22:24 31.07.2019
Մայրաքաղաքի կանաչ գոտիների թերի են ոռոգվում, իսկ դրա հիմնական պատճառը ոռոգման ջրի անկանոն մատակարարումն է: Քաղաքապետարանը բացատրել է ստեղծված իրավիճակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունում էլ տեղեկացրել են, որ շոգ եղանակի, չոր խոտի առկայության ու խոտածածկույթը պատշաճ չոռոգելու պատճառով բազմաթիվ հրդեհներ են առաջանում:
22:21 31.07.2019
Լրագրող Գագիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Ռուսաստանի իշխանությունները աշխատանքից ազատում են Սոչիի օդանավակայանի՝ ազգությամբ հայ աշխատակիցներին։ «Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի իշխանությունները մեծ «գորովանքով» աշխատանքից ազատում են Սոչիի օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցներին։ Եթե այս լուրը համապատասխանում է իրականությանը, ապա մեր իշխանությունները լուրջ անելիք ունեն»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ Ապա լրագրողը ներկայացրել […]
22:02 31.07.2019
Երևանում դժբախտ դեպք է գրանցվել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ կայանած մեքենայի սրահում տղամարդ կա, որը կարծես մահացել է: Ահազանգով մեկնած իրավապահները պարզել են, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի սրահում մահացած տղամարդն ապրում էր Երևանում, 60 տարեկան էր: Իրավապահները նրա մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերել և […]
20:26 31.07.2019
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Տավուշի մարզի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների պետական գնման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրվագներով հարուցվել է քրեական գործ։ Հաղորդագրության համաձայն՝ պետական շահերի պաշտպանության իր լիզորությունն իրացնելու շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների […]
20:06 31.07.2019
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը կատակել է տաք եղանակից բողոքների առիթով։ Նա խորհուրդ է տալիս տրամադրվել, որ հով է։ «Մի հատ ձեզ տրամադրեք, որ շատ հով է։ +40 աստիճանի շոգը որն է։ Բա ամառ է ?», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրենյանը։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2532457430150824
20:00 31.07.2019
ՀՀ Ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրեց […]
19:53 31.07.2019
Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ […]
19:50 31.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է միջադեպին, երբ մանկահասակ երեխայի սոնոգրաֆիայի համար գումար են պահանջել՝ թեև այդ տարիքի երեխաների բուժօգնությունը պետք է անվճար լինի։ «Անդրադառնալով 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին, որի վերաբերյալ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարվել՝ ուզում եմ նշել, որ մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական […]
18:55 31.07.2019
Արձակուրդի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հայտնի Կալավան գյուղ, որտեղ գյուղացիները զարգացող զբոսաշրջություն են հիմնել։ Այնտեղ նա հանդիպել է իր ծանոթներից մեկին՝ Աղավարդ Վարդանյանին, որին հրավիրել է իր մեքենայով գնալ հարևան Դպրաբակ գյուղ։ Ընթացքում ուղիղ կապով Փաշինյանը ներկայացրեց, որ Վարդանյանին ճանաչում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակներից։ Գյուղերից մեկն այցի ժամանակ Վարդանյանը մոտեցել էր Փաշինյանի […]
18:18 31.07.2019
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, […]
17:51 31.07.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացում է. «Սույն թվականի հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ: […]
17:39 31.07.2019
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով նախատեսվում է 2020 թվականից սկսել սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային դուրս բերումը շրջանառությունից։
17:32 31.07.2019
Արձակուրդի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սևանի ափին գտնվող Կալավան գյուղ։ Բնակիչներից մեկի հետ նա հիմա շրջում է գյուղում ու ներկայացնում գյուղի զարգացման հաջողությունները։ «Անհատական ջանքի մասին» վերտառությամբ ուղիղ միացմամբ Փաշինյանը ներկայացրեց, որ այս գյուղը զարգանում է ինքնուրույն, գյուղացիները ստեղծում են հյուրատներ և ընդունում են զբոսաշրջիկներ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/487681972006852
17:13 31.07.2019
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր 16:00-ի դրությամբ Երևանում և մարզերում դիտվում է 40 և ավելի ջերմաստիճան: Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել հետևյալ պարզ կանոնները. Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր […]
16:50 31.07.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետարանին: Քանի որ անցանք ֆուտբոլային ալեգորիաների, ապա ստիպված եմ հիշեցնել Դաշնակցության հարգարժան գործընկերներին, որ նրանք գտնվում են օֆսայդում»:
16:36 31.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 16։00 դրությամբ Մեղրիում +43, իսկ Երևանում +40 աստիճան է»:
16:24 31.07.2019
«Սիլվա Համբարձումյանն ընդդեմ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի» քրեական գործով դատական նիստից առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը խոսել է դատավարության ձգձգման պատճառների մասին: «Դատավարությունն անընդհատ հետաձգվում է, քանի որ գործում ընդգրկված են մեծ թվով մարդիկ: Երեք-չորս հոգին փախած են, մեկը կալանավորած է, մեկն էլ ստորագրությամբ է շրջում քաղաքում: Կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին էլ չեն կարողանում գտնել: […]
15:43 31.07.2019
Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը դիմել է «Ռոսպատենտին» և խնդրել իր անունով գրանցել «Հասկանալ և ներել» (Понять и простить) բրենդը, գրում է Rusarminfo-ն: Արտոնագիր ստանալով՝ նա իրավունք կունենա բրենդի անվան տակ վարձույթ իրականացնել, արտադրել և վաճառել 3D ակնոցներ, հյութեր, ալկոհոլային խմիչք: Դրանից բացի՝ նա իրավունք կունենա իրականացնել մարքեթինգային և գովազդային քաղաքականություն: Նշվում է, որ Գալուստյանը հայտը […]
15:05 31.07.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է զինվորների համար նախատեսված մսի՝ կիզիչ արևի տակ տեղափոխման շուրջ քաղաքացու ահազանգով բարձրացած աղմուկին. «Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորները միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար, որպես լավագույն լուծում, պետք է սննդի ապահովման […]
14:20 31.07.2019
Թուրքիոյ նախագահ Ռէճէփ Թայէպ Էրտողանի երբեմնի ամենասերտ գործակիցին կարծիքով «Էրտողան այսօր մեծ ընկճախտի մէջ է»։ Այս մասին Տաւութօղլու յայտարարած է Financial Times պարբերականին վերջերս տրուած հարցազրոյցի մը ընթացքին։ Տաւութօղլու նաեւ կարծիք յայտնած է, որ Էրտողանի ղեկավարած «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը մտած է բաւականին բարդ փուլ մը եւ ան իշխող կուսակցութեան «վերակենդանացման» մասին մեծ յոյսեր չի փայփայեր։ […]
14:03 31.07.2019
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա է անցկացնում, ինչի համար բերված պաստառներին գրված են Երևանի քաղաքապետի նախընտրական խոստումները, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, չեն կատարվել։ Ակցիայի կազմակերպիչներից մեկը հիշատակեց դրանք՝ կանաչապատում, աղբահանություն, տրանսպորտի խնդրի լուծում։ Խոսնակը հայտարարեց, որ նախընտրական խոստումների կատարման համար ժամանակ էր անհրաժեշտ, բայց ընտրություններից հետո անցած 9-10 ամիսների ընթացքում իրենք այդ […]
13:10 31.07.2019
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին տրամադրելով տեսանյութ:
12:57 31.07.2019
Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր ոլորտներում առերևույթ չարաշահումների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչների նյութական բարեկեցությանը […]
12:41 31.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում տարածվող՝ ուղղաթիռի անհարկի օգտագործման լուրերին. «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի: Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի […]
11:56 31.07.2019
Ֆինանսների նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկում է հիպոփեքային վարկ վերցրած անձանց՝ «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնվելու դեպքում 6 ամսով հետաձգել վարկի մարումները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»։ Դրանք են․ կրեդիտառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ. կրեդիտառուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է 1-ին կամ […]
10:40 31.07.2019
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, […]
10:00 31.07.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, […]
09:49 31.07.2019
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի և «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված՝ այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված […]