TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Տավուշի մարզում՝ անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի

08:03 13.09.2019

Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ Armeniasputnik.am-ը հայտնել էր, որ զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: […]

̰ ̰
Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց․ Փաշինյան

22:17 12.09.2019

Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց Երևանի քաղաքապետարանի կողմից: Ի դեպ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նոր ներմուծված 8 աղբատար մեքենաները այսօր երեկոյան կանցնեն գործի: Հույս ունեմ երևանցիները առավոտյան կզգան տարբերությունը: […]

̰
Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդությունը մերժվել է

21:44 12.09.2019

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդությունը մերժվել է։ «ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են […]

̰
Օձունում որսագողության դեպք է բացահայտվել

21:17 12.09.2019

Սեպտեմբերի 11-ին`  ժամը 20:15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Լոռու մարզի Օձուն համայնքի «Յոլկուտ» հանդամասից բերման են ենթարկել Օձուն գյուղի 29-ամյա մի բնակչի: Նրա մոտից անձնական խուզարկությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է մեկ մաքրած թռչուն, որսորդական ողորկափող հրացան՝ փամփշտանոցում մեկ չկրակված փամփուշտով: Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդը բացատրություն է տվել, […]

̰
Վարչապետը ծանոթացել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

20:49 12.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին և ընկերությունների զարգացման ծրագրերին: Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն: Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150-ի: Ընկերությունները […]

̰
Հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի. Արմեն Սարգսյան

20:44 12.09.2019

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը: Բացման արարողության ժամանակ ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին՝ նման գեղեցիկ ցուցադրությունը նախագահական նստավայրի այգում հյուրընկալելու համար:  «Այստեղ դուք տեսնելու եք Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի ամենագեղեցիկ ցուցադրությունը՝ ցուցադրությունների մարգարիտը»,– նշել է նա: […]

̰
Արամ Հարությունյանին բերման են ենթարկել

20:19 12.09.2019

Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո կայացած ծեծկռտուքի դեպքի առթիվ երեք անձ բերման է ենթարկվել և ևս մեկը հրավիրվել Ոստիկանության բաժանմունք: Այս մասին Factor.am-ին ասել են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատարանի բակում միջադեպ էր գրանցվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի և մի կնոջ միջև: […]

̰
«Իմ քայլ»-ի պատգամավորին արգելում էին նիստերի դահլիճ մտնել. պատճառը սանրվածքն էր

18:54 12.09.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ այսօր առավոտյան  խորհրդարանում անվտանգության աշխատակիցները պատգամավորներից մեկին թույլ չէին տալիս նիստերի դահլիճ մտնել: Պատգամավորական վկայականն էին պահանջում: Խոսքը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մասին է, իսկ առաջացած խնդրի պատճառը նրա սանրվածքն էր: «Կներեք, որ սանրվածքս փոխելու մասին ձեզ նախապես չեն ասել»,- կատակել է Ստեփանյանը, ցույց տվել պատգամավորական […]

̰
Ես միշտ Հայաստանի ժողովրդի հետ եմ. Սպիվակովը 75 տարեկան է

18:45 12.09.2019

Ռուս հայտնի ջութակահար և դիրիժոր, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը սեպտեմբերի 12-ին տոնում է իր ծննդյան 75-ամյակը: Սպիվակովը երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ 13 տարեկանից: 1979-ին նա հիմնում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը, որով ելույթներ է ունենում նաև Հայաստանում 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Սպիտակի երկրաշարժը լավ տպավորվել է Սպիվակովի հիշողության մեջ. «Երբ Հայաստանում […]

̰
Իմ տպավորությունն է, որ ասում են` ասեք այն, ինչը կարող է տպավորություն թողնել, որ մեղավորը ես եմ. Քոչարյան

18:18 12.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում խոսեցին նաև տուժողների իրավահաջորդները: Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ներկայացրեց որոշ մանրամասներ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ և մեղադրեց նաև Ռոբերտ Քոչարյանին այդ դեպքերը չբացահայտելու համար: Նույն իրադարձությունների ժամանակ զոհված սերժանտ Տիգրան Աբգարյանի […]

̰
Կարծում եմ, որ կարելի է «պաուզա» վերցնել. ԱԺ նախագահը` ՍԴ-ում ստեղծված խնդրի մասին

18:14 12.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ՍԴ-ում ստեղծված խնդրին, մասնավորապես այն դիտարկմանը, թե կա ճգնաժամ, բայց այն լուծելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում. «Նայեք, ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ իսկապես կա իրավական ճգնաժամ ՍԴ էս հարցի շուրջ, իրավաբանական հանրույթը բազմաթիվ տեսակետներ ունի և միանշանակ բանաձև չունի հարցի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

18:07 12.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր կայացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում քննության է առնվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ որոշումից բխող միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդությունն ու դրա հիմնավորումը, իսկ մեղադրող կողմն ու տուժողների իրավահաջորդների պաշտպանները առարկել […]

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2 անդամի կընտրի իշխանությունը, 2-ին՝ ընդդիմությունը․ նախագիծ

17:58 12.09.2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցում որոշ փոփոխություններ են իրականացվել։ Նախագծի հեղինակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ինքն ընդունել է կառավարության ներկայացրած տարբերակը, ըստ որի՝ հանձնաժողովի անդամներից․ 1-ին առաջադրում է կառավարությունը, 1-ին առաջարկում է խորհրդարանական մեծամասնությունը, 2-ին առաջարկում է խորհրդարանական ընդդիմությունը, 1-ին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Ավելին, կառավարությունը հրաժարվել է հանձնաժողովի նախագահին ինքնուրույն առաջադրելու իրավասությունից, […]

̰
Մխիթարյանն առաջին մարզումից լուսանկար է հրապարակել

17:56 12.09.2019

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր ակումբում իր առաջին մարզումից լուսանկար: Մի քանի ժամում նկարը հավաքել է գրեթե 100 հազար հավանություն, մարդիկ մեկնաբանություններ են գրում և արտահայտում իրենց հիացմունքը: Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել օրեր առաջ:   https://www.instagram.com/p/B2TSijqIPaL/?utm_source=ig_web_copy_link  

̰
Բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպային մեղադրանք է առաջադրվել զինծառայողներից կաշառք ստանալու համար

17:48 12.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպայի կողմից պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպա, կապիտան Մ.Ս.-ն 2017թ. հունիսից […]

̰
Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

17:44 12.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. «Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Շատ կարևոր է […]

̰
ԱԱԾ պաշտոնատար անձինք շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք. քրգործի նախաքննությունն ավարտվել է

17:43 12.09.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, […]

̰
Արցախում կանխվել է թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք

17:38 12.09.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք: Բերման ենթարկված անձինք նշել են, որ թմրանյութը պատրաստվում էին տեղափոխել Երևան: Մանրամասները` տեսանյութում:

̰
Երիտասարդ եք, չեմ ցանկանա քրեակատարողականներում լինեք. ուրախ քննարկում մտահոգիչ թեմայի շուրջ

17:26 12.09.2019

Օտարերկրացի դատապարտյալները ևս պետք է աշխատելու իրավունք ունենան, ինչպես և տեղացի դատապարտյալները: Այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել կառավարությունը, որն ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության փոխնախարարը: Հարցի քննարկումը եղել է կարճ, բայց հետաքրքիր և ուրախ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տպավորություն է, որ ԱԺ-ում կան շատ վատ 131 պատգամավորներ և 1 սուրբ պատգամավոր․ Հայրապետյանը՝ Բաբաջանյանին

17:24 12.09.2019

Խորհրդարանում և՛ իշխանական մեծամասնությունը, և՛ ընդդիմությունը չեն կիսում իրեն անկախ պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանի կարծիքը, որ խայտառակություն է, երբ կոռուպցիայի կանխարգելման խորհրդի անդամների պաշտոնների առաջադրման իրավունքները բաշխվել են քաղաքական ուժերի մեջ։ ԼՀԿ խմբակցությունից, որի անդամ էր Բաբաջանյանը, պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ չի ընդունում նրա տեսակետը, քանի որ հետհեղափոխական պետություններում հենց այդպիսի քաղաքական կոնսենսուսի միջոցով […]

̰
Եթե դատարանը որոշի ազատ արձակել, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին, մեր իշխանության պատասխանատվությունը էդտեղ չկա. Միրզոյան

17:11 12.09.2019

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը, հույս է հայտնել, որ չնայած իրավական բարեփոխումները դեռ չեն եղել, բայց դատավորները կլինեն անաչառ, ինչպես պահանջում է օրենքը: «Եթե դատարանը որոշի ազատ արձակել, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունը էդտեղ չկա: Մենք չենք կարող հիասթափություն առաջացնել էն բանում, ինչը […]

̰
Մենք պետք է գնանք ճշմարտության հետևից. Արարատ Միրզոյանը` Ամուլսարի մասին

17:05 12.09.2019

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ամուլսարի խնդրին` նշելով, որ այժմ այնտեղ միայն շինարարական աշխատանքներ են անելու: Արդյո՞ք կլինի բախում հարցին ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ հույս ունի` ամեն ինչ կընթանա բանակցությունների ու քննարկումների ուղղությամբ: «Կարծեմ՝ կառավարության և, մասնավորապես, վարչապետի հայտնած վերջին դիրքորոշումն էլ  հենց էս մասին է խոսում և վկայում, […]

̰
ՀՀ-ում 2300 դատապարտյալից 214-ն աշխատում է․ ի՞նչ աշխատանք են կատարում նրանք

17:00 12.09.2019

Ազգային ժողովի քննարկումներից այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում 2300 ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալներից 214-ն ունի աշխատանք՝ աշխատում են պատիժը կրելուն զուգահեռ։ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքների տեսակներ են դրանք։ Մասնավորապես կիսաբաց ռեժիմում և մինչև 7 տարի ժամկետով դատապարտված անձինք կարող են աշխատել նույն քրեակատարողական հիմնարկների տնտեսական մասերում՝ խոհանոցային կամ բեռներ տեղափոխելու […]

̰
«Մեր ջուրը մեր ոսկին է». հայ հասարակությունն ընդդիմանում է հակասական նախագծին. Deutsche Welle-ի անդրադարձն Ամուլսարին

16:53 12.09.2019

Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը հրապարակել է հոդված՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի վերաբերյալ, գրում է Infocom-ը։ Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև։ Հայաստանի լեռներում` Ջերմուկի առողջարանային կենտրոնում, գտնվում է ոսկու հանքավայր, որի շահագործումը, ըստ տեղի բնակչության, սպառնում է երկրի քաղցրահամ ջրի ամենախոշոր աղբյուրին ու ամբողջ էկոհամակարգին: Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Ջերմուկը երկար ժամանակ հայտնի էր իր տաք աղբյուրներով, հանքային ջրաբուժությամբ […]

̰
Հասմիկ Ղահրամանյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

16:22 12.09.2019

Խորհրդարանում ավարտվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի փակ, գաղտնի ընտրությունը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այս պաշտոնի համար առաջարկել էր ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 106-ը: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 103 կողմ, 3 դեմ: Քվեարկության արդյունքներով Հասմիկ Ղահրամանյանն ընտրվեց […]

̰
Սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է, սա դասագրքերում է նշվելու. Ռ. Քոչարյան

16:15 12.09.2019

Ռոբերտ Քոչարյանը խոսել է դատարանի դահլիճում՝ նշելով, որ իր իրավունքները բազմաթիվ անգամներ խախտվել են: «Տպավորությունն այնպիսին է, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել: Կարծես մեքենա քշես, ճանապարհին 10 փոս կա, էդ 10 փոսի մեջ էլ պետք է ընկնես»,- ասաց Քոչարյանը: Նա նաև նշել է, որ սա քաղաքական հետապնդում է իր անձի նկատմամբ: «Իմ տպավորությամբ՝ […]

̰
ՀԱՊԿ-ի դռները Ադրբեջանի առաջ փակ չեն, բայց ամեն ինչ պետք է որոշվի կոնսենսուսով. Սեմերիկով

16:12 12.09.2019

Երևանում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստը: Քննարկման ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել է, որ կառույցի դռները ոչ ոքի համար փակ չեն, այդ թվում նաև՝ Ադրբեջանի, սակայն ամեն ինչ պետք է որոշվի կոնսենսուսով: «Եկեք ելնենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված նորմատիվ-իրավական դաշտից: Բոլոր որոշումները, մասնավորապես, […]

̰
Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը` ի պատասխան Մանե Թանդիլյանի մեղադրանքների

16:10 12.09.2019

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել ԱԺ-ում բարձրացված հարցի վերաբերյալ: Հիշեցնենք` երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է` հաճախ է նայում կառավարության գնումների ցանկը և պարբերաբար մտահոգիչ իրավիճակի է առերեսվում: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմելով` Թանդիլյանը ասել է, որ ՊՆ-ն 150 մլն դրամի […]

̰
Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը. նա դուրս գրվեց հիվանդանոցից

16:01 12.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը. նա դուրս է գրվել հիվանդանոցից. «Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս: Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն նրան նորից գրկելու»,- բժիշկների հետ զրույցում ասել է մայրը՝ Արաքսին: Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր […]

̰
BACK_TO_TOP