14:24 12.08.2019
Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող և այս տարածքում խաղացող երեխաների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող գովազդային վահանակը։ Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։ «Գործընթացը շարունակական է»,- ասված է գրառման մեջ:
14:10 12.08.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա հետաձգված չվերթի ժամը հայտնի է: «Ավելի վաղ ներկայացված Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող օդանավն իր թռիչքը նախատեսում է իրականացնել այսօր ժամը 15:00-ին»,- տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից:
13:50 12.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱԻՆ համակարգմամբ, պետական և համայնքային կառույցների սերտ համագործակցության արդյունքում Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհը մեկուսացվել է։ Հիշեցնենք՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ Մեղրու տարածաշրջանի Վարդաբնի ձորի մոտակայքում բռնկված հրդեհից: Մեղրու տարածաշրջանում […]
13:43 12.08.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը […]
13:23 12.08.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ Մեղրու տարածաշրջանի Վարդանի ձորի մոտակայքում բռնկված հրդեհի մասին․ «Մոտ 10-12 հա տարածք է ընտրել, խոտածածկ տարածքներ, գիհու ու եղևնիների որոշակի զանգված, գիշերը սկսել է համահավաք կենտրոնի աշխատանքը, ձևավորվել է փրկարար շտաբ, ուժերը մոբիլիզացվել են, աշխատանքներ են կազմակերպվել, պայմանականորեն […]
12:54 12.08.2019
Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես լողացած արագիլը չի կարողանում ոտքի վրա կանգնել: Տեսանյութին կից հետևյալ գրառումն է կատարել. «Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին […]
12:50 12.08.2019
ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ իր ատենախոսության տեսական հատվածում կան խնդիրներ, սակայն միաժամանակ նշել է, որ իր հետազոտությունները տեղ են գտել միջազգային ամսագրերում։ Նա ընդգծել է, որ իր ատենախոսության նկատմամբ «դիվերսիա» են իրականացրել։ Մանրամասները` տեսանյութում:
12:25 12.08.2019
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել է, որ միջնորդությունը վերացված է համալսարանում, այլ կերպ ասած` ծանոթով կամ գումարով ուսանողն այլևս չի կարող գնահատական ստանալ։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում մի շարք ուսանողներ «կտրվել են» ու դադարեցրել ուսումը։ Մանրամասները` տեսանյութում:
12:20 12.08.2019
Տեղի է ունեցել Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: Հիշեցնենք՝ Հայաստանը ունի 4 ներկայացուցիչ: Շախմատի գավաթի համար կմրցեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը: Մեր շախմատիստների մրցակիցները կլինեն համապատասխանաբար եգիպտացի Էսամ Էլ Գինդին, ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն և իրանցի Ալիրեզա Ֆիրուզջան: Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի […]
11:45 12.08.2019
Այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Նրա այցը կշարունակվի մինչև վաղը, ինչի մասին հայտնել է ռուսական կողմը։ Երևանում երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ տեղի են ունենալու անվտանգության ոլորտի հարցերով խորհրդակցություններ։ Դրանց մասնակցելու են երկու երկրների անվտանգության խորհուրդների, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Պատրուշևը Հայաստան է ժամանելու ՀՀ ԱԱԽ քարտուղար […]
11:11 12.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Իջևանցի Հացի Արշոն» վերնագիրը կրող մի տեսանյութ, որին կից՝ հետևյալ գրառումն է արել. «Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում և գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ […]
11:04 12.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Նախատեսվում են նախագահի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև նրա այցը հայտնի Թեյդե աստղադիտարան: Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
10:25 12.08.2019
Քաղավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Հարգելի հետևորդներ, Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս […]
09:50 12.08.2019
Սլովակիայում ավարտվել են շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունները։ Դրանք անցկացվել են 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էր 29 շախմատիստ: Մեր շախմատիստներից գերազանց է հանդես եկել մինչև 16 տարեկանների ենթախմբում ընդգրկված Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Հաջող է […]
09:38 12.08.2019
Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի 6 տուրերից հետո Լևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է: 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դինգ Լիրենի հետ, ապա սևերով կարողացավ հաղթել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, իսկ 6-րդ տուրում սևերով նորից ոչ-ոքի խաղաց՝ այս անգամ Լենիեր Դոմինգեսի հետ: Հիշեցնենք, որ առաջին 3 տուրերում Արոնյանը հաջորդաբար […]
09:27 12.08.2019
Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:03-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, […]
08:42 12.08.2019
Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր, վիթխարի 2019 OU1 աստղակերպը։ Այս մասին են վկայում NASA-ի տվյալները։ Դրա չափսերը գերազանցում են Քեոփսի բուրգին, տրամագիծը կազմում է 160 մետր։ Մեր մոլորակի հետ առավելագույն մերձեցումը տեղի կունենա օգոստոսի 28-ին։ Աստղակերպն այդ օրը կլինի 40 անգամ ավելի մոտ, քան Վեներան։ Գիտնականների կանխատեսումներով՝ այն կանցնի Երկրից 1 մլն կմ հեռավորության վրա։ […]
08:28 12.08.2019
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա իսրայելական ոստիկանության հետ պաղեստինցիների բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 61 պաղեստինցի, նրանցից 15-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտում է DW-ն։ Իսրայելական ոստիկանությունը հայտնել է, որ իր 4 աշխատակիցներ տուժել են պաղեստինցիների կողմից նետված առարկաներից։ Օգոստոսի 11-ն ավերված տաճարի պատճառով ազգային սգո օր է, որը նշում են հրեաները։ Այն համընկել է […]
08:13 12.08.2019
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի մանկապարտեզում բռնկված հրդեհի զոհ է դարձել 5 երեխա։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իշխանություններին։ Դեպքը տեղի է ունեցել Էրի շրջանում։ Զոհերը եղել են 8 ամսականից 7 տարեկան։ Հրդեհի հետևանքով տուժել է նաև հաստատության սեփականատերը և ևս մեկ մարդ, որ բնակվել է հարևանությամբ։ Հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկություններ չկան։ […]
00:16 12.08.2019
Օգոստոսի 11-ին, ժամը 21:00-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Այս պահին հրդեհն ընդգրկում է […]
23:00 11.08.2019
Շիրակի մարզի գյուղական տասնյակ բնակավայրերում կառուցված հուշարձաններն ու հարակից տարածքները անխնամ վիճակում են: 1960-ականներին գյուղերում համատարած տեղադրվում էին Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի հուշակոթողներ: Ժամանակի քարոզչությունն այդպես էր թելադրում: Ավելի քան կես դար առաջ կառուցված հուշարձանները վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով մարզի մի քանի համայքներում վերականգնվում են, բարեկարգվում են նաև հարակից տարածքները: Մարմաշեն գյուղի պուրակի 3 հուշարձանները […]
22:21 11.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը․ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ ««Կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը: Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ Բերդի բազմագործառութային պետական քոլեջ: Շուտով պատրաստ կլինի քոլեջի […]
21:51 11.08.2019
«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն ահազանգում է ֆեյսբուքյան իր էջում, որ այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկի տարածքում։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ կրակը բռնվել է ճանապարհի եզրից։ «Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն […]
21:43 11.08.2019
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է, որ ստացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հղած իր մի քանի հարցի պատասխանը: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Լևոն Բարսեղյանի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյանը: Լևոն Բարսեղյանի հարցերից մեկը մասնավորապես վերաբերել է Ազգային անվտանգության […]
21:30 11.08.2019
Վերլուծաբան, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» ՀԸ «Հորիզոն»-ի տաղավարում խոսել է Մերձավոր արևելքում ռուս-ամերիկյան մրցակցության ժամանակակից փուլի մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր դուրս գալ Սիրիայից և Աֆղանստանից, սակայն գեներալները Թրամփին խորհուրդ տվեցին դեռևս սպասել և ասվեց այն, որ ամերիկյան զորքերը դեռևս Սիրայում են և դուրս չեն եկել: Միջազգայնագետի խոսքով՝ այս պահին Սիրիայում ներկայացված […]
20:29 11.08.2019
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ոչ միայն մեծ թվով արագիլներ են բնակվում, այլև այլ թռչնատեսակներ: Այսօր SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է տներից մեկի բակում ծառի բարակ ճյուղից կախված ճոճահավի բույնը: Բուսական մանրաթելերով պարկաձև բույնը կախված էր բարակ ճյուղից ու թվում էր՝ ուր որ է՝ կպոկվի, սակայն արդեն մի քանի ամիս այն պահում է թռչուններին: Տանտիրուհին պատմեց, որ […]
19:01 11.08.2019
ՀՀ ԱԻՆ-ից զգուշացնում են, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին […]
17:35 11.08.2019
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում այսօր դարձյալ լողացրել են աղտոտված արագիլներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մի քանի անգամ կազմակերպվել է այս գործընթացը, որի արդյունքում մի քանի տասնյակ արագիլներ են փրկվել: Սակայն խնդիրը սրանով չի լուծվել, տարածաշրջանի 11 գյուղերում յուղի շերտով պատված արագիլների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Արարատյան դաշտի այգաբացը Հովտաշենի արագիլներից քչերն են […]
17:15 11.08.2019
Օգոստոսի 11-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 300 […]