16:58 02.11.2019
Բաթումում՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Հունաստանի ընտրանուն, բայց դուրս մնաց մեդալների համար պայքարից: Բանն այն է, որ մինչ վերջին տուրը 1-3 տեղերը զբաղեցնող բոլոր հավաքականները ևս հաղթեցին: Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, երկրորդը ուկրաինացիներն են, երրորդը՝ անգլիացիները: Հայաստանի ընտրանին 13 միավորով գրավեց 4-րդ տեղը: Վերջին տուրում մեր […]
16:53 02.11.2019
SHANTNEWS.am-ն արդեն արդեն հայտնել է, որ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր համալրվել է ևս մեկ կուսակցությունով: Այսօր առաջին համագումարն է հրավիրել «Ազգային օրակարգ» կուսակցությունը: Նախ` ընտրվել է հաշվիչ հանձնաժողովը, ապա կուսակցության հիմնադրման համար քվաերկություն է կատարվել: Կուսակցության ծրագրի ու կանոնադրության ներկայացումից հետո ընտրվել է խորհրդի կազմը: Կուսակցության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Հակոբյանը: Խորհրդի կազմն է. Ավետիք […]
16:44 02.11.2019
Այսօր` ժամը 15.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Ղարիբջանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են հանդիպակաց ընթացող «ՎԱԶ 21.07» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը: Ուժեղ բախման հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը՝ Արթիկ քաղաքի բնակիչ Ավագ Պետրոսյանը, ծնված 1964 թվականին, տեղում մահացել է, «ԿամԱԶ»-ի վարորդը չի տուժել: Դեպքի վայրում գտնվող Արթիկի […]
16:30 02.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է առանձնատունը, ուր տեղափոխվել է՝ ընտանիքի հետ միասին: Նա տեղեկացրել է, ի հեճուկս տարածվող բազմաթիվ լեգենդների՝ կապված առանձնատան վերանորոգման վրա մեծ գումարներ ծախսելու հետ, առաջին նորոգման աշխատանքը արվել է բանվորների կացարանում, որովհետև անմարդկային պայմաններում էին նրանք: «Առաջին գործը, որ արվել է, բանվորների և աշխատողների պայմանները բերվել են […]
16:22 02.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ Նորայրն իր առաջին մենամարտում հավասար պայքարում (4-4) պարտվել էր ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին, քանի որ վերջինը միավոր էր վաստակել մրցակիցը: Սեֆերշաևը այնուհետ հասավ մինչև եզրափակիչ` այդպիսով հնարավորություն տալով մեդալի համար պայքարելու նաև հայ ըմբիշին: Սփոփիչ գոտեմարտերում Հախոյանը […]
16:12 02.11.2019
Միացյալ Նահանգների նախարարը հայտարարել է, որ իրենց զինուժը հետ է քաշվել Թուրքիա-Սիրիա սահմանից դեպի սիրիական տարածքի խորք՝ նավթային շրջաններ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հետաքրքրված չեն սահմանի պարեկությամբ։ «Թող ուրիշները պարեկություն անեն սահմանին, մեզ դա հարկավոր չէ։ Մեզ հարկավոր է մեր զինծառայողներն վերադարձնել հայրենիք, բայց նրանք այնտեղ են մնում, որովհետև մեզ անհրաժեշտ է պահպանել […]
16:07 02.11.2019
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։ Արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն այդքան վնաս է հասցրել և պատրաստվում է այն վերականգնել, […]
16:04 02.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան մասին»,- գրել է նա: Փաշինյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ ընտանիքով տեղափոխվել է այդ առանձնատուն: Վարչապետն անդրադարձել է այս առանձնատան մասին շրջանառվող լուրերին, ասել՝ որն է միֆ, որն՝ իրականություն: Մանրամասները՝ տեսանյութում:
16:00 02.11.2019
Մոսկվայում բնակվող 2 ադրբեջանցի տղամարդ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Մոսկվայի զինվորական դատարանի կողմից սիրիացի զինյալներին ռազմական տեխնիկա մատակարարելու համար, հայտնում է «Կոմերսանտ»-ը: Նրանք վաճառել են ջերմային պատկերապատիչներ, նշանառության հարմարանքներ և հեռադիտակներ: Դրանք, ի վերջո, հայտնվել են ահաբեկիչների ձեռքում: Ադրբեջանցիները Մոսկվայում ունեին փախլավայի արտադրամաս: Ռասիմ Բախշիևը և Էլշադ Յագուբովը ձերբակալվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության […]
15:53 02.11.2019
«Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնմ» իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը հանդիսանում են Թուրքական հանձնախմբի անդամներ. «Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը հանդիսանում են Թուրքական հանձնախմբի անդամներ (հանձնախմբի անդամների ընդհանուր թիվը՝ 107 կոնգրեսական)։ Նրանք […]
15:52 02.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականին: «Ճանաչումն այն փաստի, որ ինչ-որ բան սխալ ես արել հասարակ կյանքում, ընտանիքում, ընկերների հետ հարաբերություններում, ուժ է: Դա թուլության նշան չի կարող համարվել: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա միևնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է»,- […]
15:29 02.11.2019
Երևանի կենդանաբանական այգին հերթական հաղորդագրությունն է տարածել, որը վերաբերում է այն շներին, որոնք, պնդումների համաձայն, վնասներ են հասցրել այգուն՝ 3 կենգուրուի և մուֆլոնների անկման պատճառ դառնալով. «Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ (3 էգ, 2 արու), որոնցից մեկն արտաքին զննությամբ խոշոր է։ Շները թմրեցվել […]
15:17 02.11.2019
Հայաստանում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած ձյան ու ձնախառն անձրևի մասին SHANTNEWS.am-ի եթերում զրուցել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ հանրապետության բարձրադիր գոտիներում ձյունը և բուքը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը, որից հետո կսկսվի արևոտ եղանակ, իսկ Արարատյան դաշտում եղանակը կցրտի, սակայն քիչ հավանական է ձյուն: Գագիկ Սուրենյանը կոչ […]
15:01 02.11.2019
Շիրակի մարզում առատ ձյուն է տեղում: Ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Խնձրցյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել:
15:00 02.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարդան Ավետիքյանը խոսել է հիմնադրամի գործունեության մասին: Նա նշել է, որ հիմնադրամին վճարվող 1000-ական դրամները, գումարները ստացվում են գանձապետարանից և վերջին եռամսյակային հաշվետվությունը հրապարակվել է 2 շաբաթ առաջ: Մանրամասները` տեսանյութում:
14:31 02.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար էր հրապարակել՝ իր իսկ գնահատմամբ` «եղանակին համահունչ»: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խնդրել է նշել՝ ի՞նչ երգեր է լսում Աննա Հակոբյանը: «Փլեյլիստը, խնդրում եմ» գրառմանն ի պատասխան՝ վարչապետի տիկինը ներկայացրել է իր սիրած երգերից մի քանիսը: «Իսկ ինչո՞ւ ոչ: Խնդրեմ, իմն է սա»,- գրել է նա:
14:25 02.11.2019
Լևոն Արոնյանը կրկին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում է: ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարը 7-րդ տեղում է: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արոնյանը 14-րդն էր և այս անգամ նա զգալիորեն բարելավել է իր տեղը աղյուսակում: Վերջին շրջանում Արոնանը գրեթե առանց հանգստի մասնակցում է մրցաշարերի: Ներկայումս հավաքականի կազմում նա […]
13:30 02.11.2019
Բաթումում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մեր թե´ կանանց, թե´ տղամարդկանց հավաքականը երրորդ տեղը գրավելու ռեալ հնարավորոթյուն ունի, սակայն հատկապես տղամարդկանց պարագայում, ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի մարզիկներից: Հայաստանի հավաքականը այժմ 11 միավորով 4-րդ տեղում է: Մեր տղաները այսօր կմրցեն Հունաստանի հավաքականի հետ: Նախևառաջ, մեր տղաներին պետք է անպայման հաղթել ու սպասել […]
13:28 02.11.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի քաղաքական դաշտն այսօր համալրվել է ևս մեկ կուսակցությունով: Նախ` ընտրվել է հաշվիչ հանձնաժողովը, ապա կուսակցության հիմնադրման համար քվեարկություն է կատարվել: Կուսակցության ծրագրի ու կանոնադրության ներկայացումից հետո կընտրվի խորհուրդն ու խորհրդի նախագահը: Կհաստատվի տեղական կառույցների աշխատանքը: «Այս պահին, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում: Եվ այս պահին արտախորհրդարանական կուսակցություն ստեղծելով՝ մենք դիրքավորվում […]
13:21 02.11.2019
Երևանի կենդանական այգու՝ ազատման դիմում գրած տնօրենն այսօր ներկայացրել է, թե ինչ նկատի ուներ իր ազատման դիմումի մեջ «մարդկային գործոնը» հիշատակելիս։ Նա նշել է, որ շահարկումներ են եղել Երևանի կենդանաբանական այգում կենդանիների անկումների վերաբերյալ։ «Ու անընդմեջ էդ կենդանիների հանկարծամահ լինելը կամ որոշ կենդանիների նույնիսկ մահացության դեպքերը, որոնք կապված էին հիվանդության կամ ծերության հետ, շահարկվում էին […]
13:06 02.11.2019
Կենդանաբանական այգու աշխատակիցներն այս գիշեր հերթապահություն են իրականացրել այգու տարածքում, որպեսզի թույլ չտան, որ շների ոհմակը նոր կենդանիներ հոշոտի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է այգու աշխատակիցներից մեկը։ Նա ներկայացրել է, թե ինչպես են հետապնդել շներին և ինչպես են կարողացել նրանց մի մասին «թմրեցնել»։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:56 02.11.2019
Կենդանական այգու աշխատակիցները ինքնակազմակերպվել են և գիշերը հերթապահություն են իրականացրել այգում, ինչի շնորհիվ ապացուցել են, որ այգին պարսպի անհրաժեշտություն ունի։ Այս մասին այսօր ասել է այգու՝ ազատման դիմում գրած տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Նա սրանով պատասխանել է այն պնդումներին, թե շների հարձակումները հորինվածք են։ «Հուսով եմ, որ էս միջադեպը վերջնական առիթ կհանդիսանա, որ այգին վերջնականապես իր […]
12:53 02.11.2019
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզում, բացի Գյումրի քաղաքից, տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա […]
12:36 02.11.2019
Ռուսաստանյան ընկերություններից մեկին պատկանող տանկերի վրա պայթյուն է որոտացել, երեք նավաստի մահացել է։ Պայթյունը որոտացել է, երբ ռուսական տանկերը, որի անվանումն է ««Ամերիկա» ծովածոց», գտնվել է ծովում։ Նավի վրա եղել է 9-հոգանոց անձնակազմ, որից երեքը մահացել են։ Տանկերը նավարկում էր Ռուսաստանի հեռավոր արևելքում՝ Վլադիվոստոկ քաղաքի մոտ գտնվող Նախոդկա բնակավայրի ափերի մոտ։ Ռուսական աղբյուրները շտապել են […]
12:33 02.11.2019
«Ես պետք է ցավով նշեմ, որ Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա տարբեր կուսակցությունների համար տարբեր ժամանակահատվածներում»,- այս մասին այսօր հայտարարել է այգու՝ ազատման դիմում ներկայացրած ղեկավար Ռուբեն Խաչատրյանը։ Այգու հետ կապված առաջիկա անելիքները, ըստ Խաչատրյանի, ինքը կպարզի երկուշաբթի, երբ խոսի քաղաքապետի հետ։ Խաչատրյանը մտադիր է, անկախ պաշտոնից, համագործակցել […]
11:27 02.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրապետյանի կողմից վարվող Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, […]
11:03 02.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ լավ լուր հայտնելով: «Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։ […]
10:54 02.11.2019
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ԱՄՆ բոլոր հնարավոր պաշտոնյաներին բողոքներ ներկայացնել՝ կապված Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի` ԱՄՆ այցի հետ: Այս անգամ էլ Բաքվի իշխանություններն ԱԳՆ են կանչել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգին։ Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը, հիշեցնենք, ԱՄՆ այցի ընթացքում ներկա է եղել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Մայիլյանն այնտեղ […]
10:04 02.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզում, բացի Գյումրի քաղաքից, տեղում է թույլ ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն […]