22:14 03.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում զրուցում է քաղաքացիների հետ Ղարաբաղի հարցում շահարկումների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/710511952780800/
22:11 03.11.2019
Գյումրիում գործող ավիամոդելային խմբակին կից այսուհետ կգործի նաև հրթիռաշինության խմբակ, որի սաները գյումրեցի 9-35 տարեկան պատանիներն ու երիտասարդներն են: Նրանք նախագծելու և ստեղծելու են հեռակառավարվող թռչող ու հետախուզական սարքեր, որոնք հնարավոր կլինի կառավարել մինչև 40 կմ հեռավորության վրա։ «Ավիամոդելային խմբակ Հայաստանում, որը զբաղվում է նաև ռադիոկառավարվող մոդելներով, գոյություն չունի, սա եզակի երևույթ է: Հիմա քանի […]
18:18 03.11.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և բաց մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:30 03.11.2019
Սպառողների իրավունքների պաշտպանության օրենքի համաձայն՝ գնորդն իրավունք ունի ապրանքը գնելուց հետո 14 օրվա ընթացքում վերադարձնել կամ փոխանակել, սակայն ոչ բոլոր խանութներն են հետևում տվյալ օրենքին: Սպառողներից մեկը SHANTNEWS.am-ին ահազանգել էր և նշել, որ կոշիկ է գնել Երևանի խանութներից մեկից, ապա մի քանի օրից ցանկացել է վերադարձնել, ինչին ի պատասխան, լսել է, որ զեղչված ապրանքը հետ […]
17:08 03.11.2019
Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս գիշեր Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացված աշխատանքների արդյունքում հեռահար թմրեցման սարքի միջոցով թմրեցվել և բռնվել է ևս երկու թափառող կենդանի։ Կենդանիներից մեկը եղել է ստերջացված՝ ականջին դեղին տարբերանշանով. «Հարգելի հայրենակիցներ, Երևանի կենդանաբանական այգին չի կարող և չի պնդում, որ հայտնաբերված թափառող կենդանիներն են վնասել Այգու բնակիչ […]
15:33 03.11.2019
Նոյեմբերի 6-ին՝ 23։10-ին, «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվելու է ՈւՀԱ (КВН) Հայկական Միջազգային Լիգայի կիսաեզրափակիչ խաղը: Այս առիթով ՈւՀԱ միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովի հետ զրուցել է «Շանթ»-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ -Անկեղծ եմ ասում՝ ինձ շատ է ուրախացնում այն, որ հայ երիտասարդները վերադարձել են այս շարքերը, և հիշել Ուրախների և հնարամիտների ակումբի […]
14:32 03.11.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ: Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցավ Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: Այսպիսով՝ Գոռ Երիցյանը […]
14:18 03.11.2019
Նյու Յորքում անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը, գրում է sports.yahoo.com-ը։ Նա մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ և նրան նոկաուտի է ենթարկել: Մենամարտին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: EDMEN SHAHBAZYAN IS FOR REAL!@EdmenShahbazyan stops Tavares in round 1! Wow! #UFC244 pic.twitter.com/qC8mSnM4JD — UFC […]
14:10 03.11.2019
Ժուկովսկում այրվել է AliExpress ընկերության պահեստը, գրում է life-ը: Այրվել է մոտ 3․5 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցել է 59 մարդ և 16 մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվելու ժամանակ շենքում մարդ չի եղել, տուժածներ չկան: Դեպքի հանգամանքները պարզվում են:
13:53 03.11.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԶՈւ-երին սնունդ մատակարարողները մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ են հաշվարկում. «ԶՈւ—երին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա […]
12:45 03.11.2019
Աջարիայում արդեն 3 օր է՝ անձրև է տեղում։ Տեղումները մասնավորապես խնդիրներ են առաջացրել Բաթումում, որի կենտրոնական մասում մի քանի փողոցներ են ջրածածկ եղել։ Հեղեղաջրերը լցվել են տների առաջին հարկեր՝ վնասելով տեխնիկան ու կահույքը։ Բնակիչները հայտնում են, որ հեղեղումների պատճառն անսարք կոյուղատարներն են ու դրենաժային համակարգերը։ Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև հարևան Քոբուլեթում։ Աջարիայի ափամերձ գոտում […]
12:21 03.11.2019
Դրեզդենում հայտարարվել է «նացիստական արտակարգ դրություն»։ Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ առկա է լուրջ խնդիր՝ կապված աջ ծայրահեղական ուժերի հետ։ Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել «նացիստական արտակարգ դրության» մասին օրինագծին, հայտնում է CNN-ը։ Բանաձևում նշվում է, որ ստեղծված իրավիճակի արդյունքում ժողովրդավար, բաց հասարակությունը հայտնվել է սպառնալիքի տակ։ Նշվում է, որ քաղաքում ծայրահեղականների գործողությունները հաճախացել են։ […]
11:52 03.11.2019
ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի և բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է […]
11:13 03.11.2019
Մոտ 20 հազար շոտլանդացիներ Գլազգոյում դուրս են եկել ցույցի՝ պահանջելով անկախություն Մեծ Բրիտանիայից։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Հանրահավաքին մասնակցել է նաև Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը։ Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ պահպանողականների հաղթանակը կնշանակի, որ Շոտլանդիան իր կամքին հակառակ դուրս կմղվի եվրոպական երկրների ընտանիքից, այդ իսկ պատճառով շոտլանդացիները կողմ […]
10:54 03.11.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սկանդալային ներկայացմանը․ «Արդյո՞ք սա 57 հոգանոց ավագանու «Իմ Քայլը» խմբակցության դե ֆակտո առաջին դեմք Հասմիկ Խաչունցն է, թե՞ սխալվում եմ։ Հատված է այսօրվա Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում իրականացվող, մեղմ ասած, անհայտ ծագման «բեմադրությունից»։ Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտված այն, և արդեն հասկանալի է՝ […]
00:05 03.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում Արմեն Մելիքյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Մեր մարզիկը նախ 1/8 եզրափակչում 10-1 հաշվով հաղթել է բուլղարացի Մարտին Վելևին, ապա 1/4 եզրափակչում 8-0 հաշվով հաղթել է իրանցի Մեհդի Մոսեն Նեջադին, իսկ կիսաեզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել հունգարացի Քրիստիան Քեշկեմետի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Արմենը կմրցի ղրղզ […]
23:52 02.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ հավաքականը նվաճեց առաջին մեդալը: 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Բրոնզի համար պայքարում նա հաղթեց Ղազախստանը ներկայացնող Մանսուր Շադուկաևին: Հիշեցնենք, որ Դավիթը հաղթել էր իր երկու գոտեմարտերը 1/8 և 1/4 եզրափակիչներում, սակայն հետո կիսաեզրափակչում պարտվել էր վրացի ըմբիշին: Մեր մյուս մարզիկը՝ 55 […]
22:58 02.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել […]
21:57 02.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․-օր․-ի 131 հոդվածի 1-ին մասի (անձի առևանգում) հատկանիշներով: Աղբյուրի տեղեկություններով, Ա. Մկրտչյանը, ով Շենավանի գյուղապետն է, հնարավոր է, մեղադրվի նաև մեկ այլ […]
21:43 02.11.2019
Ամերիկյան Բաթլ Գրաունդ քաղաքի բնակիչ Լորա Հերսթը մահացած է գտնվել տեղի ոստիկանապետի հողամասում: Նրա վզին փաթաթված է եղել 2.4 մետրանոց պիթոն: 36-ամյա կինը երկու երեխա ուներ: Նա 140 օձ էր պահում ոստիկանապետի հողամասում, որտեղ որևէ մեկը չէր բնակվում: Կինը շաբաթական երկու անգամ այցելում էր օձերին: Նախնական վարկածով` հենց օձերից մեկն էլ եղել է մահվան պատճառը: […]
19:24 02.11.2019
Երևանի մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում լարված իրավիճակ է. մի կողմում Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդներն են, մյուս կողմում՝ կողմնակիցները: Ոստիկանները պարբերաբար ստիպված են լինում բախումները կանխել: Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը։ Կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա։ Աղբյուրի փոխամցմամբ՝ երկու հոգու ոստիկանները բերման են ենթարկել։ Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը […]
18:50 02.11.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը հայտնել է՝ մոտ ժամանակներում ԱՄՆ Սենատում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձև: «Զուգահեռաբար Սենատում գործընթաց է սկսված, այնտեղ 150 համարի բանաձևն է, մոտավորապես նույն բովանդակության բանաձև է լինելու, մոտ ժամանակներում այնտեղ քվեարկության է դրվելու: Ներկայացուցիչների պալատի որոշումը դրական և ուժգին […]
18:16 02.11.2019
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, թե կասկածում է` Twitter միկրոբլոգային ցանցն արդյունավետ է և խոստացել է լքել այդ հարթակը։ Այդ մասին նա հայտնել է հենց իր թվիթերյան էջում։ Հակառակ Twitter-ի, ինչպես նշել է միլիարդատերը, Reddit ցանցը շարունակում է մնալ բարձունքում։ Reddit-ի հիմնադիրը, հիշեցնենք, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, որը հոկտեմբերին Երևանում էր՝ WCIT համաժողովին […]
18:03 02.11.2019
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել […]
17:50 02.11.2019
Նոյեմբերի 2-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին Պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ: Ընդունելության ժամանակ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նրանց կենսագրականով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս իրենց կդրսևորեն լավագույն կողմերով: Նշենք նաև, որ ընդունելությանը […]
17:36 02.11.2019
Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածն է: Մարզի ամենադժվարանցանելի, շրջադարձային տեղամասերից մեկն է, որտեղ առավոտից արգելափակվել էին վրացական ու թուրքական բեռնատարները: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ձյան հաստ շերտը ու տեղ-տեղ մերկասառույցը ամառային անվադողերով երթևեկող բեռնատարներին ճանապարհը շարունակել թույլ չէին տվել: Տասնյակ բեռնատարներ մնացել էին ճանապարհի հենց մեջտեղում։ Ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն աղ ու […]
17:27 02.11.2019
Երևանի կենդանաբանական այգու առջև այսօր բողոքի ակցիա է անցկացվել: Ակցիայի մասնակիցները նշում էին՝ Ռուբեն Խաչատրյանի պաշտոնից հեռանալը հարցի լուծում չէ, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բողոքի ակցիային մասնակցում էին Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ, որ նշում էին՝ նախկին տնօրենը չէր տարբերում՝ որ հարցն է առաջնահերթ, որը՝ երկրորդական: Մասնակիցներից մեկն էլ ասաց՝ սուտ է տեսակետը, թե շները […]
17:13 02.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ պատրաստվում են արձագանքել իրենց մասին տարածվող բոլոր բամբասանքներին ու կեղծ լուրերին: «Աննա, դու ո՞ւր էիր թռել պետական ինքնաթիռով, Շվեյցարիա՞: Որ գրել էին՝ իբր Աննան առանց ինձ պետական ինքնաթիռով մեկնել է Շվեյցարիա: Դա անհեթեթության գագաթնակետն է, Աննան առանց ինձ այդ պետական ինքնաթիռ ոտք […]