TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Նախնական ախտորոշմամբ՝ Գյումրիում 17-ամյա տղայի մոտ սիբիրյան խոց է հայտնաբերվել

19:33 02.08.2019

Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, նախաբազկի և մատի այտուցով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել 17 տարեկան Արմեն Մուրադյանը: Բժիշկների հետազոտությամբ ու նախնական ախտորոշմամբ՝ տղայի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդությունը: Տղայի պատմելով՝ 3-4 օր առաջ իրենց սեփական տան բակում 2 ոչխար է մորթել և միայն այսօր է նկատել, որ ձախ ձեռքի միջնամատն այտուցված է: Սկզբում […]

̰
SHANTNEWS-ը ֆիքսել է պայթյունի հետևանքով վնասված մեքենայով վարորդի փախուստը

18:46 02.08.2019

Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ SHANTNEWS.am-ը ֆիքսել է մեքենայի փախուստի պահը:

̰
Քրգործ է հարուցվել «Էյ Ընդ Ար տուր»-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու փաստով

18:24 02.08.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի: Հրապարակումների […]

̰
Նոր Հայաստանը, ըստ էության, մի ստարտափ է. Փաշինյան

18:17 02.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Սևան ստարտափ» սամիթում նշեց, որ 2018-ի հեղափոխությունը, ըստ էության, ստարտափ էր, քանի որ մարդիկ հավաքվեցին մի գաղափարի շուրջ և այսօր, որպես արդյունք, ՀՀ-ում տարածված է ժողովրդի իշխանություն: Նրա խոսքերով՝ ստարտափ երևույթը պետք է յուրացնի ՀՀ-ում առկա ամեն քաղաքացի: «Մեր կառավարությունն ամեն օր մարդկանց ուզում է ասել, որ կարևորը փողը չէ, […]

̰
Բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

18:10 02.08.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, անզիջում պայքար մղելով կոռուպցիոն բնույթի երևույթների դեմ և հետամուտ լինելով ՀՀ հանցավորության և կոռուպցիայի հակազդման՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իր շարքերում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների […]

̰
Որևէ նոր առաջարկ ասուլիսի ժամանակ չի հնչել. Հակոբ Կարապետյանը՝ «Սանիթեքի» ասուլիսի մասին

18:03 02.08.2019

Այսօր տեղի ունեցած «Սանիթեքի» ասուլիսին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ասուլիսին առանձնապես նորություն չեն ասել, և քննարկված հարցերից իրենք տեղյակ են եղել: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ղեկավարի այն խոսքին, որ իրենց քաղաքական ճնշումների են ենթարկել, և այդ ճնշումների վառ ապացույցը 2019-ի փետրվարին ընկերության դեմ հարուցված […]

̰
Իջևանի ակցիաները չեն եղել ինքնաբուխ. Վանեցյան

17:46 02.08.2019

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաներին. «Ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել է մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա»: ԱԱԾ տնօրենն ասել է, որ եթե կլինեն անձինք, որոնք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ապա անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և դիրքից՝ կենթարկվեն պատասխանատվության: Անդրադառնալով ֆեյքերի դեմ ԱԱԾ […]

̰
Հպարտ եմ ձեզանով, ախպերիկներ. Նիկոլ Փաշինյան

17:43 02.08.2019

«Հպարտ եմ ձեզանով եղբայրներ… ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մեկնաբանել է այն լուրը, որ 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15 տոկոսով ավելի քաղաքացի։

̰ ̰
Վթար Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին. տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ

17:17 02.08.2019

Օգոստոսի 2-ին` ժամը 16:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված  2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.):

̰ ̰ ̰
Պայթյունից վնասված Range Rover-ը, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից

16:51 02.08.2019

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկաններից մեկը մյուսին հրահանգել է Մելո անունով անձին բերման ենթարկել: Ենթադրվում է, որ դեպքի վայրը լքած մեքենան պատկանում է նրան: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա […]

̰
Նռնակով զինված տղամարդը մտել է ոստիկանություն

14:48 02.08.2019

Երեկ՝ ժամը 21։20 –ի սահմաններում, Սյունիքում մի տղամարդ նռնակը ձեռքին մտել է ոստիկանության Գորիսի բաժնի մասնաշենք, սպառնացել, որ կպայթեցնի։ Այս մասին SHANTNEWS-ին հայտնեցին ոստիկանությունից: Ոստիկանները վնասազերծել են նրան, ձեռքից վերցրել «Ֆ-1» տեսակի նռնակը, որը եղել է  առանց պայթուցիչի։ Ռազմամթերքը փաթեթավորվել, ուղարկվել է  փորձաքննության։ Քաղաքացուն տեղափոխել են նյարդահոգեբուժական դիսպանսեր։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

̰
ԱՄՆ հայկական լոբբին ճնշում է բանեցնելու ԱՄՆ Կոնգրեսի վրա. Հայ դատի ներկայացուցիչ

14:28 02.08.2019

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը SHANTNEWS-ին մեկնաբանություններ է տալիս ԱՄՆ-ի կողմից Արցախին ուղղվելիք օժանդակությունը կրճատելու տեղեկության շուրջ: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը մտադիր կրճատել կամ դադարեցնել Արցախին և Հայաստանին տրվող օգնությունը, և արդյո՞ք ճիշտ են Ադրբեջանին տրվող օգնության չափն ավելացնելու մասին լուրերը, պարզաբանում է ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը՝ նշելով, որ ամեն դեպքում ԱՄՆ […]

̰
Պայթյունի հետևանքով վնասվել է Շշի Մելոյի Range Rover-ը. Երևան-Սևան ավտոմայրուղին խցանված է

14:17 02.08.2019

Օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհին առաջացել է լուրջ խցանում: Պայթյունի հետևանքով վնասվել են երկու՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Զոհեր և վիրավորներ չկան: Տեղեկություններ կան, որ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Շշի Մելո մականվամբ Մելիք […]

̰
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել

13:50 02.08.2019

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի ֆեյսբուքյան էջից: Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռևս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին: Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնում է արդեն 20 տարի: https://www.facebook.com/asipc.am/photos/a.1198480063547428/2452639181464837/?type=3&theater

̰
«Սանիթեքը» կդիմի միջազգային արբիտրաժի, բայց ունի նաև աղբահանության վերանայման 2 առաջարկ

13:38 02.08.2019

«Սանիթեք» ընկերությունը մտադիր է դիմել միջազգային արբիտրաժի իրականացման։ Իսկ մինչ այդ՝ երկուշաբթի, մտադիր են հանդիպում ունենալ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօրվա հեռակա ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։ Նա ասաց, որ անկախ դրանից՝ իրենք ոչ մի դուռ չեն փակում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հարցում, նույնիսկ երկու առաջարկ ունեն, որոնք պատրաստ են իրականացնել […]

̰
«Սանիթեքի» դեմ քրգործն անօրինական է, փորձում են բռնագրավել գույքը․ ընկերության ղեկավարն ասուլիս է տալիս տեսակապով

12:23 02.08.2019

«Սանիթեք» ընկերության ղեկավարի ասուլիսն այսօր անցկացվում է հեռակա՝ տեսակապի միջոցով։ Ընկերության ղեկավարն այսօր բացատրեց, թե ինչու է խոսում տեսակապով և ինչու էր ուզում ասուլիսն անցկացնել Թբիլիսիում, ոչ թե Երևանում։ ««Սանիթեք» ընկերությունն արդեն տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների։ Եվ այդ ճնշումների օրինակներից մեկն այն քրեական գործն է, որ հարուցվել […]

̰
Ելույթ կունենամ Ստեփանակերտում՝ մեր համազգային հարցերի վերաբերյալ․ Փաշինյան

11:27 02.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապով տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի բացման արարողության կապակցությամբ օգոստոսի 5-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նա բոլորին խնդրեց ներկա լինել այդ օրը, քանի որ լինելու է «շատ կարևոր խոսակցություն»։ Փաշինյանն ասաց, որ առիթն օգտագործելու է՝ ավելի լայն օրակարգով խոսելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հարցերի վերաբերյալ, համազգային միասնության և այլ թեմաներով։ Վարչապետն ասաց, […]

̰
Մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

11:10 02.08.2019

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի թիվը հասել է 10-ի: Այսուհետև դարձյալ կգործի ուժեղագույնների խմբից դուրս մնալու կանոնը: 2 շրջանից հետո 6 թիմ կպայքարի տիտղոսի և մրցանակային տեղերի, վերջին քառյակի թիմերը՝ բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: 2019/2020թթ. առաջնությունը կմեկնարկի Գյումրիում. օգոստոսի 2-ին՝ ժամը 17-ին՝ «Շիրակը» կընդունի բրոնզե մեդալակիր «Բանանցին», որն ամենից շուտ ավարտեց իր եվրագավաթային ելույթը: […]

̰
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

11:00 02.08.2019

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մյուս շրջաններում 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ […]

̰
Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնեցի ֆինանսավորել. Փաշինյան

09:49 02.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սիրով համաձայնել է ֆինանսավորել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի առաջարկած գաղափարը։ «Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երևանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ: Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում […]

̰
Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ թատերախմբի հավաք է անցկացրել

09:37 02.08.2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ վերադարձել է Մոսկվայի դրամատիկ թատրոն։ Նա  թատերախմբի հավաք է անցկացրել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Հավաքի ժամանակ որոշվել են 24-րդ թատերաշրջանի անելիքներն ու ծրագրերը: ТАСС-ի փոխանցմամբ՝ ամբողջ թատերախումբը դուրս է եկել փողոց՝ նրան դիմավորելու։ Ջիգարխանյանը որպես դերասան ներգրավված չի լինի ներկայացումներում, սակայն մասնակցություն կունենա որպես գեղարվեստական […]

̰
Բանգկոկում պայթյունների շարք է իրականացվել. կան տուժածներ

08:27 02.08.2019

Բանգկոկի կենտրոնական շրջաններում 7 պայթյուն է որոտացել։ Այդ մասին հաղորդում է Nation TV հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի է միայն 2 տուժածի մասին։ Սկզզբում 3 պայթյուն է որոտացել Պրատու Նամ շրջանում տեղի ժամանակով 5:00-ին (Երևանի ժամանակով 00:00-ին)։ Ինքնաշեն պայթուցիկը թաքնված է եղել չոր տերևների մեջ, որի հետևանքով քաղաքապետարանի 2 աշխատակից է տուժել։ Հաջորդ երկու պայթյուններն […]

̰
Կոտայքի մարզում 41-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել ծիրանի առևտրով զբաղվողին

00:09 02.08.2019

Հուլիսի 31-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Լ. Մ-ն, իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 568 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչ՝ 41-ամյա Ս. Պ.-ին։ Shamshyan-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը, որը նշված վայրում զբաղվում էր ծիրանի առուվաճառքով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ […]

̰
Սոչիի օդանավակայանից հերքել են լուրերը՝ հայկական ազգանունով աշխատակիցներին աշխատանքից ազատում են

23:23 01.08.2019

Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հերքել է լուրերը՝ օդանավակայանի հայկական ազգանունով աշխատակիցներին աշխատանքից հեռացնում են։ «Սոչիի միջազգային օդանավակայանը, ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված լուրերի, հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա անվիճելի առավելություն ենք համարում: Կադրային որոշումները կայացվում են՝ միշտ հիմնվելով […]

̰
̰
«Փյունիկը» չհաղթեց, բայց դուրս եկավ հաջորդ փուլ

23:04 01.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» հյուրընկալվել էր չեխական «Յաբլոնեցին»: Թիմերի միջև առաջին խաղը կայացել էր Գյումրիում, «Փյունիկը» հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղը բավականին լարված է ընթացել: Հանդիպման վերջնամասում երկու թիմերն էլ մնացել են 10 հոգով: Չնայած գոլային հնարավորություններին՝ թե՛ չեխական, թե՛ հայաստանյան ակումբին չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ: 0-0 հաշիվը ձեռնտու էր Երևանի […]

̰
Ստեփանակերտում նույնպես 3D հետիոտնային անցում են գծել

22:48 01.08.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի փորձից ոգեշնչված՝ Ստեփանակերտում հետիոտնային գծանշման փորձ են կիրառել: «Երևանի փորձից ոգեշնչված՝ Ստեփանակերտի գործընկերները կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը։ Ու առաջին անցում ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երևանցիների (առաջին անգամ չէ, որ էդպես է:) )։ […]

̰
BACK_TO_TOP