23:05 13.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ Գեղարդի վանական համալիրում ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին։ Համերգին ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը և այլք։
21:33 13.09.2019
Հրապարակվել են Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ֆելիքս Թոխյանն իր հատուկ կարծիքում, մասնավորապես, գրել է. «Սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ։ Խնդրի լուծումը ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։ Հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները […]
20:47 13.09.2019
Հուլիսի 26-ին ինտերնետային կայքերից մեկում հրապարակվել էր «Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. ինտերնետային կայքերից մեկում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնն ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլնեվրոգումարփոխհատուցելումասին 2019 թվականի հուլիսի 25-ի ՄԻԵԴ որոշման վրա, ՀՀ ԱԺ […]
20:35 13.09.2019
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում սուր գնահատականներ հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դալլաքյանը: Դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը տեղից իր դիրքորոշումը հայտնեց, որից հետո Դալլաքյանն ավելի վրդովվեց: Գործընկերները դուրս տարան Դալլաքյանին նիստերի դահլիճից: Լեզվակռիվը […]
19:23 13.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով: Ողջունելով […]
18:59 13.09.2019
«Գործ տալու մասին․ եթե այդպես է, պարոն Աբովյան, ես իմ խմբակցությանը կոչ կանեմ դեմ քվեարկել Նաիրա Զոհրաբյանի նախագծին»,- այս խոսքերով «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմեց իր և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորներին։ Ազգային ժողովում այս վեճը սկսվեց Գաբրիելյանի համահեղինակած նախագծից, որի ընդունման դեպքում քաղաքացիները ճանապարհային երթևեկության խախտումները իրենց հեռախոսով արձանագրելու և ոստիկանությանը հայտնելու հնարավորություն կստանան։ Սա […]
18:46 13.09.2019
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։ Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայանում մեր ըմբիշներին դիմավորել են հայ երկրպագուները: ՀԱՕԿ մամուլի ծառայությունը դիմավորման արարողությունից տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), […]
18:44 13.09.2019
Քաղաքացիներին ճանապարհային երթևեկության խախտումները իրենց հեռախոսով արձանագրելու և ոստիկանությանը հայտնելու հնարավորություն տալու նախագիծը բուռն բանավեճի առիթ դարձավ ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև։ Առաջինները սա կապեցին ամեն առիթով ոստիկանությանը դիմելու վարքի հետ, երկրորդները, որոնց թվում էին հեղինակները, պաշտպանում են նախաձեռնությունը։ Ի վերջո, թեմային անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու նախագծին երկու ելույթով դեմ […]
18:42 13.09.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկել է Ամուլսարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ իրականացնել, իսկ կառավարությունը հանձնարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին իրականացնել այդ աշխատանքները: Տեսչությունը հիմա նախապատրաստական փուլում է: SHNTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հանգամանքին, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հիշեցրել է, որ շատ ժամանակ չի անցել` հենց անցած […]
18:38 13.09.2019
Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է «Ռոմայի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մխիթարյանն իմ սիրելի խաղացողներից մեկն է: Նա շատ խելացի է, հիանալի կերպով հարմարվում է բոլոր խաղաոճերին, ինչպես նաև շատ դիմացկուն է: Ես նրան խաղացնում էի ենթահարձակվողի դիրքում, սակայն Անգլիայում նա ստիպված էր խաղալ […]
18:08 13.09.2019
Ազգային ժողով ներկայացված նախագծով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ինքնուրույն տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և նկարահանածն առցանց ուղարկել ոստիկանությանը։ Նախագիծը ներկայացրած պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ փոխանցումն իրականացվելու է գաղտնի, և որևէ մեկը չի իմանալու, թե ով է իր խախտման մասին հայտնել ոստիկանությանը։ Գաբրիելյանը ասաց, որ հավելված է ստեղծվելու դրա համար, և ոստիկանությունը դրա միջոցով կարողանալու է […]
18:06 13.09.2019
Ազգային ժողով ներկայացված նախագծով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ինքնուրույն տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և նկարահանածն առցանց ուղարկել ոստիկանությանը։ Սակայն ԲՀԿ մի քանի պատգամավորների այս նախագիծը դուր չեկավ։ Պատգամավոր Արմեն Դալլաքյանը հայտարարեց, որ այս նախագծում բարոյականություն չկա, այն բարոյականից զուրկ է։ Դրանից հետո Ազգային ժողովում իրարանցում սկսվեց։ Դալլաքյանի ասածին արձագանքեցին դահլիճի այն հատվածից, որտեղ տեղավորված են «Իմ […]
18:05 13.09.2019
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել երեկ Շենգավիթի դատարանի առջև տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո կայացած ծեծկռտուքի դեպքի առթիվ երեք անձ բերման է ենթարկվել և ևս մեկը հրավիրվել ոստիկանության բաժանմունք: Բերման է ենթարկվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական […]
18:04 13.09.2019
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել ԱԺ-ում բարձրացված հարցի վերաբերյալ: «Ցեմենտի գնման մասին ՀՀ ՊՆ-ի պարզաբանման վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Թանդիլյանի բարձրացրած հարցադրման 2-րդ և 5-րդ կետերը դուրս են ՀՀ ՊՆ իրավասությունների դաշտից և դրանց վերաբերյալ պարզաբանում կարծում ենք կարող է ներկայացնել գնումների համակարգում պետական լիազորված մարմինը: Հարցադրման 3-րդ […]
17:58 13.09.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարզաբանում է ներկայացրել ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: «Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն […]
17:56 13.09.2019
Եթե Ազգային ժողովում ընդունվի իշխանական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի նախագիծը, ապա քաղաքացիները ճանապարհային երթևեկության խախտումները իրենց հեռախոսով արձանագրելու և ոստիկանությանը հայտնելու հնարավորություն կստանան։ «Բոլորիդ ներքին, հոգեկան աշխարհում պարզ է՝ էտի ինչ է կոչվում»,- ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը, որի պնդմամբ՝ այս նախագիծն անթույլատրելի է։ Նրա կարծիքով՝ չկա անվտանգության խնդիր, […]
17:53 13.09.2019
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ կան մարդիկ, որոնք իր անունից ինչ-որ բաներ են տարածում և տեղադրում իր լուսանկարը` կոչ անելով գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին. «Ինձ թվում է` ինչ-որ ապուշ փորձում է իր խմբերը ուժեղացնել: Այսքան հայհոյանք դեռ իմ մասին էտենց խիտ վիճակում չէի […]
17:51 13.09.2019
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Armenian Mirror Spectator-ը, Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ: 1980-ականներից ի վեր՝ […]
17:48 13.09.2019
Ֆեյսբուքյան մի քանի խմբերում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին լուսանկարների և տեսանյութերի առկայության պայմաններում ճանապարհային ոստիկանությունը հիմա էլ արդեն զբաղվում է։ Քանի որ դրանք հանցագործությունների մասին հաղորդումներ են, ոստիկանությունը պարտավոր է տուգանել վարորդներին։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Քննարկումը վերաբերում էր այդ ամենի համակարգմանը։ Պատգամավորների առաջարկությամբ՝ հիմա կստեղծվի հավելված, որով քաղաքացիները […]
17:42 13.09.2019
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։ Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Ուեսթին։ «Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու […]
17:37 13.09.2019
Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը հանձնարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ իրականացնել Ամուլսարում, իսկ բնապահպաններն էլ պնդում են, որ այդպիսի ստուգումներ արդեն իսկ իրականացվել են, SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ ժամանակահատվածում կիրականացվի նոր ՇՄԱԳ-ը, եթե պարզվի, որ խախտումներ իսկապես կան: «Դա անվերջ ինչ-որ մի պրոցես է լինելու: Էս ամեն մի օրը մեր վրա […]
17:30 13.09.2019
Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց […]
17:14 13.09.2019
Բենզալցակայաններում, գազալցակայաններում և այլ նմանատիպ կառույցներում չափագիտական ստուգումներ անցկացնելիս տեսչական խմբերն այլևս պարտավոր չեն լինի 3 օր առաջ ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին։ Սրա վերաբերյալ այսօր նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ փոփոխությունն անում են տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։ Փոխնախարարը բացատրեց, որ բենզալցակայաններում, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ […]
16:39 13.09.2019
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտում տեղակայված՝ մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ: Այստեղ, Նորագավիթի ավտոմաքսատանն ասեղ գցելու տեղ չկա. կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապում […]
16:36 13.09.2019
«Մենք ուսումնասիրում ենք՝ առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել, և դա շատ կարևոր էր հետագայում քննության կանչված անձանց լսելու առումով»,- այս մասին Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հերթական փակ նիստից հետո ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա խոստացավ՝ նորությունների մասին տեղյակ կպահեն, երբ անցնեն իրենց զեկույցներին: Թե ով էր այսօրվա հյուրը՝ Քոչարյանը չպատասխանեց, միայն […]
16:24 13.09.2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը: «(Նախաձեռնության) շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15 հազար կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21-ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու […]
15:58 13.09.2019
2019թ. հուլիսի 26-ին www.mamul.am ինտերնետային կայքում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. www.hetq.am ինտերնետային կայքում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 25.07.2019թ. ՄԻԵԴ որոշման վրա, […]
15:50 13.09.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին, որը մանդատը վայր էր դրել, կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանը: Մանդատը հանձնելու վերաբերյալ արձանագրությունը այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Արձանագրությունը համապատասխան սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողովի նախագահին: Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից օգոստոսի 29-ին` նշելով, […]
15:38 13.09.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետն այսօր` ժամը 22:00-06:00-ն, փակ է լինելու: ՊԵԿ-ն իրազեկում է, որ սպասվող անհարմարությունները պայմանավորված են Վերին Լարսի անցակետի տեղեկատվական համակարգերում կատարվող աշխատանքներով:
15:37 13.09.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանձնարարություն է ստացել կառավարությունից Ամուլսարում ստուգումներ իրականացնել: Իսկ տեսչական մարմնից մեզ տեղեկացրել են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտից հետո կսկսվի ստուգումների գործընթացը: Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզապես չի կարողանալու ստուգել մատնանշված բոլոր […]