18:08 09.08.2019
Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների առանձին հատվածներ: Այս ճանապարհահատվածները վերջին մոտ 20 տարիներին միայն ընթացիկ նորոգումների են ենթարկվել, մի քանի անգամ էլ հիմնանորոգման ծրագրերում ընդգրկվել են, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով դուրս մնացել: Մեկը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է: Երկու ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքները միաժամանակ են մեկնարկել ու ավարտի ժամկետներն էլ նույնն են: […]
17:10 09.08.2019
Այս օրերին բազմաթիվ պաշտոնյաներ մեկնում են արձակուրդ: SHANTNEWS.am-ը ներկայացնում է, թե այս օրերին որ պաշտոնյաներն են գտնվում արձակուրդում կամ պատրաստվում մեկնել արձակուրդ: Այս պահին արձակուրդում է գտնվում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ: Արձակուրդում […]
16:46 09.08.2019
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը, ելույթ ունենալով, կոչ արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին նիստի գալուց առաջ կարդալ նախագծերը` անդրադառնալով Անի Խաչատրյանի պնդումներին, թե մանկապարտեզների հաշվին աղբահանություն է արվելու, պնդեց, որ որևէ բան չի լինելու մանկապարտեզների բարեկարգման հաշվին, իսկ երբ որոշեց անդրադառնալ Դավիթ Խաժակյանի պնդումներին, Անի Խաչատրյանը տեղից բղավեց. «Պարո´ն Սարգսյան, անդրադառնալը ո՞րն է, […]
16:37 09.08.2019
Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի […]
16:35 09.08.2019
ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը դատախազությանը բաց նամակ է հղել, որը ներկայացնում ենք ստորև. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները: […]
16:34 09.08.2019
Պոլսոյ «Ժամական» օրաթերթի փոխանցմամբ Պատրիարքի ընտրութեան համար կազմուած «Նախաձեռնարկ մարմին»ի 2 անդամներ օրերս Անքարա այցելած են։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ «Նախաձեռնարկ մարմին»ի ատենապետ Խոսրով Քէօլէդաւիթօղլու եւ փոխատենապետ Սարգիս Չաւուշեան հանդիպում ունեցած են Թուրքիոյ ներքին գործոց նախարար Սուլայման Սոյլուին հետ։ Կը նշուի նաեւ, որ հանդիպումը անցած են ջերմ եւ դրական մթնոլորտի մէջ ու նաեւ կողմերը […]
16:20 09.08.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանն ավագանու նիստում անդրադարձավ Արաբկիրի շրջանում աղբահանության հարցին, մասնավորապես անդրադարձավ վարչական շրջանների ղեկավարների կողմից անպարտաճանաչ կատարմանը: Պատմեց, որ մոտ երկու ամիս առաջ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին է ահազանգել, ով լուծել է խնդիրը: «Մեկ ամսվա ընթացքում բազմիցս դիմել եմ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարին, նա չի պատասխանել: Ես Արաբկիրի բնակիչ […]
15:47 09.08.2019
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Երևանի ավագանու նիստում, պատասխանելով ավագանու անդամ Արման Անտոնյանի հարցին, ներկայացրեց, թե ինչ թվով տեխնիկա է ձեռք բերելու Երևան քաղաքը հատկացվող մոտ 1 մլրդ 700 դրամի շրջանակներում: Ըստ այդմ՝ քաղաքապետարանը ձեռք կբերի. Խոշոր չափսի մեծ թվով աղբահան մեքենաներ, 11 ձմեռային մեքենա, 3 աղբաման լվացող ու աղբահանող մեքենա, 5 փոշեկուլ մեքենաներ, 22 մայթ մաքրող […]
15:15 09.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ղրղըզ արտիստը կատարում հայկական երգ և մակագրել. «Ղրղըզ արտիստը, ի պատիվ հայկական պատվիրակության, կատարում է «Ես չեմ ուզում քեզ մոռանալ» երգը»: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղըզստանում:
15:13 09.08.2019
Ղրղըզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում արտադրվող և արտահանվող ապրանքների որակի ստանդարտները պետք ամենաբարձրը լինեն: «Ցանկացած դեպքում մենք հասկանում ենք, որ եթե ստեղծել ենք այս ինտեգրացիոն միավորումը, ապա դա պետք է անել որակի ամենաբարձր մակարդակով»,- ասել է Մեդվեդևը՝ շեշտելով, որ Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու […]
15:05 09.08.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Շահնազարյանը իր էջում լուսանկար է հրապարակել, թե ինչպես են ճաշում զինվորները և մակագրել. «Ապրի մեր իշխանությունը։ Ամեն բան դեռ առջևում է։ Հերթով, կարգով»: Լուսանկարում երևում է, որ զինվորների ճաշացանկը բազմազան է և նորացված:
14:50 09.08.2019
«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։ Համաձայն սահմանված ընթացակարգի՝ կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու […]
14:15 09.08.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երկու հարց ուներ փոխքաղաքապետերին, որոնցից երկրորդը հետևյալն էր. «Պարո´ն Հայկ Սարգսյան, մի քանի ամիս առաջ ձեր ելույթում ասացիք, որ քաղաքապետն էլ է բազմիցս ասել, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը լինելու է քաղաքական որոշում, սա քաղաքակա՞ն որոշում է, թե՞ քաղաքային խնդիրների հետ կապված որոշում»: Հարցին արձագանքեց Հրաչյա Սարգսյանը՝ ասելով. […]
14:09 09.08.2019
Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» […]
14:02 09.08.2019
«Սանիթեքի» կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման»,- օգոստոսի 9-ին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդրի մասին: Կրկնելով Երևանի քաղաքապետի ասածները այդ թեմայի վերաբերյալ՝ Հակոբ Կարապետյանը նշել է, որ համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի» համար, քաղաքապետարանը այդ դուռը երբեք […]
13:55 09.08.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHANTNEWS-ը ռեպորտաժ էր պատրաստել Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում կենդանիների անկման դեպքի մասին: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական մարմնի մասնագետն այցելել է Հայրավանք. «Մեր այցելության ընթացքում պարզվել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե 13, այլ […]
13:52 09.08.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն ավագանու նիստի ժամանակ հարցեր ուղղեց փոխքաղաքապետերին: Հիշեցնենք` քննարկվում էր Երևանի աղբահանության խնդիրները լուծելու համար տեխնիկա ձեռք բերելու նպատակով բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ հատկացնելու հարցը: Վարդանյանը հարցրեց. «Նախկինում մեկ ամիս առաջ ավագանու անդամները բոլոր հարցազրույցներում ասում էին, որ օգոստոս ամսին խնդիրը կարգավորված է լինելու, հիմա օգոստոսը դարձել է սեպտեմբեր […]
13:24 09.08.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը ավագանու այսօրվա նիստում հարց բարձրացրեց. «Լավ օրից չի, որ հավաքվել ու քննարկում ենք այս հարցը, մեծ պատասխանատվություն ուներ «Սանիթեքը», որը ձախողում է: Այս գումարով ձեռք ենք բերում ավելի փոքր մեքենաներ նեղ մուտքերով բակեր մտնելու համար: Արդյո՞ք հաշվարկները ճիշտ են կատարվել, որ այլևս նման խնդիր չենք ունենալու, հաճախ […]
13:18 09.08.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվող հարցերից մեկով առաջարկվում էր 1 մլն 726 մլն դրամով ավելացնել աղբահանության նպատակին հատկացվող ֆինանսավորումը: Հարցը ներկայացրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, ով զեկուցել է, որ դա արվելու է Երևանի մանկապարտեզների վերանորոգման նպատակին հատկացվելիք միջոցների հաշվին, այսինքն՝ 91 մլն դրամը նախադպրոցական հաստատություններից փոխանցվելու է «Աղբահանություն և սանմաքրում» ծրագրին: Ավագանու ընդդիմադիր անդամները դեմ […]
12:55 09.08.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է ճանապարհային երթևեկության փոփոխության մասին: Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:
12:37 09.08.2019
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօր ավագանու նիստում, երբ քննարկվում էր շենքերի սեյսմիկ վիճակին տրված անհամապատասխան եզրակացությունների հարցը, ելույթ ունեցավ և հետևյալ խնդիրը բարձրաձայնեց. «Վարդաշենի 66/1 և 38 շենքերի բնակիչները գտնվում են այժմ քաղաքապետի դիմաց, և իմ մոտ կա մի փաստաթուղթ, որտեղ ասված է ամեն ինչ, որտեղ ասվում է, որ սեյսմոլոգները, որ […]
12:36 09.08.2019
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը ռոումինգի և իր գործունեության սակագների հետ կապված պարզաբանում- հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ճշգրտում որոշ հայտարարությունների առնչությամբ Ստեփանակերտ, 9 օգոստոս, 2019թ. 1. «Մինչև հոկտեմբեր–նոյեմբեր 3G ցանց է ներդրվելու…»: «Ղարաբաղ Տելեկոմը» հիշեցնում է, որ Արցախում 3G-ն հասանելի է 2013թ. հունիսից՝ Շուշի, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում և հարակից տարածքներում: […]
12:30 09.08.2019
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր առավոտյան մեկնարկել է ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Քիչ առաջ մամուլի համար համատեղ հայտարարություն են արել Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով նիստի օրակարգի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի հերթական նիստի օրակարգում 15 հարց էր: Մենք հիմք պատրաստեցինք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի առաջիկա հանդիպման […]
12:26 09.08.2019
Գեղարքունիքի մարզում շարունակվում են կենդանիների անկման դեպքերը: Մանրամասները` ռեպորտաժում:
12:23 09.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում: Նրա մի ձևակերպում-վերնագիրը ընդլայնեց մարդկային մտքի սահմանները. «Եվ դարից երկար ձգվում է օրը»»։ Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանում է։
11:35 09.08.2019
Այսօր Երևանի ավագանու նիստը վարում է ոչ թե քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը․ «Ճիշտ է՝ օրենքով նախատեսված է նիստի Ձեր կողմից վարելը, բայց կարծում եմ՝ ցանկություն կա ավագանու կողմից տեղեկանալու քաղաքապետի բացակայության պատճառների մասին, բայց սա մեզ համար արտառոց դեպք […]
11:25 09.08.2019
Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:30-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ աջ ծնկի սրունքաթաթային հոդի շրջանի վնասվածքի ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կուրթան գյուղի 9-ամյա բնակչուհի: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Նույն օրը կամովին ոստիկանություն է ներկայացել մի բնակիչ և խոստովանել, որ որսորդական հրացանից 1 անգամ կրակել է շան ուղղությամբ և միամիտ դիպել հարևանությամբ բնակվող երեխայի ոտքին: […]
10:43 09.08.2019
Այս առաւօտ պայթումներ գրանցուած են Թուրքիա-Սուրիա սահմանին մօտ եղող թրքական Ռիհանլի գաւառակին մէջ։ Այս մասին լուրը հաղորդեց «Ռօյթըրզ» գործակալութիւնը՝ նշելով, որ պայթումը եղած է թրքական բանակին պատկանող զինապահեստանոցի մը մէջ։ Աղբիւրը նաեւ նշած է, որ պայթումները եղած են միաժամանակ եւ դէպքին հետեւանքով զոհերու կամ վիրաւորներու մասին մինչեւ այս պահը յստակ տուեալներ չեն հաղորդուիր։
10:41 09.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ-ից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, […]