23:44 30.11.2019
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+10C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+120C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-120C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-320C, առավելագույնը՝ +18…+220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի […]
23:27 30.11.2019
Համացանցում տարածվել են նոր տեսանյութեր՝ ապացուցելով, որ Ադրբեջանից մեծ թվով մարդիկ են գնացել Սիրիա և Իրաք՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման շարքում կռվելու: Նոյեմբերի 19-ին Թուրքիան արտաքսել է նրանցից շատերին, սակայն կան նաև ադրբեջանցի բազմաթիվ ահաբեկիչներ, որոնք կարողացել են խուսափել ձերբակալումից և վերադարձել են Ադրբեջան՝ այնտեղ ևս ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու: Մանրամասները՝ տեսանյութում։
23:08 30.11.2019
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքն ու կինը ևս միանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆլեշմոբին․ «Սիրելի ընկերներ, Մանեն և ես, միանալով համահայկական ֆլեշմոբին, մեր ընտանեկան բյուջեից «Հայաստան» Համահայկական հիմնադրամին ամսական 20 000 դրամ նվիրատվության հանձնառություն ենք կատարել։ Մարտահրավեր ենք նետում Տիգրան Ավինյան և Մարիամ Պահլավունի, Հայկ Խանումյան և Դիանա […]
21:34 30.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին և նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին […]
20:45 30.11.2019
Երեկ «Սև ուրբաթ» էր, ինչն ամեն տարի «նշանավորվում է» խցանումներով և խանութները գրոհող հազարավոր գնորդներով: CNN-ը ներկայացրել է օրվան բնորոշ խառնաշփոթը:
20:15 30.11.2019
Նախօրեին ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը հաստատվեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդպիսով վերջապես լուծում տրվեց մոտ երկու տարի տևած անորոշությանը: Սա կոնսենսո՞ւս է նշանակում, նաև այն, որ Հայաստանը դեմ չէր Ստանիսլավ Զասին: Թեմայի շուրջ է SHANTNEWS.am-ի տաղավարում Արտյոմ Երկանյանի քննարկումը:
20:01 30.11.2019
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային շրջայց են իրականացրել հյուսիսային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զորամասերում, եղել առաջնագծում, տեղերում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել այն բոլոր աշխատանքներին, որոնք ավարտվող բանակային տարվա ընթացքում իրականացվել են երկու […]
19:15 30.11.2019
Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի բարերարը դադարեցրել է ֆինանսավորումը, և կենտրոնը լուծարման եզրին է: Վերջին մեկ ամսվա ընթացքում համացանցում ու լրատվամիջոցներում այս թեմայի մասին բազմաթիվ, երբեմն իրարամերժ տեղեկություններ հայտնվեցին: «Թռչունյան տունը» գործում է արդեն 16 տարի: Այս ընթացքում այն պետության կողմից երբևէ չի հովանավորվել: Կենտրոնը ֆինանսավորվել է ամերիկահայ բարերարների հանգանակությունների շնորհիվ: Մայիս ամսին գլխավոր բարերար […]
19:07 30.11.2019
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը Գոհաբանության տոնի կապակցությամբ Instagram-ի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Հայաստան կատարած այցից և երեխաների մկրտության արարողությունից: Լուսանկարներին կից Քորթնին գրել է. «Անչափ շնորհակալ եմ, բառերով չեմ կարող արտահայտել»: https://www.instagram.com/p/B5bWlKDlTCv/
18:32 30.11.2019
Ստամբուլում մնացած հայերը վերադարձի ուղիներ են փնտրում: SHANTNEWS.am-ը թուրքական AtlasGlobal-ի մասին նոր տվյալներ է ներկայացնում: Մանրամասները` տեսանյութում:
18:05 30.11.2019
«Այս ամենը բխում էր մեր պայմանավորվածությունից, բխում էր մեր քաղաքականությունից, որ անհրաժեշտ է ձևավորել միջավայր: Եթե մենք աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել գործնական առաջընթաց, եթե մենք չունենք միջավայր: Սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել որևէ ճեղքում այս մեկ միջոցառումից»,- խոսելով Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխայցելությունների մասին` ասել է ՀՀ ԱԳ […]
17:50 30.11.2019
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է` ուրախ է, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն. «Շատ ուրախ եմ, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն, ում հետ մի քանի ամիս առաջ խոսել ենք Արցախի և Ուրուգվայի միջև համագործակցության […]
17:47 30.11.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում […]
17:25 30.11.2019
Քարտեզում ներկայացված են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը՝ երկրների ՀՆԱ ծավալների համեմատությամբ՝ ըստ տարիների։ 2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կազմել են 4,8 տոկոս։ Այս մասին տեղեկությունները այսօր տարածվում են Համաշխարհային բանկի տվյալներին հղումով։ Այս ցուցանիշով Հայաստանը առաջ է բոլոր եվրոպական երկրներից։ Նույնատիպ ցուցանիշներ Մերձավոր Արևելքում ունեն․ Քուվեյթ – 5,1 տոկոս, Լիբանան – 5,0 […]
17:00 30.11.2019
Շնորհակալ եմ վստահության համար և տալիս եմ իմ համաձայնությունը առաջադրվելու և մասնակցելու 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին: Ինչպես հաղորդում է News.am-ը, այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը: «Ես այս քաղաքական պայքարի մեջ եմ մտնում հանուն մեր ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության»,- ընդգծել […]
17:00 30.11.2019
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալ Հրաչիկ Պետրոսյանը նշանակվել է նոր պաշտոնի: «Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 2840-р հրամանով Հրաչիկ Աշոտի Պետրոսյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա «Ռոստեխ» պետական կորպորացիայում նշանակվել է թվային փոխակերպման գծով տնօրեն»,- ասված է «Ռոստեխի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: […]
16:51 30.11.2019
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ ևսը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մարտահրավերին. «Բարի լույս ու բարի «Լույս»։ Միանում եմ Համահայկական հիմնադրամին արվող հանգանակությունների մարտահրավերին, պարտավորվում ամսական 10.000 դրամ փոխանցել, ինչպես նաև մարտահրավեր նետում «Լուսավոր Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների` Կարեն Սիմոնյանին, Գևորգ Սիմոնյանին և Անի Սամսոնյանին»,- իր տեսաուղերձում ասել է Համազասպ […]
16:49 30.11.2019
Նոյեմբերի 25-ին Թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին, այդ թվում` Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Արդյունքում` բազմաթիվ ուղևորներ Երևանից Ստամբուլ և Ստամբուլից Երևան հասնելու խնդրի առջև են կանգնել: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, և խնդրի կարգավորման ուղղությամբ արդյո՞ք լուծումներ ունի Քաղաքացիական ավիացիայի կենտրոնը: Մանրամասները` տեսանյութում:
16:46 30.11.2019
Ի պատասխան նախօրեին հնչած հայտարարություններին՝ ՊԵԿ-ը հայտնում է, որ ոմանք իրենց անձնական և շատ դեպքերում անօրինական շահերը քողարկելով հանրային շահի ներքո` փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը: ՊԵԿ լրատվականի հաղորդագրության մեջ նշվում է. «Գյումրի քաղաքում գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման և հարակից ծառայությունների մատուցման ոլորտում: Ներմուծողները հնարավորություն ունեն […]
16:39 30.11.2019
«Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիան արդեն 10 տարի կազմակերպում է ամանորյա բարեգործական տոնավաճառ: Հասույթը ուղղվում է տարբեր սոցիալական ծրագրերի: Այս տարի տոնավաճառը կազմակերպվել է, որպեսզի գումար հատկացվի «ուղեղի կաթված» ախտորոշմամբ փոքրիկների ծնողների մասնագիտական կրթությանը: Բարեգործական տոնավաճառից ստացված հասույթը պետք է ուղղվի նաև ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրին և հաշմանդամների ստեղծագործությունների թվայնացմանը: Մասնակցել են Հայաստանում հավատարմագրված 13 դեսպանատների […]
16:25 30.11.2019
Հայազգի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը WBA Asia South-ի վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն։ Չեմպիոնական գոտու համար մենամարտը տեղի է ունեցել Մոսկվայում: 30-ամյա մարզիկը Տանզանիայի ներկայացուցիչ Կուլվու Բուշիրին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։
16:20 30.11.2019
Կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: […]
16:16 30.11.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ քաղաքապետը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող տարածքին առնչվող գործարք է իրականացրել ու դրա դիմաց ստացել աղբատար մեքենաներ։ Այս հարցով նա դիմել է ոստիկանություն: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ, ի պատասխան այս հայտարարությունների, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է վերջին օրերին մեծ աղմուկ […]
16:10 30.11.2019
ՀՀ կառավարությունը «Գյուղական տուրիզմի զարգացում՝ Կառավարության և ՄԱԿ-ի աջակցությամբ» վերնագրով տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները` տեսանյութում:
15:44 30.11.2019
Ադրբեջանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ թեմայի շուրջ «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը զրուցել է ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հետ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհուրդը նոյեմբերի 28-ին որոշում է ընդունել երկրի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, ցրելու մասին: Մանրամասները` տեսանյութում:
15:10 30.11.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «ֆեյսբուք»-ում մարտահրավեր է նետել Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևային: «Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու»,- գրել է նա: «Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիևան խոսել է իր երազանքի մասին ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է: Իհարկե, մեր […]
15:00 30.11.2019
Հակադոպինգային համաշխարհային գործակալության՝ Ռուսաստանի նկատմամբ սկսած գործընթացը ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անվանել է «կռիվ առանց կանոնների», նույնիսկ՝ պատերազմ: Եթե հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանին կարգավիճակից զրկելու որոշում կայացնի, ապա ռուս մարզիկները կարող են զրկվել միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից: Հակադոպինագային համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանի նկատմամբ վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերի 9-ին: Համաշխարհային հակադոպինգային գործակալության, այսպես ասած, համապատասխանության կոմիտեն նոյեմբերի […]
14:43 30.11.2019
Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը» շոուի «մենամարտեր» փուլը Իննա Սայադյանի համար չավարտվեց հաղթանակով: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը գրել էր, որ «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրիի ուշադրությունը գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Առաջինը պտտվել էր հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, հետո Սերգեյ Շնուրովը և ժյուրիի […]
14:27 30.11.2019
Պաշտպանության բանակից հայտնում են, որ նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]