Նիկոլ Փաշինյանն արձագանքել է գյումրեցի 7-ամյա աղջկա նամակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է գյումրեցի 7-ամյա աղջկա նամակին

21:02 07.09.2019

Գյումրեցի յոթամյա Նունե Մկրտչյանը «Գյումրիի օր» տոնակատարությանը մայրիկի հետ եկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու և անձամբ նրան իր նամակը փոխանցելու, բայց խառնաշփոթի պատճառով չէին կարողացել մոտենալ վարչապետին:

«Ես ուզում էի վարչապետին մոտենալ ու համբուրել, բայց չստացվեց, նաև նախապես տանը նամակ էի գրել, ուզում էի Նիկոլ Փաշինյանին փոխանցել ու  հրավիրել Գյումրի՝ մեր տուն, իմ ծննդյան տոնին մասնակցելու համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց փոքրիկ Նունեն:

Գյումրեցի աղջնակի նամակը, այնուամենայնիվ, հասել էր վարչապետին, և այսօր՝ իր ծննդյան օրը, առավոտյան Մկրտչյանների բնակարան անակնկալ այցելել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու փոխանցել վարչապետի շնորհավորանքն ու  նվերները:

«Անակնկալի եկանք, երբ առավոտյան մարզպետն եկավ մեր տուն, չէինք սպասում, որ երեխայիս նամակին արձագանք կլիներ: Մարզպետը փոխանցեց Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը, նույնիսկ զանգահարեց, որ վարչապետն անձամբ խոսի աղջկաս հետ, բայց այդ պահին զբաղված էր, ասացին՝ ժողովի է մասնակցում: Շատ շնորհակալ ենք ուշադրության և անմոռանալի անակնկալի համար»,- իրենց զգացողությունները փոխանցեց Նունեի մայրը՝ Նինել Գևորգյանը:

«Ես իմ նամակի մեջ վարչապետից նվեր չէի ուզել, միայն հրավիրել էի մեր տուն, անակնկալ էր, որ հեծանիվը բերեցին ու ասացին՝ վարչապետի նվերն է: Ես հեծանիվ չունեի, բայց քշել գիտեմ»,- ուրախ-ուրախ պատմում էր 7-ամյա Նունե Մկրտչյանը:

Նունեն սովորում է Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում, ակրոբատ է, հաճախում է գիմնաստիկայի դասերի, բայց երազում է դառնալ բժշկուհի կամ ոստիկան:

Նունեն հիմա էլ անհամբերությամբ սպասում է սեպտեմբերի 21-ի Գյումրիում կայանալիք Անկախության տոնին նվիրված տոնակատարությանը, ցանկանում է այս անգամ անպայման հանդիպել վարչապետին ու իր շնորհակալությունը հայտնել հաճելի ու անմոռանալի անակնկալի համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

20:18 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

20:11 11.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

BACK_TO_TOP