թբիլիսյան խճուղում՝ նոր ավտոմաքսատան մոտակայքում, տեղադրված ապօրինի տաղավարները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի քաղաքապետարանն արձանագրել էր, որ տարածքում 15 տաղավար է տեղադրվել և բոլորն առանց թույլտվության։ Դրանք պատկանում են Գյումրիում հայտնի Զարգարյան եղբայրներին, բայց տաղավարները ապամոնտաժելու հարցում սեփականատերերի հետ համաձայնության չէին եկել։ Ապօրինի տաղավարները չտեղափոխելու դիմաց քաղաքապետարանը առայժմ կարող է […]
18:28 10.12.2019
Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը քշել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն արդեն մի քանի շաբաթ պատված է ծխով: Քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը համարվում է վտանգավոր: Թանձր ծխի […]
18:17 10.12.2019
Միացյալ Նահանգները 51,65 տոկոս դեպքերում մերժում է վիզայի տրամադրումը Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ԱՄՆ այցելել զբոսաշրջային կամ բիզնես նպատակներով (առանց աշխատանքի թույլտվության)։ Հայաստանն այս ցուցանիշով 145-րդ տեղում է աշխարհում։ Հայաստանի հարևաններից Ադրբեջանն ավելի բարվոք վիճակում է, մերժում ստանում է ադրբեջանցիների 25,43 տոկոսը։ Վրաստանն ավելի վատ վիճակում է, վրաստանցիների 63,85 տոկոսի այցերն են մերժվում։ […]
18:12 10.12.2019
«Միսս Հայաստան-2019» Լիանա Ոսկերչյանը, որը մասնակցում է հեղինակավոր «Միսս աշխարհ-2019» գեղեցկության միջազգային մրցույթին, մրցութային փուլում աչքի է ընկել «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցութային փուլում: Կանադայի, Ճամայկայի, Մալթայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների ներկայացուցիչների հետ հայ գեղեցկուհին հայտնվել է մրցույթի տաղանդավորների հնգյակում: Հայաստանի 20-ամյա գեղեցկուհին քանոն է նվագել: «Կայացավ «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը: Նախնական լսումների արդյունքում ավելի […]
18:02 10.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին:
17:46 10.12.2019
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության […]
17:08 10.12.2019
Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, ով տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը: Ինչպես հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ: Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է […]
16:57 10.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Քննարկումը ծավալվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, […]
16:22 10.12.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շրջայց են կատարել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը հայտնել է, որ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով Ռուսաստանի կողմից համաձայնություն կա: Նախարարը շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ առումով ինքնաբավությունը, այս տեսանկյունից Ատոմակայանի շահագործումը […]
16:05 10.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության և 2020 թվականի անելիքների մասին: Նա տեղեկացրել է՝ 2019 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թ. նույն շրջանի համեմատ դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Սա, ըստ վարչապետի, աստղաբաշխական թիվ է, այս ավելի գրված կտրոններով 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն […]
16:00 10.12.2019
1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում կայացավ անկախության մասին համահանրապետական հանրաքվեն, որի ընթացքում Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախ և ժողովրդավարական երկրում ապրելուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից: 15 տարի հետո նույն օրն ընդունվել է Արցախի Հանրապետության առաջին Սահմանադրությունը։ Անկախության և Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրը պատահական չէր ընտրված։ Դեկտեմբերի 10-ը նաև նշվում […]
15:42 10.12.2019
Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը մեծ գումարներ հատկացրել Ամանորի տոնակատարություններին: Այս հարցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ 2019 թ. արձանագրվել է զբոսաշրջիկների բավական մեծ հոսք ՀՀ-ում: Այն, որ Ամանորի գիշերը տեղի է ունենալու համերգ՝ Գորան Բրեգովիչի, որը տարածաշրջանում մեծ ժողովրդավարություն է վայելում և սիրված է, նպատակ ունի […]
15:40 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր […]
15:26 10.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ է հրապարակել հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի հետ կապված: «Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր […]
15:11 10.12.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 2009 թվականին որոշում է կայացված եղել, որ տասը տարվա ընթացքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց վարձակալության տրամադրվել կառավարության սահմանած […]
15:09 10.12.2019
Մահացել է Ռաֆայել Հարությունյանը ՝ Ռուսաստանի և աշխարհի առաջատար գիտնականներից մեկը, միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառի մասնագետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային էներգիայի անվտանգ զարգացման ինստիտուտի ներկայացուցիչը, որտեղ աշխատել է Հարությունյանը: «Մենք ցավով ենք ձեզ տեղեկացնելու, որ դեկտեմբերի 9-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ անվանի գիտնական Ռաֆայել Հարությունյանը: Հրաժեշտի ժամանակը և […]
14:45 10.12.2019
Time ամսագիրը հրապարակել է «2019-ի մարդ» կոչման հավակնորդների ցուցակը: Թեկնածուների թվում քաղաքական գործիչներ են, մարզիկներ, գործարարներ, ակտիվիստներ, գրում է The Hill-ը: Այսպիսով՝ այս տիտղոսը կարող են ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, Շվեդիայի դպրոցական էկո-ակտիվիստ Գրետա […]
14:34 10.12.2019
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արայիկ Խզմալյանը որպես խորհրդի անդամ […]