Տեղյակ չեմ եղել, բայց շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է Դալուզյանի մասին ֆիլմը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Տեղյակ չեմ եղել, բայց շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է Դալուզյանի մասին ֆիլմը․ Փաշինյան

20:36 13.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ երբ Մել (Մելինե) Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար պետական միջոցներից համաֆինանսավորում տրամադրելու հարց է եղել, ինքը դրանից տեղյակ չի եղել։ Տեղեկացել է միայն աղմուկ բարձրանալուց հետո։

Բայց այդ մասին ինքը սկսել է մտածել՝ ինչպե՞ս կվերաբերվեր, եթե նախապես իմանար այդ մասին։ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակ մտածել է, որ Դալուզյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է ու ռեկորդի հեղինակ։ Բայց Փաշինյանը նաև անդրադարձավ Դալուզյանի անձնական հարցին ու ասաց, որ նա ունի խնդիր, որը նորություն չէ, և նույնիսկ հայկական բանահյուսությունում բառ կա դրա վերաբերյալ։

Փաշինյանը բացատրեց, որ երբ Դալուզյանի այդ խնդիրների մասին այդ հարցը հայտնի է դարձել, նա ինքնասպանության եզրին է հասել ու որոշել է հեռանալ Հայաստանից։ Բայց ըստ Փաշինյանի՝ դա բժշկական խնդիր է և կարելի է լուծել, իսկ ֆիլմը հաստատ նկարահանվելու է՝ անկախ Հայաստանի ֆինանսավորումից։

«Այսինքն՝ մենք տենց ենք, հա՞, երբ մարդն իր վաստակով լրիվ համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար էն ծիծակ կոշիկներից է հագնում, մենք իրա հետ պրոբլեմ չունենք, բայց երբ ինքը խնդիր ունի, որ ինքը տառապանք ունի, և իր միջավայրում էդ տառապանքի կտրած վերքի մեջ անընդհատ աղ են լցնում, և ստիպում են իրեն, որ ինքը թողնի գնա, մենք խաչ ենք քաշում իր վրա»,- զայրացավ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ Հայաստանի մասին իր պատկերացումն այդպիսին չի, որ փառքի ժամանակ կողքին են, իսկ խնդրի ժամանակ խաչ են քաշում։

«Ես տեղյակ չեմ եղել, որ էդպիսի որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը», – ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP