TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Ոստիկանները Ալագյազ համայնքում կատարված ապօրինություններ են բացահայտել

18:44 03.09.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին փոխանցվել Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնաըար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ […]

̰
Ռուսաստան այցելող քաղաքացիների թվով Հայաստանն առաջին տասնյակում է

18:41 03.09.2019

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը դեպի Ռուսաստան այցելող քաղաքացիների թվով առաջին տասնյակում է հայտնվել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ТурСтат կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքները: Այսպիսով, կազմակերպության հրապարակած՝ օտարերկրացի զբոսաշրջիկների այցելությունների վարկանշային աղյուսակում Հայաստանը 8-րդ հորիզոնականում է: Ընդ որում, նշվում է, որ այս տարբերակով ՌԴ մեկնողների թիվը նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Առաջատարների ցուցակում ընդգրկվել […]

̰
Ես կհորդորեմ Արսեն Թորոսյանին իր ասելիքը ասել մարդու երեսին. Շուշան Դանիելյան

18:33 03.09.2019

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե այսօրվա տապալված ասուլիսի շոուն ամբողջապես ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ձեռքի գործն է: «Ես կհորդորեմ Արսեն Թորոսյանին իր ասելիքը ասել մարդու երեսին: Դա ամբողջովին ապատեղեկատվություն է: Թամամյան Գևորգի անցած ուղին թույլ է տալիս իրեն ասել սեփական կարծիքը, և նախարարը […]

̰
Թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն. Թորոսյան

18:10 03.09.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին մեղադրում է իր դեմ արշավ կազմակերպելու մեջ: Այդ մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց նախարարը: Նա նշեց, որ այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն: «Նա ընդամենը դեմքն է այդ նախաձեռնությունների: Սա կազմակերպված է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր […]

̰
«Իմ քայլը» նիստ է անում

17:46 03.09.2019

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկից առաջ լրագրողներին տեղեկացրեց՝ Ամուլսարի հարցը չեն քննարկելու, խմբակցության ներքին հարցեր են։ Նախատեսվում է, որ նիստին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
«Էյ Ընդ Ար տուր» զբոսաշրջային գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

17:42 03.09.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու […]

̰
ԱԳՆ-ն հերքում է զորախումբը հանելու վերաբերյալ ՀՀ-ին ներկայացված պահանջի մասին լուրը

17:30 03.09.2019

ՀՀ ԱԳ նախարարությունը Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկությանն, ըստ որի՝ «ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից»։ Դիտարկմանը՝ տեղեկություն է հայտնվում նաև, որ համապատասխան քննարկում է տեղի ունեցել ՀՀ գերատեսչությունների միջև այդ թեմայով, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայումս […]

̰
Հրաշալի կլինի յուրացնել իտալական ֆուտբոլային փորձը. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը

17:20 03.09.2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ից տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Մխիթարյանը երեկ ժամանել է Հռոմ և բուժզննում անցել, որից հետո մինչև 2020-ի հունիսի 30-ը նոր ակումբում վարձակալությամբ հանդես գալու պայմանագիր ստորագրել: Հայ ֆուտբոլիստը «Ռոմա» ակումբի կազմում կխաղա 77 համարի մարզաշապիկով: Ակումբի պաշտոնական էջը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի առաջին հարցազրույցը իտալական ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում։ «Սա նոր […]

̰
Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատավարությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում

17:10 03.09.2019

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նշենք, որ մեղադրական կողմին Գաբրիելյանն է ներկայացնելու։ Հիշեցնենք` Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Ռազգելդեևին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ […]

̰
Լեզվակռիվ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում. նախագահը ընդմիջեց նիստը

17:03 03.09.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լիագումար նիստերին ընդառաջ ծանրաբեռնված օրակարգով նիստ է անցկացնում: Քննարկվելիք նախագծերի թիվը հասնում է 30-ի: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է եղել նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը Քրեական օրենսգրքով կարգավորելու հարցը, որը ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Այն դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում, հետևաբար՝ կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:

̰
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան

16:52 03.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բնակիչները հայտնաբերեցին սևացած արագիլներին ճանապարհներին։ Հաշվի առնելով բնապահպանների և կամավորների բազմաթիվ մտահոգությունները դիմել եմ շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի իմանամ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրն աղտոտողներին […]

̰
Այն, որ դա շոու էր, կարծում եմ, կասկած ոչ մեկի մոտ չի առաջացնում. Արսեն Թորոսյան

16:34 03.09.2019

«Այն, որ դա շոու էր, կարծում եմ տարակուսանք, կասկած ոչ մեկի մոտ չի առաջացնում, որովհետև էն թուղթը, որով նա եկել էր, նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե մեջն ինչ է գրած: Իմ անձնական կյանքին անդրադառնալը ի՞նչ կապ ունի տենց մտահոգ ուռուցքաբանի հետ: Իմ բանակում ծառայելու պաշտոնը, իմ անձնական առողջությունը կամ իմ վերաբերմունքը այս կամ այն երևույթի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշումը կհրապարակվի վաղը

16:29 03.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի վաղը՝ սեպտեմբերի 4-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Ղազարյանը տեղեկացրեց՝ որոշման հրապարակման մասին նախապես կհայտարարվի:

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:15 03.09.2019

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ն առանձին շրջաններում, 6-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, […]

̰
Սևանից ջրառն անցյալ տարվանից արդեն իսկ 46 մլն խմ-ով պակաս է

16:13 03.09.2019

Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։ Ջրային կոմիտեն պարզաբանում է ներկայացրել. «Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։ Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել […]

̰
Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրում լրագրողներից

16:10 03.09.2019

ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից ասուլիսը դադարեցնելու համար: «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն»,- ասել է Արսեն Թորոսյանը:

̰
Այնպես չէ, որ ՍԴ-ն հիմա քննարկում է հարց՝ ազատ արձակե՞լ պարոն Քոչարյանին, թե՞ ոչ. Ալումյան

15:58 03.09.2019

«Մենք չգիտենք՝ ինչ որոշում է կայացվելու՝ սկսած նրանից, որ կարող է դիմումն ընդհանրապես մերժվի, և ոչ մի փաստարկի հետ չհամաձայնի Սահմանադրական դատարանը, վերջացրած նրանով, որ մեր բոլոր փաստարկները կարող են ընդունվել: Դրա համար շատ վաղ է խոսել այն մասին՝ ինչ տեղի կունենա ՍԴ որոշումից հետո»: Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության […]

̰
Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակով. Նարեկ Զեյնալյան

15:46 03.09.2019

«Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակով»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` նշելով, որ առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ: «Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման […]

̰
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան

15:32 03.09.2019

«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մերժել արտահանձնումը, այնտեղ գրված է, որ դիմել են Հայաստանի դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում: Դա գործընթաց է, որը պետք է լինի, ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, այդ մասին ևս եղել է պարզաբանում: Նա ՌԴ քաղաքացի է […]

̰
Կանխատեսումներն իրավունքի մեջ անշնորհակալ աշխատանք են. Արամ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին

14:57 03.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում չցանկացավ կանխատեսում անել՝ ինչ ընթացք կունենա այսօր մեկնարկած դատական նիստը: Հիշեցնենք՝ այսօր ՍԴ-ում քննվում են Ռոբերտ Քոչարյանի դիմումները: Հարցին՝ ի՞նչ որոշում կկայացվի և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՍԴ որոշումը, նա պատասխանեց. «Ավելի ճիշտ, հասկանալի և հասանելի կլինի, որ ունենանք որոշման եզրափակիչ մասը, […]

̰
Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին և փաստաբանին. Armtimes.com

14:52 03.09.2019

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատի է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին և փաստաբան Մուշեղ Շուշանյանին, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Նա պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել: Նաև փոխհատուցման պահանջ կա: Բացի դրանից՝ հայցվորը պահանջում է անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրել: Այս մասին կայքը տեղեկանում […]

̰
Ուկրաինայի խորհրդարանը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշում է ընդունել

14:47 03.09.2019

Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Անհրաժեշտ նվազագույն 300 ձայնից որոշմանը կողմ է քվեարկել 373 պատգամավոր: Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այսօր Ուկրաինայի Սահմանադրությանը անձեռնմխելիություն է ապահովում պատգամավորների և դատավորների […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին

14:41 03.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

̰
Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավով չի ազատվի կալանքից. փաստաբանների միջնորդությունը մերժվեց

14:25 03.09.2019

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին կրկին ամբաստանյալ Գրիգորյանը ներկա չէր։ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք կար, որ պատճառը առողջական խնդիրներն են։ Պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով, այն հիմնավորմամբ, որ Մանվել Գրիգորյանը զրկված է մաքուր օդի դուրս գալու հնարավորությունից։ Պետական մեղադրողներն […]

̰
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել

14:21 03.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել: Այս մասին հաղորդում է «Nouvelle d’arménie»-ն: «Այս տրանսֆերով իմ կարիերայում նոր էջ է բացվում: Նման հնարավորություն ունենալ այս ակումբում, դա արտակարգ մի բան է: Ես գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում այս ակումբը և ես կանեմ ամեն ինչ […]

̰
Հայաստանն ապաստան է տվել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին

14:12 03.09.2019

Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիշկինը: «Ես շնորհակալ եմ Հայաստանին՝ ինձ՝ Ռուսաստանի կողմից քաղաքական պատճառներով հետապնդվող քաղաքական գործչիս, տրված փախստականի կարգավիճակի համար»,- գրել է նա: Ենթադրվում է, որ Շիշկինը մշտական բնակություն է հաստատել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում:

̰
Հայաստանի համար կարևոր է գոնե ավտոճանապարհը կարգի բերել, քանի որ Իրանն առանց Հայաստանի էլ յոլա կգնա․ դեսպան

14:11 03.09.2019

Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային կոմունիկացիաներն ունեն զարգացվածության բավարար մակարդակ, իսկ 2020 թվականի ավարտին էլ նախատեսված է երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Դրանից հետո ենթադրվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ավելի մեծ ծավալ։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա անդրադարձավ նաև իրանական գազին, ու ասաց, որ Իրանը դժվար թե կարողանա […]

̰
Ալավերդիում փակել են միջպետական ճանապարհը. վարորդները պահանջներ են ներկայացնում կառավարությանը

14:01 03.09.2019

Մ6 միջպետական ճանապարհն այսօր Ալավերդու հատվածում փակել են այն վարորդները, որոնք դժգոհ են այս հատվածում աշխատող ճանապարհաշինական ընկերությունից: Մի քանի տասնյակ վարորդներ մինչ այդ էլ ավտոերթով շրջել են քաղաքում: Դեռևս մայիսին «Էյ-Էյ-Բի» ընկերությունից խոստացել էին, որ քաղաքի հատվածում ասֆալտի գոնե առաջին շերտը պատրաստ կլինի սեպտեմբերին, այնինչ հիմա աշխատանքները դադարեցված են, աշխատողների մի մասին ընկերությունը տուն […]

̰
Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կենդանիների անունից

13:36 03.09.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կենդանիների անունից: «Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ և իմ գործընկերների կողմից Քրեական օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման և խոշտանգման համար։ […]

̰
Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով կմեկնաբանի այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպը

13:18 03.09.2019

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանելու է առավոտ տեղի ունեցածը: «Այսօր` 16:00-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջով ուղիղ եթեր կմտնի և կմեկնաբանի տեղի ունեցածը»: https://www.facebook.com/photo.php?fbid=2023346484433801&set=a.281107111991089&type=3&theater Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախատեսված էր Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ […]

̰
BACK_TO_TOP