08:42 12.09.2019
Պեկինի խնդրանքով Վաշինգտոնը զիջումների է գնացել և 2 շաբաթով հետաձգել չինական ապրանքերի նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը՝ տեղափոխելով ժամկետը հոկտեմբերի 15։ Խոսքը 250 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ապրանքների մասին է, որոնց համար ներկայում գործող 25 տոկոս մաքսատուրքը պետք է դառնա 30 տոկոս։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նշել է, որ […]
08:29 12.09.2019
ՀՀ ԱԺ-ն երեկ ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: «ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենք, ինչով Օրենքը լրացվել է 28.1-րդ […]
22:11 11.09.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հայտնաբերվել ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկել 7 անձի։ Ոստիկանների տեղեկությունների համաձայն՝ մեքենաներով նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում […]
20:50 11.09.2019
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 12-ից Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց և Դրոյի փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ահարոնյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դրոյի փողոց ուղղությամբ:
20:45 11.09.2019
Ռուսական մամուլին հայտնի է դարձել, որ նախօրեին Գյումրիում ռուս պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինի մահվան պատճառը եղել է փայծաղի պատռվածքը։ Այդ վնասվածքը զինծառայողը ստացել է օրեր առաջ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։ Պատահարի մասին հայտնի էր մինչ այս։ Զինծառայողը վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլով՝ ընկել էր նրա վրայից։ Վթարից հետո նա չէր դիմել բուժօգնության։ Սակայն […]
20:07 11.09.2019
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում Բալասանյանի անունից ասվում է, թե ինչու նա չի ներկայացել ՀՔԾ հարցաքննության և թե ինչ տեղեկություններ ունի 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների մասին։ Բալասանյանն այդ նամակում բացատրել է, որ չէր կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև ծանուցումը ստացել է նշված ժամկետից հետո։ Ավելին, նա մտադիր չէ […]
19:07 11.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ ստվերից դուրս է բերվել 50 հազար աշխատատեղ, իսկ ՊԵԿ նախագահն այսօր հայտնեց, որ այդ թիվը հասել է 63 հազարի։ Որտե՞ղ են այդ մարդկանց 1000 դրամ վճարումները, եթե չեն երևում «Զինծառայողների հատուցման հիմնադրամի» հաշվարկներում։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում վարչապետին ուղղեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որ նաև հիմնադրամի հոգաբարձուներից […]
19:05 11.09.2019
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով ի սկզբանե ասաց, որ բովանդակային քննարկման չի մասնակցելու, եկել է միայն տեխնիկական հարցեր քննարկելու: Ակցիայի մասնակիցները ցանկացել են մտնել ԱԺ այգի, Արարատ Միրզոյանը դա թույլ է տվել և հորդորել ուշադիր լինել անվտանգության կանոնների հարցում: […]
17:58 11.09.2019
Հովհաննես Թումանյանի անվան թանգարանը մեծ գրողին այսօր նորովի է ներկայացրել՝ որպես լուսանկարիչ: Թանգարանի նախաձեռնությամբ տպագրվել է Թումանյանի կողմից արված 200-ից ավելի ընտանեկան լուսանկարների առաջին ալբոմը: Լուսանկարչությունը եղել է մեծ գրողի նախասիրություններից մեկը: Առաջին պահպանված լուսանկարը թվագրվում է 1901 թվական: Տիկնոջ՝ Օլգայի վկայությամբ` առաջին լուսանկարչական սարքը (ապարատը) ձեռք է բերել 1896 թվականին։ Ունեցել է երեք ապարատ, […]
17:51 11.09.2019
Ազգային ժողովում կառավարությանը «Էլարդի» փորձաքննության եզրակացության մասին հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու էր անհրաժեշտ 400 հազար դոլար վճարել այդ փորձաքննության համար։ «Պատասխանը մեկն է, որ մենք գնալու ենք ճշմարտության հետևից մինչև վերջ, և ճշմարտությունը պարզելը, այո՛, մեր առաքելությունն է։ Բոլորս գիտենք, որ ճշմարտությունը պարզելու համար կան տարբեր մեթոդներ։ Մեթոդներից […]
17:50 11.09.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ և թերություններ։ «Վերջիններս եղել են գրեթե նույն բնույթի, ինչ արձանագրվել էր նախկինում ծառայության կողմից՝ «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ», «Արարատ» և «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ: Այսինքն՝ խնդիրները ջրօգտագործող ընկերություններում կրել են համակարգային բնույթ: Ընդհանուր գումարային արտահայտությամբ՝ «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված […]
17:47 11.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ Մեղրիում արտագնա նիստ են անցկացրել, և հիմնական քննարկման հարցը Մեղրու ազատ տնտեսական գոտու խնդիրն է եղել: Այդ հանդիպման ժամանակ, ըստ Մելքումյանի, արձանագրեցին երեք խնդիր: Պատգամավորն ասաց, որ Մեղրու տնտեսական գոտին շահագործման է հանձնվել 2017 թ. վերջերին, ապա հիշեցրեց՝ դա ԵԱՏՄ քվոտայով տրամադրված միակ ազատ տնտեսական գոտին է: […]
17:31 11.09.2019
Նախկին իշխանությունների գործունեությանն իրավական-քաղաքական գնահատական տալու համար անհրաժեշտ է հիմնվել բացառապես իրավական նորմերի վրա։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ նախկին իշխանությունների ժամանակ եղած ամեն ինչ չէ, որ իրենք մերժում են, բայց դժվարացավ նշել դրական ձեռքբերումներ։ Ապա Փաշինյանը հիշեցրեց, որ քրեական գործերով տասնյակ մարդիկ ներգրավված են […]
17:30 11.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստաֆիլմը շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել: Ֆիլմի ընդամենը մի քանի սերիա է եթեր հեռարձակվել, բայց այն արդեն ունի հարյուր հազարավոր հեռուստադիտողներ, որոնց նամակներն ու արձագանքներն ուղղակի հեղեղում են «Շանթի» ֆեյսբուքյան էջն ու էլեկտրոնային փոստը: «Թղթե երազանք» ֆիլմը հեռուստաէկրան բարձրացավ սեպտեմբերի 2-ին: Տեսակով, ասելիքով ու բովանդակությամբ այն նման չէր մինչ օրս էկրան […]
17:30 11.09.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին` ժամը 19։00-ին, Գեղարդ վանական համալիրում անցկացվելու է «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգ: «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19։00-ին, Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի կունենա «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը, որին իրենց կատարումներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, […]
17:26 11.09.2019
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչո՞ւ է նա պատասխանատվություն ստանձնում Ամուլսարի հանքի շահագործման համար նախորդ իշխանությունների տված արտոնագրի համար։ Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձ հարց տվեց, թե ինչո՞ւ է Բաբաջանյանը` որպես պատգամավոր, ներկա Ազգային ժողովի նիստին, եթե խորհրդարանը ընտրվել է նախորդ իշխանությունների կազմած Սահմանադրության հիման վրա։ Ապա վարչապետը […]
17:20 11.09.2019
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հայտարարել են «Տարվա մարդ» մրցանակի հաղթողների անունները՝ ըստ տղամարդկանց GQ հայտնի ամսագրի վարկածի համաձայն: «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յանդեքս» խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: «Նրա ղեկավարությամբ միայն անցած տարի Yandex.Taxi-ի հասույթն աճել են 293%-ով, իսկ ծառայությունների ծածկույթի տարածքը հասավ մինչև Կոտ դ’Իվուար: Զարմանալի չէ, որ Խուդավերդյանն այս տարի […]
17:18 11.09.2019
Դպրոցներում որոշ տեղերում ուսուցչի մեկ դրույքը մոտ 100 հազար դրամ է, իսկ երբ այն բաժանվում է 4 մասի, ամեն ուսուցիչ ստանում է 25 հազար դրամ։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկը կառավարությանը հարց ուղղեց՝ այդ մարդկանց աշխատավարձը 2500 դրամո՞վ է բարձրանալու։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման 10 տոկոս ցուցանիշը միջինացված է, և տարբեր […]
17:17 11.09.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ կապված: Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Աղաջանյան Ի կատարումն վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N02/12.4/38786 հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների՝ կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ […]
17:13 11.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հաճախ է նայում կառավարության գնումների ցանկը և պարբերաբար մտահոգիչ իրավիճակի է առերեսվում: «ՊՆ-ն ցեմենտի գնում է կատարել «Հիդրոգրուպ» կազմակերպությունից, վճարել է 48 հազար դրամ, նախորդ նստաշրջանին ԱԺ-ն վերածվել էր ցեմենտի, կլինկերի մասնագիտական խմբի: Մենք առաջարկում էինք կարգավորումներ, որ գինը կպահպանեին հնարավորինս ցածր: Դուք […]
17:08 11.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը SHANTNEWS.am-ին նոր տեղեկություններ է հայտնել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի առողջական վիճակի վերաբերյալ: Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Վիրահատությունն անցել է լավ: Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ: «Տղան […]
16:57 11.09.2019
Կարկուտի կամ այլ պատճառներով գյուղացիների բերքի վնասման համար կառավարության կողմից տրվող փոխհատուցումների փոխարեն հիմա Հայաստանում ներդրվում է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը նրան հարցրել էր Շիրակի մարզում կարկտահարության դեպքերի փոխհատուցման մասին, ինչին Ավինյանը պատասխանեց, որ կքննարկվի այդ հարցը նախկին փորձի հիման վրա նման փոխհատուցումներ […]
16:32 11.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն: Ըստ հարազատների նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում նախ` տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց […]
16:21 11.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի […]
15:40 11.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ գրանցված երկրաշարժից հետո այսօր ընդհատված դասերը վաղը կվերսկսեն: «Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյո՞ք կան վնասված […]
15:25 11.09.2019
Հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի համատեքստում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ներկայումս Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը որոշ մանրամասներ է ներկայացրել երկրաշարժի կանխատեսման, դրանց ուժի և այլ հանգամանքների վերաբերյալ․ Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լավ են, թե՞ վատ: – Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում հաճախակի: Ոչ ուժեղ […]
15:04 11.09.2019
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը հետախուզվում է Հայաստանում, քաղաքական ապաստան չի ստացել Ռուսաստանում: Դեսպանը նշել է, որ ինքը հակված չէ որևէ ենթատեքստ տեսնել այն փաստի մեջ, որ Հայաստանի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվում են Ռուսաստանի Դաշնության […]
15:00 11.09.2019
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը։ 2,7 կմ երկարությամբ ճանապարհի մի մասը կազմում է 252 մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։ Միջազգային դոնորների աջակցությամբ ընթացող շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 21 ամսում»: