12:37 14.08.2019
Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ցանկում ներառված ընկերությունները գործում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին դեմ:
12:25 14.08.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ի՞նչ փուլում են ԼՂ հարցով բանակցությունները, արդյո՞ք նախատեսվում են նոր հանդիպումներ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ: «Կարծես բավական առիթ ունեցել ենք խոսելու բանակցությունների դինամիկայի մասին, վերջին հանիպումը կայացել էր երկու ամիս առաջ՝ հունիսին, դրանից առաջ՝ ապրիլին, մարտին, հունվարին: Այս դինամիկան պահպանվում է, նախատեսվում է սրա […]
12:21 14.08.2019
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող շախմատային մրցաշարում երկրորդ հաղթանակն է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Կայծակնային շախմատի առաջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուս Սերգեյ Կարյակինի հետ, իսկ երկրորդ տուրում սևերով 82-րդ քայլում հաղթեց Մամեդյարովին: Արոնյանը 14,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 1,5 միավոր […]
12:19 14.08.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների`Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննությունը: Ցուցմունք են տալիս վկաները: Իսկ դատարանի մոտ կրկին բողոքի ակցիա են անում ամբաստանյաների աջակիցնրը: Նրանք պահանջում են կալանքի տակ գտնվող երկու ամբաստանյալների` Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոխել: Հիշեցնենք` նրանք մեղադրվում են […]
11:17 14.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ այլ անչափահաս ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 13-ին «Սուրբ Աստվածամայր» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության […]
11:00 14.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունն Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում): Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2383126408674407?__xts__[0]=68.ARCGeW5RfATyhRms_OuqUrU2GU4fA7Hr8ueQTluxHZukVLSe_1KzafIh95U5mO2Qj7eMHqc2xXIfHnQBrHEK0sQv078GzwkYOZteKFY3gsyD4QCmuix8kWknBNOLATYmdPcckxI-L-5-7enWH6UuV7o1sh80yBsmf_jTcIDoo042tZBRwCHKIyJ6engDz1XyYBdXwUXHD3mp6I5SMBTNsXGmJQQQgLRe-KX7nbbxML_Rdf3YiL3Kz7yN8IoaJqWSF_nCLo1IhbAZmZ93By-NaUu0cClfYu3p-tLFAfJ2X4NB7nRWeVX5OcLNPOUD1B3IA3Gbxc6qAcHdzcwDNAndlPHV&__tn__=-R
10:31 14.08.2019
Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած՝ մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, բոլոր մարզերում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին […]
09:55 14.08.2019
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Սպիտակ տան պաշտոնական էջում տեղադրված լուսանկար, որում դոլարի, յուանի կողքին հայկական՝ շրջանառությունից դուրս եկած 100 դրամանոց թղթադրամ է։ «Մի տեսակ չգիտեմ ինչ զգամ, երբ Սպիտակ Տան պաշտոնական էջը հրապարակումա նյութ, որի մեջի նկարում դոլար ա, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր […]
09:48 14.08.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց […]
08:24 14.08.2019
Ամերիկյան հետախուզությունը տիրապետում է տեղեկատվության, որ չինական իշխանությունները զորք են ուղարկում հատուկ ինքնավար շրջան Հոնկոնգի սահմաններ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մեր հետախուզությունը տեղեկացրել է մեզ այն մասին, որ չինական կառավարությունը զորք է ուղարկում Հոնկոնգի հետ սահման։ Բոլորը պետք է հանգստություն պահպանեն և զգույշ լինեն»,- գրել է նախագահը։ […]
08:13 14.08.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականին, մտադիր չէ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Այս մասին նա հայտնել է Գերմանիայի հյուսիսային Շտրալզունդ քաղաքում Ostsee-Zeitung պարբերականի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։ «Իհարկե, ես կմնամ քաղաքական մարդ, սակայն ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվի»,- ասել է նա։ Մերկելը նշել է, որ չի […]
23:56 13.08.2019
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Այսօր պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում։ 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հրաչյա Մարգարյանը, ով մենարկային գոտեմարտում 4։4 հաշվով ցավալի պարտություն կրեց գերմանացի Նիկո Մեգերլեից, քանի որ հետագայում գերմանացի ըմբիշը […]
23:09 13.08.2019
Միջազգային վերլուծաբան Արմենակ Թոքմաջյանը վերջին շրջանում զբաղվում է սիրիացի փախստականների տեղաշարժի վերլուծությամբ: SHANTNEWS-ին ասում է, որ այս խնդիրը կարևոր է ոչ միայն Սիրիայի, այլև տարածաշրջանի երկրների, Եվրոպայի և ընդհանրապես աշխարհի համար: Նա նշում է, որ սիրիացի փախստականների ներկայությունը հատկապես Լիբանանում աննախադեպ է, ինչն իր հետևանքներն է թողնում երկրի վրա: Փախստականների մեջ քիչ չէ նաև հայերի […]
22:55 13.08.2019
22:41 13.08.2019
Ամերիկաբնակ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանը երկար տարիներ զբաղվել է Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հարցերով: Նա օտար լրատվամիջոցներով միջազգային հանրությանն իրազեկում է այդ նյութի մասին, ինչպես նաև ուշադրության կենտրոնում է պահում հայությանը, հատկապես ամերիկահայությանը հուզող հարցեր: SHANTNEWS-ին նա պատմում է ամերիկահայության՝ այսօր ունեցած առաջնահերթությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում.
22:29 13.08.2019
Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի ծառայակից ընկերը՝ Հովհաննես Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի հավատում՝ Արայիկ Ղազարյանը կարող էր լքել մարտական դիրքը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ըստ իս՝ Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան […]
22:00 13.08.2019
Երեկ կայացել է Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Տնօրենի լիազորությունները դադարեցվել էին պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով։ Մրցույթին կառավարման խորհրդի 8 անդամներից ներկա են եղել 7-ը, իսկ մինչ մրցույթի օրը, ժամկետների 3 տարին լրանալու պատճառով փոխվել էին Կառավարման խորհրդի, մարզպետարանի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները։ Տնօրենի թափուր […]
21:01 13.08.2019
Ազգային ժողով նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի հունիսի 5-ին Երևանում՝ Terrazza ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Հարուցվել էր քրեական գործ:
19:56 13.08.2019
Մինաս Ավետիսյանի Ջաջուռում գտնվող հայրական տունը կվերականգնվի: Այս մասին օրեր առաջ Ջաջուռում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Մասնագետների խումբը՝ ճարտարապետներն ու արվեստաբանները, արդեն եղել են գյուղում, Ջաջուռում ուսումնասիրել տան վիճակը, չափագրել են, թե ինչ է պահպանվել Մինասի հայրական տնից: Սա կարևոր է հասկանալու համար, թե ինչպես են կատարվելու վերականգնման աշխատանքները: Քաղաքաշինության կոմիտեն տան վերականգնումը հնարավոր է […]
19:51 13.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շարմ Էլ Շեյխում 10 հոգուց բաղկացած հայ զբոսաշրջիկների խումբը հայտնվել էր փողոցում: Ըստ տարածված տեղեկատվության` զբոսաշրջիկների փաթեթները ամրագրել են Joy և Info travel ընկերությունները: Ավելի վաղ կապ էինք հաստատել Joy տուրիստական ընկերության հետ, որը հերքել էր, որ իրենցից փաթեթներ գնած հայերը հայտնվել են փողոցում: Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Info […]
19:03 13.08.2019
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Գեղամ Գևորգյանի մեկ այլ հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ […]
18:36 13.08.2019
2018 թվականին ներդրված REX համակարգում արդեն գրանցվել է 90 ընկերություն: Այս մասին հայտնում է կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Նշվում է, որ համակարգի շնորհիվ եվրոպական շուկա արտահանող ընկերությունները ազատվում են լրացուցիչ մաքսային վճարից: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/1356764287815051/?v=1356764287815051
18:05 13.08.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարածել է իր և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի զրույցի տեսանյութը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այսօր ուղիղ եթերով հեռարձակված զրույցին: «Օրեր առաջ Էդմոն Մարուքյանի հետ նոր ֆորմատի քննարկում էինք ունեցել, որի ընթացքում անդրադարձել էինք քաղաքային խնդիրներին։ Արձանագրեցինք, որ վարչապետը պետք […]
17:57 13.08.2019
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օգոստոսի 12-ին ԱՀ Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է, որ նույն օրը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ […]
17:47 13.08.2019
Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաև www.e-draft.am-ում, հանրային քննարկման այլ հարթակներում և սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների և մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից […]
17:35 13.08.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել Ղրղըզստանի լրատվամիջոցներից մեկին: Նա պատմել է, որ ԵԱՏՄ-ն երիտասարդ միավորում է, սակայն հեռանկարային: Սարգսյանի կարծիքով՝ կառավարություններն ավելի ու ավելի վստահությամբ են մոտենում այդ ինստիտուտին: «Մոտ 50 պետություններ, կազմակերպություններ ցանկանում են մեզ հետ կապեր հաստատել, ազատ առևտրի գոտիներ ստեղծել, համագործակցության հուշագրեր կնքել»,- ասաց Սարգսյանը: Տիգրան Սարգսյանն […]
17:24 13.08.2019
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. […]
17:05 13.08.2019
Եգիպտոս մեկնած երեք հայ ընտանիք հայտնվել է դրսում: Տուրիստական կազմակերպությունը, որի ծառայություններից ընտանիքներն օգտվում են արդեն մի քանի տարի շարունակ, չի շտապում օգնել ընտանիքներին, որոնք իր իսկ անփութության պատճառով հայտնվել են դրսում: Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկներից մեկը` Անահիտը, SHANTNEWS.am-ին պատմեց հետևյալը. «Մենք երկրորդ անգամ ենք Եգիպտոսում: Նույն հյուրանոցն ենք նախընտրել, որովհետև մեզ այստեղ ավելի լավ ենք […]
16:38 13.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է վարչապետին, որ 50-ից ավելի աղբատար մեքենաներ են պետք, «Սանիթեքն» ունի մոտ 25-ը, նշում է, որ իրենց մեքենաների ՕԳԳ-ն 60 տոկոս է, իսկ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի ներկրած մեքենաները 100 տոկոս ՕԳԳ-ով են աշխատում: Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք «Սանիթեքի» հետ բաժանում արված է, որպեսզի նույն վայրերը չմաքրեն, Մարությանը նշեց. […]