TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

ԱԱ․ Սլավիկ Գալստյանը ցավալի պարտություն կրեց աշխարհի գործող չեմպիոնից

17:40 14.09.2019

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 2։4 հաշվով պարտվեց Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ Գալստյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող, հայ, աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանն էր։ Գալստյանը 2։0 հաշվով հաղթում էր Մարյանյանին։ Այնուհետև Ռուսաստանի ներկայացուցիչը հնարավորություն ստացավ պարտերում վերևից աշխատելու և գլորեց Գալստանին։ Գոտեմարտն ավարտվեց 2։3 հաշվով։ Հայ մարզիչները բողոքարկման բարձիկ նետեցին՝ սակայն անարդյունք։ Գոտեմարտի վերջնական […]

̰
Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

17:39 14.09.2019

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա հայտնել է, որ Հենրիկ Նավասարդյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Էդգար Գալստյանն է:

̰
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանում է

17:35 14.09.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը կիսեց միավոր մրցակից Իրանից Փարհամ Մաղսուդլու հետ և քանի որ առաջին պարտիայում առավելության էր հասել` դուրս եկավ գավաթի խաղարկության հաջորդ` երրորդ շրջան: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն արագ և կայծակնային […]

̰
Ես ու եղբայրս հայրիկիս երազանքն իրականություն դարձրեցինք. Արաքս Մանսուրյան

17:15 14.09.2019

Տիգրան Մանսուրյանի քույրը` աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանը ժամանել էր Հայաստան` եղբոր հոբելյանական համերգաշարին ներկա գտնվելու համար։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում օպերային երգչուհին հետաքրքիր դրվագներ ու պատմություններ է հիշել իրենց ընտանիքի` Արթիկում անցկացրած տարիներից, մանկության դժվար օրերից ու եղբոր` Տիգրանի երաժշտության հանդեպ ունեցած հետաքրքրություններից։ «Հիշում եմ, որ մենք Արթիկում ունեինք մի ակումբ, այդ ակումբը, որտեղ ֆիլմեր էին […]

̰
Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված զբոսաշրջիկը մահացել է

17:13 14.09.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված  լեհ զբոսաշրջիկը մահացել է: Այս պահին փրկարարները փորձում են դին իջեցնել լեռան գագաթից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման: […]

̰
Այ ցավդ տանեմ, նկարվելու համար երեխուն մի´ լացացրու. Փաշինյանը՝ սևանցի տղամարդուն

17:11 14.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սևան կատարած այցի ժամանակ նրան սևանցի մի տղամարդ՝ երեխան գրկին: «Մեր նման դուխով ա»,- ասաց նա՝ ցույց տալով երեխային: Վարչապետը փոքրիկ տղային գրկեց, երեխան սկսեց լաց լինել: Երբ երեխայի հայրն ասաց, որ ցանկանում է՝ փոքրիկը նկարվի վարչապետի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Այ ցավդ տանեմ, նկարվելու համար երեխուն մի´ լացացրու»:

̰
Ամուլսարի ՇՄԱԳ-ը տրվել է բազմաթիվ օրենքների խախտումներով. Նազելի Վարդանյան

16:53 14.09.2019

««Ջրային», «Ընդերքի մասին», հողային օրենսգրքերի, «Սևանի և հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի, Սահմանադրության և միջազգային 10 կոնվենցիաների խախտումներ. ահա, թե ինչպես է տրվել Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականն ու փորձագիտական եզրակացությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը: Դրանց մասին շատ է խոսվել այս օրերին: Մի հարց, սակայն, ըստ բնապահպանի, համառորեն շրջանցվում է: Որքանո՞վ է  […]

̰
Ստեղծված պայմաններում Բոլթոնը չէր կարողանա երկար ձգել. Սուրեն Սարգսյան

16:43 14.09.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնից հեռանալու թեմային. «Ազդեցիկ գործիչ է, քանի որ միաժամանակ համակարգում էր Միացյալ նահանգների անվտանգության խորհրդի աշխատանքը, նրա որոշումները ազդում էին թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության վրա: Ջոն Բոլթոնը ակտիվ և կոշտ դիրքորոշումներ ունեցող գործիչ էր»: Միջազգայնագետն […]

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

16:30 14.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, […]

̰
Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման

16:29 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական […]

̰
Նաիրա Զոհրաբյանը լավաշ է բաժանել անցորդներին

16:26 14.09.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ լավաշ է բաժանել անցորդներին. «Ըստ ավանդույթի` թոնրից հանած առաջին լավաշը պետք է տալ անցորդներին: Հենց էդպես էլ արել ենք»:

̰
ԱՄՆ-ը թույլ չի տալիս, որ քրդերն ու թուրքերը բախվեն. թուրքագետ

16:14 14.09.2019

Թուրքիա-Սիրիա սահմանին նորից լարված է իրավիճակը, ինչը միջազգային ԶԼՄ-ների անդրադարձների ամենօրյա թեմա է: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Թուրքիան շատ մեծ պլաններ ունի Սիրիայի հետ կապված: Թուրքագետն անդրադարձել է նաև տարածաշրջանում ԱՄՆ դերակատարությանը: Ըստ թուրքագետի` Թուրքիայում չի բացառվում ևս մեկ ռազմական հեղաշրջման փորձ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սելֆի վարչապետի հետ. Փաշինյանի՝ Սևան կատարած այցը «սելֆիաշատ» էր

16:14 14.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքով Սևանում է՝ մասնակցելու Ձկան փառատոնին: Վարչապետի՝ Սևան կատարած այցի ժամանակ անընդհատ մոտենում էին քաղաքացիներ, ովքեր ցանկանում էին նկարվել նրա հետ: Փաշինյանը նախապես խնդրում էր սպասել, խոստանում նկարվել ավելի ուշ: Հետո, սակայն, վարչապետը չմերժեց լուսանկարվել ցանկացողների հետ՝ միայն խնդրելով, որ նախապես պատրաստ պահեն հեռախոսը, որ քիչ ժամանակ անցնի:

̰
Ձկան փառատոնին ներկայացված լոքոն վախեցրեց վարչապետի դստերը

16:10 14.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևան է այցելել՝ կնոջ և դուստրերի հետ: Սևանում Ձկան փառատոն է ընթանում: Փաշինյանը փառատոնի նախնական հատվածից հետո սկսեց շրջել տեղում բացված տաղավարներով: Վարչապետի կրտսեր դուստրը՝ Արփին, տեսնելով տաղավարներից մեկում ցուցադրված լոքոն, վախեցավ: Տեսանյութը՝ 1:40-ից:

̰
Պարզվել է, թե ինչ հանգամանքներում է այրվել Լեհվազ համայնքի անտառը

15:45 14.09.2019

Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր տևեցին։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար […]

̰
Բրիտանիայի նախկին վարչապետը չի բացառում Brexit-ի հարցով նոր հանրաքվեի անցկացում

15:41 14.09.2019

Մեխ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ չի բացառում, որ բրիտանացիները նոր հանրաքվե կանցկացնեն Եվրամիությունից դուրս գալու իրենց որոշումից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: «Չեմ կարծում, որ դա պետք է բացառել, որովհետև մենք հիմա մնացել ենք մի կետում»,- ասել է Քեմերոնը: Նա հայտարարել է, որ չի էլ պնդում, թե այդպիսի հանրաքվե անցկացվելու […]

̰
Ուզբեկստանը պաշտոնապես դիմել է թուրքալեզու պետություններին միանալու համար

15:37 14.09.2019

Ուզբեկստանի իշխանությունները պաշտոնական հայտ են ուղարկել Թուրքալեզու պետությունների կազմակերպությանը միանալու համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը` ավելացնելով, որ անդամակցության գործընթացը արագ կավարտեն: Այդ կազմակերպության գործող անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Մոտ 10 տարի առաջ ստեղծված կազմակերպությանը Ուզբեկստանը մինչ այս չէր միանում հարևան կենտրոնասիական պետությունների հետ ունեցած տարածքային և այլ խնդիրների […]

̰
«Մալաթիա» առևտրի կենտրոնում ծագած հրդեհի դեպքով քրգործ է հարուցվել

15:34 14.09.2019

Օգոստոսի 24-ին «Մալաթիա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց,  որ նյութերի նախապատրաստման ընթացքում ներկայացված տեղեկանքի համաձայն՝ հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է 4.500.000.000 դրամի վնաս: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի […]

̰
Ցավում ենք այն լրագրողների համար, որոնք նպատակադրված վնասում են Հայ առաքելական եկեղեցուն. Մայր աթոռը` BBC-ի հրապարակման մասին

15:19 14.09.2019

Մայր աթոռն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Հոդվածագրեր Գրիգոր Աթանեսյանը և Օլգա Իվշինան իրենց հոդվածում արծարծել էին Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության և աշխարհիկ համայնքի միջև հասունացող ճգնաժամի խնդիրներ: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում. «Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում […]

̰
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

15:09 14.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ […]

̰
«Որսագողերն առայժմ հայտնաբերված չեն». Տեսչական մարմինը` թակարդն ընկած Բեզորյան այծի դեպքի մասին

14:52 14.09.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է այն լուսանկարներին, որոնք տարածվում են համացանցում և որոնց մեջ երևում է, թե ինչպես է բեզորյան այծը թակարդն ընկել ու վնասվել. «2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության […]

̰
Քաղաքացին հաղթել է Երևանի քաղաքապետարանին

14:45 14.09.2019

Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվել էր՝ կառուցվել է առանց շինթույլտվության: Այս մասին հիշեցնում է Aravot.am-ը՝ տեղեկացնելով, որ «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, […]

̰
Երևանում պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամաններ են տեղադրվել

14:39 14.09.2019

ISSD-Innovative Solutions for Sustainable Development of Communities-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ շուտով տեղադրվելու են 9 նման ամաններ։ «Սիրելի´ Երևանի բնակիչներ և հյուրեր, հայցում […]

̰
Մարզպետը որոշեց ինտրիգը պահել, բայց ես կասեմ. Փաշինյանը Ձկան փառատոնի գլխավոր գաղտնիքը բացահայտեց

14:31 14.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սևանում անցկացվող Ձկան փառատոնին: Նա նշեց՝ ոչ միայն իրենք են Սևանին շնորհակալություն հայտնում: «Սևանը ևս մեզ շնորհակալություն է հայտնում, քանի որ այս առավոտյան կրկին 1 սմ-ով ավելացել է Սևանի մակարդակը»,- ասաց նա: Փաշինյանը հայտնեց, որ Սևանի ջրային պաշարներն անցյալ տարվա համեմատ 90 մլն խմ-ով ավել են: Վարչապետը կարծում […]

̰
Առաջարկում եմ վերսկսել համատիրությունների բարեփոխման սառեցված նախագիծը. Անի Սամսոնյան

14:20 14.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր դիմումը ՀՀ արդարադատության նախարարին: Կից՝ Սամսոնյանը հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Արդարադատության նախարարությանը առաջարկում եմ վերսկսել համատիրությունների բարեփոխման սառեցված նախագիծը և օրակարգը»:

̰
Սևանի թերակղզում մասնակցում եմ Ձկան փառատոնին. Նիկոլ Փաշինյան

14:16 14.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ այժմ Սևանում է՝ մասնակցելու այսօր տեղի ունեցող փառատոնին: Փաշինյանն այնտեղ է կնոջ և դուստրերի հետ: «Սևանի թերակղզում մասնակցում եմ ձկան փառատոնին»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք` Սևանի թերակղզում առաջին անգամ իրականացվում է «Էկո ֆիշ ֆեսթ» փառատոնը:

̰
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց

14:04 14.09.2019

Սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂ պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

̰
Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվում աղբի մեջ. Լապշինի գրառումը

13:49 14.09.2019

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի աղբահանության հարցին. «Ես հասկացա՝ ինչու է Երևանը խեղդվում աղբի մեջ. սա իշխանության կողմից խորամանկ քայլ է, որով վերջիններս փորձում են ազատվել Հնդկաստանից եկած անօրինական ներգաղթյալներից։ Նրանք կգան, կտեսնեն, որ Երևանում  հարազատ Բոմբեի պես աղբանոց է, կշարժվեն առաջ՝ Եվրոպա»:

̰
Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա

13:43 14.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: […]

̰
Թրամփն ընտրել է Բոլթոնին փոխարինողին

13:37 14.09.2019

Միացյալ Նահանգների նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի հիմնական թեկնածուն այս պահին Ռոբերտ Օ’Բրայանն է, որը ներկայում աշխատում է որպես պատանդների հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնել են լրատվամիջոցները: Ներկայում ԱՄՆ նախագահն ուսումնասիրում է նրա թեկնածությունը: Իսկ թեկնածուի օգտին արդեն իսկ արտահայտվել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավարի օգնականը, ինչպես նաև […]

̰
BACK_TO_TOP