18:47 09.12.2019
Կառավարությունում քննարկվում է համատիրությունների ոլորտի կարգավորման համապարփակ նախաձեռնություն, որի մասին այսօր Ազգային ժողովում որոշ մանրամասներ հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը։ Նա ասաց, որ ձևավորելու են հատուկ բանկային հաշիվներ, և ամեն բնակչի վճարումից հետո երևալու է, թե որ շենքի բնակիչները որքան գումար են վճարել։ Սա, ըստ պաշտոնյայի, թույլ է տալու արդար բաշխել ծախսերը։ Կոմիտեի նախագահը […]
18:42 09.12.2019
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 2 դասական պարտիաներից առաջինում հաղթել է նորվեգացի գրոսմայստերը, իսկ երկրորդում գրանցվել է ոչ-ոքի։ Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած արագ շախմատի երկու պարտիաներում գրոսմայստերները տարել են մեկական […]
18:40 09.12.2019
Գյումրիի Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տարածքում 11 հաստաբուն ծառ է հատվել։ Ծառերը կտրելու հանձնարարությունը տվել է դպրոցի տնօրինությունը: Տնտեսական գծով տնօրենի տեղակալը պարզաբանել է, որ ծառերը հատվել են, քանի որ դրանք թեքված են եղել տանիքի վրա, փակել են դասասենյակների լուսավորությունը, իսկ արմատներն այնքան խորն են եղել, որ վնասել են դպրոցի ցանկապատը։ Առանց թույլտվության […]
18:39 09.12.2019
Հակածխախոտային օրենքի նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր օրինակով բացատրեց, թե ինչ վիճակի մեջ պետք է լինեն ծխողները։ Նա ասաց, որ երբ մի անգամ մտել է օդանավակայանի՝ ծխողների համար նախատեսված սրահ, իրեն «իզգոյ» է զգացել։ Հակոբյանին հուշեցին, որ այդ բառը թարգմանվում է որպես վտարանդի։ Պատգամավորն ասաց, որ հիմա արդեն հազվադեպ է ծխում, բայց […]
18:31 09.12.2019
Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն է սկսվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցից հետո:
17:32 09.12.2019
Իտալական Corriere dello Sport պարբերականի հաղորդմամբ` «Ռոման» վերջնական որոշում է կայացրել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ: Ըստ աղբյուրի` հռոմեացիները պատրաստվում են հիմնական պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ և արդեն պայմանավորվել են «Արսենալի» հետ տրանսֆերային արժեքի հարցում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում է վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»:
17:30 09.12.2019
Комсомольская правда-ն հայտնում է, որ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դեկտեմբերի սկզբին ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: 74-ամյա Պետրոսյանի և 30-ամյա Բրուխունովայի ամուսնության մասին հայտնել են զույգի շրջապատից: Պետրոսյանն ու Բրուխունովան հանդիպել են մի քանի տարի առաջ: Տուլայից եկած աղջիկը նախ` զբաղվում էր Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքով, իսկ հետո, հանդիպելով Պետրոսյանին, նա կայքի […]
17:21 09.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Նա, մասնավորապես, նշել է. «Ողջունում եմ բոլորիդ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ կազմակերպված այս միջոցառմանը: 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և […]
16:52 09.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարյուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում դիտվել է 1953-ին, հատկապես Արարատյան դաշտում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 10-12 աստիճանով, իսկ գիշերային ժամերին ամսվա վերջին օրերին ջերմաստիճանը նվազել է մինչև -30 աստիճան ցրտի։ Հ․Գ․ Հարգելի մրսկաններ, բա որ նման բան լիներ, […]
16:42 09.12.2019
Ազգային ժողովում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարածած հայտարարությանը, որը կոչ էր արել Հայաստանի իշխանությանը` շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: «Մեր ծրագրերը մնում են նույնը, որևէ բան մեր ծրագրերում այդ հայտարարությունից հետո չի փոխվում: Իրենք բազմիցս կոչ են արել արագ լուծել ՍԴ ճգնաժամը, և այս հայտարարությունն էլ մենք […]
16:40 09.12.2019
Ազգային ժողովում հակածխախոտային նախագիծը ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը խնդրեց բոլոր պատգամավորներին թյուր տեղեկություններ չտարածել, թե որևէ տարիքում ծխելը կարող է օգտակար լինել։ Փոխնախարարն ասաց, որ որևէ դեպքում ծխելը օգտակար չի կարող լինել։ Ապա փոխնախարարը սարսռազդու տեսարաններ ներկայացրեց այն հիվանդություններից, որ առաջանում են ծխելու պատճառով։
16:35 09.12.2019
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մայրաքաղաքում գործող առողջապահական հաստատությունների կողմից բժշկական թափոնները ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչը զեկուցել է, որ թափոնների ոչնչացման հատուկ պայմանագրեր չունենալու համար բժշկական կազմակերպությունների նկատմամբ 21 վարչական վարույթ է հարուցվել: Շինհրապարակների կազմակերպման […]
16:22 09.12.2019
Հայտնի են Ռուսաստանի՝ ամենից շատ ալկոհոլ օգտագործող շրջանները՝ 2019թ. տվյալներով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ ցուցակը գլխավորում են Պրիմորիեի երկրամասը, Չուկոտկան և Նենեցյան ինքնավար շրջանը: Մոսկվան այս վարկանշային ցուցակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, Սանկտ Պետերբուրգը՝ 14-րդ: Ամենից սթափ շրջաններն են Չեչնիան, Ինգուշեթիան և Դաղստանը: Այս ցուցակի կազմման համար հիմք են ծառայել ալկոհոլային […]
16:09 09.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական […]
16:08 09.12.2019
Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն (WADA) դեկտեմբերի 9-ին կայացրել է Ռուսաստանին միջազգային խոշոր մարզական իրադարձություններին մասնակցելու իրավունքից չորս տարով զրկելու որոշում: Առաջարկությունը վերաբերել է Օլիմպիական խաղերին և աշխարհի բոլոր առաջնություններին, ներառյալ ֆուտբոլը և հոկեյը, հայտնում է WADA-ի մամուլի ծառայությունը: Բացի դրանից՝ Ռուսաստանն այս ընթացքում չի կարողանա դիմել միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: «Կոմիտեն առաջարկությունը միաձայն հաստատել […]
15:30 09.12.2019
Հակածխախոտային օրենքը մշակելիս ՀՀ առողջապահությունը հաշվի է առել նույնպիսի օրենսդրություն ունեցող այլ երկրների փորձը, բայց ոչ միայն հաջողված, այլև անհաջող փորձը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նա ասաց, որ թե որքանով է դրական ազդում այդ օրենսդրությունը, կախված է նրանից, թե ինչպիսի կարգավորումներ են ընտրվում։ Իսկ եթե հայկական օրենսդրության մեջ […]
15:16 09.12.2019
Թուրքիոյ Հայոց 85րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը՝ հոգեւորական պատգամաւորներու ընտրութիւնը տեղի ունեցաւ 7 Դեկտեմբեր 2019, Շաբաթ երեկոյեան։ 8 Դեկտեմբեր 2019, Կիրակի, իրականացաւ ընտրութեան երկրորդ հանգրուանը՝ աշխարհական պատգամաւորներու ընտրութիւնը Թուրքիոյ 6 քաղաքներու 37 ընտրաշրջաններուն մէջ միաժամանակ։ Զոյգ ընտրութիւնները եւս տեղի ունեցած են բաղձալի խաղաղ մթնոլորտի մէջ։ Ըստ ընտրութեան պաշտօնական համակարգչային արդիւնքներու, ուր առաջին անգամ քուէ գործածեցին […]
15:14 09.12.2019
Դեկտեմբերի 7-ին Երևանում մոտ տասնյակ դպրոցականների վիճաբանության ընթացքում դանակահարված պատանու վիճակը գնահատվում է բավարար: Կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ Երեկ տեղեկացրել էինք, որ դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է 16-ամյա տղայի դանակահարությամբ։
14:57 09.12.2019
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործով այսօրվա նիստում նախկին փոխնախարարը չընդունեց մեղադրանքը, իսկ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ ընդունում է մեղադրանքը՝ որոշակի վերապահումներով: Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետևյալ կարգը. նախ՝ հետազոտել քրեական գործի գրավոր ապացույցները, հետո` լսել վկաներին, այնուհետև ամբաստանյալներին: Պաշտպանական կողմը միջնորդեց այս փուլում, երբ […]
14:38 09.12.2019
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում է: Վերջինս հրավիրվել է հարցաքննության: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը ՀՔԾ-ից՝ Բեգլարյանը լրագրողների հարցերին չի պատասխանել: Վերջինիս փաստաբանը զրուցել է լրագրողների հետ, տեղեկացրել՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես […]
14:32 09.12.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, […]
13:59 09.12.2019
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Հայաստանում, պահանջում է վճռականություն, զգոնություն և հեռանկարային ռազմավարություն, պահանջում է կառուցել կայուն պետական հաստատություններ: Այս մասին դեսպանը նշել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: «Ես ողջունում եմ վարչապետի խոսքը՝ կապված կոռուպցիայի դեմ Հայաստանի հանձնառությանը՝ […]
13:50 09.12.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումին: «Ծածուկ օրենքի նախագիծ՝ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված: Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության […]
13:34 09.12.2019
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ. «Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի երեխաների և ծնողների հետ միասին մասնակցում ենք ջրային թերապիայի»։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/574702803322280?__xts__[0]=68.ARAQBlA6ve6oy0JsqciXrJ62qLE4C8xzk_M8rFKHC-qLmiexXrUlLxyWHuRgxvRradyK-mzH9NjUSgi6qaDDYoGGYxfmUAORkSMKR7MNEirpd4K5aV-6dx3jTVuDqzUT2DkeBHBWGCtkNL4W16Ej2d7ih2TGqgtgaTff1pQKAv2a8UyfZ8-9oCuazaM-VfG93qGFTSZZZ10BBnNqOxSCcE-Xf5eHin8BMDKq0N4nbBJVDGk5FgJgNaI5exzIrkZPvpLZFA23FOmvcW5D9yjHaA3Logd3Vvh6F1b61_pGm9EqyFKuFjtiTku2Kp0rR9sQhgKLs2A8she8yE90hP7CfhQ&__tn__=-R
13:28 09.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, հաղորդավար Սագօ Արեանը Ստամբուլից տեղեկություններ է հաղորդել Պոլսո պատրիարքարանի ընտրությունների մասին: Նրա խոսքերով` ընտրությունները տեղի են ունեցել 30 եկեղեցիներում, դրանց մասնակցել են բազմաթիվ մարդիկ: Քվեարկածների ընդհանուրը թիվը, ըստ նախնական տվյալների, 13 հազար է: Սագօ Արեանը զրուցել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ, որը նշել է, որ ժողովրդի այս մասնակցությունը ցույց է տալիս, որ […]
13:24 09.12.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն ծննդյան օրվա կապակցությամբ: «Հարգելի Միխայիլ Բորիսովիչ: Շնորհավորում եմ ձեր ծննդյան 75-ամյակը: Դուք ձեզ նվիրել բեղմնավոր գիտական, կազմակերպչական, սոցիալական աշխատանքին` արժանիորեն շարունակելով ձեր հոր` ակադեմիկոս Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու աշխատանքը: Ղեկավարելով «Էրմիտաժը»` Դուք զգալի անձնական ներդրում եք կատարում թանգարանի զարգացման, մեր պատմական, մշակութային, հոգևոր […]
13:20 09.12.2019
2018թ. ապրիլից հետո պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 14%-ով` այս տարվա սեպտեմբերին կազմելով 614 հազար 459 մարդ: Այս մասին գրառում է կատարվել կառավարության ֆեյսբուքյան էջում` գրառմանը կից այս լուսանկարը հրապարակելով.
13:14 09.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն ակտիվներից պետական սեփականության գույքը հանելու և օտարելու գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման […]
13:12 09.12.2019
Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը, ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով «1915.gov.tr» անվամբ կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, մեկնաբանելով նոր կայքի հիմնումը, ասել է. «Այս կայքը, հենվելով պատմական փաստերի վրա, […]