21:23 09.10.2019
Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այդ մասին որոշումը կայացվել է այսօր: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս […]
21:14 09.10.2019
Երեկ հրաժարական է տվել Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը: 72-ամյա Մամեդովն ընդամենը 1 տարի առաջ էր ստանձնել վարչապետի պաշտոնը: Նրան փոխարինողի հարցը լուծվել է երեկ երեկոյան: Ադրբեջանի խորհրդարանի 105 պատգամավոր միաձայն կողմ է քվեարկել և նոր վարչապետ ընտրել Իլհամ Ալիևի առաջարկած թեկնածու Ալի Ասադովին: Նա Ադրբեջանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական է: Ալիևը վերջին շրջանում դժգոհ է […]
20:50 09.10.2019
Թուրքական զինուժը հատել է Սիրիայի սահմանը և ռազմական գործողություններ է իրականացնում: Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թվիթերյան էջում: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ թուրքական ավիացիան հարված է հասցրել մի քանի բնակավայրերի: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն քրդական բնակավայրերում խուճապ է սկսվել: Թուրքական լրատվամիջոցները ցուցադրել են […]
20:25 09.10.2019
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել կատարել աշխատանքեր հիմնադրամի շահառուների շրջանակը ժամանակագրական առումով էապես ընդլայնելու շուրջ։ Մասնավորապես, հաշվի առնելով վիճակագրական տվյալներն ու հիմնադրամի ֆինանսական միջոցները, որոշվեց խորհրդի առաջիկա նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որի […]
20:09 09.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների այցը մեր երկիր և կարևորել նրանց հետ հանդիպումը՝ Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակելու և համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող կարևոր փոփոխություններին և ընդգծել՝ […]
20:00 09.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում, Հայաստանի կառավարությունում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին: «Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ […]
19:58 09.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ: Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատվիրակության կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչված անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիվանագետներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի և Արցախի հետ հարաբերությունների զարգացման ջատագովներ են: […]
19:13 09.10.2019
«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին ղեկավար Արա Վարդանյանի նկատմամբ կալանքի փոխարեն գրավ կիրառելու որոշումը փոխվել է։ Արա Վարդանյանի նկատմամբ կիրառվելու է կալանք։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու […]
18:47 09.10.2019
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր անցկացվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը, որի ժամանակ հայկական և ռուսական բանակների ստորաբաժանումները համագործակցությամբ ոչնչացրին պայմանական հակառակորդին։ Այս ընթացքում կիրառվեց նաև նոր մարտավարություն, իսկ կրակային փուլին մասնակցեցին բազմաթիվ զինատեսակներ։
18:33 09.10.2019
Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Gucci-ի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Արմինե Հարությունյանի մասին. «Ընդամենը 2 օրվա ընթացքում Արմինե Հարությունյանը մոդել է դարձել, նա հպարտ է իր հայկական քթով, սակայն որոշ ժամանակ առաջ ամաչում էր դրանից: Այսօր աղջկան արդեն ճանաչում են փողոցում և ցանկանում սելֆի անել նրա հետ: Հարկավոր էր միայն մեկ անգամ քայլել […]
18:30 09.10.2019
Տնտեսական հեղափոխության թեմայով անցկացված խորհրդաժողովի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ անդրադարձավ ներկաների դիտարկումներին: Նշեց. «Մենք որոշումներ կայացնելու առումով պրոբլեմ ունենք, որովհետև մեր երկրի ռենտգենը չունենք, թե ինչ է կատարվում` սկսած վիճակագրությունից, որ ասենք, որ տալիս է ամբողջական պատկերացում երկրի մասին, էդքան էլ ճիշտ չի: Բանտի հետ կապված դիտարկում հնչեց, ինձ թվում է Հայաստանում […]
18:28 09.10.2019
Հայաստանում սույն թվականի հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և […]
18:11 09.10.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում արձագանքեց տեղեկություններին, թե Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ: «Ոչ թե կոնկրետ հայտարարություններ, այլ հարցազրույցի տեսանյութը, որ հրապարակվել էր լրատվական կայքերից մեկում, Գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ստուգման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, այսինքն՝ հարցազրույցում նշված հանգամանքները ստուգելու […]
18:08 09.10.2019
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Այսպիսով՝ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան […]
18:06 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում փողոցում պատահաբար տեսած մի ցուցանակի լուսանկար էր հրապարակել: «Երևանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»,- մակագրել էր նա լուսանկարը: Այսօր վարչապետը նշված ցուցանակի տեքստը գրել է թղթի վրա, լուսանկարել, տեղադրել ֆեյսբուքյան իր պատին: «Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,- […]
17:47 09.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերում» գրել է, որ թուրքական զորքը սկսել է ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում: Նա մասնավորապես գրել է. «Թուրքական ուժերը Սիրիական ազգային բանակի հետ, հենց նոր Հյուսիսային Սիրիայում սկսեցին «Խաղաղության աղբյուր օպերացիան» Քրդական աշխատավորական կուսակցության ու ԻՊ-ի ահաբեկիչների դեմ: Մեր նպատակն է կանխել ահաբեկչկական միջանցքի ստեղծումը մեր հարավային սահմանին և խաղաղություն բերել […]
17:40 09.10.2019
Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է սոցիալական ցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդեցության համար: Զեկույցի հեղինակները կարծում են, որ Կրեմլի աջակցությամբ գործող, այսպես ասած, «թրոլների ֆաբրիկան» աշխատել է բարձրացնել Դոնալդ Թրամփի վարկանիշն ու վարկաբեկել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով […]
17:28 09.10.2019
Մոսկովյան այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի և Շիրակի մարզի հնարավոր համագործակցությանն հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սոցիալական, մարդասիրական և մշակութային ծրագրեր իրականացնելու մասին:
17:20 09.10.2019
Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի լրատվական ծառայությունից հայտնում են` ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորել է հյուրերին և ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Քարդաշյան քույրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև նրանք […]
17:17 09.10.2019
Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ: Նիստի ընթացքում որոշում է կայացվել աշխատանքներ իրականացնել հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ […]
16:54 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին: «Սիրելի´ Քիմ, հաճելի է Ձեզ հանդիպել, Ձեր շնորհիվ Հայաստանի հանդեպ միջազգային հետաքրքրությունը ընդլայնվում է, կարծում եմ, որ դուք կշարունակեք այդպես անել»,- ասաց Փաշինյանը: Քիմ Քարդաշյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կին է և […]
16:40 09.10.2019
«Իմ 5 տարեկան տղան iPad-ով սովորում է հայերեն, անգլերեն և իսպաներեն: Մենք շատ ուշադիր ենք: Կրթական գործիքներ ենք տեղադրել iPad-ում և թույլ ենք տալիս նրան օգտվել հատկապես երկարատև թռիչքների ժամանակ, այսինքն` մենք սահմանափակումներ ենք դրել iPad-ից օգտվելու վրա: Նա կարող է օգտագործել դա հատուկ ժամերին, հանգստյան օրերի որոշակի ժամերի, թռիչքների ժամանակ: Նրա համար դա կարծես […]
16:23 09.10.2019
Եկող տարի հունիսին SOAD-ով գալիս ենք Երևան: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ին ի պատասխան՝ նշեց SOAD անդամ Սերժ Թանկյանը: «Մայիս-հունիսին եվրոպական տուր ենք անում, Երևանն էլ այդտեղ ավելացրել ենք: Փորձում ենք լավ ներկայացում անել»,- ասաց նա: Հարցին՝ դարձյալ Հանրապետության հրապարակո՞ւմ կլինի համերգը, Թանկյանը պատասխանեց. «Դեռ վստահ չեմ կարող ասել՝ որտեղ ենք անելու համերգը»: Նա տեղեկացրեց, որ […]
16:19 09.10.2019
Ինչպես հայտնի է, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ Հայաստանում է։ Քիմ Քարդաշյանը երեխաների և քրոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Քորթնի Քարդաշյանն Instagram-ի stories բաժնում Ծիծեռնակաբերդում արված լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Ի հիշատակ 1.5 մլն հայերի, […]
16:08 09.10.2019
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անսպասելիորեն զորավարժություն են սկսել թուրք-սիրիական սահմանին։ Զորավարժությունն իրականացվում է Իրանի Ուրմիա քաղաքին հարակից տարածքում, որը թուրք-իրանական սահմանից գտնվում է 50կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Զորավարժությունն ընթանում է Իրանի բանակի գեներալներից Աբդուլրահիմ Մուսավիի ղեկավարությամբ: Մասնակցում են Իրանի ցամաքային և օդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ։ Աղբյուրը հայտնում է, որ թուրքական կողմը […]
15:51 09.10.2019
WCIT համաժողովի քննարկումներին մասնակցել է նաև աշխարհահռչակ երաժիշտ և հասարակական գործիչ, System Of A Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Նա խոսել է ժողովրդավարության զարգացման վրա թվային տեխնոլոգիաների ազդեցության մասին: «Թվային տեխնոլոգիաների օգտագործումը ժողովրդավարական շարժումներում մեծ դեր կարող է խաղալ: Լավագույն օրինակը Հայաստանն է, երբ հեղափոխությունը կատարվեց հիմնականում ուղիղ հեռարձակմամբ ֆեյսբուքյան live-ի միջոցով: Դա աննկարագրելի լավ […]
15:36 09.10.2019
Արդյունաբերողների, գործարարների միության նախագահ, գործարար Արսեն Ղազարյանն այսօր հրավիրված խորհրդաժողովին ելույթ ունենալով՝ կարծիք հայտնեց, որ այսօր սկսվել է տնտեսական հեղափոխությունը, որովհետև գոյություն ունի հավասար տնտեսական դաշտ, դրա արդյունքում էապես աճել է մանր ու միջին բիզնեսի ներկայությունը, իսկ ներկրվող հումքի արտադրանքի ոլորտում շատ մասնակիցներ կան: «Մենք օլիգարխիա չենք ունեցել, ունեցել ենք մենաշնորհային դիրքը չարաշահող, օրենքի դաշտից […]
15:20 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ընթացքում մամուլի ասուլիս են տվել նաև մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտ և հասարակական գործիչ Սերժ Թանկյանը: Նա խոսել է համացանցի դրական ու բացասական ազդեցության մասին: «Կարծում եմ` թվային աշխարհը բավական մութ կողմեր ունի: Առաջին հերթին դա մարդկանց միավորումն է: Մարդիկ ընկերներ են «Ֆեսբուքում», բայց նրանք իրականում ընկերներ չեն, ինչպես […]