18:35 07.11.2019
Բյուջեի ծրագիրն ուղարկվել է փորձագետներին, ովքեր կծանոթանան ծրագրին, կքննարկեն, և երկուշաբթի խորհրդարանում ԲՀԿ առաջնորդը իր տեսակետն ու մոտեցումները կհայտնի Ազգային ժողովում: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին ասաց հենց ինքը՝ ԲՀԿ առաջնորդը: Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ապա, ըստ Գագիկ Ծառուկյանի, այն դեռևս թափ չի հավաքել: «Ծառուկյանը էսօր ոչ թե անգիր ա արել տողերը, ուզում ա […]
18:30 07.11.2019
Իսկ Boeing 737 MAX մոդելի ինքնաթիռների անսարքությունները 2 ավիավթարի և հարյուրավոր զոհերի պատճառ էին դարձել:
18:10 07.11.2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ղեկավարի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակմանը հետևած կրքերի բորբոքումը զուտ աղմուկ բարձրացնելու փորձ է համարում: «Քաղաքական դրդապատճառներ չեմ տեսնում, տեսնում եմ հետաքրքրություն՝ աղմուկ բարձրացնելու: Ցանկացած քայլ, որ արվում է ընդդեմ ֆուտբոլի, չի արվում ընդդեմ Վանեցյանի, արվում է հայկական ֆուտբոլի դեմ: Ցանկացած ոտնձգություն հայկական ֆուտբոլի դեմ անթույլատրելի է»,- ասաց […]
18:01 07.11.2019
«Որևէ խնդիր չի եղել, երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, և այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված թեժ քննարկումների մասին: Վանեցյանը նշեց՝ եղել է պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում նշանակվել […]
17:46 07.11.2019
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ: «Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է […]
17:37 07.11.2019
Հայաստանին Հանրային խորհուրդ պե՞տք է, թե՞ ոչ։ Սա Հանրային խորհրդի այսօրվա նիստի առանցքային հարցն է: Հանրային խորհրդի անդամները վստահ են, որ այն անհրաժեշտ է, առավել ևս, որ նախատեսված է նաև Սահմանադրությամբ: Անդամներից Բաբկեն Պիպոյանն էլ պատրաստվում է հրաժարվել իր անդամությունից, եթե իր խորհուրդը կառավարությանը հետաքրքիր չէ: Մանրամասները` տեսանյութում:
17:26 07.11.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շարունակվում են ապօրինի տաղավարների ու կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը Կենտրոն վ/շ վարչակազմի աշխատակիցների հետ միասին այս օրերին շարունակում են ապօրինի տաղավարների ու կրպակների ապամոնտաժման աշխատանքները:
17:17 07.11.2019
Թերթերում մեղադրանքներ եղան, թե ինչու Հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը, անկեղծ ասած, ես քիչ բան եմ տեսնում այդտեղ քննարկելու: Այդ մասին այսօր Հանրային խորհրդում հրավիրված նիստին հայտարարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ «Մինչև մեզ չներկայացվի տարբերակ, որը պետք է քննարկել, անշնորհակալ գործ կլինի և վնասակար մեր պետության համար։ Բանակցությունները եղել են բավական ճկուն, ամբողջ […]
17:06 07.11.2019
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ու «Սաքաերոնավիգացիան» Հայաստանի օդանավային ծառայություններ մատուցող կազմակերպության (ARMATS) հետ միասին սկսում են Հարավային Կովկասում կարևորագույն նախագիծ`Վրաստանի և Հայաստանի միջև ազատ օդային ուղիների արմատավորում»,- այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում է «Ալիք մեդիան»: Գերատեսչության հաղորդմամբ` Վրաստանն ու Հայաստանն ազատ օդային ուղիների նախագծի վրա աշխատանքը սկսել էին 2017 […]
17:00 07.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցուպատասխանն Ադրբեջանի պատվիրակի հետ՝ կից հետևյալ գրառումն անելով. «Ես քննադատել էի արտգործնախարարի BBC Hard Talk հաղորդման հարցազրույցը: Դիտելով նախարարի հարց ու պատասխանը Ադրբեջանի պատվիրակի հետ՝ պետք է ասեմ, որ նախարար Մնացականյանն այս անգամ բավականին լավ պատասխանեց և, ըստ […]
16:55 07.11.2019
«Ես էն մարդկանցից եմ, որ աշխատանքից միայն ուղիղ տուն չեմ գնում, երբեմն էլ տնից միայն ուղիղ աշխատանքի չեմ գալիս։ Այսինքն` շփվում եմ տարբեր կատեգորիայի… Ես չեմ լսել էս վերջին տարիներին, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական աշխարհի մարդիկ տենց անհանգստություն ներկայացնեն, որ քրեական աշխարհը ինչ-որ անհանգստություն հարուցի մեր երկրում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Գևորգ […]
16:43 07.11.2019
«Մեր երկրի առաջընթացի խոչընդոտները քրեական հեղինակություննե՞րն են»,- սա էր պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջին հարցը արդարադատության նախարարին, երբ վերջինս Ազգային ժողովում ներկայացրեց քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագիծը։ Պետրոսյանը, ըստ իր խոսքերի, չի տեսնում նախագծում այն բնորոշումները, որոնք որոշում են՝ մարդը քրեական հեղինակություն է, թե ոչ։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:38 07.11.2019
ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են. «Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակում հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
16:37 07.11.2019
Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը հայտարարությամբ է հանդես եկել։ «Հարգելի ֆուտբոլասերներ` հետևելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացներին, արատավոր դրսևորումներին և բացասական զարգացումներին, մինչ այժմ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունների մասին։ Ցավոք, ոչ միայն իրավիճակը չշտկվեց, այլև ստանում է էլ ավելի բացասական երանգներ, քանի որ փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը։ Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի անդամ, քաղաքական […]
16:27 07.11.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի հայտարարություններին: Վերջինս անդրադարձել էր ՀՀ գլխավոր դատախազի՝ դասային աստիճան ստանալուն, տարակուսանք հայտնել այդ առթիվ: «Լրագրողներին տված ճեպազրույցում այսօր իրավական ոչ կոմպետենտության հերթական «մաստեր կլասն» է ցուցադրել փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ զգացմունքային զեղումներով անհեթեթ դատողություններ շռայլելով ՀՀ գլխավոր […]
16:02 07.11.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է իր և Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանություն: Ներկայումս գործող օրենքով նրանք զրկված են ներման խնդրագրի ժամանակ իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից և անգամ տեղյակ […]
15:58 07.11.2019
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից պարզաբանեցին, որ Արծվիկ Մինասյանը չի հրավիրվել ՀՔԾ:
15:30 07.11.2019
«Ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը այսօր քննարկվել է խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի վերաբերյալ հնչել են բազմաթիվ առարկություններ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:22 07.11.2019
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով՝ Է. Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, […]
14:30 07.11.2019
Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Լի Քուանգ Լիեմի հետ: Արոնյանը 3 տուրից հետո ունի 4 միավոր և այժմ երկրորդ տեղում է: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա: Այսօր կկայանա ևս երեք տուր: Արոնյանը կմրցի […]
14:26 07.11.2019
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդենսը առաջարկել է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, գրում է Ermenihaber-ը։ Էրդողանը պետք է ԱՄՆ այցելի նոյեմբերի 13-ին՝ Թրամփի հրավերով, սակայն նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այցի նպատակահարմարությունը դեռ քննարկվում է և այն կարող է չեղարկվել։ Ներկայացուցիչների պալատում […]
14:16 07.11.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը «Սոչիի» հետ պայմանագիր կնքելուց հետո սոցցանցի իր էջում դիմել է «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի երկրպագուներին: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին կարիերայիս ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար: Ձեր աջակցությունը շատ կարևոր է ինձ համար՝ թե՛ խաղադաշտում, և թե՛ խաղադաշտից դուրս։ Հաջողություն եմ մաղթում […]
14:04 07.11.2019
Բուհերից ոչ մեկը ոչ մի բան չի հանում: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պարզաբանելով, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ նախկինում թմբկահարում էին, որ ազատություններն ու ինքնավարության աստիճանը քիչ է, իսկ հիմա դրա դեմ բողոքում են: «Մշակույթի ոլորտում ինքնավարությունը ավելացնում ենք, ասում են՝ չէ´, մեզ իշխե´ք, ասե´ք՝ […]
13:52 07.11.2019
Կառավարությունը 1.9 միլիարդ դրամ է տրամադրում մանկատների շրջանավարտներին, որպեսզի նրանք կարողանան բնակարան գնել։ Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայեցակարգային խնդիր է տեսնում այստեղ։ Նրա խոսքերով՝ պետությունը պետք է ունակ լիներ մանկատների սաներին տալ այնպիսի կրթություն, որ մանկատնից դուրս գալուց հետո նրանք երաշխավորված ու բարձր աշխատավարձով աշխատանք ունենային ՏՏ ոլորտում, իրենք իրենց միջոցներով կարողանային վարձել բնակարան, ապա […]
13:50 07.11.2019
«Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում, սա այդ իրավիճակը չէ»,- նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ի պատասխան կառավարության դիմաց իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող դաշնակցական ուսանողների: Արայիկ Հարությունյանը նաև կոչ արեց արտերկրում գտնվող դաշնակներին տեր կանգնել այստեղի իրենց կուսակցությանը: «Այն […]
13:16 07.11.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախատեսված էր «Ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումը, սակայն մինչ այդ հանձնաժողովն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծին: Նա առաջարկել է 3-7 տարեկան մեքենաներ ներկրողներին ազատել սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ից: Կառավարությունը դեմ է արտահայտվել, հարցի շուրջ թեժ քննարկում […]
13:12 07.11.2019
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հասարակության մեջ շարունակում է մնալ մի պատկերացում, որ պետք է իշխանությունից կամ իշխանությանը կցված մարդիկ լինեն, որոնք անցնեն և փողեր բաժանեն, բրինձ, ձեթ բաժանեն. «Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը հաղթահարելու համար, այլ աղքատության մեջ պահելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում այդ մարդկանց նույն ձեթով ու բրնձով տանեն ընտրական տեղամասեր և […]
13:08 07.11.2019
Կառավարության այսօրվա որոշումով 1000 նպաստառու ընտանիք կստանա անասուններ և խորհրդատվություն, որպեսզի աղքատությունից դուրս գա և մեկ տարի անց դուրս գա նաև նպաստ ստանալու համակարգից։ «Կարան լինեն դեպքեր, որ երբ այդ գլխաքանակը հայտնվի, օրինակ` մորթեն, վաճառեն և, ասենք, էդ պահին ինչ-որ նպատակի համար օգտագործեն։ Էդտեղ շատ խիստ վերահսկողական մեխանիզմներ են պետք, և շատ խիստ պետք է […]
12:57 07.11.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ-ում սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում։ «Մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր են ներշնչում, օգտվում մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ են շրջանառության մեջ դնում։ Եթե որևէ մեկին թվում է՝ մեզ դրանով պիտի վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև նախ` իրենք հանրությանը որևէ բան […]