09:23 11.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքն է նախաձեռնել երկխոսության մեկնարկ ՌԴ-ի հետ։ Ռեկորդային՝ ավելի քան 14 ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար միակողմանիորեն քայլեր անելու պատրաստակամության մասին։ «Զանգահարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կարծիքեր փոխանակել։ Բոլոր զանգերը ես եմ արել։ Թագս չի ընկնի, փառք Աստծո, ես […]
09:17 11.10.2019
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։ Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում և կարևորել նրա այցը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։ «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից […]
09:08 11.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մարաթոնյան ասուլիսն իր տևողությամբ Գինեսի ռեկորդ է սահմանել։ Ավելի քան 14 ժամ տևած ասուլիսի ընթացքում նախագահը պատասխանել է ավելի քան 500 հարցի։ Ասուլիսին ներկա է գտնել 300 լրագրող։ «Դրանք հարցեր էին գլխավորի մասին։ Պատասխանել եմ բոլորին։ Հարցերին պատասխանել եմ անկեղծ, սակայն որոշ հարցերի, հավանաբար, ոչ այնպես, ինչպես կցանկանային»,-ասուլիսի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես […]
08:57 11.10.2019
Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում անցկացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» 228 զինյալի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։ Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները Թուրքիայում ճանաչված են որպես ահաբեկչական կազմավորումներ։ Հոկտեմբեր 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի հիմնական նպատակն է Թուրքիայի […]
08:33 11.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում է։ «Թուրքմենստանի նախագահ Գուրմանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,-գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: Այսօր վարչապետը ներկա կգտնվի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2430341200619594/?type=3&theater
08:27 11.10.2019
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան կատարած ուղևորությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհակալություն, Հայաստա՛ն, նման հիշարժան ճամփորդության համար։ Օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվեցի Հայաստանի գլխավոր տաճարում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որը երբեմն անվանում են Հայ Առաքելական եկեղեցու Վատիկան։ Այս եկեղեցի կառուցվել է մ․թ 303 թվականին»։ https://www.facebook.com/KimKardashian/posts/10162347081845613
22:55 10.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ։ Աշխաբադի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Թուրքմենստանի փոխվարչապետ Էսենմուրադ Օռազգելդիեևը և ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։ Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Աշխաբադում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Աշխաբադում Հայաստանի վարչապետ Նիկոլ […]
22:26 10.10.2019
Անտառապահներին նաև հակահրդեհային մեքենաներ տրամադրվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և կից լուսանկար է հրապարակել։ Ավելի վաղ Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ բոլոր անտառապահները նոր ամառային և ձմեռային համազգեստ ստացան»:
22:21 10.10.2019
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։ ԱԽ գրասենյակն ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին: Միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։
22:11 10.10.2019
Խառը մենամարտեր մրցաձևում Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Աբրահամյանը, որ օրերս անցկացրած մենամարտի առաջին ռաունդում գրեթե խեղդել էր թուրք մրցակցին, խոստովանել է, որ հաղթանակի ամբողջ հոնորարը տրամադրել է նրա բուժմանը։ Հիշեցնենք, որ մրցաշարին մեկնելուց առաջ թուրք մարզիկ Բաթուհան Աքդումանը սոցկայքերից մեկում գրել էր, որ գնում է հայի գլխի հետևից։ Իր տարածած տեսանյութում Ռաֆայելն ասել է, որ վատ […]
21:03 10.10.2019
Ի՞նչ վիճակում են Սիրիայի հյուսիսում ապրող հայերը: Արդյո՞ք նրանք վնաս են կրել թուրքական ներխուժման պատճառով: Այս հարցերի պարզաբանման համար SHANTNEWS.am-ի թղթակիցները կապվել են Սիրիայի հայկական համայնքի և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: SHANTNEWS-ը նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվել է, թե հայրենակիցներին աջակցելու գործում ինչ է անում պաշտոնական Երևանը: Արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետը […]
18:40 10.10.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թվականին Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է: Տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվում է, […]
18:30 10.10.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր հայտնի սկեսրոջ` հայ և խորհրդային ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրվա առթիվ Instagram-ում լուսանկար է հրապարակել: Լուսանկարի նկարագրության մեջ Սիմոնյանը գրել է, որ Խորհրդային միությունում ծնված մարդիկ Էդմոնդ Քեոսայանին ճանաչում են ժողովրդին հայտնի կերպարների և արտահայտությունների միջոցով: «Եվ իմ երեխաները նրան ճանաչում են Տիգրանի աշխատասենյակում և սկեսուրիս ննջասենյակում դրված դիմանկարներից […]
18:08 10.10.2019
ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն այսօր Աշգաբատում հանդիպել են: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշգաբատում տեղի են ունենալու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը: Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցը: «Այսօր մենք […]
18:00 10.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ առաջատար Booking.com պորտալը Երևանն ընդգրկել է 2020-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։ «Սա հրաշալի նորություն է, որովհետև Բուքինգը, ինչպես հայտնի է, աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման հարցում առաջատարն է»,- մասնավորապես գրել է Կարապետյանը:
17:37 10.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը օրեր առաջ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել էր Հայաստան՝ մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին` որպես բանախոս: Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով: Դրանից բացի, Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ: Քիմը նաև հասցրել էր ընթրել Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, այցելել […]
17:29 10.10.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքեր. վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց»-ի նախկին տնօրենը, 2007-2018թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու […]
17:10 10.10.2019
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են այցելել ավստրիացի օրթոպեդներ, ովքեր 3 օր հետազոտություններ կանցկացնեն։ Վիեննայի «Շպայզինք» օրթոպեդիկ հիվանդանոցի մասնագետները Գյումրիում կհետազոտեն ոսկրային խնդիրներ ունեցող 120 երեխայի, որոնք նախօրոք են հերթագրվել, իսկ ավստրիացի օրթոպեդների բժշկական ծառայություններից օգտվել ցանկացողներն ավելի շատ էին։ Շիրակի մարզում մանկական օրթոպեդիան զարգացման լուրջ խնդիր ունի։ Վիեննայի օրթոպեդիկ հիվանդանոցի մեկ բժիշկ և […]
16:55 10.10.2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայում տիրող իրավիճակի և մեր հայրենակիցներին առավել ապահով շրջաններ տեղափոխելու գործընթացի մասին: «Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային […]
16:53 10.10.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Ինչպես տեղեկացնում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը, Դավիթ Մաթևոսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակված վճռով ճանաչվել են արդար դատաքննության և խաղաղ հավաքների իրավունքների խախտումներ։ «Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունը ինքնիշխան ազգերի […]
16:42 10.10.2019
Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Այս մասին ասված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տարածած հայտարարության մեջ: «Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում […]
16:26 10.10.2019
ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը տեղեկացնում է, որ Հաագայում բացվել է թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։ «Հանդիպում են Արարատ Միրզոյանը և Գոհար Աբաջյանը»,- տեղեկացնում է նա:
16:20 10.10.2019
Նոբելյան հանձնաժողովն այսօր հայտարարել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գրողների անունները։ Այս տարի շնորհվել է միանգամից երկու մրցանակ, դրանցից մեկը 2018 թվականին է վերաբերում, քանի որ անցյալ տարի սկանդալի պատճառով այդ մրցանակի հանձնումը հետաձգվել էր։ 2018 – լեհ գրող Օլգա Տոկարչուկ՝ բուռն երևակայության համար, որը էնցիկլոպեդիկ կրքով ներկայացնում է սահմանների հատումները որպես կենսակերպ, 2019 […]
16:16 10.10.2019
ՌԴ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից: «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը»,- գրված է էջում: Նշենք, որ ավելի վաղ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Մնացականյանը Թուրքմենստանում մասնակցել է նախարարների խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:
16:10 10.10.2019
Կառավարության այսօրվա նիստում բուռն քննարկման թեմա է դարձել նաև գնումների գործընթացում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով կարգավորվում է մրցույթների կազմակերպման, գների սահմանման չափորոշիչները: Նախագծում միայն մեկ հարցի շուրջ գործադիրի անդամները չեն կողմնորոշվել, այն վերաբերում է պայմանագրի կատարման ապահովման համար բանկային երաշխիքի սահմանման չափին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է, որ մասնակիցը պետք է 100 տոկոս երաշխիք […]
16:06 10.10.2019
Համացանցում հայտնվել են նախագահ Արմեն Սարգսյանի նոր լուսանկարները Քիմ և Քորթնի Քարդաշյանների հետ։ Այս լուսանկարում ևս Քարդաշյան քույրերը թևանցուկ բարձրանում են նախագահի հետ, իսկ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը, նրանց հետևից է գալիս։ Բրիտանական մամուլը լրացուցիչ լուսանկարներ է հրապարակել այդ հանդիպումից ու Քարդաշյանների այցից։
15:54 10.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիան հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին: Զրահատեխնիկա և զինված ստորաբաժանումներ տեղափոխող շուրջ 110 զրահապատ մեքենաների ավտոշարասյունը` հատուկ անվտանգության միջոցների ձեռնարկմամբ, հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Քըրըքհանի շրջան: Այնուհետև, Չոբանբեյի սահմանային անցակետը հատելով, շարժվել է դեպի Սիրիա: Հատելով թուրք-սիրիական սահմանը՝ թուրքական զինուժը […]
15:50 10.10.2019
Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմական գործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, հայտնում է ermenihaber.am-ը: ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է. «ԵՄ-ը կոչ է անում Թուրքիային վերջ տալ միակողմանի ռազմական գործողությանը: Հյուսիս-արևելքում տեղի ունեցող նոր բախումները կխաթարեն տարածաշրջանի […]
15:43 10.10.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ 09.10.2019 թվականին՝ ժամը 11:20-ին (UTC), ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ հայկական «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի: Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: