16:10 01.11.2019
Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում, խոսելով դիվանագիտական ծառայության մասին, անդրադարձել է ծախսերին ու նպատակներին. «Կան տարբեր ընկալումներ դիվանագիտական ծառայության մասին, որ սա ծառայություն է, որի շնորհիվ մարդիկ … Եվ մենք բացառություն չեն, կան երկրներ, որոնք ավելի խորն են և այդ ընկալումները կան, որ ծառայությունը ենթադրում է շամպայն և այլն, և այլն, բայց մենք ներկայացված ենք 60 […]
16:04 01.11.2019
Երևանի կենդանաբանական այգում, բացի տնօրեն Ռուբեն Խաչատրյանից, որևէ մեկն աշխատանքից ազատման դիմում չի գրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Խնդրում եմ լրատվամիջոցներին չտարածել դեղին կայքերի արտադրած ապատեղեկատվությունը»,- գրել է նա:
16:00 01.11.2019
Ես խոստացել եմ, կզրուցեմ ձեզ հետ, երբ դատական նիստերը ընթացք ստանան: Այս մասին այսօր լրագրողներին ասաց նախկին փոխոստիկանապետ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը: Հարցին, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, տվեց բացասական պատասխան. «Ես մեղք չեմ գործել, խնդրո´ւմ եմ, թողեք գնամ»: Հիշեցնենք՝ Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լևոն Երանոսյանի դեմ […]
15:58 01.11.2019
Ազգային ժողովում` բյուջեի նախաքննարկումների ընթացքում, ԲԿՀ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց այն թվերը, որոնց համաձայն՝ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին շեշտակի աճում է։ Նա նաև հայտնեց, որ այդ պայմաններում իրենք աշխատանք են տանում Ռուսաստանի գործընկերների հետ Վերին Լարսի անցակետի արդիականացման համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ հնարավորություն կա էլեկտրոնային հետագծման եղանակով բեռների ստուգումը կրճատել ու կրկնակի […]
15:54 01.11.2019
Այսօր առավոտյան Կենդանաբանական այգում թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքն է տեղի ունեցել: Ոհմակն այս անգամ հարձակվել է այգում պահվող 3 մուֆլոնների վրա: Մուֆլոնները սատկել են: Շներին բռնել չի հաջողվել: Երևանի կենդանաբանական այգուց հայտարարել են, որ այգի մուտք գործած ոհմակը, նույն ոհմակն է, որ երեկ հարձակվել էր կենգուրուների վրա: Մեր նկարահանող խումբը փորձել է պարզել դեպքի […]
15:34 01.11.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ կողմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Նա նշել է, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելել, իսկ այս տեսանկյունից կոնվենցիան նոր ու արդյունավետ մեխանիզմների հնարավորություն է տալիս: «Կարծում եմ, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելել, ծրագրեր իրականացնել, այս պահին մեր […]
15:23 01.11.2019
Նոյեմբերի 1-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում ծանր այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը: Հրշեջ-փրկարարը ծանր այրվածքներ է ստացել հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ: Նախարար Ցոլակյանը հրշեջ-փրկարարի հետ զրույցում նշեց, որ նրա և մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի […]
15:09 01.11.2019
Սիրելի հետևորդներ, տեղեկատվությունը, թե կենդանաբանական այգու բոլոր աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել` չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։
14:32 01.11.2019
Ի՞նչ ակնկալիքներ կան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից: Այսօր խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հիշեցնելով, որ մամուլում հրապարակումներ եղան այցի ընթացքում ինչ-որ լաբորատորիաների մասին փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ: «Ես չեմ մեկնաբանելու որևէ բան, որը բանակցվում է: Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ այցին, սա լինելու է պաշտոնական այց մեր […]
14:16 01.11.2019
«Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրեն, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս տեղեկությունը նա հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ իր հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են:
14:00 01.11.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նշել է, որ իր համար ևս անընդունելի էր քննարկումը փակ ձևաչափով անցկացնելը, քանի որ ժողովուրդը պետք է իմանա, թե իր կողմից վստահություն ստացած քաղաքական ուժը ինչպես է ներկայացնում խնդիրը: «Քննարկման ժամանակ մեր քաղաքական ուժը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք պատասխաններ չեն ստացել: […]
13:38 01.11.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց նաև ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ծրագրի մասին: «Շատ կարևոր որոշում ենք ընդունել ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ, այն քաղաքացիներին, ովքեր գրանցման հասցե չունեին, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ, ովքեր հասցեներ չունեին, զրկվում էին այդ աջակցությանը դիմելու հնարավորությունից, […]
13:36 01.11.2019
«Շատ կարևոր քննարկում ունեցա Գերագույն հոգևոր խորհրդի հետ: Նման քննարկումները արժեքավոր են և պետք է պարբերական բնույթ կրեն»: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները` տեսանյութում:
13:14 01.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները որևէ համոզիչ փաստարկ չեն բերել, թե ինչու պետք է վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան: «Չկա այդպիսի արարք, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը չնախատեսի և կոնվենցիան վավերացնելը պարտադիր լինի: Իրենք ասում էին, որ դա չի հակասում մեր Սահմանադրությանը և վտանգ չկա, ես էլ իրենց […]
12:41 01.11.2019
2020 թվականին առողջապահական ոլորտի ծախսերը կավելանան ավելի քան 7 տոկոսով. ցուցանիշն այսօր ԱԺ-ի համատեղ նիստում` բյուջեի քննարկման ժամանակ, ներկայացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գերատեսչության բյուջեն կկազմի 109 մլրդ դրամ: Նախարարը ներկայացրել է ծախսման ուղղությունները, պատգամավորները հարցեր են ուղղել պետության կողմից դեղերի տրամադրման քաղաքականության անարդյունավետության մասին: Մանրամասները` տեսանյութում:
12:40 01.11.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Հովհաննես Ղազարյանի, Դավիթ Առաքելյանի, Արման Շահինյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008թ. կայացված դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան, «Ազատության» հրապարակում […]
12:37 01.11.2019
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է իր լիազորությունները: «Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, բարեկամներ, Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի […]
12:02 01.11.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման հերթական միջադեպին: «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,- գրել է նա:
11:42 01.11.2019
Այս պահին Ազգային ժողովի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` ընդդեմ Եվրախորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման: Ակցիան իրականացվում է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության կողմից: Ակցիայի մասնակիցները կոչ են անում Երևան ժամանած եվրոպացի պատվիրակներին հարգել հայկական արժեքները և «չխեղաթյուրել Հայաստանի ապագան»: Նրանք պահանջում են եվրոպացի պատվիրակներից լքել տարածքը: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ դրսից […]
11:10 01.11.2019
Ս.թ նոյեմբերի 1-ին լույս առավոտ՝ ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել: Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով՝ այգի մուտք գործած […]
10:58 01.11.2019
Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասված է․ «Կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի հարազատների կողմից քննության օբյեկտիվ ընթացքը խեղաթյուրելու ակնկալվող փորձերից և հնարավոր անհիմն շահարկումներից, […]
10:43 01.11.2019
Հոկտեմբերի 30-ին և 31-ին Մոնակոյում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը, որը նախագահեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ: Բացման ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և Մոնակոյի պետնախարար Սերժ Տելը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց երևանյան գագաթաժողովի […]
10:36 01.11.2019
Ռումինիայում հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այսպիսով՝ Սարգիսը դարձավ աշխարհի արդեն քառակի չեմպիոն: Նա նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Սարգիսը գրառում է կատարել Ֆեյսբուքում և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի համար: «Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի […]
10:19 01.11.2019
Ձյան տեսքով տեղումների պատճառով Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար առայժմ փակ է: Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:
09:21 01.11.2019
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առթիվ՝ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ երախտագիտության ակցիա է անցկացվել Թբիլիսիում՝ ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ: Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում (հայերեն, վրացերեն և անգլերեն) շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին, այն 405 կոնգրեսականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձևին։ «Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, […]
08:37 01.11.2019
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները խոստացել են վրեժխնդիր լինել ԱՄՆ-ին՝ իրենց առաջնորդի սպանության համար, հայտնում է Reuters գործակալությունը։ ԻՊ ներկայացուցիչներից մեկն ԱՄՆ իշխանություններին է դիմել աուդիոուղերձով, որում մասնավորապես ասվում է․ «Մենք սգում ենք Ձեր մահը․․․հավատացյալների առաջնորդ»։ Կազմակերպությունը հաստատել է նաև իր պաշտոնական ներկայացուցչի՝ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջիրի մահը։
00:00 01.11.2019
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջնորդական 6-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի օկուպացված տարածքների խնդիրը» լուծվի դիվանագիտական ճանապարհով և ՄԱԿ-ի ԱԽ-ի ու Եվոպայի խորհրդի ընդունած որոշումների շրջանակներում: «Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք […]
23:56 31.10.2019
Այսօր ժամը 12:48-ին ահազանգ ենք ստացել, որ Երևանի կենդանաբանական այգում կան աշխատակիցների կողմից բռնված թվով երեք թափառող շներ: Կենտրոնի աշխատող խմբերը կարճ ժամանակ անց արդեն այգում էին: Տեղում պարզ է դարձել, որ բռնված շները մասնակից են եղել լուսադեմին կենգուրուների վրա թափառող շների հարձակմանը, որի պատճառով անկել են երեք կարմրավիզ կենգուրուները: Թափառող շները տեղափոխվել են «Թափառող […]
23:28 31.10.2019
2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են […]
23:02 31.10.2019
Ուշադրություն․ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում […]