TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Ցավում ենք այն լրագրողների համար, որոնք նպատակադրված վնասում են Հայ առաքելական եկեղեցուն. Մայր աթոռը` BBC-ի հրապարակման մասին

15:19 14.09.2019

Մայր աթոռն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Հոդվածագրեր Գրիգոր Աթանեսյանը և Օլգա Իվշինան իրենց հոդվածում արծարծել էին Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության և աշխարհիկ համայնքի միջև հասունացող ճգնաժամի խնդիրներ: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում. «Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում […]

̰
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

15:09 14.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ […]

̰
«Որսագողերն առայժմ հայտնաբերված չեն». Տեսչական մարմինը` թակարդն ընկած Բեզորյան այծի դեպքի մասին

14:52 14.09.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է այն լուսանկարներին, որոնք տարածվում են համացանցում և որոնց մեջ երևում է, թե ինչպես է բեզորյան այծը թակարդն ընկել ու վնասվել. «2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության […]

̰
Քաղաքացին հաղթել է Երևանի քաղաքապետարանին

14:45 14.09.2019

Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվել էր՝ կառուցվել է առանց շինթույլտվության: Այս մասին հիշեցնում է Aravot.am-ը՝ տեղեկացնելով, որ «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, […]

̰
Երևանում պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամաններ են տեղադրվել

14:39 14.09.2019

ISSD-Innovative Solutions for Sustainable Development of Communities-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ շուտով տեղադրվելու են 9 նման ամաններ։ «Սիրելի´ Երևանի բնակիչներ և հյուրեր, հայցում […]

̰
Մարզպետը որոշեց ինտրիգը պահել, բայց ես կասեմ. Փաշինյանը Ձկան փառատոնի գլխավոր գաղտնիքը բացահայտեց

14:31 14.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սևանում անցկացվող Ձկան փառատոնին: Նա նշեց՝ ոչ միայն իրենք են Սևանին շնորհակալություն հայտնում: «Սևանը ևս մեզ շնորհակալություն է հայտնում, քանի որ այս առավոտյան կրկին 1 սմ-ով ավելացել է Սևանի մակարդակը»,- ասաց նա: Փաշինյանը հայտնեց, որ Սևանի ջրային պաշարներն անցյալ տարվա համեմատ 90 մլն խմ-ով ավել են: Վարչապետը կարծում […]

̰
Առաջարկում եմ վերսկսել համատիրությունների բարեփոխման սառեցված նախագիծը. Անի Սամսոնյան

14:20 14.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր դիմումը ՀՀ արդարադատության նախարարին: Կից՝ Սամսոնյանը հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Արդարադատության նախարարությանը առաջարկում եմ վերսկսել համատիրությունների բարեփոխման սառեցված նախագիծը և օրակարգը»:

̰
Սևանի թերակղզում մասնակցում եմ Ձկան փառատոնին. Նիկոլ Փաշինյան

14:16 14.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ այժմ Սևանում է՝ մասնակցելու այսօր տեղի ունեցող փառատոնին: Փաշինյանն այնտեղ է կնոջ և դուստրերի հետ: «Սևանի թերակղզում մասնակցում եմ ձկան փառատոնին»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք` Սևանի թերակղզում առաջին անգամ իրականացվում է «Էկո ֆիշ ֆեսթ» փառատոնը:

̰
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց

14:04 14.09.2019

Սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂ պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

̰
Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվում աղբի մեջ. Լապշինի գրառումը

13:49 14.09.2019

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի աղբահանության հարցին. «Ես հասկացա՝ ինչու է Երևանը խեղդվում աղբի մեջ. սա իշխանության կողմից խորամանկ քայլ է, որով վերջիններս փորձում են ազատվել Հնդկաստանից եկած անօրինական ներգաղթյալներից։ Նրանք կգան, կտեսնեն, որ Երևանում  հարազատ Բոմբեի պես աղբանոց է, կշարժվեն առաջ՝ Եվրոպա»:

̰
Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա

13:43 14.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: […]

̰
Թրամփն ընտրել է Բոլթոնին փոխարինողին

13:37 14.09.2019

Միացյալ Նահանգների նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի հիմնական թեկնածուն այս պահին Ռոբերտ Օ’Բրայանն է, որը ներկայում աշխատում է որպես պատանդների հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնել են լրատվամիջոցները: Ներկայում ԱՄՆ նախագահն ուսումնասիրում է նրա թեկնածությունը: Իսկ թեկնածուի օգտին արդեն իսկ արտահայտվել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավարի օգնականը, ինչպես նաև […]

̰
Ջերմուկցիները ավտոշարասյունով գալիս են Երևան

13:32 14.09.2019

Երևանում այսօր բնապահպանները նախատեսել են երթ՝ հանուն Ամուլսարի փրկության։ Երթը երեք ուղիներով սկսվելու է ժամը 18։30-ից: Երթին ավտոշարասյունով միանալու են նաև ջերմուկցիները: Նրանք արդեն ճանապարհին են: Ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը նշել է, որ Երևանում անցկացվող երթի կազմակերպման հետ կապ չեն ունցել, բայց տեղեկանալով՝ որոշել են միանալ: https://www.facebook.com/100010197097701/videos/962684924081402/ https://www.facebook.com/100010197097701/videos/962690164080878/

̰
Ես գյումրեցի եմ․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

13:27 14.09.2019

Երեկ Գյումրիում կայացած Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մաեստրոյին ուղղված իր շնորհավորական խոսքից առաջ հայտարարեց, որ ինքը գյումրեցի է։ «Ամեն անգամ, երբ գալիս եմ Գյումրի, ես վերադառնում եմ հայրենիք։ Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ զգացողությունը կար, բայց փաստավորված չէր, և մի քանի տարի առաջ ընտանեկան մի […]

̰
ԱՀԿ-ն արձագանքել է Աֆրիկայում նոր մահացու հիվանդության մասին լուրերին

13:25 14.09.2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա` ուսումնասիրելու է անհայտ հիվանդությունից մահացած կնոջ ախտանիշներն ու այլ մանրամասներ: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ կինը մահացել է մին այս անհայտ հիվանդությունից: Տանզանիայում կնոջը հետազոտած ամերիկացի բժիշկը հայտարարել էր, որ նրա մատ առկա են երեք տարբեր հիվանդությունների` էբոլայի վիրուսի, մալարիայի և Դենգեի տենդի աշխատնիշներ: Հենց այս […]

̰
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս

13:10 14.09.2019

2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով: Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված […]

̰
«Աստված մեզ նվեր է տվել Մանսուրյանին». Գյումրիում ամփոփվել է «Մանսուրյան-80» համերգաշարը

13:08 14.09.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Գյումրու Սև բերդ ամրոցում կայացած համերգով ամփոփվել է մանսուրյանական տարին: Հոբելյանական երեկոյին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, բազմաթիվ գյումրեցիներ ու քաղաքի հյուրեր: «Տարվա սկզբին, երբ մտերմիկ ընթրիքի ժամանակ մաեստրոյի հետ նստած էինք և ծնվեց այս […]

̰
Ըմբիշ Սլավիկ Գալստյանը դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

13:02 14.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը կպայքարի աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուրսուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ հաղթելով ուզբեկ Իսլոմջոն Բախրամովին: Ավելի վաղ` Գալստյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին` 16:7 հաշվով: Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

̰
Համացանցում որսագործիքից տուժած քարայծի լուսանկարներ են տարածվում

12:52 14.09.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում որսագործիքից տուժած քարայծի լուսանկարներ է հրապարակել. «Ժողովուրդ ջան, էսօր ես իմ ձեռքով եմ հանել էդ խեղճին թակարդից: Նորավանքի ճանապարհին է, ոտքն ամբողջությամբ կտրված էր, խնդրում եմ տարածեք, թող հասնի անտառտնտեսության քնած անդամներին»,- գրել է օգտատերը:

̰
Ազատության համար պայքարի խորհրդանիշ Ֆրանսիայի օրենսդիրները չեն կարող Արցախի պայքարն այլ կերպ ընկալել. Ղուլյան

12:48 14.09.2019

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կատարված ֆրանսիացի պատգամավորների՝ Արցախ կատարած այցի ժամանակ: «Հաճելի ու հագեցած երկու օր անցկացրինք ֆրանսիացի խորհրդարանականների հետ. ինչպես միշտ՝ նրանց վերաբերմունքը Արցախի հանդեպ անկեղծ էր: Նրանք շատ նուրբ են զգում Արցախի խնդիրները և անաչառ են իրենց գնահատականներում։ Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում նրանց դիրքորոշումը. ազատության համար […]

̰
Ըմբիշ Մալխաս Ամոյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում

12:30 14.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 72 կգ քաշային կարգում  Ամոյանը քառորդ եզրափակչում ուժերը չափեց Ռուսաստանից Աբույազիդ Մանցիգովի հետ և պարտվեց 4:0 հաշվով: Ավելի վաղ` որակավորման փուլում, Ամոյանը 7:0 հաղթել էր Ճապոնիայից Շոտա Օգավային: Ըմբշամարտի աշխարհի 2019 թվականի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

̰
Որոշ մարդիկ կարծում են՝ ինը կյանք ունեն. Քրիստինե Պողոսյան

12:24 14.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու անհրաժեշտությանը: «Մեքենայի դռան գրպանիկը (իմ կողքի) փոքրիկ «աղբաման» է իմ համար՝ լավ իմաստով։ Երբեք իմ մեքենայի պատուհանից ոչինչ դուրս չի կարող գնալ, եթե հանկարծ մեկն էլ իրեն նման բան թույլ տա, նախ՝ կիջնի, կվերցնի, հետո էլ չի […]

̰
«City of smile/Ժպիտների քաղաք»-ը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն

12:18 14.09.2019

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում նախօրեին կայացած  «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարեւորում է այն աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք» հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ

11:48 14.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ […]

̰
Աշխարհում հայտնվել է մահացու նոր հիվանդություն

09:29 14.09.2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում գրանցվել է նոր, անհայտ հիվանդություն, որից մարդ է մահացել: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Ինչպես պարզվել է, Տանզանիայի բնակչուհու մոտ միաժամանակ ի հայտ են եկել Էբոլա վիրուսի, Դենգե տենդի և մալարիայի ախտանշաններ: Մասնագետները, սակայն, կարծում են, որ դա նոր հիվանդություն է: Նշվում է, որ կինը […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Քաջարան-Մեղրի հատվածները փակ են բեռնատարների համար

09:11 14.09.2019

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Ս.թ. սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:

̰
Թրամփը Եգիպտոսի նախագահին անվանել է իր «սիրելի բռնապետ»

08:40 14.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին անվանել է իր «սիրելի բռնապետ»։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարություն է արել օգոստոսին՝ ֆրանսիական Բիարից քաղաքում անցկացված G7-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ սպասում էր Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման։ Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, այն պահին, երբ դահլիճում գտնվել են մի քանի ամերիկացի և եգիպտացի պաշտոնյաներ, Թրամփը […]

̰
Ճապոնացիները ներկայացրել են անաղմուկ աշխատող դրոն

08:18 14.09.2019

Ճապոնացիներն Ամստերդամում անցկացվող IBC 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել են առանց աղմուկի աշխատող անօդաչու թռչող սարք՝ փուչիկի տեսքով։ Այն տեղաշարժվում է ուլտրաձայնային տատանումների օգնությամբ՝ ի տարբերություն մյուս դրոնների, որոնք աշխատում են պտուտակների օգնությամբ։ Նորույթի հեղինակը NTT Docomo ընկերությունն է, հայտնում է LIGA.net-ը։ Այն կարելի է օգտագործել համերգների, միջոցառումների ժամանակ նկարահանումներ, ինչպես նաև ձեռնարկություններում՝ վերահսկողություն իրականացնելու […]

̰
Վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը հրաշքով փրկվել է

23:46 13.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հրաշքով փրկել են վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։ «Շաբաթն ամփոփում ենք հերթական բարի ու լավ լուրով: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հրաշքով փրկել են վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը։ Oգոստոսի 27–ին վրաերթ էր տեղի ունեցել Աշտարակում: Երեխան խանութ գնալուց չէր նկատել մեքենան, ինչի հետևանքով տեղի […]

̰ ̰
BACK_TO_TOP