TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Հարկ վճարողներն azdarar.am կայքից կարող են ստանալ հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն. ՊԵԿ

12:48 10.12.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշման՝ հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն www.azdarar.am կայքում […]

̰
Եթե ՍԴ-ն մի քիչ նամուս ունենար, պետք է հրաժարական տար․ Սասուն Միքայելյան

12:30 10.12.2019

Սահմանադրական դատարանը դակել է նախորդ իշխանության ընդունած օրենքները, որոշումները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա ասաց, որ ինքը 3,5 տարի բանտում է անցկացրել, որից 1,5 տարին՝ «ԱԱԾ պադվալում»։ Սա, Մարտի 1-ի դեպքերը, հազարավոր մարդկանց արտագաղթը Միքայելյանը կապեց Սահմանադրական դատարանի գործունեության հետ։ «Սահմանադրական դատարանը, նախագահի գլխավորությամբ, եթե մի քիչ նամուս ունենար, […]

̰
Կներես, Արարատ ջան, ազգանունդ մոռացա․ Սասուն Միքայելյանը՝ Միրզոյանին

12:18 10.12.2019

Սասուն Միքայելյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ նախորդ խորհրդարանում ելույթ է ունեցել ցույցերի շրջանում ու ասել է, որ իրենք՝ նախորդ իշխանություններն են մարդկանց հավաքել փողոցում։ «Ասել եմ … ո´չ ես եմ հավաքել, ո´չ Նիկոլ Փաշինյանը, ո´չ Արարատը … կներես, ազգանունդ մոռացա, Արարատ ջան», – ասաց Միքայելյանն, ու դահլիճում ծիծաղ լսվեց։ Հեղափոխությունը, ըստ Միքայելյանի, տեղի է […]

̰
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

12:16 10.12.2019

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ղրիմի, Սևաստոպոլի և Ազովի ծովի ջրային ավազանի «Ռազմականացման խնդրի մասին» բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Կիևի կողմից ներկայացված այս բանաձևին կողմ է քվեարկել 63 երկիր: Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք դեմ են քվեարկել այս բանաձևի ընդունմանը: Հակառուսական բանաձևի ընդունման դեմ հանդես է եկել ևս 18 երկիր, որոնց […]

̰
Դպրոցներն էդ վիճակում են, որովհետև Դուք ստեղ նստած կնոպկա եք սեղմել․ Սիմոնյանը՝ Զոհրաբյանին

12:12 10.12.2019

ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների՝ իրար հետևած մի քանի քննադատական ելույթներին պատասխանելու համար ԱԺ ամբիոնին մոտեցավ Ալեն Սիմոնյանը։ Նա սկսեց Նաիրա Զոհրաբյանին պատասխանելուց․ ԲՀԿ պատգամավորը ցույց էր տվել գործող կիսաքանդ դպրոցների նկարներ ու ակնարկել, որ այդ դպրոցների համար կառավարությունը գումար չի գտնում, բայց ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու համար գտնում է։ «Այո´, դպրոցները էդ վիճակում են, […]

̰
Ես չեմ նկարել, սուտ բաներ մի´ տարածեք․ Դանիելյանը՝ Զոհրաբյանին

12:04 10.12.2019

Իմքայլական Համազասպ Դանիելյանն այսօր մոտեցավ ԱԺ ամբիոնին՝ պատասխանելու Նաիրա Զոհրաբյանի երեկվա պնդմանը, ըստ որի՝ Դանիելյանը նկարել է իր սխալ կայանած մեքենան և ուղարկել է իրավապահներին։ Դանիելյանն ասաց, որ ինքը չի նկարել, ինքը մասնակցել է քննարկմանը։ «Ես չեմ նկարել, սուտ բաներ մի´ տարածեք»,- ասաց Դանիելյանը։ Նա պնդեց, որ ինքը մասնակցել է քննարկմանը, քանի որ իր համար […]

̰
Մարդիկ պետք է դուրս գան «բուդ-արաղ-հարևանի տուն» եռամիասնության շրջանակներից. Հակոբ Կարապետյան

12:00 10.12.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ամանորյա ծախսերի համար քաղաքապետարանի հասցեին հնչող քննադատություններին: «Սահուն անցում ենք կատարում «ԿամԱԶ-ների» ու «շեյխերի» թեմաներից՝ դեպի Ամանորյա ծախսերի թեման։ Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700 000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք […]

̰
Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 մլրդ դրամ շրջանառու միջոց. Փաշինյան

11:52 10.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տնտեսական որոշ տվյալներ ներկայացնելով: «2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 միլիարդ դրամ: 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 95 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին […]

̰
«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել

11:35 10.12.2019

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված չարաշահումների մի շարք […]

̰
Հակադոպինգային պատիժը քաղաքական դրդապատճառ ունի. Պուտին

11:27 10.12.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում տեղի ունեցած «նորմանդյան ձևաչափով» բանակցություններից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշմանը: Համաձայն դրա՝ գործակալությունը ռուս մարզիկներին 4 տարով զրկել  է խոշոր մարզական միջոցառումների մասնակցելու իրավունքից:  Պուտինը այս որոշումը անվանել է օլիմպիական կանոնադրությանը հակասող, քանի որ համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեի կողմից կիրառված պատիժն ունի կոլեկտիվ բնույթ, ինչը […]

̰
Նախագահը նշանակում է արել

11:14 10.12.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահակ Օհանյանին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի. Սահակ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

10:58 10.12.2019

Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ «Մեծարգո պարոն նախագահ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետությունում նշվող եռատոնի՝ Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի […]

̰
Փարիզում Զելենսկին քիչ է մնացել՝ նստի Պուտինի աթոռին

10:24 10.12.2019

Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփոթել է տեղերը սեղանի շուրջ և քիչ էր մնացել՝ նստի ՌԴ ղեկավարի աթոռին: Այնուհետև Զելենսկին մեջքով է նստել լրագրողներին և սկսել բացել թղթապանակը: Այդ պահին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը նրան ձեռքով ցույց է տվել հետևի կողմում կանգնած լրագրողներին: Զելենսկին չի հասկացել, թե իրեն ինչ են ասում, և […]

̰
Զելենսկին անցել է ռուսերենին և ուրախացրել Մակրոնին․ ինչպես են ավարտվել «նորմանդական քառյակի» բանակցությունները

09:05 10.12.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «նորմանդական քառյակի» բանակցություններին հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ անցել է ռուսերենին։ Մամուլի ասուլիսն ուղիղ հեռարձակվում էր «NewsOne»-ի YouTube-յան ալիքով։ Կադրերում երևում է, որ երբ Զելենսկին անցնում է ռուսերենին, Մակրոնը սկսում է ժպտալ։ Մակրոնը դեկտեմբերի 9-ին «նորմանդական քառյակի» բանակցություններն արդյունավետ է համարել։ Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Յուլյա Մենդելը հայտնել է, որ Փարիզում «Նորմանդական […]

̰
ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել ու ձերբակալվել

08:04 10.12.2019

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել

23:39 09.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորած կալանավորված Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օհանջանյանի պաշտպան Արամ Վարդևանյանը. «Բացառիկ մասնագետ և միջազգային որակի դատավոր ունենք ի դեմս Վազգեն Ռշտունու: Սարգիս Օհանջանյանն այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց»։ Հիշեցնենք, […]

̰
Հայազգի Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

23:12 09.12.2019

Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։ 2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:39 09.12.2019

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Մահացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

22:15 09.12.2019

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը, ում անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով […]

̰
Ինչպես են ձերբակալվել ՊԵԿ պաշտոնատար անձինք. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

20:42 09.12.2019

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք։ Տեղեկացնենք, որ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ մաքսային […]

̰
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

20:24 09.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորել են ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ որպես մեր երկրի զարգացման ընթացքի և տեսլականի շուրջ մտքերի փոխանակության արդյունավետ հարթակ: Նախագահ Արմեն Սարգսյան– Պարոն […]

̰
Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

19:48 09.12.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ: Այսպես. պայմանագրով նախատեսված […]

̰
Իմ հայերեն անունը Միքայել է. Պիոտրովսկին ռուսական «Առաջին ալիքով» ցույց է տվել Երևանը

19:15 09.12.2019

Ռուսաստանի «Առաջին ալիքը» վավերագրական ֆիլմ է պատրաստել պետական «Էրմիտաժի» գլխավոր տնօրեն Միխայիլ Պյոտրովսկու մասին, որը դեկտեմբերի 9-ին դարձել է 75 տարեկան: «Պահապանը» («Хранитель») ֆիլմի նկարահանման մի մասը տեղի է ունեցել Երևանում, որտեղ 1944թ. ծնվել է անվանի ակադեմիկոսը: Ֆիլմում Պիոտրովսկին ցուցադրել է իր ծննդավայրը հին Երևանում: Նա խոսել է իր ընտանիքի մասին, որում միանգամից մի քանի […]

̰
Մանրամասներ բարձրաստիճան ոստիկանների մասնակցությամբ Ամուլսարի հարցով քննարկումից

18:58 09.12.2019

«Ամուլսարի պահապանների» խումբը «Ֆեյսբուքում» հայտարարություն է տարածել և հայտնել, որ դեկտեմբերի 9-ին Ջերմուկում տեղի է ունեցել ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավել բնակիչների միջև հանդիպում. «Ինչպես նախապես տեղեկացրել էինք նախատեսվող հանդիպման մասին, այժմ էլ տեղեկացնում ենք հանդիպման ավարտի և ընթացքի մասին։ Այսպիսով, այսօր` դեկտեմբերի 9-ին, […]

̰
Բնակչությունը պետք է իմանա՝ համատիրության վճարները պարտադիր չեն․ Մելքումյան

18:56 09.12.2019

Ազգային ժողովում համատիրությունների ոլորտի կանոնակարգումների փոփոխությունները քննարկելիս ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համատիրության վճարը պարտադիր վճար չէ։ Նա ասաց, որ պետք է նայել պայմանագրերը։ Մելքումյանը նշեց, որ համատիրությունների վճարները հիմնականում ծախսվում են աշխատավարձերի վրա ու երբեմն՝ «մի հատ լամպուշկա են փոխում»։ Պատգամավորն ասաց, որ եթե ծառայություններ չեն մատուցվում, ապա բնակիչը […]

̰
Բելառուսը բանակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների հարցի շուրջ

18:53 09.12.2019

Մինսկում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ն պետք է գիտակցի, որ զորավարժությունները կարելի է հաջողված անվանել, եթե դաշինքը հասկանա, որ Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցն է:

̰
Համատիրությունների վճարները կանուխ վճարելիս զեղչեր ենք նախատեսելու․Վահագն Վերմիշյան

18:47 09.12.2019

Կառավարությունում քննարկվում է համատիրությունների ոլորտի կարգավորման համապարփակ նախաձեռնություն, որի մասին այսօր Ազգային ժողովում որոշ մանրամասներ հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը։ Նա ասաց, որ ձևավորելու են հատուկ բանկային հաշիվներ, և ամեն բնակչի վճարումից հետո երևալու է, թե որ շենքի բնակիչները որքան գումար են վճարել։ Սա, ըստ պաշտոնյայի, թույլ է տալու արդար բաշխել ծախսերը։ Կոմիտեի նախագահը […]

̰
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին և գրավեց չորրորդ տեղը

18:42 09.12.2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 2 դասական պարտիաներից առաջինում հաղթել է նորվեգացի գրոսմայստերը, իսկ երկրորդում գրանցվել է ոչ-ոքի։ Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած արագ շախմատի երկու պարտիաներում գրոսմայստերները տարել են մեկական […]

̰
Ապօրինի ծառահատումներ Գյումրիի թիվ 20 դպրոցի տարածքում

18:40 09.12.2019

Գյումրիի Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տարածքում 11 հաստաբուն ծառ է հատվել։ Ծառերը կտրելու հանձնարարությունը տվել է դպրոցի տնօրինությունը: Տնտեսական գծով տնօրենի տեղակալը պարզաբանել է, որ ծառերը հատվել են, քանի որ դրանք թեքված են եղել տանիքի վրա, փակել են դասասենյակների լուսավորությունը, իսկ արմատներն այնքան խորն են եղել, որ վնասել են դպրոցի ցանկապատը։ Առանց թույլտվության […]

̰
Ծխողները պետք է դառնան «իզգոյ». Հրաչյա Հակոբյան

18:39 09.12.2019

Հակածխախոտային օրենքի նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր օրինակով բացատրեց, թե ինչ վիճակի մեջ պետք է լինեն ծխողները։ Նա ասաց, որ երբ մի անգամ մտել է օդանավակայանի՝ ծխողների համար նախատեսված սրահ, իրեն «իզգոյ» է զգացել։ Հակոբյանին հուշեցին, որ այդ բառը թարգմանվում է որպես վտարանդի։ Պատգամավորն ասաց, որ հիմա արդեն հազվադեպ է ծխում, բայց […]

̰
BACK_TO_TOP