11:18 25.09.2019
Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ արագ փոփոխությունների փուլն արդեն սկսվել է, սակայն դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել: Նա նշեց, որ ՀՀ բյուջետային միջոցներով կա հնարավորություն Հայաստանում կառուցելու այն ծավալների ճանապարհներ, ինչպիսին վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը Հայաստանին 100 միլիոն դոլար է նվիրաբերել:
«Այս տարվա միայն կես տարվա արդյունքներով մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով»,-ասաց Փաշինյանը:
«4-5 ամիս առաջվանից, նաև Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները ինձ չեն բավարարում: Նաև այս էր պատճառը, որ իրավապահ համակարգում շատ էական, շոշափելի և արմատական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Իրավապահ համակարգում էլ այդ միտումը կա՝ որ լավ մի ամիս անցավ, երկու ամիս անցավ, երեք ամիս անցավ, դե արդեն սկսենք մի քիչ սրա հետ համաձայնվենք, մի քիչ նրա հետ համաձայնվենք։ Ես ասել եմ, որ դրա հետ չեմ համաձայնվել ու չեմ համաձայնվելու»:
Վարչապետը հավելեց՝ Հայաստանում առաջին անգամ այս տարի Կենտրոնական բանկը 400 միլիոն դոլար է գնել շուկայից, որովհետև այնքան դոլարային առաջարկ է եղել, որ ԿԲ-ն ստիպված է եղել: Նրա խոսքով՝ մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:57 09.07.2025
Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...
14:48 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...