13:42 10.12.2019
«Համառոտ ակնարկ «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստանի» վհուկների և մեր առաքելության մասին». այսպես վերնագրեց իր ելույթն ԱԺ-ում նախագահ Արարատ Միրզոյանը, որը դրանով փորձում էր արձագանքել ընդդիմախոսներին: Հիշեցնենք, թեժ քննարկում է ծավալվել ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու հարցի շուրջ:
Որքան խոստումնալից էր ԱԺ նախագահի ելույթի սկիզբը, նույնքան անսովոր էր շարունակությունը, այսպես կոչված, «վհուկների դեմ» պայքարի թեմայով: Նա ասաց.
«Մալեուս մալիֆիկառում,
15-րդ դարում երկու Դոմինիկյան միաբանության աստվածաբաններ մի ձեռնարկ հրատարակեցին, որի վերնագիրն էր «Մալեուս մալիֆիկառում»`«Վհուկների մուրճը». պահանջ էր դրվում այդ ձեռնարկում անխափան պայքար ծավալել վհուկների դեմ:
30 տարի ՀՀ-ում ժողովուրդը սպասում էր, թե երբ էր հայտնվելու ուժեղ ձեռք, որը կսրբի, կտանի այն վհուկներին, որոնք կեղեքում են երկիրը, և ահա մի քաղաքական ուժ հայտ է ներկայացնում անել դա յուրովի, անել բաց ձեռքերով հեղափոխություն, արժանանում է ծաղրի, որովհետև մինչ այդ կար միտք, որ միայն զենքով է հնարավոր, կյանքն ապացուցեց, որ զենքով չի լինելու: Եվ այսօր այդ նույն քաղաքական ուժն ասում է, որ մենք քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ և հաստատելու արդարություն, էդպես չի լինում, պետք է բոլորին բռնել, տանել, լցնել բանտերը»:
Շարունակությունը՝ տեսանյութում:
20:40 07.08.2025
Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնիՀայաստանում հեռուստատեսության համար նոր էջ է բացվում: Այսուհետ հեռուստատեսային արտադրանքի վարկանիշի չափումներ միջազգային փորձով ընկերություն է իրականացնելու: Հիշեցնենք, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ հեռուստատեսային չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
20:25 07.08.2025
Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացելՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Լուդոգորեցն» ու «Ֆերենցվարոշը» գոլեր չեն խփել։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բացակայում էր այս հանդիպման հայտացուցակից։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Հունգարիայի ու Բուլղարիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բուդապեշտում։ ...
20:16 07.08.2025
Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունըՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի […] ...
19:54 07.08.2025
«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...
19:50 07.08.2025
Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...