16:12 02.09.2019
Սիրիական պատերազմից հետո Հայաստանում հաստատվել են 22-25 հազար սիրիահայեր: Ընդունած սիրիացի փախստականների թվով Հայաստանը, իր բնակչության թվի համեմատ, Եվրոպայում երրորդ երկիրն է՝ զիջելով Գերմանիային և Շվեդիային: Այս հարցերն են նաև վեր հանվել այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, որի նախաձեռնողը Արևելագիտության ինստիտուտն էր: Տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերների քննարկմանը ներկա են գտնվել նաև դեսպաններ, ճապոնացի փորձագետներ:
Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների հետևանքով Եվրոպայում ծագած միգրացիոն ճգնաժամը համարվում է ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում 2011թ. սկսված հակամարտության հետևանքով մահացել է մոտ կես միլիոն մարդ, ավելի քան 12 միլիոն մարդ լքել է իր տունը, որոնցից 5.5 միլիոնը դարձել է փախստական, իսկ 6.3 միլիոնը՝ ներքին տեղահանված:
Հատկանշական է, որ ՀՀ-ն համարվում է սիրիական պատերազմի հետևանքով հարկադիր տեղահանված հիմնականում հայկական ծագում ունեցող անձանց և փախստականներին հյուրընկալող երկիր: Գիտաժողովի ընթացքում, որը կրում էր «Սիրիացի փախստականների ճգնաժամը. Տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ» խորագիրը քննարկվում էին մի կողմից` սիրիական ճգնաժամին, մյուս կողմից՝ սիրիական պատերազմի ընթացքում հարկադիր տեղահանված անձանց, փախստականներին և միգրացիային վերաբերող հիմնախնդիրներ:
Օրակարգում էին Թուրքիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլ երկրներում սիրիացի փախստականների հիմնախնդիրները:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...