21:37 26.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնությանում մրցահարթակ են դուրս եկել գերծանր քաշայինները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Վարազդատ Լալայանը: Երիտասարդ հայ ծանրորդը հրում վարժությունում իր ելույթը սկսեց, երբ բոլորն արդեն ավարտել էին: Մեր մարզիկը գլխվերևում է պահել 194 կգ-ոց ծանրաձողը՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ: Լալայանը երկրորդ տեղում գտնվող մարզիկին գերազանցել է 16 կգ-ով:
20:30 26.10.2019
Վանաձորի օրվա առիթով գործարկվել են քաղաքի նոր շատրվանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
19:59 26.10.2019
Ավերված տարածքի ու հողաթմբերի փոխարեն պատմամշակութային պուրակ. սա ևս քաղաքի գործարար միջավայրի զարգացմանը նպաստող քայլ է, վարչապետն այցելեց սուբվենցիոն ծրագրով կառուցվող Արցախի պուրակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին ու հետաքրքրվեց՝ բաց հրապարա՞կ է լինելու: Քիչ անց պարզ դարձավ հետաքրքրության պատճառը: «Ստեղ միասնական տարա՞ծք է, թե՞ էլի շատրվաններ են լինելու»,- հարցրեց վարչապետը: Երբ պատասխանեցին, որ տարածքում չեն թողել […]
19:38 26.10.2019
Այսօր մենք Վանաձորը գտանք տոնական տրամադրության մեջ: Այս մասին Վանաձորի օրվան նվիրված տոնական գլխավոր միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախևառաջ, որ մենք իրար տեսնելով, ժպտալով հնարավորություն ունենք իրարից մեր կարոտը առնելու, որովհետև վաղուց չենք հանդիպել: Հաջորդ` այսօր քաղաքում տեղի են ունենում փոփոխություններ, տեսանք, որ վերանորոգվում է Կերպարվեստի թանգարանը, «Արցախ» պուրակը, այսօր տեղի կունենա այս […]
19:21 26.10.2019
Վանաձորում կազմակերպված համերգից առաջ ելույթ ունեցավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա իր ելույթը սկսեց վանաձորցիների մարզական նվաճումները թվարկելով, հայտնեց, որ 40 մարզիկ դարձել է միջազգային մրցույթների մրցանակակիրներ և դափնեկիրներ, վանաձորցիները 22 մեդալ են նաև նվաճել Համահայկական խաղերում: Քաղաքապետը, որը իր ելույթի տեքստը կարդում էր թղթից, ինչ-որ պահի շփոթվեց ու ներողություն խնդրեց: «Կներեք, էլի, ես առաջին […]
18:36 26.10.2019
Վանաձորի օրվա տոնական միջոցառումների շրջանակում շրջում ենք «Հնարավորությունների քաղաք» խորագրով ցուցահանդեսի տաղավարներով, նաև ծանոթանում ենք Արցախ պուրակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գտնվում է Վանաձորում:
18:30 26.10.2019
National Geographic հայտնի ամսագիրն անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջային յուրահատկություններին՝ Հայաստանը ներկայացնելով տեղացիների խորհուրդներով։ «Ուղղակի զբոսնել Երևանում»․ Արսեն Կարապետյան՝ ճարտարապետ «Հիանալ կոնստրուկտիվիզմով»․ Նվարդ Երկանյան՝ նկարչուհի և իլյուստրատոր «Լուծվել բոհեմի մեջ»․ Դավիթ Սելիմյան՝ երաժիշտ «Տեսնել Գյումրին»․ Անաիս Սանսոնետտի՝ ճարտարապետ «Ուտել մինչև ուշքը գնալը»․ Աննա Մազմանյան՝ Yerevan Food Fest փառատոնի կազմակերպիչ «Կորել Դիլիջանում»․ Ջոզեֆ Զաքարյան՝ մուլտիմեդիա նկարիչ «Հայտնվել […]
18:28 26.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Վանաձոր քաղաքի տոնն է նշվում: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է վանաձորցիների հետ, լսել նրանց մաղթանքները` ուղղված հարազատ քաղաքին: «Առաջվա միամիտը չեն լոռեցիները: Խոսեցնելն էլ է արդեն դժվար»,- կատակով ասում են վանաձորցիները: «Եկել ենք դբա լավը»,- հումորով ավելացնում են բնակիչները` նկատելով, որ էլ «միամիտ մարդ չկա»: Ի՞նչ են մաղթում քաղաքի բնակիչները […]
18:05 26.10.2019
Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի տարբեր հատվածներում խմբերն ու համույթները, ինչպես նաև անհատ կատարողները հանդես են տալիս համերգային ծրագրերով: Համույթներից մեկը, օրինակ` Շերամի ստեղծագործություններից է կատարում: Տեղադրված են նաև տաղավարներ, որտեղ կազմակերպված էքսպոյին ավելի ուշ մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Վանաձորից: Մանրամասները` տեսանյութում:
17:53 26.10.2019
Այսօր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քեթի գյուղի համայնքապատկան ավտոտնակներում: Նախկին կոլխոզների 8 ավտոտնակները գյուղացիներն օգտագործում էին որպես պահեստներ: Կրակը տարածվել է 8 ավտոտնակներից 4-ում, որոնցից 2-ում էլ ծղոտ ու խոտ էր պահեստավորված: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 3 մարտական հաշվարկ Գյումրիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Ընդհանուր առմամբ, 850 հակ խոտ ու ծղոտ է այրվել, որը […]
17:34 26.10.2019
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Գոռնի բնակավայրի զորամասում տեղի ունեցած սպանությունից հետո հայտնի է դարձել, որ հրաձիգը հոգեկան խնդիրներ չի ունեցել, ռազմական բժիշկները նրան թույլատրել են զենք կրել։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Պատճառներից հավանական են համարվում երկուսը՝ ոչ կանոնադրական հարաբերություններ ու «դեդավշինա» կամ էլ զինծառայողին անհատապես ծաղրուծանակի ենթարկելը ազգային հողի վրա։ Սպանությունների համար մեղադրվողի ազգությունը […]
17:26 26.10.2019
Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորն այսօր նշում է հիմնադրման 191-ամյակը: Այս առիթով քաղաքում բազմաթիվ տոնական միջոցառումներ են անցկացվում, որոնց մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տոնի կապակցությամբ Վանաձորում բացվել է նաև զորավար Անդրանիկի հուշարձանը: Այն տեղադրվել է քաղաքի այն հատվածում, որտեղից սկսվում է զորավար Անդրանիկի անունը կրող փողոցը: Այն կառուցվել է 2019-ին համաժողովրդական նվիրատվություններով «Ինտերկապ» բարեգործական […]
17:18 26.10.2019
Վաղ առավոտից Վանաձորում տոնական տրամադրություն է: Քաղաքի հյուրերն ու վանաձորցիները հավաքվել են քաղաքի փողոցներում, պարում են և ուրախանում: Մանրամասները` տեսանյութում:
16:32 26.10.2019
2020 թվականի հունվարից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ընդլայնել երեխաներին տրամադրվող ցերեկային ծառայությունների ցանցը՝ ընդգրկելով հանրապետության ամբողջ տարածքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Մասնավորապես, գրեթե կեռապատկվեն երեխաների ցերեկային ծառայությունները, այս տարվա 1160 շահառուի փոխարեն հաջորդ տարի դրանք տրամադրելով շուրջ 3900 երեխայի (այդ թվում հաշմանդամություն […]
16:11 26.10.2019
Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։ Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
16:05 26.10.2019
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի: Այցը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 5-ից 6-ը: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել «Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպոլիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի մասին»:
15:07 26.10.2019
Ռուս լրագրող Կարինա Սալտիկովան կարծում է, որ աշնանը հանգիստը պլանավորելու հարցում պետք է ընտրել Հայաստանը, քանի որ այս ուղղությունը լավագույնն է: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Պատմելով Հայաստան կատարած իր առաջին այցի մասին՝ Կարինա Սալտիկովան ասել է. «Հայաստանը մեծ ընտանիք է՝ հարուստ սեղանով ու տնով, որտեղ հենց շեմից զգում ես ջերմություն և խոհանոցի անուշ […]
15:02 26.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Վանաձորից լուսանկար է հրապարակել՝ կրկին շնորհավորելով քաղաքի տոնը: «Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր ջան !!! P. S. էսօր սաղ բրախել, եկել են Վանաձոր»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, Մարուքյանը կոչ էր արել մարդկանց գալ Վանաձոր:
14:41 26.10.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր դարձյալ այցելել է Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ տեղափոխվել է հրդեհի հետևանքով տուժած հրշեջը: 27 ամյա Էդգար Գրիգորյանն առաջին բուժօգնությունն ստացել էր Վանաձորի ԲԿ-ում, այնուհետև Առողջապահության նախարարության կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով Երևան էր տեղափոխվել: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեր նկարահանող խմբին ասել է, […]
14:24 26.10.2019
Հոկտեմբերի 26-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը անցկացրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, տրվել են գնահատականներ իրականացված աշխատանքներին և հանձնարարակններ` հետագա խնդիրների վերաբերյալ: Ծառայողական խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը խրախուսել […]
14:15 26.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորի օրվա առիթով այցելել է Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաք։ Քիչ առաջ նա ուղիղ եթեր է սկսել իր ֆեյսբուքյան էջում։ Նա այս պահին «Վանաձոր Արմենիա» առողջարանում է, որտեղ նրան նրեկայացնում են առողջարանի կարողությունները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/757687264654225/
13:48 26.10.2019
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ արձագանքելով պարգևատրումների մասին հրապարակումներին: «Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգևավճարները: Հրապարակել է, ինչպես նախորդ եռամսյակներին: Ինչո՞ւ եմ օգտագործում «շահարկել» բայը: Որովհետև էս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա, որովհետև. պարգևավճարները միանգամայն օրինական են, դրանց տրամադրումը նախատեսված […]
13:39 26.10.2019
Ռուսաստանը և Թուրքիան մոտ են համաձայնությանը, որով ռուսական կողմը թուրքական բանակին կվաճառի «Սու-35» մարտական ինքնաթիռներ։ Այս մասին իր աղբյուրներին հղումով հայտնել է թուրքական մամուլը։ Նախնական տեղեկություններով՝ խոսքը 36 միավոր ինքնաթիռների մասին է, որոնց տրամադրումից բացի, ռուսական կողմը կապահովի, որ դրանց որոշ դետալներ կամ հանգույցներ արտադրվեն հենց Թուրքիայում։ Դրա միջոցով թուրքական կողմը կստանա տեխնոլոգիաներ և աշխատատեղեր։ […]
13:32 26.10.2019
Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով այս կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, կժամանի Հայաստան՝ մասնակցելու Մայր աթոռում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին: Նորին սրբությունն իր բացակայության շրջանում լիազորությունները փոխանցել է գերապատիվ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանին, ով էլ կվարի պատրիարքարանի ընթացիկ և համայնքի […]
13:13 26.10.2019
ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Գորգիսյանի ու Անի Սամսոնյանի հայտարարությանը, թե իրենց թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանի հետ: «Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության […]
13:00 26.10.2019
Եվրասիական տնտեսական միությունը սկսելու է աշխատանքը՝ միության անդամ պետությունների միջև հեռախոսազանգերի ռոումինգը հանելու ուղղությամբ։ Դրանից հետո Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ այլ ուղղություններով զանգերը կլինեն սովորական սակագների սահմաններում։ ԵԱՏՄ եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հայտնել է, որ իրենց առջև նման խնդիր է դրված։ Ըստ նրա՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հարցը և առաջարկներ […]
12:55 26.10.2019
«Հայկական բնապահպանական ճակատի» լրատվական ծառայությունը գրառում է կատարել Ջերմուկի հանքային ջրի մասին. «Հենց այս քանակի հանքային ջուրն ու նրա +61 աստիճան ջերմաստիճանը՝ մինչ այդ հայտնաբերված այլ աղբյուրների հետ միասին, որոշեցին Ջերմուկ առողջարանի հետագա ճակատագիրն ու մեծ ապագան՝ հիմք հանդիսանալով քաղաքի հիմնադրման որոշում կայացնելու համար»:
12:19 26.10.2019
Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2872837556081929&id=373037329395310