Մարտի 1-ի գործը բացահայտված է՝ մեր բանակը, մեր զինվորներին հրամայել են կրակել մեր տների վրա․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+11.09 oC

Մարտի 1-ի գործը բացահայտված է՝ մեր բանակը, մեր զինվորներին հրամայել են կրակել մեր տների վրա․ Փաշինյան

17:35 16.09.2019

«Այո´, Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Որովհետև ի՞նչ է բացահայտված։ Բացահայտված է, որ մեր բանակը՝ մեր զինվորներին, բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ և հրամայել են կրակել մեր տների վրա, մեր զինվորներին։ Եվ հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից»։

Այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ասուլիսի ժամանակ հնչած այն հարցին, որ դեռ մեկ տարի առաջ ասածից հետո ինչպե՞ս է ստացվել, որ գործը դեռ բացահայտված չէ։ Վարչապետն ասաց, որ գործը բացահայտված է, բայց ոչ բոլոր մանրամասներն են պարզաբանված մինչև վերջ, քանի որ քննչական խմբի ղեկավարը կեղծել է ապացույցները։

Ըստ Փաշինյանի՝ տեղում կրակած փամփուշտները փոխարինվել են այլ տեղում հաջորդ օրը կրակված փամփուշտներով, իսկ հիմա քննչական խմբի նախկին ղեկավարը փախուստի է դիմել և թաքնվում է քննությունից։

«Մարտի 1-ի գործը, այո´, բացահայտված է, որովհետև մեր զինվորներին, որպես վարձկան, օգտագործել են մեր դեմ։ Եվ նրանց վճարման այլընտրանքային համակարգ են ստեղծել։ Օլիգարխներից, կամ չգիտեմ, տարբեր տեղերից հավաքած փողերով վճարել են։ Այսինքն՝ մեր զինվորներին մեր երկրում դարձրել են մեր դեմ վարձկան։ Սա է Մարտի 1-ի էությունը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ավելացրեց, որ դա արել են ժողովրդին ճնշելուց, նրանից խլված իշխանությունը պահելու և սահմանադրական կարգը տապալելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի քարտուղարին

23:38 06.05.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի քարտուղարին

Մայիսի 4-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի քարտուղար դոկտոր Աբդոլհոսեյն Խոսրոփանահին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակույթի, գիտության և կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունների և առաջիկա ծրագրերի շուրջ: ...

Ես սպասում եմ զանգի. Բայրամյան

23:33 06.05.2025

Ես սպասում եմ զանգի. Բայրամյան

«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու ցանկության մասին։ «Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։ Հիմա մեկ այլ մասնագետ է եկել։ Ջոն վան տ՛ Սխիպը […] ...

Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներով

23:28 06.05.2025

Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Չարենցի փողոցի գիշերային լուսավորությունից՝ կից գրելով․ «Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Բախվել են «Porsche Cayenne»-ը և «Volkswagen Vento»-ն, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է ծառին

23:21 06.05.2025

Բախվել են «Porsche Cayenne»-ը և «Volkswagen Vento»-ն, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է ծառին

Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Զորավար Անդրանիկ և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հենրիկ Ս․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 42-ամյա Վարդան Կ․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է հաստաբուն ծառի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար […] ...

«Լիդսը» դառնալու է Եվրոպայի լավագույն ակումբներից․ Մարատե

23:12 06.05.2025

«Լիդսը» դառնալու է Եվրոպայի լավագույն ակումբներից․ Մարատե

«Լիդսի» սեփականատեր Պարագ Մարատեն հայատրարել է ակումբի հավակնոտ ծրագրերի մասին, գրում է Sky Sports-ը: «Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելն ընդամենը ճանապարհի սկիզբն է: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Մենք խնդիրներ կունենանք, բայց կհասնենք մեր նպատակին և կդառնանք Եվրոպայի լավագույն ակումբներից»,- ասել է «Լիդսի» ղեկավարը: «Լիդսը» 2024/25 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնշիփը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա […] ...

BACK_TO_TOP