12:38 14.11.2019
Նոյեմբերի 12-ին Իրանի նախագահ հասան Ռոհանին դարձել է 71 տարեկան: Իրանական ինքնաթիռի անձնակազմը ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ է մատուցել Իրանի նախագահին: Նա վերադառնում էր Յազդի և Քերմանի նահանգներից: Ինքնաթիռում արված լուսանկարները հրապարակվել են Իրանի նախագահի Twitter-ի պաշտոնական էջում: ۷۱ سالگی ? سورپرایزی در مسیر برگشت از سفرهای استانی کرمان و یزد؛ همراه با کادر زحمتکش […]
12:30 14.11.2019
Աղետի գոտում մնացել է 453 ընտանիք, որոնց նկատմամբ կառավարությունը պարտավորություն ունի բնակարան տրամադրել։ Այսօր այդ թիվը կիսով կրճատվում է, քանի որ 227 ընտանիքի կառավարության որոշում տրվելու են վկայագրեր, որոնցով նրանք կարող են բնակարաններ գնել։ «Մենք ունենք ռեալ շանս մյուս տարվա բյուջեով հատկացված միջոցներից այդ խնդիրը լուծել, ավարտել, վերջացնել», – կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի […]
12:17 14.11.2019
Հայտնի հայ մարզիկ, մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանել են Մոսկվայում: Նա 40 տարեկան էր: Աշոտի արյունոտ մարմինը հայտնաբերվել է երեկ երեկոյան Նախիմովսկի պողոտայում: Իր կարիերայի ընթացքում Աշոտը երեք անգամ դարձել էր մուայ թայի աշխարհի չեմպիոն, շուրջ 20 անգամ հաղթել էր բազմաթիվ այլ միջազգային մրցաշարերում: Բոլյանն իր բազմաթիվ տիտղոսներից բացի, մեկ բացառիկ […]
12:15 14.11.2019
Կառավարությունը մտադրվել է արագ լուծել Աղետի գոտու՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանի հարցը, և 2020 թվականի բյուջեում դրա համար նախատեսված է ավելի քան 3 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նախնական քննարկումների ժամանակ իրենք չէին կարծում, որ շատ ընտանիքներ կցանկանան բնակարանների շինարարությանը սպասելու փոխարեն վերցնել վկայագրեր ու պետական միջոցներով գնել […]
11:54 14.11.2019
Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի լարված հարաբերություն չկա: «Գագիկ Ծառուկյանն իմ քաղաքական ղեկավարն ա, իմ ավագ ընկերն ա, իմ մեծ ախպերն ա: Մեր մեջ ոչ մի խոսակցություն չէր կարա լիներ»: Մանրամասները` տեսանյութում:
11:53 14.11.2019
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։ Քաղշին կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․ 121 ընտանիք Լոռիում, 90 ընտանիք Շիրակում, 16 ընտանիք Արագածոտնում։ Նա նաև մանրամասնեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է, և իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել […]
11:52 14.11.2019
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Kazinform-ը: Այցի շրջանակներում Դարիգա Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախատեսվում են քննարկումներ հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական […]
11:45 14.11.2019
Թուրքիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020 Մ-19 որակավորման խմբային փուլը: Հենց առաջին խաղում էլ մեր պատանի ֆուտբոլիստները զիջել են տանտերերին: Թուրքիա-Հայաստան խաղն ավարտվել է խոշոր՝ 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականում միակ գնդակը խփել է Նարեկ Գրիգորյանը: Մեր հավաքականն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բուլղարիայի, Մոնտենեգրոյի, Թուրքիայի հասակակիցները: Խմբի մյուս խաղում Բուլղարիան 3-1 հաշվով […]
11:18 14.11.2019
Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Երեկ Գյումրի կատարած հերթական այցի ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Աշխատանքների ընթացքը գերատեսչության ղեկավարը գնահատել է բավարար ու հայտնել, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր։ Ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական […]
11:08 14.11.2019
Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոքրիկ դրվագ՝ Ազնավուր ընտանիքի առօրյայից: Տեսանյութում Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդան, դաշնամուր է նվագում և երգում, իսկ նրա կատարումը վայելողների թվում են շանսոնյեի որդին՝ Նիկոլան և իր ընտանիքը: «Խենթ ավանդույթները շարունակվում են: Ամեն ինչ լավ է: Ես Աիդային դրդում եմ երգել ինչ պատահի, քանի […]
10:01 14.11.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: […]
09:48 14.11.2019
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ մեկ-երկու անգամ բարևել ենք միմյանց՝ ընդհանուր միջոցառումների ժամանակ: Նրա այսօրվա ելույթին ծափահարում եմ և հայտարարում. Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է: Մթագնածությանը՝ հավիտյան ՈՉ: ՄԱՐԴ եղեք, ՄԱՐԴԻԿ»։ Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ […]
09:23 14.11.2019
Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլոու-Նատալ նահանգով հզոր պտտահողմ է անցել։ Այս մասին հայտնել է լրագրող Նաբիլա Շեյխն իր թվիթերյան էջում։ Պտտահողմն արմատախիլ է արել ծառեր, ավերել տներ։ Հաղորդվում է անհետ կորածների մասին, որոնց թիվը չի հստակեցվում։ Կա 3 զոհ։ Բազմաթիվ մարդիկ ստացել են ծանր վնասվածքներ, ոմանք զրկվել են վերջույթներից։ Տարածաշրջանում էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Տուժած շրջաններ են ուղարկվել […]
08:46 14.11.2019
Բլագովեշչենսկում գտնվող Ամուրի շինարարական քոլեջում ուսանողը կրակ է բացել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, տարածքը շղթայի մեջ է առնվել։ Ռուսական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել դեպքի վայրից։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10․00-ին (Մոսկվայի ժամանակով 04․00-ին)։ Նա համակուրսեցիների ուղղությամբ կրակ է բացել ենթադրաբար այն բանից հետո, երբ նրան հեռացրել են լսարանից ուշանալու համար։ Չի բացառվում […]
08:31 14.11.2019
Մեկ օրում Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածների զոհն է դարձել առնվազն 26 մարդ, ևս 80-ը վիրավորվել են։ Ընդհանուր առմամբ վերջին օրերին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարությանը։ Հիշեցնենք, որ Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումներն ինտենսիվ հարվածներ են փոխանակում այն բանից հետո, երբ […]
08:20 14.11.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել Patriot զենիթա-հրթիռային համակարգեր, եթե ԱՄՆ-ն առաջարկի շահավետ պայմաններ։ «Մենք կարող ենք հաղթահարել (ռուսական ԶՀՀ) С-400-ների և F-35-երի (ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ, որոնց արտադրության ծրագրից ԱՄՆ-ը դուրս է հրավիրել Թուրքիային՝ ռուսական սպառազինության գնման պատճառով) շուրջ […]
22:55 13.11.2019
ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման: Բողոքի ցույցին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
22:29 13.11.2019
«Ոչ ոք չի կարող ասել՝ ո՞ւմ կողմից է եղել վիրավորումը: Էնպիսի ժամ էր, որ եթե մարդը մարդուն չճանաչեր, չէր իմանա` ով է: Գագիկ Մկրտչյանը վիրավորումը ստացել է «արուժեյկա» կոչվող տարածքի մոտ, դռնից դեպի ձախ, էդ հատվածում: Հետո գնաց ներս` իր աշխատասենյակը: Մենք 2-3 հոգով մտանք էդ սենյակը, ասեցինք` դուրս արի, գնա, մի մնա էդ սենյակում, […]
21:48 13.11.2019
Նոյեմբերի 13-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը: Այնուհետև Արթուր Վանեցյանը հանդիպել է մեր թիմի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:27 13.11.2019
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։ Հափշտակել էին տարբեր տրամաչափի մի քանի հարյուր մետր խողովակ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատճառվել է 2 միլիոն դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած օպերատիվ […]
21:12 13.11.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատում) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո ևս մեկ այդպիսի նախագիծ շրջանառության մեջ է դրվել ամերիկյան խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում։ Եվս 2 սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին, այսօր միացել են այդ նախագծին աջակցող սենատորներին։ Նրանց թիվն այժմ ավելի քան 20 է։ https://www.facebook.com/ancagrassroots/photos/a.172324551858/10156961194571859/?type=3&theater Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում […]
20:53 13.11.2019
Եվրոպայի եռակի չեմպիոն Մել (Մելինե) Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանումը ֆինանսավորելու դեմ բարձրացված աղմուկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը էժանագիւն պրոպագանդա է համարում։ Նա այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ դա «լափամանից զրկվածների» պրոպագանդան է։ «Բոլոր կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրությունները կեղծածները չարիք են Հայաստանի Հանրապետության համար։ Ես նրանց թույլ չեմ տա Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ։ […]
20:36 13.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ երբ Մել (Մելինե) Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար պետական միջոցներից համաֆինանսավորում տրամադրելու հարց է եղել, ինքը դրանից տեղյակ չի եղել։ Տեղեկացել է միայն աղմուկ բարձրանալուց հետո։ Բայց այդ մասին ինքը սկսել է մտածել՝ ինչպե՞ս կվերաբերվեր, եթե նախապես իմանար այդ մասին։ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակ մտածել է, […]
20:22 13.11.2019
Նոյեմբերի 13-ին` տեղական ժամանակով ժամը 19:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:35-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի […]
19:53 13.11.2019
«Շանթը» հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերությունն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբն» այսօր ներկայացրել են հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության արդյունքները։ Սոցհարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում՝ ընդհանուր թվով 1200 բնակչի շրջանում: Պարզվել է, որ որպես տեղեկության ստացման հիմնական աղբյուր՝ համացանցն ու հեռուստատեսությունը հավասար մրցակից են: Հարցվածների մոտ 36 […]
19:25 13.11.2019
Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն: Ընթացքում Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը հարցրել է Հայաստանի հետ վիզայի ազատականացման գործընթացների մասին: «Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսեն այս տարի, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Համոզված ենք՝ մինչև վիզաների ազատականացման թեմայով գանք […]
19:24 13.11.2019
Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ արված «Հուզանք ու զանգ» բեմադրությունը մեկն է եղել այն 22 նախագծերից, որոնք ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, սակայն, նախարարությունը հիմա վերանայում է մոտեցումները, որպեսզի ներկայացվող ծրագրերի դեպքում ոչ միայն թղթի վրա գրվածով տեղեկանա բնույթի մասին, այլև վիզուալ պատկերացնի, թե […]