17:44 09.11.2019
Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ […]
17:37 09.11.2019
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր պսակադրվում է: Նա Շուշիի պարիսպի մոտից իր ապագա կնոջ հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»: Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ` մասնակցելու հարսանիքին:
17:34 09.11.2019
«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ փուլում է ծրագիրն ու ինչ աշխատանքներ են իրականացվում: Հիշեցնենք, որ խոսքն այն նախագծի մասին է, որը ներկայացվել է դեռևս 2005-ին, բայց մինչ օրս իրականացված չէ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ բաց երկնքի ու աղբակույտերի տակ, շարունակում են մնալ հին Երևանի ապամոնտաժված շինությունների քարերը: […]
17:19 09.11.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը, ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի հետքերով, մեկնել է դեպքի վայր: Մեր թղթակցի խոսքով՝ ձեռք բերված բոլոր տեղեկությունները ոչ պաշտոնական են, քանի որ տարածքը շրջափակված է, լրագրողները չեն կարողանում մուտք գործել ու ԱԺ հետնամասից նկարահանել: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ դեպքի վայրում է ԱԻ փոխնախարարը: Հրդեհը բռնկվել է ԱԺ հետնամասում գտնվող տանը, այնտեղից փոխանցվել է […]
16:53 09.11.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումները: ՀՖՖ-ին ուղարկված նամակում «Հոֆենհայմից» տեղեկացրել է են, որ պատճառն ազդրի մկանային վնասվածքն է, որի ապաքինման համար կպահանջվի առնվազն 2 շաբաթ:
16:23 09.11.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դեռ բաց է բանակցությունների համար, չնայած այն հանգամանքին, որ արդեն կատարել է միջուկային համաձայնագրից հրաժարվելու «չորրորդ քայլը»: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից և հիմա բանակցում ենք տարբեր կողմերի հետ, որոնք ցանկանում են պահել համաձայնագիրը: Մենք միշտ դռները բաց […]
16:16 09.11.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով հաղթել է «Քյոլնին»: Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Սարգիս Ադամյանը. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողը երկրորդ կեսի հենց սկզբից դուրս է եկել փոխարինման ու անմիջապես դարձել գոլի հեղինակ` հավասարեցնելով հաշիվը: Մրցավարի ավելացված ժամանակում հայ ֆուտբոլիստը 11-մետրանոց է վաստակել, որը հստակ իրացրել է Յուրգեն Լոկադիան։ […]
16:15 09.11.2019
Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության […]
15:42 09.11.2019
«Իսկ այսօր Շուշիում թեժ է լինելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դիջեյ Վակցինան՝ լուսանկար հրապարակելով: Նա, ամենայն հավանականությամբ, հրավիրված է Շուշի՝ մասնակցելու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ այսօր կայանալիք հարսանիքին: Արմեն Գրիգորյանի հարսնացուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանի զարմուհին է՝ Մանե Մինասյանը: Նա Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակն է: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյանի հարսանիքին […]
15:17 09.11.2019
Կայացել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը: Ստեղծման օրվանից հիմնադրամն օգնել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 18 տարեկան 240 երեխաների, նրանց բուժման համար հանգանակել ու տրամադրել շուրջ 270 մլն դրամ: Հերթական ընթրիքի նպատակն էր դոնորներին և գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերին աջակցած բարերարներին ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի մասին, ներկայացնել ապագա ծրագրերն […]
15:15 09.11.2019
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Բոսնիա և Հերցեգովինայի (նոյեմբերի 15-ին) և Հայաստանի (նոյեմբերի 18-ին) ընտրանիների հետ խաղերից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա՝ «Միլան», Ալեքս Մերետ՝ «Նապոլի», Սալվատորե Սիրիգու՝ «Տորինո», Պյերլուիջի Գոլինի՝ «Ատալանտա» Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի՝ «Լացիո», Էմերսոն՝ «Չելսի», Լեոնարդո Բոնուչի՝ «Յուվենտուս», Ջովանի Դի Լորենցո՝ «Նապոլի», Ալեսանդրո Ֆլորենցի, Ջանլուկա […]
15:02 09.11.2019
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը Հհ ԱԳ փոխնախարար և ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՑԹԻ ֆեյսբուքյան էջից: Փոլ Ռիչարդ Գալլագերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
15:00 09.11.2019
Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հարաբերական կայունությունը։ Այս մասին «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցությունների համար դրական մթնոլորտի ձևավորմանը։ Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքներին, Լավրովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի մասին հարցն ամենադժվարներից է։ «ԵԱՀԿ […]
14:46 09.11.2019
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայլիյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ «Լավ նորություն։ 2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր։ Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի […]
14:14 09.11.2019
Ben Bril Memorial մրցաշարում հայազգի բռնցքամարտիկ Ռաֆայել Հարությունյանը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը: Հարությունյանը, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթել է Դամինա Լեոնարդու Յապուրային: Ռաֆայել Հարությունյանը ծնվել է 1988 թվականին Սպիտակում, հիմա բնակվում և մարզվում է Հոլանդիայի Դեն Բոշ քաղաքում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ելույթ է ունենում 2013 թվականից, կարիերայի ընթացքում տարել է 13 հաղթանակ, կրել 3 պարտություն:
14:08 09.11.2019
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական վիճակին, սիրիական հարցի կարգավորմանն ու մի շարք այլ թեմաների: Անդրադառնալով հարցին՝ հայ-ռուսական հարաբերություններում կա՞ն արդյոք հարցեր կամ թեմաներ, որոնք իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը: «Իսկապես, 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին: Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները՝ […]
14:03 09.11.2019
Ռուսական առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրին գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Աղջիկը պատմել է, որ ինքը Վայքից է, բայց ապրում և սովորում է Ռուսաստանում: Իննա Սայադյանը 18 տարեկան է: Նրա հիասքանչ կատարումը ստիպել է, որ պտտվեն ժյուրիի 4 անդամներն էլ: Վալերի Սյուտկինն […]
14:00 09.11.2019
ՀՀ վարչապետ տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և մեջբերել իր ելույթից մի հատված. «Մենք ուզում ենք օգնել պետությանը՝ Հայաստանի երեխաների և մեծահասակների համար ստեղծելու բուժման այնպիսի՛ պայմաններ, այնպիսի՛ հոգեբանություն և մոտեցում, որ քաղցկեղն այլևս չընկալվի որպես դատավճիռ և ողբերգություն այն ընտանիքում, որի անդամներից որևէ մեկի մոտ հայտնաբերվել է: Այս մեկ տարվա […]
13:47 09.11.2019
Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու […]
13:36 09.11.2019
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց, որ Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ փոխանցել է Ֆրանցիսկոս պապի ողջուններն ու աղոթքները Հայաստանի զարգացման համար: Նա հայտնեց, որ իր այս այցը միտված է Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունների բարձր մակարդակի նշանավորմանը: Արքեպիսկոպոսը հիշատակեց Վատիկանի ղեկավարների այցերը […]
13:20 09.11.2019
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոյականի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել: «Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է»,- ասել էր նա: Պետրոսյանն ասել էր, որ Էլոյանը «Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերն է»: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակներում Սարհատ Պետրոսյանն ասել էր, որ պետական կամ […]
13:10 09.11.2019
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ միջազգային հարցերում Հայաստանի և Վատիկանի հայացքները համընկնում են: Նա հայտնեց, որ երկու կողմերի օրակարգում են Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների և քրիստոնյաների շահերի պաշտպանությունը, քրիստոնեական արժեքների պահպանումը: Նախարարը նշեց նաև, որ Սուրբ Աթոռի ներկայացուցչին ներկայացրել […]
13:06 09.11.2019
Այն տունը, որտեղ բնակվել է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Կիևում, լրջորեն տուժել է հրդեհի հետևանքով: Այս տանը Փարաջանովը ապրել է իր կնոջ՝ Սվետլանա Շչերբատյուկի հետ ամուսնության առաջին տարիներին: Լրջորեն տուժել են Փարաջանովի նկարները, արխիվը: Այս տանն է նկարահանվել «Փարաջանով՝ տոմս դեպի հավերժություն» տունը, տեղեկանում ենք «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայության ֆեյսբուքյան էջից: Մանրամասները` տեսանյութում:
13:00 09.11.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Արևմտյան Գերմանիայի մասին պատկերացումները հիմնականում ձևավորում էին հեռուստատեսությունն ու հարազատների պատմությունները: «Արևմուտքի մասին մեր պատկերացումները ձևավորում էր հեռուստատեսությունը, ինչպես, օրինակ` հայտնի սերիալը՝ «Հանցանքի վայրը», նաև հարազատների պատմությունները»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ այդ պատմությունները կա´մ ներկայացնում էին հանցագործության բարձր մակարդակ, կա´մ էլ հակառակը՝ իդեալական էին […]
12:54 09.11.2019
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի այցը Հայաստան ևս մեկ արտահայտություն է Հայաստանի և Սուրբ Աթոռի` Վատիկանի հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին այսօր համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը ներկայացրեց Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների պատմությունը և դրական գնահատեց այդ ուղին: Մնացականյանը հիշատակեց նաև Գրիգոր Լուսավորչին տիեզերական վարդապետի աստիճանի […]
12:23 09.11.2019
Սահմանամերձ համայնքներում երեխաների կրթամշակութային կյանքն ակտիվացնելու համար պետական ֆինանսավորումն ավելացել է։ 2020-ին նախատեսվում է Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնին հատկացնել ավելի քան 117 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից:
12:10 09.11.2019
Մեկ տարի առաջ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված երկվորյակները Գյումրիի «Երեխաների տանը» չեն ապրելու։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Երեխաների տան» փոխտնօրեն Աննա Գևորգյանը։ «Երեխաները մեզ մոտ չեն տեղափոխվել, նրանք հավանաբար կապրեն մայրաքաղաքի «Երեխաների տանը», մեզ չեն հայտնել, որ մեկ տարեկան տղաները վերադառնալու և շարունակելու են ապրել մեզ մոտ»,- ասել է Գյումրիի «Երեխաների […]
12:03 09.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ Արփիի հետ, կից նշել. «Գնում ենք Արցախ»: View this post on Instagram Գնում ենք Արցախ:) A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) on Nov 8, 2019 at 11:50pm PST
11:37 09.11.2019
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում անցկացվող ցույցերի ընթացքում մասնակիցները կրակի են մատնել Պեդրո դե Վալդիվիի անվան համալսարանը, գրում է 24 Horas-ը: Քաղաքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 20 մարտական հաշվարկ: Հրդեհը մարելու ընթացքում մեկ հրշեջ վիրավորվել է: #AHORA #CBÑ trabaja en apoyo a @cbsantiago por tercera alarma de incendio #Santiago Cc […]