15:01 09.10.2019
Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին ու երեխաներն այժմ գտնվում են Հայաստանում։ Այս պահին աստղային ընտանիքը Գառնիում է, որտեղ, ըստ NEWS.am STYLE-ի լրագրողի տեղեկությունների, կադրեր են նկարահանվում «Keep Up With The Kardashians» շոուի հերթական էպիզոդի համար։ Եվ արդեն իսկ հրապարակվել են առաջին կադրերը նկարահանումից, որոնցում Քորթնի Քարդաշյանը կրում է հայ հայտնի դիզայների՝ Մանե […]
14:29 09.10.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անտառապահին: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը, 2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 4-ն ընկած […]
13:59 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով ներկայացնում է իր ամփոփիչ խոսքը «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին: «Աստիճանական փոփոխություններն են ճիշտ ճանապարհը: Մենք պետք է կատարենք փոփոխություն, այնուհետև մոնիթորինգ իրականացնենք: Որովհետև կարող է պահանջվել, որ հետ գնանք և նորից գնանք ուրիշ ճանապարհով»,- մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը:
13:54 09.10.2019
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո տեղեկացել է՝ աշխատանքից ազատված է: Լուրի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմ: Հարցին՝ արդյոք ստացվե՞լ է Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին առաջարկ, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ այս պահի դրությամբ նախագահականը առաջարկի որևէ […]
13:50 09.10.2019
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի,Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը: Ցուցմունք պետք է տար քրեական գործից անջատված մասով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը: Ըստ մեղադրանքի` նա է տրամադրել «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որով զինված խմբի անդամները հարվածել են ոստիկանական գնդի դարպասին, կոտրել և ներս մտել: Ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալ, սակայն […]
13:26 09.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում ելույթ ունենալով՝ անդրադարձավ մասնակիցներից մեկի պատմությանը «վարքագծային ծուղակի» մասին: Խոսելով քաղաքացու կողմից վարքագծի փոփոխության կարևորության մասին՝ օրինակ բերեց. «Գյումրիի օրինակը բերեմ, տեղյակ եք, որ Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, այցելել է 15 հազար մարդ, այդ օրը ռեստորաններում, սրճարաններում տեղ չկար, և ինձ համար […]
13:10 09.10.2019
«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին ներկա տնտեսագետ Ռուբեն Գևորգյանը խոսեց Հայաստանում տարածված նորմի՝ վարքագծային ծուղակների մասին, և որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, օրինակ բերեց. «Մի օրինակ պատմեմ. մի կանադացի աղջիկ, որ երկու ամիս Հայաստանում էր փոխանակման ծրագրով, պատմում է, որ Վերնիսաժում նվեր է առել, եկել է տուն, հասկացել […]
12:59 09.10.2019
Այսօր` ժամը 10։39-ին, ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում ական է տեղադրված։ Այս մասին անմիջապես տեղեկացրել են դպրոցի տնօրինությունը: Մինչ փրկարար ծառայութան ժամանումը կատարվել է տարհանում: Այս պահին դեպքի վայրում են մարզի փրկարարական ծառայության աշխատակիցները, ոստիկանները, որոնք իրականացրել են ականի որոնողական աշխատանքներ։ Շիրակի մարզային ոստիկանության խնդրանքով Երևանից ականի որոնողական […]
12:56 09.10.2019
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տնտեսական հեղափոխությանը: «Մենք միշտ հայտարարում ենք, որ տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի դեպի արտահանում, սա ճիշտ է: Ե’վ նախկին, և’ ներկա կառավարություններն ասում են՝ մեր տնտեսական քաղաքականության հիմքը պետք է լինի այն ոլորտը, որտեղ մրցունակ ենք: Դա պետք է լինի արտահանելու ոլորտը»,- ասաց […]
12:51 09.10.2019
Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր առավոտյան մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի, հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովը: Նախաձեռնության հեղինակները ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններն են: Բացման խոսքով հանդես են եկել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և այլ պաշտոնյաներ: […]
12:46 09.10.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանն ու ջերմ ընդունելությանը: «Սանկտ Պետերբուրգում մեր հայրենակիցների հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումը բազմաթիվ դրական լիցքեր տվեց: Հայաստանի հանդեպ այն սերը, հոգատարությունը, ինֆորմացվածությունը, որ տեսա նրանց մեջ, շատ ուրախալի և պարտավորեցնող էր»,- գրել է նա:
12:40 09.10.2019
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից առայժմ ամենալավ արդյունքն ունի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Նա 4 պարտիաներից 3-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Մանուելը 3,5 միավորով առաջատարների թվում է: Հայ շախմատիստներից հաջող են հանդես գալիս նաև Սամվել Տեր-Սահակյանը, Արմեն Միքայելյանը […]
12:38 09.10.2019
Գլոբալ մրցունակության վարկանիշում Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը: 2019 թվականին Հայաստանը մեկ կետով բարելավել է դիրքերը, դա համարվում է լավ ցուցանիշ: Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը զիջում է Ռուսաստանին (43) , Ղազախստանին (55) և Ադրբեջանին (58): Իսկ Հայաստանին զիջում են Վրաստանը (74), Ուկրաինան (85), Մոլդովան (86), Ղրղզստանը (96) և Տաջիկստանը (104): Մրցունակության վարկանշային աղյուսակում […]
12:30 09.10.2019
Տնտեսագետ Վահագն խաչատրյանը ևս ելույթ ունեցավ «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» խորագիրը կրող համաժողովին: Նա իր ելույթում նշեց. «Երբ իշխանությունը կենտրոնանում է քաղաքական գործիչների ձեռքում, վերածվում է մեր ազատության սպառնալիքի, անկախ նրանից, թե իշխանությունը տվյալ պահին ինչպես է իրեն դրսևորում, հաջորդ հանգամանքը, դա անխտիր բոլոր մարդկանց հնարավորությունների ազատության ապահովումն է, անհավասարությունը վերացնելը, մեր […]
12:22 09.10.2019
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում տեղի է ունեցել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար ջրօգտագործման թույլտվության նախագծի քննարկումը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանին ներկայացրել են նախագծի առնչությամբ ունեցած առարկությունները։ Այս մասին հաղորդում է ecolur.org-ը: «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամներին մտահոգում է Արփա գետի ավազանում գետային […]
12:12 09.10.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեկ հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: Աշխատակազմը լուսանկարներ է հրապարակել հանդիպումից: Լուսանկարները հրապարակվել են նաև նախագահի ինստագրամյան էջում՝ կից հետևյալ գրառմամբ. «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»:
11:59 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը,«Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Հակոբ Արշակյանը իր […]
11:45 09.10.2019
Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունների սցենարի համաձայն՝ միացյալ ուժերը հենց նոր չեզոքացրին պայմանական դիվերսանտներին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Դիվերսանտները» խախտել էին սահմանը և փորձում էին գործողություններ իրականացնել հայկական տարածքում: Հայ-ռուսական ուժերը չեզոքացրին նրանց և իրենց հետ տարան ձերբակալվածներին: Զորավարժությանը մասնակցող հայ-ռուսական զորախումբը ՀՀ ԶՈւ և Ռուսաստանի՝ Հայաստանում գտնվող ռազմաբազայի միացյալ կազմավորումն է, որն ապահովում է […]
11:18 09.10.2019
System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին, երեկ ներկայացրել է իր արտադրության՝ Gavat սուրճի ապրանքանիշը: Շնորհանդեսին ներկա է եղել նաև փոքրիկ Միշան, ով Սերժ Թանկյանի հետ զուգերգ է կատարել: Միշան ևս իր ինստագրամյան էջում հրապարակել է երգի տեսանյութը և մակագրել. «Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի […]
10:51 09.10.2019
Մեկնարկել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորագիրը կրող խորհրդաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը մասնակցում են հանրապետության լավագույն տնտեսագետները, ոլորտի մասնագետները: Բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ, որ համագործակցությունն այն կարևոր գործոններից է, որ ապահովում է այն հոգեբանությունը, որն իր հերթին ազդեցություն է ունենում տնտեսության վրա: […]
10:49 09.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը՝ տեղեկացնելով, որ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնել՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։ Նախկին նախագահին երեկ առավոտյան են տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա […]
10:07 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ելույթ եմ ունենում «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին. նախորդ՝ 2018 թ. նոյեմբերին կայացած «Ի՞նչ անել-1» խորհրդաժողովը նվիրված էր տնտեսական հեղափոխության գաղափարախոսությանը»:
10:00 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2428623360791378/?type=3&theater
09:20 09.10.2019
Հոկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած «WCIT 2019» տեխնոլոգիական 23-րդ համաժողովը շարունակում է աշխատանքը։ Պանելային քննարկումները շարունակվում են, նախատեսված են նաև ամփոփիչ ասուլիսներ, այդ թվում Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուի և գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանտի մամուլի ասուլիսը։ Ամփոփիչ ասուլիսով են հանդես գալու նաև «WCIT 2019»-ի գործընկեր կազմակերպությունների ղեկավարները։
08:57 09.10.2019
Էկվադորի Ազգային ժողովը դադարեցրել է աշխատանքը զանգվածային ցույցերի պատճառով։ Բողոքի ալիքը տարածվել է ողջ երկրով մեկ։ Այս մասին հայտարարել է СRЕО շարժման պատգամավոր Օմերո Կաստարնիերը։ Խորհրդարանականը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է անվտանգության երաշխիքերի բացակայության պատճառով, փոխանցում է RIA Novosti-ն։ Հոկտեմբերի 1-ին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարեց մի շարք տնտեսական բարեփոխումների մեկնարկի մասին։ Հայտարարվեց […]
08:42 09.10.2019
Ռուանդայի Mara Phones ընկերությունը սկսել է արտադրել Աֆրիկայում առաջին սմարթֆոնը՝ սեփական մշակմամբ։ Այս մասին հայտնում է տեղիThe New Times թերթը։ Հաղորդվում է, որ սկսվել է նորույթի 2 մոդելների սերիական թողարկում։ Mara X և Mara Z մոդելներն աշխատում են Android օպերացիոն համակարգով և գնորդի գրպանին կարժենան՝ համապատասխանաբար 175,7 հազար և 120,2 հազար ռուանդական ֆրանկ ($190 և […]