13:58 04.11.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական հանդիպումն է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Այն, ինչպես միշտ, փակ դռների հետևում է ընթանալու:
13:44 04.11.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ինքը պատրաստ է Ապրիլյան պատերազմի ժամանակավոր քննիչ հանձնաժողով ներկայանալու, որևէ խնդիր չի տեսնում, թեպետ դեռ հրավեր չի ստացել: «Գնահատական չէի ուզենա տալ՝ անսպասելի կլինի, թե սպասելի, բայց ՊՆ համակարգում պարզ է, թե ինչ է կատարվել և ինչպես: Ինձ համար պարզ է, […]
13:28 04.11.2019
ԶՈւ-ն ձեռք է բերում միայն ու միայն մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ թե´ պայմանագրային, թե´ վարկային ծրագրերի միջոցով՝ տարբեր երկրներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով 102-րդ ռուսական ռազմաբազայի արդիականացման մասին` նախարարը նշել է, որ արդիականացվում է թե´ սպառազինության տեսանկյունից, թե´ նյութատեխնիկական և թե´ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով: Հողատարածքի […]
13:25 04.11.2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի […]
13:24 04.11.2019
Այսօր ԱԺ-ն շարունակել է 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ դռնփակ քննարկումից հետո տեղի է ունեցել ՊԵԿ ոլորտի 2020թ. նախատեսվող ցուցանիշների ներկայացումը: «Կանխատեսումը, որ կունենանք բացարձակ թվով՝ 1 տրիլիոն 463 շրջանակներում, և դրա հետ կապված հարկեր-ՀՆԱ կանխատեսվող ցուցանիշը կլինի մոտ 22.3 […]
13:16 04.11.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 5-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5-ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր: Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ […]
13:15 04.11.2019
ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրենի կողմից նրան առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ 2019թ. մարտի 30-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին […]
13:02 04.11.2019
Պաշտպանության նախարարության այսօրվա բյուջեն բավարար է, որ բոլոր մարտահրավերներին արձագանքի պատշաճ ձևով: Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով սահմանային իրավիճակի մասին` նախարարը նշել է, որ եղել է կարճաժամկետ լարվածություն, ինչը կարգավորվել է, իսկ ինչ վերաբերում է արցախյան հարցի շուրջ 3 ժողովուրդների համար ընդունելի […]
12:56 04.11.2019
Պաշտպանության նախկին նախարար, ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե շատ դեպքերում ՀԱՊԿ անդամ պետությունները զենք են վաճառում հակառակորդ երկրին, ասել է, որ դա խնդիր է համարում: «Ես կարծում եմ, որ դա խնդիր է, լուրջ խնդիր, որովհետև այստեղ մի բան կա. երբ որ մենք ասում ենք ՀԱՊԿ հավաքական անվտանգություն, մենք պետք է […]
12:47 04.11.2019
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, ժամը 12:00-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին: Տեղեկությունը հրապարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքէջում:
12:34 04.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին ցանկանում է մանրամասներ ներկայացնել. «Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին վարչապետի երեկվա արած դիտարկմանը ևս մի նյուանս ավելացնեմ։ Վերելակում, բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ու առաջինի անվտանգության ծառայության ղեկավարից, Սոմոն պալատի երրորդից չորրորդ հարկ […]
12:31 04.11.2019
Օրեր առաջ զորամասն ինքնակամ լքած պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով, այն է՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար: Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողը հանձնվել […]
12:28 04.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այս տարի որոշ չափով լուծվել է տեխնիկական հագեցվածության հարցը: Այս մասին լրագրողներին ասել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ձեռք են բերվել 260 մլն դրամի ձեռքի գործիքներ, որոնք հեշտացնում են աշխատանքը անտառային ու խոտածածկ տարածքների հրդեհների ժամանակ, սպասվում է նաև մեքենաների նոր խմբաքանակ ռուսական և ճապոնական կողմի գործընկերներից: Ձեռք է բերվելու նաև ուղղաթիռ, բայց […]
12:26 04.11.2019
Ադրբեջանի սահմանապահները նոյեմբերի 3-ի գիշերը հայտնաբերել են, որ ինչ-որ մեկը փորձում է ապօրինի հատել Իրանի հետ սահմանը և անցնել Ադրբեջանի տարածք։ Կրակոցներից հետո սահմանախախտը սպանվել է ադրբեջանական տարածքում՝ Բիլյասուվար բնակավայրի ուղղությամբ։ Զննությունից հետո պարզվել է, որ սպանվածը փորձում էր Իրանից Ադրբեջան անցկացնել ավելի քան 12 կիլագրամ թմրանյութեր։ Նա նաև զինված էր ատրճանակով։ Սահմանապահները պարզել են, […]
12:19 04.11.2019
Այս տարի արդեն երկրորդ անգամ է, ինչ Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա է արվել, սրբապատկերները կոտրել են, գրում է jnews-ը։ Առաջին անգամ սրբատեղին ավերել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավերված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական […]
12:15 04.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջը պարզաբանում է տարածել` կապված «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման շուրջ առաջացած աղմուկի հետ: «Ի պատասխան լրագրողների հարցումների, հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից […]
12:06 04.11.2019
«Իմացեք մի բան հաստատ, որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, բացառվում է դա, մնացածը սպասենք, տեսնենք»,- նոյեմբերի 4-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՆ-ում իր առաջարկով իրականացվող ստուգումներին, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքերով՝ խնդիրը վերաբերում է բարեկամ-ծանոթներին աշխատանքի ընդունելուն, մրցույթները սխալ անցկացնելուն, որի վերաբերյալ դժգոհություն է հայտնել աշխատանքից ազատված Փրկարար ծառայության պետը, սակայն, ինքը՝ […]
10:56 04.11.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ․, դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Վերջինիս անմիջապես տեղափոխել են […]
10:52 04.11.2019
Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ) օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) և անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ընդունված թիվ 506-Ն որոշման) ցուցադրություններից գոյացած գումարներից վճարել ֆիլմերի հեղինակներին։ Մինչ այս, ֆիլմերը երկար տարիներ տրվել են […]
10:10 04.11.2019
Նյու Յորքում կայացել է UFC-ի (Ultimate Fighting Championship) 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին փայլուն է հանդես եկել ամերիկահայ Քեթլին Չուկագյանը: Նա վստահ հաղթանակ է տարել Ջենիֆեր Մայայի նկատմամբ և այժմ պայքարելու է UFC-ի չեմպիոնական կոչման համար: Մրցամարտից հետո Չուկագյանը հայտարարել է, որ ցանկանում է մրցել թեթևագույն քաշային կարգում UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ: «UFC-ն գիտի՝ ես […]
09:55 04.11.2019
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը նորմերի շեղումներ է հայտնաբերել Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի խմելու ջրի 2 նմուշներում և Արարատի մարզի Հայանիստ համայնքի խմելու ջրի 6 նմուշներից մեկում: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»։ Տեսչական մարմինը պարզել է նաև, որ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի ջրամատակարարումն ապահովող 2 արտեզյան հորերը չունեն սանիտարական պահպանման գոտիներ: Սայաթ Նովա համայնքում […]
09:50 04.11.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ռուսական կողմում կուտակված է 250 ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:14 04.11.2019
Apple ամերիկյան կորպորացիան նախազգուշացրել է iPhone-ի և iPad-ի հնացած մոդելների տերերին, որ եթե նրան չթարմացնեն իրենց սարքերի ծրագրային ապահովումը iOS օպերացիոն համակարգի վերջին տարբերակով, ապա կմնան առանց ինտերնետի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Սպառնալիքի տակ են հայտնվում այն սարքերը, որոնք թողարկվել են մինչ 2012 թվականը։ Ընկերությունը հայտնում է, որ ծրագրային ապահովման վերատեղադրումն անհրաժեշտ է, քանի […]
08:33 04.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների […]
08:20 04.11.2019
Հնդկաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Դելիում, օդի աղտոտածության մակարդակը հասել է սոսկալի մակարդակի, հայտնում է ВВС-ն։ Դելիում ծխամշուշի պատճառով փակել են դպրոցները, չեղարկել ավելի քան 30 չվերթ և դադարեցրել շինաշխատանքները։ PM 2,5 վնասակար մասնիկների պարունակության ցուցանիշը 7 անգամ գերազանցում է արդյունաբերական Պեկինի ցուցանիշը և մի քանի անգամ բարձր է ԱՀԿ-ի կողմից անվտանգ ճանաչված մակարդակից։ Հնդկաստանի առողջապահության […]
23:07 03.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղը ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2723017084428190
22:54 03.11.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում զրուցում է քաղաքացիների հետ Ղարաբաղի հարցում շահարկումների մասին։ Նա անդրադարձավ նաև իր որոշմամբ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու վերաբերյալ խոսակցություններին։ «Վերջերս իմ որոշմամբ, բայց իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ՊՊԾ պետ Գրիգորի Հայրապետովը։ Այդ պաշտոնանկության վերաբերյալ այսպիսի թեզ առաջադրվեց․ ասում են՝ քանի […]
22:20 03.11.2019
Արմեն Մելիքյանը (60 կգ) ոսկե մեդալակիր դարձավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: Արմեն Մելիքյանը պայքարը սկսել էր նոյեմբերի 2-ին և եզրափակչի ճանապարհին հաղթել էր բուլղարացի Մարտին Վելևին (8։0), իրանցի Մեհդի Մոհսենին (4։0) […]