11:39 11.11.2019
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է […]
11:04 11.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում: Ըստ այդմ՝ 2020 թ. ՀՀ պետական բյուջեի […]
10:50 11.11.2019
«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարվել է այդ կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով […]
10:19 11.11.2019
ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների ուսանողներն այսօր կրկին դասադուլ են անում ԿԳՄՍ նախարարի պաշտոնից Արայիկ Հարությունյանի ազատման պահանջով։ Դասերին մասնակցելու փոխարեն նրանք հավաքվել են իրենց ուսումնական մասնաշենքի մոտ և պատրաստվում են երթի։ Լրատվամիջոցներին ուսանողներից մի քանիսը բացատրեցին իրենց բողոքի ակցիայի դրդապատճառները։ Նրանցից մեկը նշեց, որ իրենց համար անընդունելի է Հարությունյանի որոշումը՝ բուհերում հայոց լեզվի, […]
09:12 11.11.2019
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նոր աշխատանք է առաջարկել Բոլիվիայի նախագահի պաշտոնը լքած Էվո Մորալեսին։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։ Սիմոնյանը նրան ժամանցային ոլորտի աշխատանք է առաջարկել, մասնավորապես ցանկանում է, որ Մորալեսը իսպանալեզու RT-ում աշխատի որպես հաղորդավար։ Նա օրինակ է բերել Էկվադորի նախկին առաջնորդ Ռաֆայել Կորեային, ով իսպանալեզու RT-ում հաղորդում է […]
09:00 11.11.2019
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել՝ կապված մասշտաբային անտառային հրդեհների հետ։ Համապատասխան հայտարարությունն իր թվիթերյան էջում զետեղեկել է նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը։ Նահանգի բնակիչներին կոչ է արվել պատրաստվել տարհանման և հետևել վթարային ծառայությունների հրահանգներին։ Արտակարգ դրություն հայտարարելու պատճառը եղանակային բարդ պայմաններն են, որոնք դժվարացնում են կրակի դեմ պայքարը, ինչպես […]
08:39 11.11.2019
Նոյեմբերի 10-ին իր հրաժարականի մասին հայտարարած Բոլիվիայի նախագահ էվո Մորալեսը հայտնել է իրեն ապօրինաբար ձերբակալելու հրամանի առկայության մասին։ Նրա խոսքով՝ իր տուն են ներխուժել ոստիկաններ, և նրանցից մեկը հայտարարել է, որ իրեն հանձնարարված է իրականացնել Մորալեսի ձերբակալությունը։ «Հանցագործների խմբերը հարձակվել են իմ տան վրա։ Հեղաշրջումը խարխլում է օրենքի գերակայությունը»,-գրել է Մորալեսն իր թվիթերյան էջում։ Ոստիկանապետ […]
08:27 11.11.2019
Բոլիվիայում անցկացվող բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Մորալեսի խոսքով՝ պաշտոնը լքելու որոշումն ինքը կայացրել է, որպեսզի հեղաշրջում իրականացրած ընդդիմության առաջնորդները դադարեն կրակի մատնել հասարակ մարդկանց տները։ Նա, սակայն, խոստացել է չհրաժարվել պայքարից։ Հրաժարական է ներկայացրել նաև փոխնախագահ Ալվարո Գարսիա-Լիներան, Սենատի ղեկավար Ադրիանա Սալվատերան, ինչպես […]
23:08 10.11.2019
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս ազգությամբ հայերի վրա չի տարածվում ՀՀ-ում վերջին 3 տարին պարտադիր բնակվելու պահանջը, չեն հանձնում ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
22:42 10.11.2019
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցեցին կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը հավաքելով 20-ական միավոր, հաղթողին որոշեցին թայ-բրեյքում: Շախմատիստներն անցկացրեցին երկու պարտիա` արագ մրցախաղում գրացվեց ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթեց Արոնյանը: Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում էին Ֆաբիանու […]
21:45 10.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող […]
17:30 10.11.2019
Սիրիայի հյուսիսում վերսկսվել են ռազմական գործողությունները Անկարայի դաշնակիցների և սիրիացի քրդական զինյալների միջև: Այդ մասին հայտնում է The National-ը: «Լայնածավալ բախումներ են սկսվել սիրիական ռեժիմի ուժերի և Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմնակից զինյալների միջև»,-ասվում է հայտարարության մեջ: Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել հրադադարի 8 խախտում, որոնք կատարվել են սիրիական քրդերի […]
15:32 10.11.2019
Այսօր Շուշիում կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը, հայտնում է artsakhpress.am-ը: Համագումարին ներկայացվել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Օրակարգում ընդգրկված էր նաև Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար նախագահի թեկնածուի առաջադրման, առաջադրված թեկնածուի կողմից ծրագրերի ներկայացման, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրությանը վերաբերող հարցերը: Իր խոսքում «Ազատ Հայրենիք» կուսակցության համահիմնադիր […]
15:10 10.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահի հետ Գորիսում հարգանքի տուրք ենք մատուցում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին»:
12:56 10.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Գորիսի Վերիշեն բնակավայրում կապիտալ բարեկարգման աշխատանքներ են տեղի ունենում 4-րդ դարի սբ. Հռիփսիմե եկեղեցու շուրջ: Այս եկեղեցին բացառիկ հուշարձան է»:
12:20 10.11.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը: Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի […]
12:10 10.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ շրջում է Գորիսում՝ ծանոթանալով քաղաքի շինարարական աշխատանքներին: Նա ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Գորիսը կունենա եւս մեկ թաղային մարզադպրոց. աշխատանքները՝ կառավարության համաֆինանսավորմամբ ընթանում են ողջ թափով:
11:28 10.11.2019
Ռումինիայում ավարտին է մոտենում Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը: Արագ շախմատի 9 պարտիաներից հետո շախմատիստները կայծակնային շախմատի 9-ական պարտիա են անցկացրել: Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին և Վլադիսլավ Արտեմևին, իսկ Անիշ Գիրիի, Անտոն Կորոբովի, Վիշվանաթան Անանդի, Լի Քուանգ Լիեմի, Շահրիյար Մամեդյարովի, Ֆաբիանո Կարուանայի և Սերգեյ Կարյակինի հետ ոչ-ոքի է խաղացել: Արոնյանն ունի 15,5 […]
10:48 10.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով: «Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր […]
22:13 09.11.2019
Չիկագոյի համալսարանի հետազոտողները հայտարարել են Անտարկտիկայում ծովային սառույցի ծավալի մեծացման վտանգների մասին: Այդ մասին գրում է Nature Geoscience-ը: Գիտնականները հիշեցրել են, որ Երկիրն արդեն մի քանի սառցե դարաշրջան է ապրել, և այժմ ընդմիջում է, որը մոտենում է ավարտին։ Թե ինչն է հաջորդ սառեցման հիմնական պատճառը, նրանք դեռ չեն կարողացել հաստատ ասել: Սակայն երկրաֆիզիկոսները ենթադրում են, […]
21:23 09.11.2019
Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Սա բավականին հստակ արտացոլված է ՊԲ շաբաթական կտրվածքով տրվող հաղորդագրություններում, իսկ իմ դեպքում, նաև նկատելի է շաբաթվա ընթացքում առաջնագիծ կատարած այցերիս ընթացքում։ Ճիշտ է՝ կրակոցները մեծամասամբ անկանոն բնույթի են, սակայն ակտիվ […]
20:40 09.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Արցախում ծառայող իր եղբոր՝ Աշոտ Փաշինյանի հետ նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքով Արցախ է մեկնել՝ մասնակցելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանյաց միջոցառմանը մասնակցելու:
20:27 09.11.2019
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին և 18-ին կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները։ Նախ սեփական հարկի տակ կընդունեն Հունաստանի ընտրանուն, ապա մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն Իտալիայի հավաքականի հետ։ Մեր ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրո-2020-ի վերջին տուրերի հանդիպումներին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Գևորգ […]
20:14 09.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախ գնալիս մի շատ ջերմ միջադեպ է տեղի ունեցել իրենց հետ։ «Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին: Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ […]
19:51 09.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում մտավորական Անդրանիկ Դագեսյանը խոսել է Լիբանանում տիրող վիճակի մասին: Նա նշել է, որ Բեյրութի մեջ կատարվելիքը կախված է դերակատարներից. «Սա վերջին 15 տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների կարևոր վիճակն է, սա կուտակումն էր և ժայթքումն էր: Վերջին 15 տարիների ընթացքում նոր սերունդ առաջացավ, որը պայքարում է»: Մանրամասները` տեսանյութում:
19:38 09.11.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր այցելել է Մետաքսի նախկին կոմբինատի տարածք` փնտրելու «Հին Երևանը», ավելի ճիշտ այն, ինչ մնացել է հին քաղաքի ապամոնտաժված շինություններից: Կենցաղային տարատեսակ թափոններից մինչև մեքենաների կմախքներ: Դժվար է ասել` ավելի շատ ա՞ղբ կա, թե՞ հին պատմություն ունեցող քարե շինությունների քարեր: Մանրամասները` տեսանյութում:
18:44 09.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը SHANTNEWS.am-ին պատմել է, թե ինչպես են Լոնդոնի այգեպանները զարմացել` համտեսելով հայկական հոնը: «Հայաստանից մասուրի թփեր տարա Լոնդոն և Լոնդոնից դուրս՝ մեր այգում, տնկեցինք թփերը, հոնի ծառը և փոքրիկ թթենիներ: Կլիմայական փոփոխությունների պատճառով էր երևի, միայն կարմիր թութը լավ աճեց ու հոնը: Անգլիացի այգեպանները, երբ առաջին անգամ տեսան, որ ես հոն եմ […]
18:37 09.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և հայտնել, որ Աշոտ Փիլիպոսյանի արշավախմբի հետ մասնակցել է Տարոնիկ գյուղի դամբարանաշարքի պեղումներին: «Մեր ոտքը խերով էր` մեր թվարկությունից առաջ մի քանի հազարամյակի հետաքրքիր հնածոներ պեղվեցին»,- գրել է պատգամավորը: