19:56 13.08.2019
Մինաս Ավետիսյանի Ջաջուռում գտնվող հայրական տունը կվերականգնվի: Այս մասին օրեր առաջ Ջաջուռում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Մասնագետների խումբը՝ ճարտարապետներն ու արվեստաբանները, արդեն եղել են գյուղում, Ջաջուռում ուսումնասիրել տան վիճակը, չափագրել են, թե ինչ է պահպանվել Մինասի հայրական տնից: Սա կարևոր է հասկանալու համար, թե ինչպես են կատարվելու վերականգնման աշխատանքները: Քաղաքաշինության կոմիտեն տան վերականգնումը հնարավոր է […]
19:51 13.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շարմ Էլ Շեյխում 10 հոգուց բաղկացած հայ զբոսաշրջիկների խումբը հայտնվել էր փողոցում: Ըստ տարածված տեղեկատվության` զբոսաշրջիկների փաթեթները ամրագրել են Joy և Info travel ընկերությունները: Ավելի վաղ կապ էինք հաստատել Joy տուրիստական ընկերության հետ, որը հերքել էր, որ իրենցից փաթեթներ գնած հայերը հայտնվել են փողոցում: Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Info […]
19:03 13.08.2019
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Գեղամ Գևորգյանի մեկ այլ հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ […]
18:36 13.08.2019
2018 թվականին ներդրված REX համակարգում արդեն գրանցվել է 90 ընկերություն: Այս մասին հայտնում է կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Նշվում է, որ համակարգի շնորհիվ եվրոպական շուկա արտահանող ընկերությունները ազատվում են լրացուցիչ մաքսային վճարից: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/1356764287815051/?v=1356764287815051
18:05 13.08.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարածել է իր և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի զրույցի տեսանյութը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այսօր ուղիղ եթերով հեռարձակված զրույցին: «Օրեր առաջ Էդմոն Մարուքյանի հետ նոր ֆորմատի քննարկում էինք ունեցել, որի ընթացքում անդրադարձել էինք քաղաքային խնդիրներին։ Արձանագրեցինք, որ վարչապետը պետք […]
17:57 13.08.2019
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օգոստոսի 12-ին ԱՀ Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է, որ նույն օրը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ […]
17:47 13.08.2019
Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաև www.e-draft.am-ում, հանրային քննարկման այլ հարթակներում և սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների և մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից […]
17:35 13.08.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել Ղրղըզստանի լրատվամիջոցներից մեկին: Նա պատմել է, որ ԵԱՏՄ-ն երիտասարդ միավորում է, սակայն հեռանկարային: Սարգսյանի կարծիքով՝ կառավարություններն ավելի ու ավելի վստահությամբ են մոտենում այդ ինստիտուտին: «Մոտ 50 պետություններ, կազմակերպություններ ցանկանում են մեզ հետ կապեր հաստատել, ազատ առևտրի գոտիներ ստեղծել, համագործակցության հուշագրեր կնքել»,- ասաց Սարգսյանը: Տիգրան Սարգսյանն […]
17:24 13.08.2019
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. […]
17:05 13.08.2019
Եգիպտոս մեկնած երեք հայ ընտանիք հայտնվել է դրսում: Տուրիստական կազմակերպությունը, որի ծառայություններից ընտանիքներն օգտվում են արդեն մի քանի տարի շարունակ, չի շտապում օգնել ընտանիքներին, որոնք իր իսկ անփութության պատճառով հայտնվել են դրսում: Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկներից մեկը` Անահիտը, SHANTNEWS.am-ին պատմեց հետևյալը. «Մենք երկրորդ անգամ ենք Եգիպտոսում: Նույն հյուրանոցն ենք նախընտրել, որովհետև մեզ այստեղ ավելի լավ ենք […]
16:38 13.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է վարչապետին, որ 50-ից ավելի աղբատար մեքենաներ են պետք, «Սանիթեքն» ունի մոտ 25-ը, նշում է, որ իրենց մեքենաների ՕԳԳ-ն 60 տոկոս է, իսկ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի ներկրած մեքենաները 100 տոկոս ՕԳԳ-ով են աշխատում: Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք «Սանիթեքի» հետ բաժանում արված է, որպեսզի նույն վայրերը չմաքրեն, Մարությանը նշեց. […]
16:15 13.08.2019
Վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում Հայկ Մարությանը խոսել է աղբատար մեքենաների ձեռքբերման խնդրի մասին, հայտնել իր եզրահանգումները. «Սանիթեքը» չուներ ո´չ համապատասխան տեխնիկա, ո´չ աղբամաններ: Ասել է, որ քաղաքապետարանն ինքն է փորձել հարցը կարգավորել, համապատասխան ձիաուժի մեքենաներ պատվիրելու համար: «Հունվարին արդեն հանձնարարել եմ, որ գրենք տեխնիկական պայմանագիրը ու հայտարարենք տենդեր, ու այդ ժամանակ 24 հատ մեքենայի […]
16:05 13.08.2019
Բնապահպան Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ահազանգող Սևանա լիճ… Իրավիճակային կառավարման հետքերով…» վերտառությամբ: «Բազմիցս նշել եմ, որ նախորդ իշխանություններից ժառանգած իներցիաները բնապահպանության ոլորտում դադարեցնելու և արդյունքահեն կառավարման անցնելու համար նախ պետք է կարգավորել և կայունացնել կառավարման համակարգը, որի համար առաջին անհետաձգելի գործողություններն են. 1. Վեր հանել առաջնային հավաստի տեղեկատվությունը կենսաբազմազանության, մասնավորապես էկոհամակարգերի, […]
15:51 13.08.2019
«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է հրապարակել «Արևիկ» ազգային պարկից իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ այս հրդեհի մեղավորները պետք է բացահայտվեն, ենթարկվեն պատասխանատվության: «Մնացորդային կրակը գիհուտի դեպքում դեռ երկար կվառվի։ Գիհու կրակը չի մարում մինչև արմատային համակարգի վերջնական մոխրացումը, ինչն էլ վկայում է Մանուկ Մանուկյանի կողմից արված այս նկարներից առաջինը։ Սա նշանակում […]
15:39 13.08.2019
Ղրղըզստանի լրատվամիջոցներից մեկի եթերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խոսել է ԵԱՏՄ առավելությունների մասին: Նա նշել է, որ բոլոր ոլորտներում կան ինտեգրացիոն թվային ծրագրեր, որոնք պետք է համատեղ իրագործեն: Լրագրողի հարցին, թե որոնք են առավել արդիական ծրագրերը, Սարգսյանը պատասխանեց. «Օրինակ` աշխատանքային միգրացիան ինչպես Ղրղըզստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար խնդիր է: Գաղտնիք չէ, […]
15:29 13.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում պատմում է, թե ինչ առաջարկներ են արվել այս ընթացքում «Սանիթեքի» հետ բանակցություններում: «Սանիթեքն» առաջարկել է բարձրացնել գինը, սակայն քաղաքապետարանը չի համաձայնել, փոխարենն առաջարկել է մեկ պայմանագիրը խզել, նոր մրցույթ հայտարարել, իրենք էլ ներկայանան նոր գնով, եթե ավելի էժան գին առաջարկող չի լինի, ապա նոր գնով կստանձնի պարտականությունները: […]
15:21 13.08.2019
Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի դրանից՝ կսահմանվի լրացուցիչ հսկողություն: «Եթե […]
15:18 13.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ իրենք տուգանել են «Սանիթեքին», իսկ վերջինս հայտարարել է, որ տուգանքները անհիմն են, և քաղաքապետարանին դատի են տվել` պատճառաբանել, որ տուգանքներն ազդում են իրենց աշխատանքի վրա: «6 ամսվա ընթացքում մեր տուգանքները կազմել են իրենց տված գումարի 3 տոկոսը»,- պարզաբանեց Մարությանը: «Փաստորեն պետք է 3 […]
15:08 13.08.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգևատրել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով: «Հայրենական մշակույթի և արվեստի զարգացման բնագավառում ներդրած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար պարգևատրել Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի «Մոսկվայի երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հաստատության նախագահին, «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է փաստաթղթում: […]
15:00 13.08.2019
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը ստացվել է. այս մասին օգոստոսի 8-ին կառավարության նիստում հայտարարեց Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրման՝ նա ներկայացրեց ամբողջ գործընթացը, ասաց, որ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությունը ստացել է փորձաքննության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Իսկ վերջում խոստացավ, որ առնվազն 4 օրվա […]
14:35 13.08.2019
Ըստ «Սանիթեքի» պայմանագրի` Երևանում պետք է լինի 16 հազար հատ մետաղական աղբաման, բայց այժմ կա ընդամենը 5000 մետաղական և պլաստմասսե աղբաման: Այս մասին վարչապետի հետ ուղիղ եթերում քննարկման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը վարչապետին տեղեկացրել է Երևանի աղբահանության խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի մանրամասները: Մարությանը նշեց, որ ընկերությունը […]
14:28 13.08.2019
Երևանում կայացել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ու նրա ռուս պաշտոնակցի՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Ռուսարմինֆո»-ն, հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որ վերաբերում է երկու երկրների համագործակցությանը՝ Անվտանգության խորհուրդների, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով: «Պատրուշևն ընդգծել է միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում հայ-ռուսական […]
14:17 13.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հանդիպումը վարչապետը հեռարձակում է իր ֆեյսբուքյան էջում: Քաղաքապետի հետ վարչապետը քննարկում է Երևանի աղբահանության խնդիրը: Հայկ Մարությանի խոսքերով` ինքը շատ սխալ է համարում, որ ի սկզբանե Երևանի մասշտաբների նման քաղաքում գործի աղբահանություն իրականացնող մեկ ընկերություն: Նրա որակմամբ` հենց դա […]
14:11 13.08.2019
Ծխախոտային համաճարակը այսօր առողջապահական ամենամեծ սպառնալիքներից է։ Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում։ Տարեկան 6 միլիոն նիկոտինի զոհ։ Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինը՝ 50 տոկոսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ծխախոտի թույնի թիրախ են դառնում նաև, այսպես […]
13:20 13.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ […]
13:04 13.08.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են ԱԻՆ-ից: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը […]
12:33 13.08.2019
Թուրքիայում զբոսաշրջիկներին տարհանում են՝ Մարմարա կղզում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդվում է Իզվեստիան, նշվում է, որ լողափերը ծխապատ են, կրակն արդեն մոտեցել է առափնյա սրճարաններին, հյուրանոցներին և զբոսանավերին: Հուլիսի 12-ին թուրքական հանգստավայրերը, որոնք տեղակայված են Էգեյան ծովի ափին, ինչպես նաև Ֆեթհիեն ու Դալամանը, ծխով էին պատվել հարավարևմտյան Մուղլա արվարձանում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Այրվել […]
11:58 13.08.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ: «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ […]
11:46 13.08.2019
«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին: Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ արեց կուլ […]
11:38 13.08.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2019թ. առաջին 7 ամիսների ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին: ՀԴՄ կտրոններ տրամադրելու առումով ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ դրանք նախորդ տարվա համեմատ ավելի շատ են տրամադրվել, սակայն, այնուամենայնիվ, կան խախտումներ, որոնց իրական ծավալները, սակայն, հնարավոր […]