TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա. 7 ամենավտանգված հուշարձան»-ի ցանկում

17:46 10.12.2019

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության […]

̰
Բժիշկները պայքարում են գետնանուշ ուտելիս շնչահեղձություն ունեցած փոքրիկի կյանքի համար

17:08 10.12.2019

Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, ով տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը: Ինչպես հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ: Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է […]

̰
Կառավարությունում քննարկվել են պետբյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր

16:57 10.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Քննարկումը ծավալվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, […]

̰
ՌԴ-ն համաձայնել է ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի ժամկետները երկարացնել

16:22 10.12.2019

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շրջայց են կատարել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը հայտնել է, որ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով Ռուսաստանի կողմից համաձայնություն կա: Նախարարը շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ առումով ինքնաբավությունը, այս տեսանկյունից Ատոմակայանի շահագործումը […]

̰
Աստղաբաշխական թիվ է. Փաշինյանը՝ ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության մասին

16:05 10.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության և 2020 թվականի անելիքների մասին: Նա տեղեկացրել է՝ 2019 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թ. նույն շրջանի համեմատ դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Սա, ըստ վարչապետի, աստղաբաշխական թիվ է, այս ավելի գրված կտրոններով 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն […]

̰
Դեկտեմբերի 10-ին Արցախի մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախ և ժողովրդավարական երկրում ապրելու. Արցախի ԱԳՆ

16:00 10.12.2019

1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում կայացավ անկախության մասին համահանրապետական հանրաքվեն, որի ընթացքում Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախ և ժողովրդավարական երկրում ապրելուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից: 15 տարի հետո նույն օրն ընդունվել է Արցախի Հանրապետության առաջին Սահմանադրությունը։ Անկախության և Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրը պատահական չէր ընտրված։ Դեկտեմբերի 10-ը նաև նշվում […]

̰
Ամանորի տոնակատարություններին մեծ գումարներ ուղղելը նպատակ ունի զբոսաշրջիկների հոսք բերել Հայաստան. Մակունց

15:42 10.12.2019

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը մեծ գումարներ հատկացրել Ամանորի տոնակատարություններին: Այս հարցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ 2019 թ. արձանագրվել է զբոսաշրջիկների բավական մեծ հոսք ՀՀ-ում: Այն, որ Ամանորի գիշերը տեղի է ունենալու համերգ՝ Գորան Բրեգովիչի, որը տարածաշրջանում մեծ ժողովրդավարություն է վայելում և սիրված է, նպատակ ունի […]

̰
Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը

15:40 10.12.2019

Դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր […]

̰
Ոստիկանությանը հանձնարարվել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի՝ Հայաստան տեղափոխումը

15:26 10.12.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ է հրապարակել հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի հետ կապված: «Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր […]

̰
Պետական սեփականություն հանդիսացող հողերը դարձյալ կարող են օտարվել համայնքի ղեկավարների որոշմամբ

15:11 10.12.2019

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 2009 թվականին որոշում է կայացված եղել, որ տասը տարվա ընթացքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց վարձակալության տրամադրվել կառավարության սահմանած […]

̰
Մահացել է Ռաֆայել Հարությունյանը ՝ Ռուսաստանի և աշխարհի առաջատար գիտնականներից մեկը

15:09 10.12.2019

Մահացել է Ռաֆայել Հարությունյանը ՝ Ռուսաստանի և աշխարհի առաջատար գիտնականներից մեկը, միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառի մասնագետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային էներգիայի անվտանգ զարգացման ինստիտուտի ներկայացուցիչը, որտեղ աշխատել է Հարությունյանը: «Մենք ցավով ենք ձեզ տեղեկացնելու, որ դեկտեմբերի 9-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ անվանի գիտնական Ռաֆայել Հարությունյանը: Հրաժեշտի ժամանակը և […]

̰
Time-ը ներկայացրել է «2019-ի մարդ» կոչման հավակնորդների ցուցակը

14:45 10.12.2019

Time ամսագիրը հրապարակել է «2019-ի մարդ» կոչման հավակնորդների ցուցակը: Թեկնածուների թվում քաղաքական գործիչներ են, մարզիկներ, գործարարներ, ակտիվիստներ, գրում է The Hill-ը: Այսպիսով՝ այս տիտղոսը կարող են ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, Շվեդիայի դպրոցական էկո-ակտիվիստ Գրետա […]

̰
Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր

14:34 10.12.2019

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արայիկ Խզմալյանը որպես խորհրդի անդամ […]

̰
Հակածխախոտային օրենքը ընդունվեց ոչ միաձայն․ ԼՀԿ-ն բացատրեց իր դիրքորոշումը

14:26 10.12.2019

Ազգային ժողովն այսօր ընդունեց ծխախոտային արտադրանքի իրացումն ու գովազդը, առհասարակ ծխելը սահմանափակելուն ուղղված օրենքը, սակայն քվեարկության արդյունքները միաձայն չեն։ ԼՀԿ խմբակցությունը և ԲՀԿ մեկ պատգամավոր դեմ քվեարկեցին նախագծին։ ԼՀԿ խմբակցության անունից Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դեմ են քվեարկում, քանի որ թեև կողմ են ծխելու դեմ պայքարին, բայց նախագիծն ունի թերություններ։ Գորգիսյանը ասաց, որ հուսով են՝ […]

̰
Ադրբեջանական կուտակումներ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում. Մարուքյանի գրառումը

14:20 10.12.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ադրբեջանական կուտակումներ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում: Մեկնարկեց ԵԽԽՎ-ի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձևի նախագծի ընդունման հարցը»:

̰
Վահե Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

14:14 10.12.2019

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ` Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Ծնվել է 1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր Կրթություն 2011 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում, 2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում, 2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման ինստիտուտի […]

̰
Հրայր Թովմասյանը՝ Ջորդանո Բրունո. ի՞նչ կլիներ, ըստ Զոհրաբյանի, եթե այրեին ՍԴ անդամներին

14:10 10.12.2019

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում Նաիրա Զոհրաբյանը պատկերացրեց, թե ինչ կլիներ, եթե պատգամավորներից մեկի ասածի համաձայն, ՍԴ անդամներին այրեինք խարույկի վրա, ինչպես ինկվիզիցիայի ժամանակներում էր։ «Ասենք պատկերացնում եմ․ Հրայր Թովմասյանը՝ Ջորդանո Բրունո, Արևիկ Պետրոսյանը՝ Ժաննա դ’Արկ, մոտավորապես ասոցիացիաներով»,- ասաց Զոհրաբյանը։ Պատգամավորի խոսքերով՝ այդ «հերետիկոսներին», որոնց պետք էր այրել, իշխանությունն առաջարկում է պարգևատրել […]

̰
ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակ առաջարկելու նախագիծն ընդունվեց

14:08 10.12.2019

Ազգային ժողովում ընդունվեց Սահմանադրական դատարանի վերաբերյալ օրենքը, որն առաջարկում է ՍԴ անդամների վաղաժամ թոշակի հնարավորություն տալ՝ պայմանով, որ ՍԴ այդ անդամները թոշակի ընթացքում ստանալու են նույնքան թոշակ, որքան աշխատավարձ ստանում են հիմա։ Ընդդիմությունը պնդում էր, որ սա  ՍԴ ներկա կազմից ազատվելու միջոց է, ու թեև իրենք ՍԴ ներկա կազմին չեն համակրում, բայց դեմ են նմանատիպ […]

̰
Մենակ Դո՞ւք կարող եք գալ ստեղ, միկրոֆոն ծռել, հա՞․ Գորգիսյանը՝ Սիմոնյանին

14:00 10.12.2019

Ազգային ժողովում ԲՀԿ և ԼՀԿ քննադատություններին պատասխանելիս իմքայլական Ալեն Սիմոնյանն ասել էր, որ պատգամավորները փորձում են ելույթներ ունենալ, միկրոֆոն ծռել, որ «Յութուբում» հայտնվեն։ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը քիչ անց պատասխանեց նրան։ «Եթե Ձեզ հետ համաձայն չենք, ուրեմն «Յութուբի» խնդի՞ր ենք լուծում։ Մենակ Դո՞ւք կարող եք գալ ստեղ, միկրոֆոն ծռել, հա՞»,- ասաց Գորգիսյանը՝ դիմելով ԱԺ փոխնախագահին։ Նա […]

̰
Չեխիայի հիվանդանոցներից մեկում կրակոցների հետևանքով վեց մարդ է զոհվել

13:52 10.12.2019

Առնվազն վեց մարդ է մահացել Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում կրակոցների հետևանքով: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Reuters  գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին: Ավելի վաղ, երկրի ոստիկանությունը հայտնել էր չորս զոհերի և երկու ծանր վիրավորի մասին: Հրաձգության հեղինակը որոնվում է: ČT: V ostravské nemocnici se střílelo. Na místě je zásahová jednotka. […]

̰
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացվեց

13:50 10.12.2019

Ազգային ժողովը միաձայն քվեարկությամբ երկարացրեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ դրա 6-ամսյա գործունեության ժամկետը հասել էր ավարտին, իսկ հանձնաժողովը չի ավարտել աշխատանքները։ Նախօրեին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, որ այս ընթացքում հանձնաժողովը ուսումնասիրել է պաշտպանության նախարարության տրամադրած 2684 էջ գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերել են հետախուզական, օպերատիվ կառավարման և այլ […]

̰
Նոր քննիչ հանձնաժողովի ստեղծումը ընդունվեց գրեթե միաձայն

13:48 10.12.2019

Ազգային ժողովն այսօր 97 կողմ և 2 ձեռնպահ ձայներով ընդունեց որոշում Ազգային ժողովում նոր քննիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ։ Ձեռնպահ ձայները «Իմ քայլը» խմբակցությունից էին։ Իսկ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնել են ԲՀԿ պատգամավորները։ Սահմանման համաձայն՝ հանձնաժողովը ստեղծվում է ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով։

̰
ԱԺ-ն միաձայն ընդունեց Չինաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու մասին օրենքը

13:45 10.12.2019

Ազգային ժողովի բոլոր երեք խմբակցություններից նիստին ներկա բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին երեկ քննարկված այն նախագծին, որով չեղարկվում է վիզային ռեժիմը Չինաստանի հետ։ Արդյունքում վավերացվեց այդ մասին ստորագրված համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները սովորական անձնագրերով Չինաստան այցելելիս պարտավոր չեն վիզա ստանալ և հակառակը։ Նույնպիսի միաձայն քվեարկությամբ ընդունվեց նաև «ԵԱՏՄ և Վիետնամի միջև մաքսային տեղեկությունների […]

̰
Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տվող նախագիծն ընդունվեց ԱԺ-ում

13:43 10.12.2019

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկությամբ ընդունվեց  նախագիծը, որով ոստիկանությանը թույլատրվելու է գաղտնալսում կազմակերպել ինքնուրույն։ «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցությունը՝ դեմ։ Գործող օրենքով ոստիկանությունը կարող է կասկածյալներին գաղտնալսել միայն ԱԱԾ-ին դիմելով։ Երկրորդ ընթերցմամբ այս օրենքի ընդունվելու դեպքում ոստիկանությունը կարող է ինքնուրույն և ԱԱԾ-ից անկախ իրականացնել գաղտնալսումներ։

̰
«Մալեուս մալիֆիկառում». Արարատ Միրզոյանի «կախարդական բառերն» ու «վհուկների» դեմ պայքարի մասին ակնարկը

13:42 10.12.2019

«Համառոտ ակնարկ «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստանի» վհուկների և մեր առաքելության մասին». այսպես վերնագրեց իր ելույթն ԱԺ-ում նախագահ Արարատ Միրզոյանը, որը դրանով փորձում էր արձագանքել ընդդիմախոսներին: Հիշեցնենք, թեժ քննարկում է ծավալվել ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու հարցի շուրջ: Որքան խոստումնալից էր ԱԺ նախագահի ելույթի սկիզբը, նույնքան անսովոր էր շարունակությունը, այսպես կոչված, «վհուկների դեմ» պայքարի […]

̰
Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

13:27 10.12.2019

83 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: РЕН ТВ-ի փոխանցմամբ` Յուրի Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում: Լուժկովը զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը 1992-2010 թվականներին:

̰
Կներեք, որ Ձեզ ատչոտ չենք տվել․ Զոհրաբյանը պատասխանեց իր հասցեին քննադատությանը

13:24 10.12.2019

Այն բանից հետո, երբ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում ցուցադրեց մի քանի կիսաքանդ դպրոցների պատկերներ ու ասաց, որ կառավարությունը գումար չի գտնում նրանց նորոգման համար, իմքայլական մի քանի պատգամավորներ սկսեցին տարբեր քննադատություններ հնչեցնել Զոհրաբյանի հասցեին։ ԲՀԿ պատգամավորը նախ` պատասխանեց Արփի Դավոյանին, որը նրան մեղադրում էր, թե կապտականաչ ջրիմուռների շրջանում Սևանից ջուր են վերցրել, սրտացավություն են ցույց տվել […]

̰
Ձեզնից յուրաքանչյուրը և՛ օրենքի, և՛ պետության, և՛ պետականության դեմքն է. նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

13:15 10.12.2019

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման Սարոյանի, Նարեկ Բեգլարյանի, Անի Աթանեսյանի, Ջոն Հայրապետյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու […]

̰
ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ 2 նոր վճիռ է հրապարակել. Tert.am

13:05 10.12.2019

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորին 1200 եվրո վճարել, հայտնում է Tert.am-ը: Հայցվորը՝ Կարինե Համբարձումյանը, հայցը ներկայացրել է 2011թ. hունիսի 27-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման պնդումով: Նշվում է, որ Համբարձումյանը ՄԻԵԴ դիմելու ժամանակ իր պատիժն արդեն կրելիս […]

̰
Դիլիջանում դարձյալ կրակել և սպանել են շների. ահազանգ

12:52 10.12.2019

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ևս մեկ դեպք է արձանագրվել Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկում: Այս մասին հայտնում է Econews-ը: «Էկո կայան» հյուրանոցն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է. «Ցավալի է, մեր ընդհանուր ընկեր Կազանը այսօր հրացանից սպանվել է անտառում երկոտանիներով, որոնք իրենց մարդ են անվանում»: Հյուրանոցից հայտնել են, որ լուսաբացին՝ ժամը 6-ի սահմաններում սպանված են հայտնաբերվել […]

̰
BACK_TO_TOP