18:00 05.11.2019
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս […]
17:56 05.11.2019
Նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա են եղել ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։ Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, խոսել է նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։ Նա նշել է, որ ոստիկանությունը շարունակելու է […]
17:00 05.11.2019
Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատանը վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում վերելակի մալուխը կտրվել է, ինչի հետևանքով երկու աշխատողներն ընկել են հորը: «Վերելակի սարքավորումները փոխարինելիս շինարարական և այլ աշխատանքների ընթացքում մալուխը կտրվել է, որից հետո ընկել է վերելակի խցիկը, որտեղ գտնվել են երկու աշխատողներ. դա լուրջ վնաս է հասցրել նրանց առողջությանը»,- հայտնում է […]
16:46 05.11.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Առողջապահության նախարարի տեղակալից պատգամավորները հետաքրքրվել են, թե ովքե՞ր են խախտումները վերահսկողները, ի՞նչ տուգանքներ են սահմանվելու և ի վերջո, ինչո՞ւ է արգելվում նաև արտաքնապես ծխախոտի նման, բայց ծխախոտային հումք չպարունակող արտադրանքի իրացումը […]
15:52 05.11.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում սելֆի է հրապարակել: «Սելֆի ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հ.Գ. Վարդագույն լույսն անջատելու ձևը չգտանք»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի էր հրապարակել ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
15:26 05.11.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նա նշել է, որ Հայաստանի դիրքերի ուղղությամբ հնչող կրակոցների թեմայով ՀԱՊԿ դիմելու կարիք դեռ չկա: Մարուքյանի խոսքերով՝ ՀԱՊԿ-ի գործառույթներն ուժի մեջ են մտնում, երբ լայնամասշտաբ պատերազմ է սկսվում: «Եթե դիմենք մեր գործընկերներին և ասենք՝ […]
15:15 05.11.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց: Պաշտպանները նման միջնորդությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Պաշտպանական կողմը դատարանին էր դիմել Գրիգորյանի խափանման միջոց-կալանավորումը գրավով փոխելու միջնորդությամբ: Նշենք, որ թեպետ բժշկական փորձաքննության արդյունքները ցույց էին տվել, որ Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ նա […]
14:57 05.11.2019
Երբ իրենք քննադատում են իշխանությունների գործելաոճը, իշխանություններն իրենց հակադարձում են, թե պետք չէ մսխել հեղափոխության արժեքները։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Էդ հեղափոխություն արած ժողովուրդը նրա համար չէր հեղափոխություն անում, որ տրանսգենդերները ակտիվանան, նրա համար չէր հեղափոխություն անում, որ գան, Հանրապետության հրապարակում մեյմունություններ անեն, նրա համար չէր հեղափոխություն անում, […]
14:22 05.11.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն է: Նիստի ընթացքում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է հունիսի 25-ից: Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը պետք է […]
14:09 05.11.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Մալխասյան եղբայրներից Սոխակն այսօր դատարանի վճռով ազատվել է քրեական պատասխանատվությունից, իսկ Թորգոմի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4․5 տարով ազատության սահմանափակումը: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, որ Մալխասյան եղբայրների բարեկամներից է, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ զանգահարել է հարազատներին, զրուցել են: Նա նշեց՝ տղաներից […]
14:06 05.11.2019
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծն է ներկայացվել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում: Կառավարության անունից այն ներկայացրել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Ասել է. «Մեծածախ դեղերի առևտրով զբաղվող ընկերությունների լիցենզավորման մասին դրույթը կարիք կա փոխելու, սահմանված էր, որ մեծածախով զբաղվողները պետք է առանձնացվեն մանրածախից և առանձին լիցենզավորվեն, սակայն որևէ […]
13:45 05.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախագահը այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մանրամասները` տեսանյութում:
13:39 05.11.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստին ներկա են բոլոր ամբաստանյալները՝ Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Դատական նիստը ընթանում է առանց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի։ Քոչարյանի աջակիցները վերջինիս մուտքը նիստերի դահլիճ ընդունեցին ծափողջույններով և «Քոչարյան հերոս» վանկարկումներով, […]
13:20 05.11.2019
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեսանյութ է հրապարակել, որում զբոսնում են բեզոարյան այծերը: https://www.facebook.com/khosrovforestreserve/videos/403461530594557/?__xts__[0]=68.ARD-_B1vXrxeqMWUtmbNDQVod_-4mYTSrpdupQGe_siLcq8z0wwZIwvyf6f2lbRyQi5F5jT-0V21YgcZeomca7Zdd1Ail01wBAgr3icDIM90O1kX0ONq7eG-HPXoPRl8edEj251Gj4YdWC8ZBKefcEZ0oTUYje9p11j5dFJppNb5-v1sB25zykQ8vP_b3V12caW9D2KCeeInnxNEcxBgtJNYL2r5QrpzWUSMHDOz_6nSGWqyXlTw1mIIkAEJZiWIsPcFhEv6Y9EcErWIX5s16a8E0d9B7KE-jw_wRHq0ZEgA6opjWHnynRj9LPrL–ygu6fueYO6r21WFaGEWuyg3iWSqzfaSu5apJ1uBg&__tn__=-R
13:04 05.11.2019
ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հեղինակ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ այն առաջին ընթերցմամբ քննարկվել ու ընդունվել է, եղել են առաջարկություններ, որոնք ևս ընդունել են: Այս հանգամանքը չվրիպեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանի աչքից, որն արձագանքեց. «Նախագիծը սենց պիտի լինի, որ մատաղի նման ընդունելի լինի»: […]
12:58 05.11.2019
ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: Հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղում և Տավուշում հնչող կրակոցների վերաբերյալ: «Վերջին շրջանում Ադրբեջանը նոտա էր հղել իմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված, եթե […]
12:46 05.11.2019
ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը ողջունել է ներկաներին և հանդես եկել բացման խոսքով: «Հարգելի´ ընկերներ, հարգելի´ գործընկերներ, ուրախ եմ բոլորիդ հյուրնկալել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, շատ ուրախ եմ, որ խորհրդի առաջին արտագնա նիստն անցկացվում է Հայաստանում: ՀԱՊԿ-ը մեզ […]
12:43 05.11.2019
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քննարկումներում, որոնք ընթանում են Հայաստանում՝ Երևանում, տարաձայնություններ ի հայտ չեն եկել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։ «Ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, ես կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամները հստակ պատկերացնում են ահաբեկչության սպառնալիքը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը: ՀԱԿՊ-ի կազմում Կենտրոնական Ասիայի երկրներ […]
12:36 05.11.2019
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծին՝ չնայած հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի դեմ լինելուն։ «Խնդրում եմ կողմ քվեարկել»,- շփոթված ասաց Թանդիլյանը, ապա ուղղեց ինքն իրեն և ուղղակի խնդրեց քվեարկել։ Քվեարկության ժամանակ դեմ արտահայտվեցին Թանդիլյանն ու ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը։ Չնայած երկու դեմ ձայներին՝ հանձնաժողովի մյուս, […]
12:35 05.11.2019
Եթե քաղաքացին համատեղությամբ է աշխատել, անհրաժեշտ է նրա ստաժը սահմանել մեկից ավելի և ըստ այդմ հաշվարկել կենսաթոշակը: Առաջարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Տիգրան Ուրիխանյանինն է, որին դեմ է կառավարությունը: Այն քննարկվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 9 հարց է ներառված: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին […]
12:27 05.11.2019
ՊՆ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, իսկ ժամը 13:00-ին տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը: Ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել հայկական կողմը նիստերի ընթացքում: Արդյո՞ք Տավուշի մարզի ուղղությամբ հնչած կրակոցների և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք […]
12:20 05.11.2019
Ղազախստանում դատարանը հրապարակել է Կարագանդա քաղաքում հայերի, ադրբեջանցիների ու ղազախների մասնակցությամբ ծեծկռտուքի ու սպանության գործով դատավճիռները: Հստակ չէր, սակայն, ծեծկռտուքի մասնակիցներից ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանի ճակատագիրը: Վերջինս թաքնվել էր իրավապահներից, ապա արդեն Ռուսաստանում հանձնվել իրավապահներին: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է, արտահանձնման գործընթաց կա, բայց […]
12:12 05.11.2019
2020 թվականի բյուջեի մասին օրենքը հակասում է մի քանի այլ օրենքների, որոնցով սահմանվում են այս կամ այն ոլորտին հատկացվելիք գումարները՝ հարաբերական արտահայտությամբ։ Այս մասին ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մի քանի անգամ բարձրաձայնել է բյուջեի նախաքննարկումների ժամանակ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր այս մեղադրանքներին պատասխանեց, որ մի օրենքով՝ բյուջեի մասին օրենքով, հնարավոր չի խախտել մեկ այլ […]
11:34 05.11.2019
Դատարանը հրապարակել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ու սպանության գործով վճիռները: Մեղադրյալի աթոռին էին զանգվածային ծեծկռտուքի 13 մասնակիցներ: Դատավճռի համաձայն՝ 23-ամյա ղազախ տղայի սպանության և զենքի կիրառմամբ խուլիգանության մեջ մեղավոր է ճանաչվել ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլուն: Դատարանը նրան դատապարտել է 19 տարվա ազատազրկման, ինչպես նաև նրանից հօգուտ տուժող կողմի […]
11:24 05.11.2019
Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Հայաստանի Հանրապետությունն առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն […]
10:58 05.11.2019
2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ առողջապահության ոլորտի ծախսերը կաճեն 22 տոկոսով, իսկ 11 տոկոսով կավելանա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարարը։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ գրեթե 11 տոկոս աճ է նախատեսված նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով միջոցառումների ֆինանսավորման համար։ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ […]
10:44 05.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայկական գինու մասին «Ֆորբս»-ի հրապարակումը՝ կից հետևյալ գրառումն անելով. ««Ֆորբսը»՝ հայկական գինու հիանալի որակի և պայծառ ապագայի և Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին: Հոդվածի հեղինակն ասում է, որ Թավշյա հեղափոխությանը զուգահեռ՝ Հայաստանում տեղի է ունեցել նաև Գինու հեղափոխություն, որովհետև գինու սրճարանները տասն անգամ աճել են, և միայն 2018 […]
10:27 05.11.2019
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։ https://www.facebook.com/arcrun/posts/2579543498747909
10:17 05.11.2019
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Էրիկ Հարությունյանը մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ […]