TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում. Փաշինյան

09:46 02.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կալանավորների զբոսանքը Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ կալանավորների զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես՝ ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում։ Այդ կտավը պատկերում է հենց այսպիսի մի բանտային տարածք, որտեղ 10-15 կալանավորներ, միակերպ զոլավոր հագուստով քայլում են […]

̰
Ձյուն է տեղացել նաև Մարալիկում

08:55 02.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ձյուն է տեղացել նաև Մարալիկում։ Ավելի վաղ Սուրենյանը լուսանկարներ էր հրապարակել ձնապատ Աշոցքից։ https://www.facebook.com/photo.php?fbid=2719483161448249&set=a.519925858070668&type=3&theater

̰
Թրամփը կտրուկ նվազեցրել է ԱՄՆ-ում փախստականների ընդունման սահմանաչափը

08:48 02.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է 2020 թվականին նվազեցնել փախստականների ընդունման սահմանաչափը՝ 30 հազարից դարձնելով 18 հազար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ «2020 ֆինանսական տարում 18 հազարից ոչ ավելի փախստականի ընդունումն ԱՄՆ-ում հիմնավորված է մարդասիրական տեսանկյունից և բխում է ազգային շահերից»,-ասված է հաղորդագրության մեջ։ Այսպիսով՝ փախստականների թիվը, որոնց կընդունեն ԱՄՆ-ում 2020 ֆինանսական […]

̰
ԱՄՆ պետպարտքը ռեկորդ է սահմանել

08:25 02.11.2019

ԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդային նշագծի՝ 23 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության տարածած ամենօրյա հաշվետվության մեջ։ Փաստաթղթում նշված թիվն արտացոլում է պետպարտքի վիճակը հոկտեմբերի 31-ի դրությամբ։ Համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ ԱՄՆ պետպարտքը կաճի 2017 թվականի ՀՆԱ 108 տոկոսից՝ 2023 թվականին հասնելով ՀՆԱ 117 տոկոսի։ ԱՄՆ-ի ներկայիս պարտքային խնդիրները 2007-2008 թթ ֆինանսատնտեսական […]

̰
Աշոցքում տեղաց առաջին ձյունը․ Գագիկ Սուրենյան

08:14 02.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Աշոցքում տեղաց առաջին ձյունը։ Լուսանկարները՝ Բեն Խաչատրյանի»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2719435401453025

̰
Երբ է Հայաստանում սպասվում առաջին ձյունը

00:00 02.11.2019

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին […]

̰
Ժողովրդավարությունը կայունությանը ստորադասելիս Հայաստանը չի կարող ունենալ ո՛չ կայունություն, ո՛չ ժողովրդավարություն․ Վ․ Գրիգորյանը՝ ՍԴ ճգնաժամի մասին

23:41 01.11.2019

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն անդրադարձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամին և լուծման տարբերակներ առաջարկել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ՍԴ ճգնաժամի մասին Նախաբան. Հայաստանի Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ճգնաժամի առնչությամբ քննարկումները և մեկնաբանությունները վերջին չորս ամիսների ընթացքում, որքանով նկատելի է, ունեն հիմնականում խնդրի հատվածական ընդգրկում, և մինչ այսօր, ցավալիորեն, չկա այս հարցի համապարփակ նկարագրություն, որը […]

̰
Շախմատի ընտրանիների հաջորդ մրցակիցները հայտնի են

23:32 01.11.2019

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրերի զույգերը հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բաթումում ընթացող թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց ընտրանին կխաղա Հունաստանի, իսկ կանայք՝ Ադրբեջանի դեմ: Վերջին տուրից առաջ կայանքը մրցաշարային աղյուսակում 4-րդն են և ունեն 11 միավոր: Առաջատարը 14 միավորով Ռուսաստանն է: Տղամարդկանց ընտրանին 4-րդն է 11 միավորով: 13-ական միավորով առաջատարները Ուկրաինան և […]

̰
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալված օրվա իրադարձությունները․ SHANTNEWS-ի անդրադարձը

23:16 01.11.2019

Այսօր խորհրդարանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը նվիրված քննարկում է կազմակերպվել: Եվրոպացի պատվիրակները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին, չնայած այն հանգամանքին, որ զուգահեռաբար մի քանի ակցիա էր ընթանում խորհրդարանից դուրս: Կոնվենցիայի շուրջ ծավալված օրվա իրադարձությունները՝ տեսանյութում:

̰
Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայից դուրս է եկել

22:50 01.11.2019

Փոխգնդապետ Արա մԽիթարյանը կոմայից դուրս է եկել, թեեւ դեռ կայուն չէ վիճակը, Hraparak.am-ի թղթակցին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մոտ աննշան դրական դինամիկա է նկատվում, թեև վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ինչպես տեղեկացանք թե՛ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե՛ Քննչական կոմիտեի […]

̰
Ջոն Մարշալին, Վահագն Հայրապետյանին և Արման Մնացականյանին համոզեցինք նվագել Սայաթ-Նովա փողոցում․ Փաշինյան

22:39 01.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել և կից գրել․ «Ջոն Մարշալին, Վահագն Հայրապետյանին և Արման Մնացականյանին համոզեցինք նվագել Սայաթ-Նովա փողոցում։ Երևան ջազ-ֆեստ»:

̰
Ես անվերջ ամեն ձայնի հետ ապրելու եմ մինչև տեսնեմ՝ դահլիճի լռությունն ինչ է ասում․ Տ․Մանսուրյան

22:31 01.11.2019

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկել է «Ժամանակակից դասականներ» միջազգային փառատոնը: Այն տևելու է մինչև նոյեմբերի 9-ը: Համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է մասնակից կոմպոզիտորներից մեկին: Առաջին համերգը նվիրված է եղել հայ երաժշտության կենդանի դասական Տիգրան Մանսուրյանին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մուֆլոնները սատկել են, այգու տնօրենը հրաժարական տվել. SHANTNEWS-ի անդրադարձը

22:18 01.11.2019

Կենդանաբանական այգու տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Մինչ այդ կենդանաբանական այգու կայքը տեղեկացրել էր, որ թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքն է տեղի ունեցել: Ոհմակն այս անգամ հարձակվել էր մուֆլոնների վրա: Այգում պահվող 19 մուֆլոնից 3-ն անկել են:  Հիշեցնենք՝ նախորդ օրը շների հարձակման հետևանքով 3 կարմրավիզ կենգուրու էր անկել: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանը

21:40 01.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։ Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի […]

̰
ԱՄՆ Սենատում ավելացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակից սենատորների թիվը

21:29 01.11.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցների թիվը հասել է 22-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, մեր բանաձևի աջակիցների թիվը դարձավ 22: Միացան ևս 2 հանրապետական սենատորներ՝ Միթ Ռոմնին և Ջոն Քորնին»,- գրել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած […]

̰
Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց Ադրբեջանի հավաքականին

21:07 01.11.2019

Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը սպիտակներով տոնեց Արման Փաշիկյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի հավաքականի կազմում են` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը։

̰
Կենդանաբանական այգում երկու շուն են բռնել

20:28 01.11.2019

Կենդանաբանական այգու աշխատակիցները կարճ ստուգայցի արդյունքում երկու շուն են հայտնաբերել։ Շները ստերջացված չեն։ Նրանք կտեղափոխվեն Կենդանաբանական այգու կլինիկա, որից հետո՝ Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին լույս առավոտ՝ ժամը 06:00-ի սահմաններում․ Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 […]

̰
Հերթականը` երկար ու խիստ սպասված լուրերի շարքից… Շիրակի մարզպետ

20:11 01.11.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթականը՝ երկար ու խիստ սպասված լուրերի շարքից՝ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել է Գյումրի քաղաքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող Անտառավան 3-րդ թաղամաս N26, Իսահակյանի փողոց N9, Ղուկասյան փողոց N29 շենքերի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման և Տիգրան Մեծ պողոտա N5 շենքի թվով 3 […]

̰
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է

20:03 01.11.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։00 դրությամբ, ձյան տեսքով տեղումները վերսկսկելու պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կրկին փակ է։

̰
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի բուժաշխատողները աշխատանքից ազատման ծանուցում են ստացել

19:30 01.11.2019

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակվում է: 2 օր առաջ բուժանձնակազմը ծանուցվել է, որ բուժհաստատությունը լուծարում է իրենց հետ կնքած պայմանագրերը, այսինքն` ազատվում են աշխատանքից: Կառավարության որոշմամբ` հանրապետությունում գործելու է  հակատուբերկուլյոզային միայն մեկ բուժհաստատություն Աբովյան քաղաքում, որն իրականացնելու է ստացիոնար բուժում, այսինքն` Շիրակի մարզի հիվանդներն այնտեղ են դիմելու, իսկ ամբուլատոր հսկողություն պոլիկլինիկաներն են սահմանելու: Եթե […]

̰
Չոր կամրջի վերանորոգման ժամանակ հայտնաբերված շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն

18:30 01.11.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Չոր կամրջի վերանորոգման ժամանակ հայտնաբերված շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն: «Ուրախությամբ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և […]

̰
Ֆրանսիայի կոմկուսը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը

18:25 01.11.2019

Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կուսակցության պաշտոնական կայքը: «Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը վճռականորեն կոչ է անում հանրապետության նախագահին հաշվի առնել այն ժողովրդավարական գործընթացը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է հանրապետությունը: ՖԿԿ-ն նաև հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ գործել որքան հնարավոր է արագ, որպեսզի Եվրամիության արտաքին […]

̰
Աշխատանքի չհաճախող, բայց աշխատավարձ ստացող աշխատակիցներ պահելու բազմաթիվ դեպքեր` Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում

17:52 01.11.2019

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի նյութերը՝ հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու համատեքստում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրինաչափորեն, քիչ չեն եղել դեպքերը, երբ որպես հանցավոր սխեմա՝ դպրոցների ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակվել են անձինք, որոնք ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չեն հաճախել, […]

̰
Ինչպե՞ս է նշվել Հելոուինն ամբողջ աշխարհում

17:50 01.11.2019

Երեկ ամբողջ աշխարհը նշում էր Հելոուինը: Աշխարհի որոշ երկրներում տոնի առթիվ քայլերթ է իրականացվել: Այս տարի մեծ հեղինակություն է վայելել Ջոքերի կերպարը համանուն ֆիլմից: Դրանից բացի, մարդիկ մարմնավորել են տարբեր կինոհերոսների, քաղաքական գործիչների կերպարներ: Ձեզ ենք ներկայացնում ֆոտոշարք` արված աշխարհի տարբեր երկրներում:  

̰
Հարգելի´ պարոն վարչապետ, շնորհակալ ենք. Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ վարչապետին

17:46 01.11.2019

Նորագավիթում այսօր բացվել է «Սարտեքս» կարի ֆաբրիկան, որը գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլի» հետ է համագործակցում: Ֆաբրիկայի բացման արարողությանը, որը տարածաշրջանում ամենամեծն է, ելույթ է ունեցել Սամվել Ալեքսանյանի դուստրը` Աստղիկ Ալեքսանյանը`շնորհակալություն հայտնելով վարչապետին: «Հարգելի´ պարոն վարչապետ, Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Դուք խրախուսել եք կրել հայկական արտադրանքը, ինչի համար շնորհակալ ենք և այո´, մեր […]

̰
15,3 միլիարդ դրամ ԱԳՆ-ին՝ 2020 թվականի աշխատանքների իրականացման համար

17:35 01.11.2019

Արտաքին գործերի նախարարության բյուջեն 2020 թվականին կլինի 15,3 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը կհատկացվի դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանմանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020-ի բյուջեի նախաքննարկման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարարը։ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նաև հիմնական բացվածքը․ 10,7 մլրդ դրամ՝ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանություն, 2,4 մլրդ դրամ՝ միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներ։

̰
«Made in Armenia» մակնշմամբ հագուստ` եվրոպական երկրներում. Հայաստանում բացվել է տարածաշրջանի ամենամեծ ֆաբրիկան

17:33 01.11.2019

Հայաստանում բացվել է տարածաշրջանի ամենամեծ տեքստիլ ֆաբրիկան, որտեղ գործունեություն է ծավալում 4 ընկերություն: Ֆաբրիկայի բացմանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նրանք շրջել են ֆաբրիկայում և ծանոթացել գործունեությանը: Երևանում նորաբաց «Սարտեքս»-ը իտալական «Սարտիս» ընկերության գործընկերն է Հայաստանում: Ֆաբրիկայում արտադրվում է վերնահագուստ, բաճկոն և այլ տեքստիլ արտադրանք, և ամբողջը արտահանվում […]

̰
«Գազպրոմն» էլ, ինչպես Լարսը, «բեզռազմեռնի» չի․ Մելքումյանը՝ գազի գնի բանակցությունների մասին

17:29 01.11.2019

Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկան պետք է ԵԱՏՄ-ում գործեր 2021 թվականից, իսկ հիմա հետաձգվել է մինչև 2024-2025 թվականներ։ Նա նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին հարցրեց, թե ինչ է արվում գազի գնի որոշման հարցում։ Ապա ավելացրեց, որ երբ գազի գինը սահմանին բարձրանում էր, «Գազպրոմ-Արմենիան» […]

̰
Քաղաքացին պետք է կարողանա գնել, ասենք, DUXOV պետհամարանիշ. Ալեն Սիմոնյանի նոր նախաձեռնությունը

17:26 01.11.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ պատրաստվում է հանդես գալ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից առաջինը կապված է ժամերի փոփոխության հետ, որ օգտագործվի ցերեկվա լույսը: Նրա կարծիքով՝ ամառային ժամի անցումը կարևոր քայլ է, որ թույլ է տալիս տնտեսել թե´ հասարակ քաղաքացիներին, թե´ տնտեսվարողներին: Երկրորդ նախաձեռնությունը կապված է Ամանորի շեմին և Ամանորից […]

̰
Ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար Եգիպտոսի հետ ԵԱՏՄ անունից բանակցում է Հայաստանը

16:16 01.11.2019

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ոչ պաշտոնական լիդերն է Եգիպտոսի հետ բանակցություններում, որոնց արդյունքում ենթադրվում է ազատ առևտրի համաձայնագրի ստորագրում։ Այս մասին այսօր հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա տեղեկացրեց, որ բանակցային ևս 1-2 ռաունդից հետո, հավանաբար, այդ համաձայնագիրը պատրաստ կլինի։ Դրա արդյունքում, ըստ փոխնախարարի, ԵԱՏՄ երկրները, այդ թվում և Հայաստանը, ազատ մուտք կունենան աֆրիկյան մայրցամաք՝ […]

̰
BACK_TO_TOP