Թրամփը թույլատրել է բացել ԱՄՆ պահուստները՝ նավթի շուկայի կայունացման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+21.09 oC

Թրամփը թույլատրել է բացել ԱՄՆ պահուստները՝ նավթի շուկայի կայունացման համար

08:22 16.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրամայել է անհրաժեշտության դեպքում նավթ դուրս բերել երկրի պահուստներից՝ Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումից հետո նավթի շուկայում իրադրության կայունացման համար։

«Կապված Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակման հետ, որը կարող է ազդել նավթի գների վրա, ես թույլատրել եմ անհրաժեշտության դեպքում բավարար ծավալով նավթ բաց թողնել նավթային ռազմավարական պահուստից՝ շուկաներն ապահովելու համար»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումների մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունի

11:20 06.06.2025

ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունի

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ Գազայի հատվածում ընտանիքների ավելի քան 90%-ը միջոցներ չունի գնելու նույնիսկ շուկայում դեռևս առկա շատ սահմանափակ քանակությամբ սննդամթերք։ «Միս, կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր գործնականում բացակայում են բնակչության սննդակարգից, իսկ ձուն կրկին անհետացել է շուկայից»,-ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սննդամթերքի պաշարները շարունակում են նվազել, […] ...

Վանաձոր-Ալավերդի-Հայաստանի սահման ավտոճանապարհի և Հ-35 ավտոճանապարհի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. Փաշինյան

11:10 06.06.2025

Վանաձոր-Ալավերդի-Հայաստանի սահման ավտոճանապարհի և Հ-35 ավտոճանապարհի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել է. «Վանաձոր – Ալավերդի – Հայաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հ-35 հանրապետական ավտոճանապարհի (Օձունի խաչմերուկի) փոխհատման հանգույցը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

10:59 06.06.2025

Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների […] ...

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:51 06.06.2025

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ...

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

10:40 06.06.2025

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:30 06.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP