10:30 09.11.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը Այս մասին հայտարարել է Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ, Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից: Ինչևիցե, Էրդողանը մեկնում է Վաշինգտոն: Երկկողմ օրակարգը Սիրիան է, քրդական հարցը, […]
10:17 09.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին: Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ և հայ […]
08:43 09.11.2019
Ճապոնուհիներին արգելում են աշխատավայրում ակնոց կրել։ Ընկերությունների ղեկավարները կարծում են, որ ակնոցը խանգարում է հաճախորդների հետ շփմանը, ստեղծում կնոջ սառը կերպար։ Կանայք բողոքում են և հայտնում խտրականության մասին։ Սոցցանցերի ճապոնական սեգմենտում թափ է առնում ըմբոստություն՝ արգելքի դեմ, հայտնում է ВВС-ն։ Նման սահմանափակումների են բախվում գործունեության տարբեր ոլորտներում ներգրավված կանայք։ Տղամարդկանց համար սահմանափակումներ չկան։ Ճապոնուհիները բարձրաձայնում […]
08:31 09.11.2019
Նոյեմբերի 9-ը կարևոր ամսաթիվ է Գերմանիայի պատմության մեջ։ Բեռլինում այսօր կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված երկիրը երկու մասի բաժանող Բեռլինյան պատի անկման 30-ամյակին։ Հիշատակի միջոցառում կանցկացվի նաև Բեռնաուեր շտրասեում գտնվող հուշահամալիրի մոտ։ Միջոցառումներին կմասնակցի երկրի ղեկավարությունը, այդ թվում նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Վիշեգրադյան խմբի երկրների առաջնորդները (Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Չեխիա)։ Միջոցառումները […]
23:20 08.11.2019
Անցյալ տարի Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված և այսօր արդեն մեկ տարեկան դարձած երկվորյակները կրկին Գյումրու «Երեխաների տանն» են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց: «Երեխաները […]
22:48 08.11.2019
Թբիլիսիում «Ամիրանի» կինոթատրոնի հարակից տարածքում լարված իրավիճակը շարունակվում է, «And then we danced» խորագրով նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրությունն ավարտված է, կա մեկ վիրավոր: «Սպիտակ աղմուկ» քաղաքացիական շարժման ակտիվիստ Անա Սուբելիանին վնասվածք է ստացել գլխի հատվածում, ասում է՝ «հազիվ եմ փրկել աչքս»: Սուբելիանիի խոսքով, ազգայնական խմբերի ներկայացուցիչները նրան նպատակաուղղված հարվածել են ծանր առարկաներով: Սուբելիանին հայտարարում է, […]
22:29 08.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՅԴ գերագույն մարմնի մի քանի ներկայացուցիչ այսօր ասուլիս է տվել՝ անդրադառնալով ուսանողների վերջին օրերի բողոքի ակցիաներին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Արծվիկ Մինասյանն ասել է, թե նախարարը որակումներ է տվել երիտասարդների ազնիվ ընդվզմանը: Դաշնակցական գործիչների հրավիրած ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին ու մեղադրանքներին արձագանքել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն […]
22:17 08.11.2019
Չինարի գյուղի երեխաները Ամանորի տոներին նախագահի հյուրերն են լինելու նրա նստավայրում: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու սահմանամերձ գյուղերի խնդիրներին ու ձեռքբերումներին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:52 08.11.2019
ՀՅԴ գերագույն մարմնի մի քանի ներկայացուցիչ այսօր ասուլիս է տվել՝ անդրադառնալով ուսանողների վերջին օրերի բողոքի ակցիաներին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Արծվիկ Մինասյանն ասել է, թե նախարարը որակումներ է տվել երիտասարդների ազնիվ ընդվզմանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:26 08.11.2019
Այսօր երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ավելի քան 15 մետր բարձրությունից գլորվել ձորը։ Մեքենայում եղել է 4 մարդ, բոլորն էլ Գյումրու բնակիչներ են։ Պատահարի հետևանքով Անդրանիկ Խաչատրյանը տեղում մահացել է, մյուս 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ […]
21:17 08.11.2019
Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին: Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտետական նոր իմիջը՝ Հայաստանն ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել է Nasdaq-ի […]
21:07 08.11.2019
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանցակազմի բացակայության հիմքով իր դեմ հարուցված քրեական գործի վարույթը պաշտոնապես կարճվել է։ «ՀՊՏՀ նոր ղեկավարության նախաձեռնած քրեական գործի վարույթն այսօր պաշտոնապես կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով. ես արդարացված եմ: Ցավոք, ինձ բախտ չվիճակվեց դառնալու պատմության մեջ ամենատարօրինակ հանցագործը՝ առանց որևէ խախտման տրամադրված երկու արձակուրդի […]
20:40 08.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6 տոկոսով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին 65 ընկերություն): Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի […]
20:33 08.11.2019
Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Ստեփանակերտում և Վանաձորում անցկացված մշակութային բազմաշերտ միջոցառումներից հետո այսօրվանից Գյումրիում մեկնարկեցին «Երևանի մշակութային օրերը Գյումրիում» եռօրյա միջոցառումները, որոնք անցկացվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռբությամբ։ Նախ Գյումրիի քաղաքապետարանում ճանաչողական հանդիպում ունեցան մայրաքաղաքի և Գյումրիի տարբեր խմբակցությունները ներկայացնող ավագանու անդամները,ապա՝ Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Անխելք մարդը» ներկայացմամբ հանդես եկավ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական […]
19:08 08.11.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ստացված գրության հիման վրա կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 […]
19:05 08.11.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող դասագրքերի գումարի զեղչման կարգը: Յուրաքանչյուր դպրոցի 5-12-րդ դասարանների սովորողների թվաքանակի 10 տոկոսի չափով պետբյուջեից սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների դասագրքերի գումարի զեղչման կամ հատուցման նպատակով հատկացվում է գումար, որը բաշխվում է սոցիալապես անապահով սովորողների միջև: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի N 752-Ն /21.08.2009թ./ հրամանով […]
19:00 08.11.2019
Ռուսական Лиза.ру կանանց առցանց ամսագիրը կազմել է ռուսաստանցի 5 ամուրիների ցանկը, որոնց համար «կանայք պատրաստ են հերթ կանգնել»: Ցուցակում ներկայացված են երիտասարդ, հարուստ և խոստումնալից այն տղամարդիկ, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Հնգյակում է հայտնվել նաև Ресо-Гарантия ընկերության միլիոնատեր ղեկավարի՝ ծագումով հայ Սերգեյ Սարկիսովի 24-ամյա որդին՝ Սերգեյ Սարկիսով կրտսերը: «Ինձ դեռևս բախտ չի […]
18:55 08.11.2019
«911» ծառայություն նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում […]
18:25 08.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Հարություն Բաբայանի և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ: «Երևանի օրերը Գյումրիում»,- գրել է նա:
18:20 08.11.2019
Այսօր Հայաստանում չարորակ ուռուցքների դեմ պայքարի նոր կենտրոն է բացվել: Կենտրոնի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:51 08.11.2019
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, շուտով կարող է ընդունել օրենք, որի հիման վրա բլոգերները կարող են դասակարգվել որպես օտարազգի գործակալներ։ Սա վերաբերելու է բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ են տարածում անսահմանափակ օգտվողների համար։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական մամուլին։ Այդպիսի կարգավիճակ չստանալու համար, ըստ երկրորդ ընթերցմանը մոտեցող օրենքի նախագծի, պետք է բլոգերները գրանցվեն երկրի […]
17:00 08.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում է, այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ: Այստեղ նախագահը հանդիպել է, զրուցել ուսանողների հետ, հետաքրքրվել՝ ի՞նչ մասնագիտություն են ընտրել, ի՞նչ աշխատանքի մասին են երազում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:36 08.11.2019
Հարավային Կորեայում ընթացող Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց հարավկորեացի Շին Ջանյոնգին: Տիգրան Կիրակոսյանը 1/8 եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Նասիմ Ումբաևին, ապա 1/4 եզրափակչում մոնղոլ ըմբիշ Գենենդերամին, իսկ 1/2 եզրափակչում պարտվել էր ղազախ Բոլատբեկ Ռաիմկուլովին: Այսօր ավելի վաղ իրենց առաջին գոտեմարտերում պարտություններ էին կրել Ռաֆիկ Մանուկյանը (68 […]
16:20 08.11.2019
Շիրակի պետական համալսարանը նշում է հիմնադրման 85-ամյակը։ 1934 թվականին Լենինականում երեկոյան քառամյա կրթակարգով հիմնադրված ինստիտուտն առաջին ուսումնական տարում ունեցել է 4 բաժին, 100 ուսանող ու 16 դասախոս։ Այսօր մասնագիտությունների թիվը հասնում է 30-ի։ Հիմնադրման 85-ամյակի առիթով բուհում մեկնարկել է երկօրյա գիտաժողով ու թեմատիկ քննարկումներ, որտեղ զեկույցներով հանդես կգան հեղինակավոր պրոֆեսորներ ու դոկտորներ։ Բուհի հոբելյանի առիթով […]
16:12 08.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ցուցարարներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նրան տվեցին Երևանի մետրոյի ժետոն ու խնդրեցին փոխանցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա մետրոյով շրջի ու ծանոթանա՝ ինչ են իր մասին մտածում։ Փաշինյանի հարցին՝ իսկ ի՞նչ է մտածում հասարակությունը նրա մասին, ցուցարարները պատասխանեցին, որ իրենք արդեն ներկայացրել են այդ դժգոհությունները։ Ըստ […]
16:10 08.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և խարդախությամբ միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ: Մասնավորապես, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված հսկայածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել […]
16:02 08.11.2019
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ (դեսպան) Ջեյմս Գիլմորը Արցախյան հակամարտության համատեքստում մտահոգություն է հայտնել շփման գծում վերջին շրջանում եղած զոհերի կապակցությամբ։ Դա, ըստ նրա, բերում է տեղում և մայրաքաղաքներում լարվածության աճի, և որպես հետևանք՝ անվստահության և թշնամության աճի։ Միաժամանակ, դեսպանը հուսադրող է համարել երկու երկրների առաջնորդների և ԱԳ նախարարների հանդիպումները, որոնք, ըստ նրա, կարող են դրական […]
15:56 08.11.2019
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- […]
15:50 08.11.2019
Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալին այցի եկած հարազատի կողմից փոխանցվող հանձնուքի՝ եփած տավարի գլխի (ժողովրդի լեզվով ասած՝ քյալայի) բերանի մեջ հայտնաբերել էին բջջային հեռախոս, իսկ աչքի միջից՝ գործարանային համարի բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, գանգուղեղի միջից՝ «Ալկատել» գրառմամբ բջջային հեռախոսի […]
15:48 08.11.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը մտադիր է առաջադրվել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նա հայտարարել է, թե այժմյան թեկնածուներից որևէ մեկը ի վիճակի չէ նախագահական ընտրություններում հաղթել Դոնալդ Թրամփին, ուստի ինքն է մտադիր մրցապայքարի մեջ մտնել: Նա այս շաբաթ կներկայացվի Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրարշավի նախնական ընտրություններին մասնակցելու համար: Այժմ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու […]