TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Կառավարությունը մի շարք դպրոցների նորոգման ֆինանսավորումը հաստատեց

12:26 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ֆինանսավորում հատկացվեց հանրապետության մի շարք դպրոցների նորոգման ընթացքում։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարիների ընթացքում այս դպրոցները դիմել են կառավարություն՝ այս աշխատանքների համար, սակայն ֆինանսավորում չի տրվել։ Արարատի մարզի «Մասիսի N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջերմամատակարարման կաթսայատան վերակառուցման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 12330.6 հազ. ՀՀ դրամ: […]

̰
Միջադեպ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ

12:25 07.11.2019

Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ցուցապաստառ էր պարզել: Դատական կարգադրիչները փորձեցին նրա ձեռքից պաստառը խլել, սակայն չստացվեց, ապա ուժով դուրս բերեցին նրան դատական նիստերի դահլիճից: Գասպարին դատարանի միջանցքում պառկած շարունակեց իր ակցիան:

̰
Սևազգեստ մայրերը կրկին բողոքում են Կառավարության դիմաց

12:20 07.11.2019

Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում սևազգեստ մայրերը: Նրանք պահանջում են կրկին հանդիպում և քննարկում կազմակերպել քննիչների հետ, որպեսզի իրենց երեխաների գործերը վերաբացվեն, արդար քննություն իրականացվի և մեղավորները պատժվեն, այդ թվում` նաև այդ գործերով զբաղված իրավապահ համակարգի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ քննիչների հետ Ազգային ժողովում կազմակերպվել էր հանդիպում, որը լարված մթնոլորտում անցավ […]

̰
Լավագույն ուսուցիչներին կառավարությունը պարգևատրելու է համակարգիչներով

12:10 07.11.2019

Կառավարության նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որով գումար է հատկացվում ԿԳՄՍ նախարարությանը՝ երկու ծրագրերի իրականացման համար․ նախկին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային սոտրաբաժանումների տեղափոխություն դեպի նախկին ԿԳՆ շենք, Ուսուցչի օրվա առիթով լավագույն ուսուցիչների պարգևատրում համակարգիչներով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ խոսքն ամեն տարի ուսուցիչների օրվա առիթով իրականացվող մրցանակաբաշխության […]

̰
Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

12:06 07.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մերժել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին:

̰
Ձմեռային զորակոչի և զորացրման մասին որոշումն ընդունվեց

11:55 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2019 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու մասին որոշումը։ Այն այս տարի կանցկացվի փոքր-ինչ ավելի վաղ, ինչի մասին նիստի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանը։ Նա հայտնեց, որ հունվարի ընթացքում զորակոչ և զորացրում գրեթե չի լինում՝ կապված աշխատանքային օրերի սակավության հետ։ Դրա համար, ըստ փոխնախարարի, նախատեսվում է զորակոչը սկսել ավելի […]

̰
Ինչպե՞ս է ՄԻՊ-ը պատրաստվում իրականացնել գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը

11:54 07.11.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց կառույցի բյուջեն: Սա 2020թ-ի բյուջեի վերջին քննարկումն է խորհրդարանում: Թաթոյանը խոսեց ինչպես հատկացումների, այնպես էլ ոլորտի խնդիրների ու առաջիկա ծրագրերի մասին: Պատգամավորները հատկապես հետաքրքրվեցին ՄԻՊ-ում հաստիքների ավելացման հարցով, որի անհրաժեշտությունը կա, սակայն դեռ դրա վերաբերյալ քննարկում կառավարությունում չի եղել: Փոխարենը հստակ է հաստատությունների վերակազմակերպման ծրագիրը, որի վերաբերյալ […]

̰
4.2 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ավելի անվտանգ ճանապարհներ ունենալու համար

11:44 07.11.2019

Կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցված 4.2 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրին, որի նպատակն է լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ լուծել նաև ճանապարհային անվտանգության խնդիրը։ Հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը վերաբերում է դժվար կամ բարդ կետերին, որոնք ճանապարհային անվտանգության առումով ունեն ուսումնասիրման, նախագծման, լրացուցիչ կահավորման և ընդհանրապես ճանապարհների անվտանգային […]

̰
Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել

11:35 07.11.2019

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին հեռացել է՝ իր դիմումի համաձայն։ Բատիաշվիլին նախարարի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականին: Թե ով կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը, դեռևս […]

̰
Մտավոր և հոգեկան խնդիրներով անձանց հետ աշխատողների աշխատավարձը 30%-ով կբարձրանա

11:30 07.11.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2020 թվականի հունվարի 1-ից 30%-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Տաք օդի ներհոսքը մեր երկիր շարունակվում է. Գագիկ Սուրենյան

11:14 07.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։ Այսօր 10։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ հանրապետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով»:

̰
Ըստ զեկույցի՝ Հայաստանում կանայք բավարար պաշտպանված չեն․ VOA

10:23 07.11.2019

Ըստ Ջորջթաուն ինստիտուտի կողմից կանանց կարգավիճակը հետազոտող զեկույցի՝ Հայաստանը 2019-ին առաջընթաց է գրանցել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Կանանց խաղաղության ու անվտանգության մասին Ջորջթաուն ինստիտուտի կողմից իրականացված ամենամյա հետազոտությունը գնահատում է աշխարհի բոլոր երկրներում կանանց կարգավիճակը՝ հասարակության մեջ ներգրավվածության, հավասար իրավունքների և անվտանգության տեսակետից: Հետազոտության համաձայն՝ Հայաստանում հաջողվել է անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի քան կրկնապատկել […]

̰
Ինքնաթիռի առևանգման մասին տագնապի կեղծ ազդանշանը խուճապ է առաջացրել Ամստերդամի օդանավակայանում

09:12 07.11.2019

Ինքնաթիռի առևանգման մասին տագնապի ազդանշանը գիշերը խուճապ էր առաջացրել Ամստերդամի օդանավակայանում։ Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ ու տեսանյութեր «Սխիպհոլ» օդանավակայանից, որտեղ թռիչքուղու վրա կանգնած ինքնաթիռներից մեկում առաջացել էր «կասկածելի իրավիճակ»։ Հետաքննությամբ զբաղվել է Նիդերլանդների ռազմական ոստիկանությունը։ Օդանավակայանի որոշ հատվածներում տեղաշարժը սահմանափակվել էր, ոստիկանությունը պարեկություն էր սահմանել։ Տեղեկություններ էին տարածվել, թե զինված անձինք զավթել են ինքնաթիռը։ Ավելի […]

̰
Հարձակում Բուրկինա-Ֆասոյում․ կա 37 զոհ

08:57 07.11.2019

Բուրկինա-Ֆասոյում լեռնաարդյունահանող ընկերության շարասյան վրա կատարված հարձակման հետևանքով զոհել է 37 մարդ, ևս 60-ը՝ ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Faso պորտալը։ Հաղորդվում է, որ անհայտ անձիքն հարձակվել են շարասյան վրա երկրի արևելյան Բունգու շրջանում գտնվող հանքում։ 5 ավտոբուսից կազմված շարասյանն ուղեկցել են զինվորականները։ Ավտոբուսներում գտնվել են կանադական SEMAFO ընկերության աշխատակիցներ, ինչպես նաև կապալառուներ և […]

̰
Լոնդոնում ներկայացման ժամանակ դահլիճի առաստաղի մի հատված փլուզվել է

08:45 07.11.2019

Լոնդոնում ներկայացման ժամանակ թատրոնի դահլիճի առաստաղի մի հատված փլուզվել է։ Հանդիսատեսի շրջանում կան տուժածներ։ Նրանց մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Դահլիճում գտնվողները տարհանվել են։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Պիկադիլի թատրոնում՝ «Վաճառականի մահը» ներկայացման ժամանակ, որում գլխավոր դերով հանդես էր գալիս ամերիկացի դերասան Ուենդել Փիրսը։ Թատրոնի շենքը կառուցվել է 91 տարի առաջ։ Ականատեսների խոսքով՝ մինչ […]

̰
Արմեն Գրիգորյանի հարսանիքը կանցկացվի Շուշիում․ «Հրապարակ»

08:28 07.11.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլև՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։ Արցախից մեզ փոխանցեցին, որ նախագահը ներկա չի լինի հարսանիքին․ «Պլանավորած հանդիպում ունի, բացակայում է երկրից»։ […]

̰ ̰
Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը՝ սատանիստ :) Փաշինյան

23:08 06.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Jamiroquai խմբի համերգից և կից գրել. «Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը սատանիստ:))))»:

̰
Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին

22:37 06.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։ Այն կազմակերպվել է Silk Note փառատոնի շրջանակում։ Փառատոնի նախաձեռնողներից է «Իմ քայլը» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։

̰
Գյումրիում մեքենան մխրճվել է հագուստի խանութի տաղավարի մեջ

22:10 06.11.2019

Այսօր` ժամը 19:20-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: BMW մակնիշի ավտոմեքենան ջարդել է հարակից մայթին գտնվող առևտրի տաղավարներից մեկի դրսի պատը, կոտրել ապակին ու կիսով չափ մխրճվել հագուստի խանութի մեջ: Մեքենան ընթացել է Շահումյան փողոցով դեպի քաղաքի Կենտրոնական հրապարակ: Դեպքի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել մեքենայի վարորդն ու ուղևորը: Նրանք 30 տարեկանին մոտ երիտասարդներ […]

̰
Արդյո՞ք գլխավոր վկայի փոխված ցուցմունքները կարող են Թրամփի իմփիչմենթի պատճառ դառնալ

21:36 06.11.2019

Միացյալ Նահագներում ուշադրության կենտրոնում է մնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր իմփիչմենթի շուրջ իրարանցումը: Եվ այդ գործընթացում հետաքրքիր շրջադարձ է տեղի է ունեցել վկաներից մեկի պատճառով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սկսվեց Jamiroquai խմբի համերգը, հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան․ Փաշինյան

21:13 06.11.2019

Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երևանի Մարզահամերգային համալիրում: Պարզվում է այսօր մինչև գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան»,- գրել է նա:

̰
Ադրբեջանցի բանասերը ներողություն է խնդրել ռուսերենը «կոյուղային» անվանելու համար

19:30 06.11.2019

Ռուսաստանում ակտիվորեն քննարկվում է Տնտեսագիտության ​​բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, ծագումով ադրբեջանցի բանասեր Հասան Հուսեյնովի հայտարարությունը ռուսաց լեզվի մասին: Օրերս Հուսեյնովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի գրառում, որում դժգոհել է, թե Մոսկվայում քիչ բան է կարելի գտնել Ռուսաստանում ապրող ազգերի լեզուներով և ռուսերենն անվանել «կոյուղային» լեզու: Նա նշել է, թե Մոսկվայում հարյուր հազարավոր ուկրաինացիներ, թաթարներ, ղրղըզներ, […]

̰
Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվում են 80-ամյա վաղեմության աշխատանքներ

19:15 06.11.2019

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել նկարչուհիների ճամփորդությունների ժամանակ արված 24 բնօրինակ գործեր: Գծանկարներն ու լիտոգրաֆիաներն անմիջապես նկարչուհիների արվեստանոցներից Գյումրի էին տեղափոխվել տասնամյակներ առաջ, պահվում էին պատկերասրահի պահոցներում ու երբևէ չեն ցուցադրվել: Նոր ցուցադրությունը պատկերասրահի այցելուները տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս: Մարիամ և Երանուհի Ասլամազյանների արվեստանոցներից Գյումրի տեղափոխված ճեպանկարներն ու […]

̰
Այս անգամ մի խաղ կատարվեց պետության հետ միասին. թուրքագետը` պատրիարքական ընտրության կանոնադրության մասին

19:14 06.11.2019

Պոլսո պատրիարքի ընտրությանն առնչվող Անկարայից ուղարկված կանոնադրությունը միայն Թուրքիայի կողմից մշակված կանոնադրություն չէ: Դրա հրապարակման հարցում մեծ դեր են խաղացել Պոլսի միաբանության անդամ հոգևորականները, ինչպես նաև մի շարք ազդեցիկ մարդիկ. SHANTNEWS.am-ի տաղավարում նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Թուրքագետը նաև նշել է, որ Պոլսում առաջիկայում սպասվող ընտրություններին թեժ պայքար է ակնկալվում, և երկու թեկնածուների` […]

̰
Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

19:06 06.11.2019

ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի […]

̰
Ոստիկանները բացահայտել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները

19:03 06.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա: Նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական […]

̰
Ի՞նչ հնարավորություններ է բացում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը․ զրույց Սարգիս Շահինյանի հետ

19:00 06.11.2019

Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը գլխավորապես Հայ դատի հանձնախմբի աշխատանքի արդյունք է համարում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց՝ քաղաքական առումով նույնպես ստեղծված էր հարմար իրավիճակ, այն է՝ Թուրքիայի հարձակումը Հյուսիսային Սիրիայի քրդերի վրա: Շահինյանը շեշտեց՝ պետք է հաշվի առնել, որ բանաձևի ընդունումը տեղի ունեցավ […]

̰
Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծման ընթացքը

18:54 06.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների […]

̰
Խորվաթ ֆուտբոլիստը ոտքով սատկացրել է խաղադաշտ դուրս եկած հավին և կարմիր քարտ ստացել

18:45 06.11.2019

Խորվաթական «Ելենգրադ» ակումբի ֆուտբոլիստ Իվան Գազդեկը սկանդալի կենտրոնում է հայտնվել: Թիմը հանդես է գալիս միջանկյալ կիսապրոֆեսիոնալ լիգայում: Հերթական հանդիպման ժամանակ խաղադաշտում հավեր են հայտնվել: 23-ամյա ֆուտբոլիստը փորձել է նրանց դուրս քշել դաշտից, հետո նյարդերը տեղի են տվել և ոտքով հարվածել է հավերից մեկին: Հավը տեղում սատկել է, Գազդեկն էլ թռչնին դուրս է նետել դաշտից, ինչի […]

̰
BACK_TO_TOP