TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը` ի պատասխան Մանե Թանդիլյանի մեղադրանքների

16:10 12.09.2019

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել ԱԺ-ում բարձրացված հարցի վերաբերյալ: Հիշեցնենք` երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է` հաճախ է նայում կառավարության գնումների ցանկը և պարբերաբար մտահոգիչ իրավիճակի է առերեսվում: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմելով` Թանդիլյանը ասել է, որ ՊՆ-ն 150 մլն դրամի […]

̰
Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը. նա դուրս գրվեց հիվանդանոցից

16:01 12.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը. նա դուրս է գրվել հիվանդանոցից. «Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս: Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն նրան նորից գրկելու»,- բժիշկների հետ զրույցում ասել է մայրը՝ Արաքսին: Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր […]

̰
«Խնդրում եմ վերացնել ցանկացած խափանման միջոց». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

15:42 12.09.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը քննության առավ ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը, այն է՝ վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը: Միջնորդությունը բխում է սեպտեմբերի 4-ին ՍԴ-ի հրապարակած  որոշումից: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց միջնորդությունը: Արամ Օրբելյանն ընթերցեց ՍԴ որոշումից հատվածներ և արձանագրեց. «ՀՀ […]

̰
Այգեկ գյուղի դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել․ դպրոցի բյուջեից վատնվել է շուրջ 10․883․000 դրամ

15:38 12.09.2019

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը որպես դպրոցի գիշերային պահակ […]

̰
Եթե Հայաստանը դեմ է, ապա Ադրբեջանը ՀԱՊԿ-ում չի կարողանա ձեռք բերել նշված կարգավիճակներից որևէ մեկը. Վալերի Սեմերիկով

15:15 12.09.2019

ՀԱՊԿ-ում դիտորդի, գործընկերոջ կարգավիճակի կամ անդամակցության հարցով Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել: Այս մասին Երևանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը: Ըստ նրա՝ եթե Հայաստանը դեմ է, ապա Ադրբեջանը չի կարողանա ձեռք բերել նշված կարգավիճակներից որևէ մեկը:

̰
Կա՛մ 3 մլն տուժող պետք է բերեք, կա՛մ այստեղ տուժող չպետք է լինի. Քոչարյանի պաշտպանը՝ տուժողներին ներգրավվելու մասին

14:34 12.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների՝ նախկին պաշտոնյաների գործով դատական առաջին նիստը: Նիստի ընթացքում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին ներկայացրեց իրավունքներն ու պարտականությունները, ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, որից հետո, ըստ ընթացակարգի, ներկայացվեցին տուժողների և տուժողների իրավահաջորդների պաշտպանները: Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ այս գործով […]

̰
ՍԴ որոշումը բացառապես քրեական հետապնդման մասին է, խափանման միջոցի մասին չի. Նիկոլայ Բաղդասարյան

14:25 12.09.2019

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը: «ՍԴ որոշումը բովանդակային և նպատակային առումով ոչ մի առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Ո՛չ կօգնի, ո՛չ կվնասի դա Ռոբերտ Քոչարյանին: ՍԴ որոշումը բացառապես քրեական հետապնդման մասին ա, խափանման միջոցի մասին չի»: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Այս պահին ամենակարևորն այն է, որ երկրորդ նախագահն ազատության մեջ հայտնվի. Սեյրան Օհանյան

14:20 12.09.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է: Հարցին՝ այս դատավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունի, Օհանյանը պատասխանեց. «Այլ բան չեմ կարող ասել, այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի, և ինքն ազատության մեջ հայտնվի»: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթանում […]

̰
Տիգրան Ավինյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին

14:11 12.09.2019

Սեպտեմբերի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը համոզվածություն հայտնեց, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման համար: Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային […]

̰
Մեզ հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել պատասխանատու մոտեցում. ՀԲՃ-ն` վարչապետին

14:10 12.09.2019

Այսօր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արել Թեղուտին, պոչամբարին, երկրաշարժին ու բնապահպաններին։ Քանի որ որպես նախաձեռնություն, ինչպես նաև նախաձեռնության անդամներն առանձին միշտ բարձրաձայնել են Թեղուտի խնդրի մասին, կարծում ենք` հասցեատեր բնապահպանները նաև մենք ենք։ Այս մասին ասված է «Հայկական բնապահպանական ճակատի» ֆեյսբուքյան գրառման մեջ: «Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, […]

̰
Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ բարձրաձայնել առողջական խնդիրների մասին. մեկնարկել է դատական առաջին նիստը

14:01 12.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական առաջին նիստը: Նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը։ Այսօր նիստի ընթացքում դատավարության մասնակիցներին ներկայացվեցին կողմերի իրավունքներն ու պարտականությունները և ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը: Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ բարձրաձայնել առողջական խնդիրների մասին: Ընթացակարգային հարցերից հետո […]

̰
Արդյո՞ք իրավապահ համակարգի բոլոր աշխատակիցները քրեական հետապնդման դեպքում պետք է ստանան աշխատավարձի փոխհատուցում. թեժ քննարկում ԱԺ-ում

13:49 12.09.2019

Քրեական հետապնդման դեպքում ոչ միայն դատավորները, դատախազներն ու քննիչները պետք է աշխատավարձի չափով փոխհատուցում ստանան, այլև իրավապահ համակարգի մյուս ծառայողները. նման նախաձեռնությամբ էր հանդես եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որն էլ այսօր քննարկվել է ԱԺ-ում: Սակայն նախագիծը միանշանակ չի ընդունվել. պատգամավորները կարծում են, որ այն իր հերթին նոր խտրական վերաբերմունք է առաջացնում, քանի որ նախ՝ այն […]

̰
Արմեն Գևորգյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին

13:46 12.09.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին ներկա են նաև Արմեն Գևորգյանն ու Սեյրան Օհանյանը: Գևորգյանը հրաժարվել է […]

̰
Աննա Հակոբյանը Gettyimages-ի ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել

13:46 12.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է « Մենակ չեմ/I am not alone» կինոնկարի պրեմիերայից հետո Gettyimages-ի համար լուսանկարներից մի քանիսը։  

̰
Կառավարությունը կօգնի հրաժարվել ծխախոտից

13:40 12.09.2019

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ Հակածխախոտային քաղաքականության փաթեթը բաղկացած է հետևյալ կետերից՝ Ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով Նախազգուշացնել ծխելու վտանգների […]

̰
Հայրս ակնկալում է, որ պետք է ազատ արձակվի. Լևոն Քոչարյան

13:31 12.09.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին նիստը։ Դատական նիստին ներկա է նաև երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նրանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատական այս գործընթացից: «Ակնկալում եմ, որ դատավորը կիրականացնի արդարադատություն, և այն փորձը, որ ունեցավ այն դատավորը, որ […]

̰
Պետական աջակցություն կտրվի սոցիալական բնակֆոնդի կացարաններում ապրող միայնակ կենսաթոշակներին

13:22 12.09.2019

Կառավարության որոշմամբ՝ սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59: Ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ, այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, […]

̰
Պատրաստ ենք ապացուցել, որ «Լիդիան Արմենիայի» հաշվետվությունները սին են. Բագրատյանի հայտարարությունը

13:10 12.09.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերել է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններին: Նրա համոզմամբ՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն թվերը, որ ներկայացված են «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկներով, խիստ չափազանցված է, մենք հանդիպել ենք աշխատանքներն իրականացնողների հետ […]

̰
ԱԳՆ-ն ստանձնում է արտաքին քաղաքականության համակարգողի դեր. կառավարության որոշում

13:08 12.09.2019

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որի հիման վրա արտաքին գործերի նախարարությունը ստանձնում է արտաքին հարաբերություններն ամբողջությամբ համակարգելու և սպասարկելու գործառույթները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ երբեմն հնարավոր չի լինում պարզել՝ այս կամ այն ուղղությամբ նախկին և նույնիսկ ներկա իշխանության պաշտոնյաները ինչ պայմանավորվածություններ են ունեցել։ Իսկ նախագծի ընդունումով ԱԳՆ-ում կուտակվելու են բոլոր նմանատիպ պայմանավորվածությունները, և ամեն նոր […]

̰
Հրապարակված գաղտնի փաստաթղթերը ներկայացնում են առանց համաձայնագրի «Բրեքսիթին» հաջորդող հնարավոր քաոսը

13:00 12.09.2019

Փաստաթուղթը ներկայացնում է առանց համաձայնագրի բրեքսիթի դեպքում «վատագույն սցենարը»:

̰
Քիչ անց կմեկնարկի Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը. քննվելու է նրա խափանման միջոցի փոփոխության հարցը

12:53 12.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կսկսվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը: Նիստի ընթացքում նախ` քննության է առնվելու խափանման միջոցի փոփոխման հարցը: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումից հետո Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխության հարցը քննելու և իրենց պաշտպանյալի կալանքը […]

̰
Մեկնարկել է Մասիսի քաղաքապետի դատական նիստը

12:49 12.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուս 7-ի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում պաշտպանը միջնորդեց ևս երեք վկա ներգրավել, սակայն դատավոր Ռոբերտ Պապոյանը միջնորդության քննությունը թողեց վկաների հարցաքննության փուլում։ Այս նիստի ընթացքում պետական մեղադրողը ընթերցեց մեղադրանքը։ Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը […]

̰
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը. Փաշինյան

12:43 12.09.2019

«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև թվային տվյալներ ներկայացրեց: Փաշինյանն ասաց, որ մեկ ամսվա տվյալով՝ գրանցված աշխատողների թիվը 601 000 էր: «Երեկ թարմացված տվյալներ ուզեցինք, վերջին տվյալով՝ աշխատողների թիվը գերազանցել […]

̰

12:29 12.09.2019

Կառավարությունն այսօր բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «Իրինա Կոչոյան» ԱՁ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ Հրազդան քաղաքում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 80 մլն դրամի ներդրում, նոր սարքավորումների և մոտ 581 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է […]

̰
Իրենք կարող են ազատ քայլել, եթե խոչընդոտ լինի, բռնություն լինի, մենք ժողովրդի կողքին ենք. Գագիկ Ծառուկյան

11:51 12.09.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն այսօր լրագրողներին ևս մեկ անգամ ասել է, որ պատրաստ է կանգնել Ամուլսարի պաշտպանության համար ակցիաներ կազմակերպողների կողքին, իսկ հարցին՝ թե ե՞րբ դուրս կգա մասնակցելու ակցիաներին, պատասխանել է. «Մենք չենք ասել՝ մենք պետք է մասնակցենք քայլերթին, մենք ասել ենք՝ ժողովրդի կողքին ենք, ժողովրդին մենք պաշտպանելու ենք: Իրենք կարող են ազատ […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծի քվեարկության ժամանակ 62 պատգամավոր ձեռնպահ մնաց

11:19 12.09.2019

3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսման հնարավորություն տալու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, հանձնաժողովում այն դրական եզրակացության էր արժանացրել, սակայն երեկ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարեց իրենց դիրքորոշման փոփոխության մասին: Մինչ քվեարկությունն, այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը կոչ արեց կողմ քվեարկել: Թեև կառավարությունը պատրաստվում է ամբողջական փաթեթ […]

̰

11:15 12.09.2019

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հաստատել տնտեսվարողների հարկային գերավճարները՝ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդների գները։ Նախագիծը ներկայացնելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բացատրեց մարումների առաջնահերթությունները` հները սկզբից։ Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով։ Դրանից մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։ Այս ամենը կվերաբերի մոտ 9000 տնտեսվարողի։ Այս կարգավորումը կյանքի կոչելու համար […]

̰
ԱԺ-ն ընդունեց գույքահարկի թանկացում նախատեսող օրենքը

11:06 12.09.2019

ԱԺ-ում այսօր շարունակվեց գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրենքի քննարկումը: Այս օրենքի ընդունմանը դեմ էին ընդդիմադիրները, քանի որ այն Սահմանադրությանը հակասող դրույթներ էր պարունակում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ևս առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնամուխ կլինի […]

̰
Պատգամավորները ծափահարություններով ճանապարհեցին Էդգար Առաքելյանին

10:28 12.09.2019

ԱԺ նիստից առաջ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154 հոդվածի առաջին մասի 6-րդ կետի պահանջով՝ այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները, այս մասին գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ […]

̰
Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել հայրերին ֆիզարձակուրդ տրամադրելուն

08:53 12.09.2019

Շվեյցարիայի Դաշնային ժողովում կողմ են քվեարկել նորածինների հայրերին երկշաբաթյա արձակուրդ տրամադրելուն։ Այս մասին հայտնում է RTS հեռուստաալիքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 129 խորհրդարանական, դեմ՝ 61-ը, ևս 1-ը ձեռնպահ է մնացել։ Հեռուստաալիքը նշում է, որ նման արդյունքի հասնելու համար պահանջվել է մոտ 20 տարի և խորհրդարանական ավելի քան 30 նախաձեռնություն։

̰
BACK_TO_TOP