TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Գլխավոր

Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը

15:00 11.09.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել  և գրել. «Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը։ 2,7 կմ երկարությամբ ճանապարհի մի մասը կազմում է 252 մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։ Միջազգային դոնորների աջակցությամբ ընթացող շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 21 ամսում»:

̰
Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը

14:59 11.09.2019

ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների պուրակում բացել են Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը։ Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում ցուցանակը կլրացնեն Արցախի հետ Ֆրանսիայի մյուս քույր քաղաքները: «Շնորհավորում եմ Արցախ-Ֆրանսիա […]

̰
Եվս մեկ անտառտնտեսությունում սենսորային հսկիչ սարքեր են տեղադրվել

14:56 11.09.2019

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում տեղադրվել են սենսորային հսկիչ սարքեր: Ինչ վերաբերում է արդյունքին, ապա նշվում է, որ վերջին 5 ամսում անտառահատման ոչ մի դեպք չի գրանցվել:

̰
Ինչի՞ մասին է լռում Լենա Նազարյանը

14:50 11.09.2019

«Ամուլսարի մասին այն բոլոր հարցերը, որ ուղղում եք դուք ինձ, ես դրանք ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները հանրայնորեն ներկայացվել են»,- ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Խուսափելով կոնկրետ պատասխաններից՝ Նազարյանն ասել է, որ բոլոր մտահոգությունները հանքի […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

14:46 11.09.2019

Սեպտեմբերի 11-ին` ժամը 13:39-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, առկա է գազի արտահոսք: Ըստ նախնական տվյալների՝ ներսում կա տուժած (երեխա): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Երևանում միաճոպան ճոպանուղուց օգտվելիս 27-ամյա տղամարդն ու 21-ամյա կինը վնասվածքներ են ստացել

13:57 11.09.2019

Սեպտեմբերի 5-ին` ժամը 23:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» և «կոնքոսկրի և բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 08:30-ին, նրանք օգտվել են Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից […]

̰
Audi-ն և BMW-ն՝ իրենց ամբողջ փայլով ու շքեղությամբ. Ֆրանկֆուրտում ընթանում է միջազգային ավտոսրահը

13:40 11.09.2019

Ֆրանկֆուրտում ընթանում է միջազգային ավտոսրահը: Առաջատար ընկերությունները ներկայացնում են իրենց նորույթներն ու կոնցեպտները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շանթ» հեռուստաընկերության «Ավտոշքերթ» հաղորդաշարի հեղինակ և վարող Երվանդ Ղարիբյանը: Լեգենդար Defender-ի նոր սերունդն այժմ կամրջակների և աստիճանային հենակավոր թափքի փոխարեն ստացել է կրող տիպի թափք և անկախ կախոցներ, բազմաթիվ շարժիչներ, նույնիսկ՝ 400 ձիաուժանոց: BMW Concept […]

̰
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը

13:13 11.09.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս-ին։ Պարզվել է, որ Արցախի […]

̰
Եթե հասարակությանն Ամուլսարի վերաբերյալ մեր բացատրություններն անընդունելի լինեն, կարող են հանրաքվե նախաձեռնել. Աղազարյան

13:06 11.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ եթե Ամուլսարի շահագործման վերաբերյալ իրենց բացատրությունները հասարակության կողից չընդունվեն, ապա կարող են հանրաքվե նախաձեռնել: «Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին մեր բացատրություններն անընդունելի լինեն, ապա կա հանգիստ ու հասարակ լուծում. կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել հանրաքվե և, ըստ այդմ, […]

̰
Բաղրամյան համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը, հարուցվել է քրգործ

13:00 11.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2016-ից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում […]

̰
Մեկնարկել է «Կրթությունից` աշխատանք» ծրագիրը

12:54 11.09.2019

Այսօր` սեպտեմբերի 11-ին, մեկնարկել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը, որի նպատակն է տվյալների և վերլուծությունների վրա հիմնված էկոհամակրգ ստեղծել, որտեղ աշխատաշուկան կհամագործակցի կրթության ոլորտի հետ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու մեծաքանակ տվյալների վրա հիմնված վերլուծությունները: Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագրեր են կնքվելու Ամերիկայի Միացյալ նահանգների և Միացյալ Թագավորության ընկերությունների հետ: Կազմակերպիչները հույս ունեն, որ կկարողանան կանխատեսել, թե որոնք […]

̰
Ունեինք «Պողոս» հասկացություն, հիմա էլ բերում ենք «տատիկ» հասկացություն․ Մելքումյան

12:52 11.09.2019

Ազգային ժողովում անշարժ գույքի հարկման մեխանիզմի փոփոխության վերաբերյալ քննարկումների ժամանակ ներմուծվեց «տատիկ» հասկացությունը։ Սկսվեց նրանից, որ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ է անելու Աբովյան փողոցում ապրող թոշակառուն, երբ նրա անշարժ գույքի հարկը բարձրանա։ Նրա օրինակը շարունակեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ասաց, որ երբ հարկը հաշվարկվի, բայց չվճարվի ու կուտակվի, դա մեծ բեռ […]

̰
Ազատության պողոտայի թանկարժեք գույք ունեցողները ավելի շուտ կզգան գույքահարկի փոփոխությունը, քան «տատիկը»․ Կադաստրի ղեկավար

12:41 11.09.2019

Երևանի Ազատության պողոտայում կա մի անշարժ գույք, որի տարածքը 8960 քմ է։ Դրա հողի կադաստրային արժեքը 17 միլիոն դրամ, շինությունը՝ 330 միլիոն դրամ։ Այսինքն կադաստրային մոտավոր արժեքը 347 միլիոն դրամ է գնահատվել։ Այս մասին այսօրվա ԱԺ նիստին հայտնեց կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Նա ներկայացնում էր օրենքի նախագիծ, որով փոխվելու են անշարժ գույքերի կադաստրային գները, […]

̰
Երկրաշարժից հետո Աշոցքի դպրոցում որոշվել է երկու օր դասապրոցեսը դադարեցնել

12:40 11.09.2019

Սեպտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել մարզի ԱԻՆ և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նախնական տվյալների համաձայն` մարզում երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չէին արձանագրվել, չէին արձանագրվել նաև փոքր և միջին ծավալների վնասներ: Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անցկացրել է խորհրդակցություն մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, տարածքային վարչությունների պետերի […]

̰
Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին. Սուրեն Սարգսյան

12:32 11.09.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այսօր Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին` հակաահաբեկչական գործունեության և հետախուզական համակարգեր ձեռք բերելու համար: «Հատուկ վերապատրաստում կիրականացվի նաև Ադրբեջանի ԶՈւ սպաների համար: Պենտագոնը ծրագիրն իրականացնում է Կասպից ծովի անվտանգության ծրագրով: Նույն հաջողությամբ ԱՄՆ-ն զինում է քրդերին` ասելով «բայց Թուրքիայի դեմ չկրակեք»: Թուրքերին […]

̰
Ի՞նչ է անելու Աբովյան փողոցում ապրող տատիկը, երբ նրա անշարժ գույքի հարկը բարձրանա

12:26 11.09.2019

Ազգային ժողով այսօր ներկայացվել է նախագիծ, որով Հայաստանում անշարժ գույքը որքան թանկ է, այնքան թանկ է լինելու գույքահարկը։ Ընդ որում՝ դա կախված է լինելու նաև նրանից, թե որտեղ՝ կադաստրային որ գոտիում է գտնվում անշարժ գույքը։ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը օրինակ բերեց, որ եթե Երևանի Աբովյան փողոցում ապրում է ծեր տատիկ, որի եկամտի միակ աղբյուրը թոշակն […]

̰
Դեկտեմբերի 7-ը՝ Հիշատակի և աղետների դիմակայունության օր․ նախագիծն Աժ-ում է

11:58 11.09.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվեց դեկտեմբերի 7-ը որպես Հիշատակի և աղետների դիմակայունության օր նշելու մասին նախագիծը։ ԱԻ նախարարությունն առաջարկում է հիշատակի օրվան զուգահեռ այն նշել որպես Աղետներին դիմակայունության օր, որպեսզի շեշտվի պատրաստ լինելու հանգամանքը։ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը բացատրեց, որ դիմակայունությունը նոր տերմին է այդ ոլորտում և նշանակում է աղետներին պատրաստված լինելու մակարդակը։ Հետևաբար, ըստ […]

̰
Audi-ն ներկայացրել է արտաճանապարհային էլեկտրամեքենա

11:52 11.09.2019

Ֆրանկֆուրտում ընթանում է միջազգային ավտոսրահը: Առաջատար ընկերությունները ներկայացնում են իրենց նորույթներն ու կոնցեպտները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շանթ» հեռուստաընկերության «Ավտոշքերթ» հաղորդաշարի հեղինակ և վարող Երվանդ Ղարիբյանը: Audi AI:Trail. ապագայի արտաճանապարհային էլեկտրական մեքենա՝ ինքնակառավարման 4-րդ աստիճանով:  

̰
Առաջին կիսամյակում սահմանապահ զորքերը կանխել են ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ

11:47 11.09.2019

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ): Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի […]

̰
Նորագույն Lamborghini Sian-ը կարտադրվի 63 հատ. Ֆրանկֆուրտի ավտոսրահը սկսել է աշխատանքը

11:20 11.09.2019

Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահը շարունակում է աշխատանքը: Աշխարհի առաջատար ընկերությունները ցուցադրում են իրենց նորույթները: Ահա դրանցից մեկը. Lamborghini Sian. ձիաուժերի քանակը՝ 820, 6.5 լիտրանոց V12,առաջին հիբրիդային Lamborghini-ին է, նվիրված է մակնիշի ստեղծման տարեթվին՝ 63, կարտադրվի 63 հատ, յուրաքանչյուրը՝ 3 մլն եվրո:

̰
Փաշինյանի հաջորդ ասուլիսը տեղի կունենա ոչ թե Գյումրիում, այլ Վանաձորում

10:35 11.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում: Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր: Ասուլիսը […]

̰
ՀՀ-ն փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով Հայաստանում վարորդ աշխատելը․ նախագիծն ընդունվեց

10:33 11.09.2019

Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունն օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Սկզբունքորեն այս սահմանափակումը հիմնականում վերաբերելու է Ռուսաստանի քաղաքացիներին այնքանով, որքանով որ Ռուսաստանում արգելվում է հայկական […]

̰
Թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և «ատկատների» վրա. վարչապետ

10:30 11.09.2019

2019թ. օգոստոսին, 2015-ից ի վեր առաջին անգամ, արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումն ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ դրվել է պետական միջոցներն արդյունավետ ծախսելու հստակ խնդիր: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: «Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ […]

̰
Երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգն առաջին ընթերցմամբ ընդունվեց

10:25 11.09.2019

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Նախագիծն արժանացավ 94 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ ձայների։ Նոր նախագիծն առաջարկում է ամեն 1 տարվա ընթացքում վարորդին տալ բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ […]

̰
Սեպտեմբերի 13-ին Գեղարդավանքը փակ կլինի այցելուների համար

09:40 11.09.2019

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ից, մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար` պայմանավորված ԱԳՆ-ի կազմակերպած կառավարական միջոցառման անցկացմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ից, մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար` պայմանավորված Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող կառավարական միջոցառման անցկացմամբ: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների […]

̰
Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո Փաշինյանը հանդիպել է խմբակցության որոշ անդամների. «Ժամանակ»

09:35 11.09.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խմբակցության այն պատգամավորների հետ, որոնք, իր կարծիքով, դժգոհություններ ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականությունից: Վարչապետը հորդորել է նրանց չհետևել Առաքելյանի օրինակին, ոչ միայն մանդատը վայր չդնելու, այլ նաև խմբակցությունից դուրս չգալու հարցում՝ հավաստիացնելով, որ կառավարության […]

̰
Փոթորիկը Մեքսիկայում մոտ 400 դպրոցի շենք է վնասել

09:20 11.09.2019

«Ֆերնանդ» արևադարձային փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքում վնաս է հասցրել մոտ 400 դպրոցների շենքերի: Նուեվո-Լեոն նահանգում առնվազն 3 ուսումնական հաստատությունների շենքեր լիովին ավերվել են: Նման տվյալներ է հայտնում Televisa  հեռուստաալիքը: Տեղի իշխանությունները տարերային աղետի հասցրած վնասը գնահատում են 380 մլն դոլար: Փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքին հարվածել էր սեպտեմբերի 4-ին: Ներկայում հայտնի է բնության տարերքի հետևանքով 2 զոհվածի մասին: […]

̰
Բոլթոնի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու. CNN

09:09 11.09.2019

Սպիտակ տունն ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնում դիտարկում է 10 թեկնածություն: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Սպիտակ տան երեք աղբյուր հեռուստաալիքին հայտնել են, որ որպես Ջոն Բոլթոնի հնարավոր իրավահաջորդ դիտարկվում է Իրանի հարցով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Հավակնորդների թվում անվանում են Բոլթոնի նախկին առաջին տեղակալ, պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիկի Ուեդելին, ինչպես նաև […]

̰
Apple-ը ներկայացրեց նոր iPhone-ները

08:41 11.09.2019

Apple ամերիկյան կորպորացիան Կուպերտինոյում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր նորույթները՝ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max: iPhone 11-ը ստացել է ևս մեկ տեսախցիկ՝ 12 մեգապիքսելանոց, լայնանկյուն: Այն կունենա Night Mode ռեժիմ, որը թույլ կտա որակյալ նկարահանում իրականացնել նույնիսկ մութ տարածքներում: Նոր տեսախցիկը կարող է 4К խտությամբ տեսանյութ նկարահանել՝ վայրկյանում 60 […]

̰
Ամասիայի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչները կարողացել են մի կերպ դուրս գալ շենքից

23:53 10.09.2019

Այսօր Ամասիայից 11 կմ հեռավորության վրա գտնվող էպիկենտրոնում գրանցված երկրաշարժի ցնցումները Ամասիա համայնքում զգացվել են 5-6 բալ ուժգնությամբ: Բազմաբնակարան շենքերի բնակիչները դուրս են եկել իրենց բնակարաններից, շատերն անգամ տեղափոխվել են հարազատների մոտ ՝ ավելի անվտանգ վայրեր:   Ցնցումը հատկապես ուժեղ է զգացվել համայնքի գրեթե 4-րդ աստիճանի վթարային համարվող քառահարկ շենքերից մեկում, որի 32 բնակարաններից բնակեցված […]

̰
BACK_TO_TOP