Ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Լավրովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+33.09 oC

Ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Լավրովը

18:08 10.10.2019

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն այսօր Աշգաբատում հանդիպել են: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշգաբատում տեղի են ունենալու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը:

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցը:

«Այսօր մենք լավ հնարավորություն ունենք Աշգաբատում անցկացնել երկկողմ հանդիպում և տեսնել՝ ինչպես ենք մենք աշխատում մեր երկրների ղեկավարների՝ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ»,- հանդիպման սկզբում ասել է Լավրովը:

Նա նշել է, որ երկրները շատ ինտենսիվ երկխոսում են թե՛ առաջին դեմքերի, թե՛ ԱԳ նախարարների, թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակիցների մակարդակով: Լավրովը նշել է նաև շատ ինտենսիվ տնտեսական համագործակցության մասին:

«Այնպես որ մենք այսօր կարող ենք տեսնել՝ էլ ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել է.

«Բնականաբար, սա շատ լավ հնարավորություն է՝ քննարկել մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ՀԱՊԿ-ում, ԵԽ-ում, ՄԱԿ-ում և, իհարկե, հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումներում»:

Զոհրաբ Մնացականյանը նույնպես ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության ինտենսիվությունը: Նա նշել է՝ երկու երկրների միջև տեղի է ունենում «թե´ միջազգային, թե´ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ դրական երկխոսություն»:

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են նաև ԼՂ խնդրի կարգավորման թեմային:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը

13:59 17.07.2025

Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի […] ...

66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

13:51 17.07.2025

66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...

Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է

13:37 17.07.2025

Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է

Գերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ ...

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

13:22 17.07.2025

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

13:13 17.07.2025

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

13:05 17.07.2025

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...

BACK_TO_TOP