TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

ՔԿ-ն ներկայացրել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը

11:07 13.08.2019

ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը: Հիշեցենք, ըստ ՔԿ հաղորդած նախնական տվյալների՝ 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը […]

̰
Դիլիջանում ընթանում է «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման արարողությունը

10:54 13.08.2019

Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այսօր սկսվեց «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման արարողությունը: Այս մրցումներին մասնակցում են ՀՀ դաշնակից և բարեկամ պետություններ՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Հունաստանը և Իրանը: Նշված երկրները մրցում են մի քանի մրցաձևերում, որոնք միտված են խաղաղ պայմաններում զինծառայողների պատրաստությանը: Հայաստանը 3 մրցաձևերում առաջին տեղում է, մյուս մրցաձևերում՝ 2-րդ կամ 3-րդ տեղում: Հայաստանն, […]

̰
«Պատիվ ունեմ զբաղեցնելու ՊԵԿ նախագահի պաշտոնը». Դավիթ Անանյանն՝ իր հրաժարականի պահանջների մասին

10:32 13.08.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում իր վրդովմունքն է հայտնել որոշ, իր ձևակերպմամբ, «գրչակների» կողմից իր հրաժարականի պահանջի առիթով: Նա, մասնավորապես, գրել է. «Ընդհանրապես ձեռնպահ եմ մնում ֆեյսբուքյան տիրույթում իմ հասցեին պատվիրված գրառումներ կատարողներին պատասխան գրելուց, քանի որ գիտեմ, որ այդ խեղճերն էլ իրենց աշխատանքն են կատարում ինչ-որ բանի դիմաց։ Բացարձակ չի հետաքրքրում, թե որոշ հայտնի […]

̰
Կաշառքի համար կալանավորվել է Սահմանապահ զորքերի զինծառայող. ԱԱԾ

10:29 13.08.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է […]

̰
Ինչպե՞ս չսիրես այսպիսի մարդկանց․ Փաշինյան

09:51 13.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Ինչպե՞ս չսիրես այսպիսի մարդկանց, նրանք ուժ են տալիս, վստահություն և լավատեսություն»: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բաղդադում զենքի պահեստ է պայթել

08:39 13.08.2019

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ուժգին պայթյուն է որոտացել։ Պայթել է զինամթերքի պահեստ, հայտնում է Sky News Arabia-ն։ Պայթյունը որոտացել է Աբու-Դաշիր շրջանում, որտեղ գտնվում է ժողովրդական շիայական աշխարհազորի ռազմաբազաներից մեկը։ Մի քանի արկեր ընկել են ԱՄՆ դեսպանատան մոտ։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը, որը գտնվում է «կանաչ գոտում»՝ Բաղդադի կենտրոնի կառավարական թաղամասում, միացրել է վտանգի մասին նախազգուշացնող ազդանշանները։ […]

̰
ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը. ԱՆ

23:23 12.08.2019

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանումներ է ներկայացնում  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի որոշ դրույթների վերաբերյալ: Պարզաբանումները ներկայացվում են՝ հաշվի առնելով  առանձին դրույթների շուրջ ծավալված քննարկումները: Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները […]

̰
Հրապարակվել են Ադրբեջանում գերի ընկած զինծառայողի լուսանկարները

23:03 12.08.2019

Քաղաքական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողի լուսանկարը՝ նշելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են նրա լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև։ Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի […]

̰
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Լոս Անջելեսի «Գրանդ Փարկ»

20:41 12.08.2019

«Սեպտեմբերի 22-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16։00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

20:18 12.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին: Դիմելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում […]

̰
Շիրակի մարզում զբոսաշրջիկների մեծ ակտիվություն է դիտվում

19:30 12.08.2019

Տարեցտարի մեծանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ։ Թեև հիմա զբոսաշրջիկներ ընդունելու ամենապիկ սեզոնը չէ, բայց մեծ է արտերկրից և հանրապետության մյուս մարզերից Գյումրիում հանգիստ փնտրողների ու մարզի գրավչությունը գնահատողների թիվը, ու սա այն պարագայում, երբ մարզի զբոսաշրջային ամբողջ ներուժը դեռ բացահայտված չէ: Տուրիզմը զարգացման առաջին քայլերն է անում մարզում, ու դա շնորհիվ ոչ միայն […]

̰
Զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքը. Արցախի ՊԲ-ն` ադրբեջանական կողմում գտնվող հայ քաղաքացու մասին

19:16 12.08.2019

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: «Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Քաղաքապետարանը որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել. Հակոբ Կարապետյան

18:50 12.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի որոշ հայտարարությունների: «Դավթաշեն վ/շ նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր իր ունեցած տեղեկություններով՝ քաղաքապետարանը սրճարանատերերին պարտադրում է 4-6-ական աղբաման գնել: Քաղաքապետարանը, բնականաբար, որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, և դրա կարիքը չկա. համայնքը […]

̰
Նիկոլայ Պատրուշևը ժամանեց Հայաստան

18:46 12.08.2019

Հայաստան ժամանեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

̰
Փոխակերպվող կրթության մասին համաժողով. Գյումրիում նշվել է Երիտասարդության միջազգային օրը

18:43 12.08.2019

Գյումրեցի երիտասարդության ներուժը, նախաձեռնողականությունը բարձր են գնահատել պետական կառավարման ոլորտի պատասխանատուները, որոնք համոզված են, որ երկրի զարգացման գործում վերապահված դերը երիտասարդները պատրաստ են ստանձնել: Բայց արագ փոփոխությունների դարում մեծանում է կրթության դերը: Հենց այս թեման են քննարկել կրթության ոլորտի փորձագետները, որոնք խոսել են փոխակերպվող կրթական համակարգից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Իսկ ի՞նչ է […]

̰
Հայաստանում անտառային հրդեհների մեծ մասը մարդածին ծագում ունի. Հովհաննես Խանգելդյան

18:30 12.08.2019

«Տարբեր տարածքներում հրդեհների բռնկման պատճառները տարբեր են, բայց կոնկրետ գիհին շատ բռնկուն ծառ է, ունի դյուրավառ խեժի շերտ, որով գրեթե ամբողջությամբ պատվում է և հատկապես շոգ եղանակներին, երբ որ ծառի տարածման գոտիներում չորային կլիմա է ձևավորվում, ապա նրա բռնկվելու հավանականությունը փոքր կայծի պարագայում բավականին բարձրանում է»,- վերջին հրդեհների մասին «Հորիզոնի» տաղավարում ասել է ԱԻ նախարարության […]

̰
Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի․ ՀՀ ՊՆ խոսնակ

18:26 12.08.2019

«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Մինչ այս Ադրբեջանի ՊՆ կայքը տեղեկություններ է հրապարակել, թե Ֆիզուլիի ուղղությամբ (Արցախի հարավում) հայկական կողմից ադրբեջանական կողմ է անցել հայ զինծառայող։ https://www.facebook.com/arcrun/posts/2417117038323890

̰
Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:16 12.08.2019

Մանրամասները` SHANTNEWS-ի ռեպորտաժում:

̰
Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացումը հետաձգվել է

16:47 12.08.2019

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որ նախատեսված էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվել է. այն կկայանա ավելի ուշ»,- ասել է նա: Այս ձևաչափով առաջին անգամ գագաթնաժողով […]

̰
Ռուսաստանցիները ԼՂ հակամարտությունը նշել են 1989թ. կարևոր իրադարձությունների շարքում

16:40 12.08.2019

Ռուսաստանցիների շրջանում հարցում է անցկացվել՝ պարզելու համար, թե 1989թ. իրադարձություններից ո՞րն են համարում ամենից կարևորը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», հարցումն անցկացրել է «Լևադա կենտրոնը»: Հարցվածների կեսից ավելին՝ 56 տոկոսը, 1989թ. ամենակարևոր իրադարձություն են համարում Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերումը, երկրորդ տեղում (24 %) Բեռլինի պատի անկումն է և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու Գերմանիայի միջև սահմանի բացումը: […]

̰
Անձամբ եղել եմ, Խաչիկի և Արենիի առաջնագծում կրակոցներ կա´մ չկային, կա´մ քիչ էին․ փոխնախարար

16:29 12.08.2019

Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը կապված է եղել հայկական կողմից իրականացվող ինժեներական աշխատանքների հետ․ հակառակորդը փորձել է թույլ չտալ, որ հայկական դիրքերն ամրացվեն առաջնագծում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանը։ Նա նաև հայտնել է, որ երեկ եղել է Վայոց ձորի առաջնագծում՝ Արենի և Խաչիկ գյուղերի հատվածում և ֆիքսել է, […]

̰
Առաջնագծում մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ․ Բալայան

16:03 12.08.2019

Հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն առաջացել է այն պատճառով, որ երկու կողմերում էլ ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Մեր դիրքորոշումը, պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը այն է, որ որևիցե կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ոչ միայն առաջխաղացում ունենալ դիրքային առավելության առումով, այլև եղած […]

̰
Ի՞նչ է հայտնի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի` ազգությամբ հայ դեսպանի մասին

16:00 12.08.2019

Սեպտեմբերին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը կստանձնի Ալան Գոգբաշյանը, որի կենսագրությունն արդեն հրապարակվել է երկրի արտաքին գործերի նախարարության կողմից։ Դեսպանը փոխարինելու է Ջուդիթ Ֆարնուորթին, որը տեղափոխվելու է այլ պաշտոնի։ Հրապարակված կենսագրության համաձայն՝ նշանակումից առաջ՝ 2018-2019 թվականներին, նորանշանակ դեսպանը ռուսերենի ուսուցման կուրս է անցել։ 2017-2018թթ. եղել է Բրիտանիայի ԱԳՆ միջազգային մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար, 2014-2017թթ. եղել […]

̰
Երևանը ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունն է

15:53 12.08.2019

Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2019 թվականի ամռան ընթացքում ամենապահանջված ուղղությունն է: Այս փաստը պարզել են «Туру.ру» ճամփորդական հարթակի մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվա-Երևան ուղղության տոկոսային հարաբերակցությունը կազմում է 5.9 %: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 4.7%։ Այս ուղղության ավիատոմսերի միջին գինը 16160 ռուբլի է (մոտ 120 000 դրամ-խմբ.): Սա 4%-ով ավելի է […]

̰
Այն, ինչ արել է ատենախոսության մեջ, գրագողություն է. մի շարք դասախոսներ՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի մասին

15:45 12.08.2019

ՀՊՏՀ մի շարք դասախոսներ այսօր հավաքվել էին համալսարանի շենքի առջև և իրենց բողոքի ձայնն էին արտահայտում: Նրանք նշում էին, որ դասախոսների շրջանում անցկացված մրցույթն ապօրինի է, բացի այդ, նրանց մեկնաբանմամբ, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը գրագողություն է: Իրենց դժգոհությունները, սակայն, նրանք չկարողացան արտահայտել Հայրապետյանի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում: Նրանց ներս չթողեցին՝ պատճառաբանելով, թե լրագրողների հետ […]

̰
BBC-ի հոդվածի հեղինակը խոսել է Մարտի 1-ի գործով իր ունեցած տեղեկությունների մասին

15:34 12.08.2019

Մարտի 1-ի գործով բրիտանական BBC-ի ռուսական ծառայության կայքում աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո դրա հեղինակը հարցազրույց է տվել ու ներկայացրել, թե ինչ տեղեկություններ ունի և՛ գործի, և՛ հոդվածի արձագանքների մասին։ «Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա»,- ասել է հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանը՝ ավելացնելով, որ ներկայացվածը միայն մեկ վարկած է եղել, որի հերքման կամ հաստատման […]

̰
Դասավանդման ժամավճարը եռակի բարձրացրել ենք. ՀՊՏՀ ռեկտորը՝ համալսարանում փոփոխությունների մասին

15:23 12.08.2019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ գործատուները հաճախ թերահավատորեն են մոտենում բուհի պատրաստած կադրերին, դրա համար էլ Հայրապետյանը բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում: «Այն կադրերը, ովքեր կարող են փոխանցել գիտելիքները, հմտությունները և կարողություններն ուսանողներին, մենք այդ հնարավորությունը պետք է տանք: Հետևաբար, բոլոր այն փոփոխությունները, զարգացման այն միտումները, […]

̰
«Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը մտադրություն ունի ակումբ հրավիրել Հենրիխ Մխիթարյանին

14:53 12.08.2019

Ռուսական «Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգը պատմել է Հենրիխ Մխիթարյանին իր ակումբ հրավիրելու մտադրության մասին: «Այդպիսի մտադրություն իմ մտքին կար և հիմա էլ գոյություն ունի, բայց այդ հարցի հետ կապված ես ոչ մեկի հետ չեմ զրուցել, չեմ բանակցել: Գուցե ժամանակի հետ դա հնարավոր լինի: Տեսնենք»,- ասել է Բորիս Ռոտենբերգը «Матч Премьер» հեռուստաալիքին տված հարցազրույցում: […]

̰
Երևանի գրեթե բոլոր վերելակները վաղուց սպառել են շահագործման 25-ամյա ժամկետը

14:37 12.08.2019

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել՝ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնախնդրի և փոխարինման ծրագրի մասին: Տեսանյութում բազմաբնակարան շենքերի բնակիչները վերելակների աշխատանքից իրենց դժգոհություններն են ներկայացնում: Երևանի բազմաբնակարան շենքերն ունեն շուրջ 4 400 վերելակ: Դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Այդ վերելակները հիմնականում տեղադրվել են 1956-1993թթ.: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ստեփանավանում անտառը կհսկվի ձայնազգայուն սենսորային սարքերով

14:29 12.08.2019

Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտք են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ […]

̰
BACK_TO_TOP