18:45 06.11.2019
Խորվաթական «Ելենգրադ» ակումբի ֆուտբոլիստ Իվան Գազդեկը սկանդալի կենտրոնում է հայտնվել: Թիմը հանդես է գալիս միջանկյալ կիսապրոֆեսիոնալ լիգայում: Հերթական հանդիպման ժամանակ խաղադաշտում հավեր են հայտնվել: 23-ամյա ֆուտբոլիստը փորձել է նրանց դուրս քշել դաշտից, հետո նյարդերը տեղի են տվել և ոտքով հարվածել է հավերից մեկին: Հավը տեղում սատկել է, Գազդեկն էլ թռչնին դուրս է նետել դաշտից, ինչի […]
18:18 06.11.2019
Ռումինիայում մեկնարկած Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Ֆաբիանո Կարուանային: Տուրի մյուս պարտիաներում Անիշ Գիրին հաղթեց Ուեսլի Սոյին, իսկ Վիշվանաթան Անանդը՝ Վլադիսլավ Արտեմևին: Կարյակին-Կորոբով, Լի Քուանգ Լիեմ-Մամեդյարով պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա: Մրցաշարը, որի մրցանակային […]
17:48 06.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ինձ զեկուցեց հետևյալը. Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, […]
17:44 06.11.2019
Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, այսօր տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց են բախվել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներով բեռնված երկու քարշակներ: Դրանք վրացական համարանիշներ են ունեցել: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր այդ վթարից:
16:57 06.11.2019
Ազգային ժողովում այսօր ևս թեժ բանավեճ եղավ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի վերաբերյալ։ Նարեկ Զեյնալյանը, որ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավարն է ու ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը, պնդում է, որ կենտրոնը պետք է մնա առողջապահության նախարարության տրամադրության տակ և պետք է հանվի մասնավորեցման ցանկից։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հակառակը, պնդում են, որ այն պետք է […]
16:41 06.11.2019
«Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագծի մերժումն ապօրինի է համարում: Ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարարության: «Լիդիան» ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2019թ. հուլիսի 4-ին ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սեպտեմբերի […]
16:40 06.11.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի աշխարհում նմանը չունեցող զենք, սակայն դրանով ոչ մեկին չի սպառնա, քանի որ իր խնդիրը բացառապես անվտանգության ապահովումն է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Այդ մասին նա հայտնել է բարձրաստիճան սպաների և դատախազների հետ հանդիպման ժամանակ: ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական բանակը և նավատորմը ցույց են […]
16:33 06.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին: Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: […]
16:26 06.11.2019
Նոյեմբերի 6-7-ը Վրաստանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը (GDSC): 13-րդ համաժողովն անցկացվում է Բաթումում: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ, ինչպես նաև օտարերկրացի քաղաքական գործիչներ, պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետներ, քաղաքացիական հասարակության, մամուլի և ակադեմիական օղակների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ […]
16:23 06.11.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ դադարեցվել է «Տարոն-Ավիա» ընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը: «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում’ գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի […]
15:58 06.11.2019
Ծաղկաձորում գտնվող Golden Palace հյուրանոցը, որ պետությանն էր նվիրել ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, մինչև տարեվերջ իրացվելու է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքերով՝ այդ ընթացքում կազմակերպվելու է աճուրդ, որի ժամանակ էլ նախատեսում են վաճառել հյուրանոցը։ Հավանական գնորդներ, ըստ Բաբայանի, արդեն կան, և […]
15:36 06.11.2019
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քիչ առաջ կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին:
15:13 06.11.2019
Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն: Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին […]
15:09 06.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի և հողամասի վարձակալության գործընթացը: Ուսումնասիրությունների լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ ու փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Արդյունքում պարզվել է, որ […]
14:44 06.11.2019
ՀՀ ԿԳՄՍ գիտության պետական կոմիտեն պատրաստվում է Հայաստանում գործող գիտական ինստիտուտները բաժանել չորս կատեգորիայի և, ըստ այդմ, կազմակերպել դրանց ֆինանսավորումը: Չորրորդ կատեգորիայում հայտնված հաստատությունները կլինեն ոչ արդյունավետ աշխատողները, որոնք կմիավորվեն այլ հիմնարկների կամ կլուծարվեն, իսկ երրորդում հայտնվածներին կտրվի երեք տարի ժամանակ, որպեսզի հասնեն առաջին կամ երկրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին: Իրավիճակը ներկայացվել է ԱԺ-ում Գիտության ֆինանսավորման […]
14:40 06.11.2019
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը շտապ տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Le Parisien-ը: 76-ամյա դերասանուհու ճշգրիտ ախտորոշումը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այժմ բժիշկները հետազոտում են «Շերբուրգյան հովանոցներ»-ի աստղին:
14:08 06.11.2019
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խմբի համակարգող, գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանն այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ կոշտ ելույթով հանդես եկավ՝ ուղղված իշխանություններին: «Մեկ բառով կարելի է ասել, որ մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ և գնում է մահվան: Անկախացումից ի վեր պահվել է նվազագույն ֆինանսավորման, գոյատևմամբ ռեժիմում, արդյունքում ունենք գիտնականների թվի կրճատում, գիտության ծերացում, ենթակառուցվածքները մաշված […]
13:59 06.11.2019
«Որպես իշխանության ներկայացուցիչ, բնականաբար, հաճելի չէ նման բաներ լսելը, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը ներկաների հասցեին նման մեղադրանք է հնչեցնում: Ամեն դեպքում, սա ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ ու հասկանալ՝ ով է ճիշտ և ով սխալ»,- նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Սարհատ Պետրոսյանի այն […]
13:42 06.11.2019
Տաջիկստանում 20 հոգուց բաղկացած զինված խումբը հարձակվել է Իշխանոբոդի թիվ 4 սահմանային անցակետի վրա, որը գտնվում է Տաջիկստան-Ուզբեկստանի սահմանին: Հակամարտության ընթացքում սպանվել է 15 հարձակվող, ինչպես նաև անվտանգության 2 աշխատակից: Այդ մասին տեղեկացնում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային զորքերի մամուլի կենտրոնը: Նշվում է, որ հարձակումը կատարվել է ժամը 03:23-ին: Հարձակվողները խլել են հինգ […]
13:28 06.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս տարվա տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս: «Այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է: […]
13:24 06.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր: «Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» […]
13:22 06.11.2019
Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է սոցկայքում հայկական երգ տարածած վարորդին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվում անցկացված անհետաձգելի օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է անձը, որը սոցկայքում հրապարակել է կադրեր, որոնցում երևում է՝ իր մեքենայի սրահում հայկական երգ է լսում: Պարզվում է` մեքենայում հնչել է հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի´ գնա» […]
13:18 06.11.2019
ԼՀԿ խմբակցությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է իրավաբանական անձանց՝ ընկերությունների կողմից ներկրվող մեքենաների համար 3-5 տարով նվազեցնել ավելացված արժեքի հարկը։ Այս նախագիծն այսօր ներկայացվեց տնտեսական հանձնաժողովում։ Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը բացատրեց, որ իրենք մտադիր են սահմանել հետևյալ ժամանակացույցերը․ 3 տարի արտոնություն՝ 10 տոկոս ավելացված արժեքի հարկ 3-5 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար, 5 […]
13:08 06.11.2019
Այսօր Հունաստանի Հանրապետության նախագահն այցելել է Մատենադարան: Պրոկոպիոս Պավլոպուլոսը շրջայցի վերջում իր տպավորությունների մասին խոսել է լրագրողների հետ «Ձեռագրերի այս թանգարանը շատ արժեքավոր է ոչ միայն հայ մշակույթի համար, այլ ընդհանրապես: Այն ամենը, ինչ այստեղ տեսնում ենք, հայոց լեզվի ներդրումն է ամբողջ մարդկության պատմության մեջ: Հայ գրողները նաև նպաստել են, որ հայերեն թարգմանվի հին հունական գրականությունը: […]
13:06 06.11.2019
Խառը մենամարտերի ամերիկահայ մարզիկ Էդմեն Շահբազյանը UFC միջին քաշային կարգի հավակնորդների ցուցակում բարձրացել է 3 տեղով և հիմա զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: 21-ամյա Շահբազյանը վերջերս UFC 244 մրցաշարում հաղթանակ էր տարել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի նկատմամբ` առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին: Այս քաշային կարգում չեմպիոնական գոտին պատկանում է 29-ամյա նիգերիացի Իսրաէլ Ադեսանյային: Կանանց գերթեթև քաշային […]
13:02 06.11.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեներին: «Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ մեծացման խնդիրը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Ասում եմ կտրուկ, որովհետև 21%-ով ավելացումը իր մեջ էական վտանգներ է պարունակում և գալիս է գումարվում բոլոր այն ռիսկերին, որոնք այսօր էլ առկա են: Երբ քննարկում ենք Ադրբեջանի սպառազինման […]
12:58 06.11.2019
Ռուսական 102-րդ ռազմաբազան, ըստ պայմանագրի, կարող է օգտագործվել Հայաստանի վրա հարձակման դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այս առումով վատ չէ, ընդհակառակը, շատ լավ է, որ բազայի հնարավորություններն ուժեղացվում են։ Այո՛, բազան դեկորացիա չէ, և չպետք է լինի։ Եթե կա բազա, այն պետք է ամենավերջին սպառազինությամբ […]
12:50 06.11.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանցքային նշանակություն է տալիս պետության, գործարարների և հասարակության շփումներին, թափանցիկ աշխատանքին ու սպասարկման նոր որակին: Ներդրված ավտոմատ համակարգերն ու էլեկտրոնային ծառայություններն աշխատում են բացառել մարդկային գործոնը հարկային վարչարարությունում, միևնույն ժամանակ օգտագործման, կիրառման տեսանկյունից այն դարձնում են ավելի մատչելի եւ արդյունավետ: Այս նորարարությունները երկակի արդյունավետություն ունեն՝ պետությանն օգնում են պայքարել ստվերի դեմ, […]
12:47 06.11.2019
Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախագծի քննարկման ժամանակ Սերգեյ Բագրատյանը մաքսային ծառայողներին՝ ոմանց անվանեց «բութ»։ Իմքայլական պատգամավորներից Հռիփսիմե Գրիգորյանը խնդրեց չպիտակավորել մարդկանց, այլ քննադատել երևույթները։ Բագրատյանին սա հունից հանեց։ «Սա փամփլիկների, փափկասունների տեղ չի»,- ասաց Բագրատյանն ու խոստացավ կրկնակի պիտակավորել, որպեսզի խնդիրները լուծվեն։ Մանրամասները` տեսանյութում:
12:43 06.11.2019
Թրամփի իմփիչմենթի գործում առանցքային վկա, Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հանկարծակի փոխել է ցուցմունքը և հայտարարել, որ Վաշինգտոնը Ուկրաինային խոստացել է վերսկսել 391 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնությունը, եթե Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու գործունեության հարցով հետաքննություն սկսել: Սոնդլենդի նոր ցուցմունքները Վաշինգտոնում համարել են ամենաուժեղ հարվածը Թրամփին: Դեռևս մեկ […]