11:33 26.10.2019
«Ա բարլուս ձեզ, ո՞նց եք, ժողովուրդ ջան: Դրա համար տենց մուննաթով եմ էլի բարլուսը ասում, մի հատ էլ անեկդոտ կպատմեմ»,- Վանաձորի տոնի առթիվ շնորհավորելով՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վանաձոր ուղևորվող պատգամավորը բոլորին հրավիրում է միանալ իրենց: «Էսօր սաղ բրախեք, եկեք Վանաձոր»,- գրել է Մարուքյանը՝ կից հետևյալ հեշթեգերը […]
11:27 26.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե թուրքական ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսը լքող քրդերի վրա: «Թուրքիան հասկանում է, որ պետք չէ կրակել քրդերի վրա, որոնք հեռանում են այն տարածքից, որը պետք է կոչվի անվտանգության գոտի: Անհրաժեշտություն չկա՝ կրկնելու, որ լայնամասշտաբ պատժամիջոցներ կկիրառվեն խախտման դեպքում»,- գրել է Թրամփը: Նրա խոսքով՝ «Իսլամական պետությունը» […]
09:49 26.10.2019
Արմեն Սարգսյանը Վանաձորի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի՛ վանաձորցիներ, Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ: Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության […]
09:28 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 07:34-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 հրշեջ-փրկարար: Ժամը 08:40-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, […]
09:24 26.10.2019
Առնվազն 10 մարդ է զոհվել Ճապոնիայում՝ երկրի արևելյան շրջաններին պատուհասած հեղեղումների պատճառով: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Անհետ կորած է համարվում 3 մարդ: Տարերային աղետի հիմնական հարվածը բաժին է հասել Տիբա, Իբարակի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներին: Տիբայում մի տղամարդ և 2 կանայք են զոհվել սողանքի հետևանքով իրենց տների փլուզումից: Իբարակիում 12 ժամում գրանցվել է 200 […]
09:17 26.10.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ԵՄ կազմից թագավորության դուրս գալու գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը «շատ հիմար է և շատ բարդ»: Այս մասին քաղաքական գործիչն ասել է թվիթերյան տեսաուղերձով: Նրա խոսքով՝ խորհրդարանն անհուսալի է, քանի որ քվեարկությունն ավարտվեց Brexit-ի հետաձգմանը տրված հավանությամբ: Ջոնսոնն իրավիճակը համարում է հիմար, քանի որ այժմ միայն ԵՄ-ն պետք […]
23:56 25.10.2019
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար եւ նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։ «Մեծ պատիվ է հանդիպել եւ ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր եւ ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, […]
21:40 25.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերում պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին։ «Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրում եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,-գրել է նա։
21:12 25.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, […]
20:38 25.10.2019
Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ստորագրվեց Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր: ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագիրը ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, Սերբիայից՝ վարչապետ Աննա Բռնաբիչը:
20:30 25.10.2019
2019թ. մարտի 11-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ՝ Ա. Գ.-ի կողմից առերևույթ խարդախությամբ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 3.300.000 ՀՀ դրամ հափշտակելու և պետությանը նույն չափով վնաս պատճառելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի հաշիվների, Ա. Գ.-ն, ներկայացնելով […]
20:21 25.10.2019
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Չինաստանի հետ ընդունել են համատեղ հայտարարություն՝ կապված առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համատեղ հայտարարությունն ընդգծում է ԵԱՏՄ-Չինաստան բազմակողմանի գործընկերության կարևորությունը: Հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի […]
20:07 25.10.2019
Հրշեջի աշխատանքն այնպիսի աշխատանք է, որ ամեն օր կարող է այսպիսի բան լինել։ Հրշեջները գիտակցում են դա և գիտակցելով աշխատում են։ Այս մասին ShantNews-ի հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Էստեղ պատճառն ինձ բացատրեցին, ասացին, որ հանկարծակի քամի է բարձրացել, և քամու պատճառով խոտածածկ տարածքում, որտեղ 1 մետրից ավելի բարձրությամբ խոտ է եղել, […]
19:29 25.10.2019
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է Նորաշենիկ գետ թափված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Արծվանիկի պոչամբարի պարզվածքը, որից գետը կապտականաչ գույն է ստացել: Տեսանյութի հեղինակը Կապանի բնակիչ է: Նա այդ մասին ահազանգել է նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին: Մասնագետները տարածքից փորձանմուշ են վերցրել և այդ գործընթացի տեսանյութը տրամադրել են […]
19:15 25.10.2019
Գյումրիից 34 կմ հեռու՝ Ախուրյան գետի վտակներից մեկի վրա կառուցված Կրասարի եռաթռիչք կամուրջը իր տեսքով նման է Արևմտյան Հայաստանի Սուլուխ գյուղի կամրջին: Երկու կամուրջների նմանությունը թռիչքային հատվածներում է: Աշոցքի տարածաշրջանի Կրասարի պատմամշակութային հուշարձանի կառուցման մասին կան տարբեր պատմություններ, իսկ թե դրանցից ո՞ր մեկն է իրական, SHANTNEWS.am-ի թղթակցին ներկայացրել է գյուղի պատմության ուսուցիչը: «Այս ճանապարհով անցել […]
19:08 25.10.2019
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից: Տրդատ Խաչատրյանը մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Քննչական կոմիտեից հայտնել են` նախաքննությամբ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանը տառապել ու տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց հիմքով պիտանի […]
19:02 25.10.2019
ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը Այրվածքաբանության կենտրոնում տեղեկություններ է հաղորդել Լոռու մարզում հրդեհաշիջման հետևանքով ծանր վիճակում գտնվող փրկարարի առողջական վիճակի մասին. «Առավոտյան ահազանգ ենք ստացել, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ապա ժ. 14:00-ին ստացել ենք հավելյալ ահազանգ, որտեղ ասվել է, որ քամին ուժգնացել է, և մեր աշխատակիցները հրդեհի շրջափակման մեջ են ընկել: Այս պահի […]
19:00 25.10.2019
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածների թիվը հասել է 150-ի: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Հիշեցնենք, Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացման հատկանիշներով: Նրա նկատմամբ սկզբում խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, ապա Շիրակի մարզի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին […]
18:58 25.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է եկել ելույթով: «Իմ խոսքը Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:
18:50 25.10.2019
Մոսկվայում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նիստի ավարտից հետո կվերադառնա Երևան:
18:42 25.10.2019
ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը Այրվածքաբանության կենտրոնում տեղեկություններ է հաղորդել Լոռու մարզում հրդեհաշիջման հետևանքով ծանր վիճակում գտնվող փրկարարի առողջական վիճակի մասին. «Հիմա արվում են բժշկական միջամտություններ, կենտրոնի պրոֆիլային ուղղվածությունից դուրս միջամտությունների կարիք առաջանալու դեպքում զգուշացված են համապատասխան բժիշկները: Կարվի ամեն ինչ մեր գործընկերոջ կյանքը փրկելու համար: Կատարվում են միջամտություններ»: Փոխնախարարը նշեց, որ դժվար է ասել, […]
18:18 25.10.2019
2019 թվականի հոկտեմբերին սկսվել է կատարելապես նոր, «Ուրիշ» մի արշավ, որի հիմքում ընկած է մարդկային անկեղծ հույզերն արտահայտելու, գիտակցված, ազատ ընտրություն կատարելու գաղափարը: «Դու ուրիշ ես»-ը կոչված է կառուցելու ոգեշնչող երկխոսություն IQOS-ի չափահաս օգտատերերի հետ` ցուցադրելով սեփական զգացմունքներին վստահելու, սեփական «ես»-ը սիրելու և գնահատելու կարևորությունը: Եզակի, ուրիշ լինելու համար պետք չէ կատարյալ լինել, ոչ ոք […]
17:55 25.10.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը: Սթիվեն Սակուր. Դուք ասում եք, որ խոսքը ինստիտուտների ձևավորման մասին է, ասում եք, որ դրա համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հասկանում եմ դա, յուրաքանչյուրն էլ կհասկանա դա: Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք այլ ազդակներ, որոնք կփաստեին, որ թավշյա […]
17:29 25.10.2019
BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացատրել է, թե ինչպես է ստացվում, որ կառավարությունը նոր է, բայց ինքը նախորդ կառավարության հետ աշխատանքի մեծ փորձ ունի։ «Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխություն է։ Ես վերցրել եմ պատասխանատվությունը, որը կիսում եմ այն կառավարության […]
17:23 25.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ […]
17:19 25.10.2019
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական հերթական նիստը: Դատական նիստին կողմերը չէին ներկայացել: Իսկ պատճառը Շիրակի մարզի դատախազի բացակայությունն էր: Գործում մեղադրական կողմը ներկայացնում է Կարեն Գաբրիելյանը, որը միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ: Առաջին դատական նիստը սեպտեմբերի 6-ին կրկին հետաձգվել էր կրկին դատախազի […]
17:14 25.10.2019
Սահմանադրական դատարանի նախագահը արդարադատության իրականացման գործընթացում ունի ընդամենը 1 ձայնի իրավունք, այլ կերպ ասած, նախագահի լիազորությունները զուտ կազմակերպչական են: Այդպես է Հայաստանում, մինչդեռ շատ երկրներում ՍԴ նախագահի ձայնը, հավասար ձայների դեպքում, վճռորոշ է: Սա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի առաջին դիտարկումն էր ՍԴ-ի շուրջ եղած վերջին զարգացումների վերաբերյալ, որը նա արել է Pressing հաղորդաշարին տված հարցազրույցի […]
17:10 25.10.2019
«Մենք միանշանակ գիտակցում ենք, որ քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքների, սակայն դա բավարար չէ։ Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ առումով ամրապնդել համակարգը»,- այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է BBC-ին տված հարցազրույցում։ HARDtalk-ի վարող Սթիվեն Սաքուրի հարցը եղել է այն մասին, որ թեև կառավարությունը հայտարարում է արագ փոփոխությունների մասին, բայց հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը […]
17:04 25.10.2019
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ ժամկետային զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 զինծառայող, վիրավորվել` 3։ Այս թվերը, սակայն, արագ աճում են, քանի որ դեպքը թարմ է, դրա մասին տեղեկությունները թարմացվում են։ Իրավապահները արդեն ձերբակալել են հրաձիգին։ […]
17:00 25.10.2019
Սերբիայի վարչապետը որպես պատվավոր հյուր այսօր մասնակցում է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին, որից հետո լինելու է պաշտոնական արարողություն՝ ԵԱՏՄ-Սերբիա ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման առիթով։ ԵԱՏՄ հետ նման համաձայնագիրը Սերբիային թույլ է տալու իր ապրանքները արտահանել ԵԱՏՄ անդամ պետություններ, այդ թվում և Հայաստան, առանց մաքսատուրքերի, ինչը էժան ու մրցունակ է դարձնելու այդ արտադրանքը […]