21:54 01.08.2019
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վանի Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացվում են հնագիտական պեղումներ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ պեղումների աշխատանքը գլխավորող թուրք պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի՝ 2750 տարվա վաղեմություն ունեցող գերեզմանները բացահայտում են թաղումն իրականացնելու չորս տարբեր ձև, որոնք կիրառվել են ուրարտական շրջանում։ Առաջինը՝ դիակիզումից հետո մոխիրը կճուճի մեջ դնելով թաղելու […]
20:45 01.08.2019
Լոնդոնի «Արսենալ»-ում մեկնարկող մրցաշարից առաջ համալրում է տեղի ունեցել: «Զինագործների» շարքը համալրել է 24-ամյա հարձակվող Նիկոլա Պեպեն: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիլ»-ի նախագահը հաստատել էր ֆուտբոլիստի՝ Լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին լուրերը: Բանակցությունները ձգվել են մոտ 1 ամիս: Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «զինագործները» «Լիլ»-ին 79 մլն եվրո […]
18:42 01.08.2019
Երկու անձ կալանավորվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով […]
18:32 01.08.2019
Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ […]
17:58 01.08.2019
Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Իսկապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել, երկու կողմում էլ կան վիրավորներ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ վերջին պայմանավորվածություններին […]
17:57 01.08.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և արդարադատության նախարարի հանդիպման հիմնական թեման եղել է Ստամբուլյան կոնվենցիայի հարցը։ Այս մասին տեղեկությունները քննարկումից հետո հաստատեց ինքը՝ նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ասաց, որ պատգամավորներն ուսումնասիրել էին կոնվենցիան, ու արդարադատության նախարարության ներկայացուցիչները պատասխանել են կոնվենցիայի և դրա առանձին դրույթների վերաբերյալ պատգամավորների հարցերին։ Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորներն իրար […]
17:40 01.08.2019
«Եթե Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդման օրինակներ լինեն, Դավիթ Գրիգորյանը չի լինի այդ ցանկի, համենայնդեպս, առաջին հարյուրյակի մեջ»,- դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ լրագրողների հարցին այսօր այսպես պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Խոսքը, հիշեցնենք, այն դատավորի մասին է, որի որոշման հիման վրա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատվել էր կալանքից։ Նրա նկատմամբ հիմա գործ է հարուցված մեկ այլ […]
17:29 01.08.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավարտվել են պատգամավորների սենյակների վերանորոգման աշխատանքները. «ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր կողմից ավարտվեցին պատգամավորների սենյակների վերանորոգման աշխատանքները։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ պլանավորված 26 սենյակների փոխարեն կարողացանք գտնել ռեսուրսներ 39 սենյակների վերանորոգման համար»:
17:02 01.08.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ժամը 15։00-ից արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է անցկացնում ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նիստի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի թեման է:
16:24 01.08.2019
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության նախընտրական մարմինը սկսել է իր աշխատանքները: Ըստ որոշ տվյալների՝ մինչև այս տարվա վերջ պատրիարքը վերջապես կընտրվի, սակայն նոր կանոնադրության կարիք կա, որի համար նախընտրական կառույցը դիմել է Թուրքիայի իշխանություններին: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը SHANTNEWS-ին ներկայացնում է կանոնադրության անհրաժեշտությունը: Նա մանրամասնում է նաև, թե ինչպիսի պատրիարքի կարիք կա այսօր՝ նշելով, որ պաշտոնն […]
15:53 01.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Մինչ այդ, լրագրողները նախարարին հարցեր են ուղղվել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու նա որոշեց դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար, կամ արդյո՞ք կոնվենցիան չունի կասկածելի կետեր: «Ընդամենը խորհրդատվական կարծիք է, և մենք Վենետիկի հանձնաժողովին […]
14:38 01.08.2019
Հայաստանում գործող 15 վերգետնյա հեռարձակողներ ստեղծել են «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»-ն: Ասոցիացիայի նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքերով՝ նոր ձևավորված մարմնի հիմնական նպատակը հեռարձակողների իրավունքների պաշտպանությունն է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում, օրենսդրական բացերի լրացումը և, ընդհանրապես, այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են հեռարձակողները: «Սա մի հարթակ է, որը կարող է լինել կապող օղակ հեռարձակողների ու օրենսդիր […]
14:18 01.08.2019
ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենի թույլ տված ապօրինությունների վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Տավուշի մարզային վարչությունների և Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականին Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենը […]
13:16 01.08.2019
Շիրակի մարզի հուշարձանների տարածքները վերածվել են աղբանոցի: Օրինակը Մարմաշենի վանական համալիրի տարածքն է: Ամեն տարի ամռանը, երբ հովեկներն այստեղ հանգստանում են, խնջույքից հետո աղբակույտեր են թողնում: Հանգստյան տաղավարների սեփականատերերը տարածքը մաքրում են ու աղբը տեղափոխում եկեղեցուց ոչ հեռու գտնվող ձորակը, որտեղից այն չի տեղափոխվում: Արդյունքում՝ վանական համալիրի տարածքում հսկա աղբակույտ է գոյացել, գարշահոտություն է տիրում: […]
13:11 01.08.2019
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. «Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում՝ 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո, սպասվում են […]
12:51 01.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝ ✔️Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով […]
12:24 01.08.2019
Օգոստոսի 6-ից 17-ը Հայաստանում անցկացվելու են Համահայկական 7-րդ խաղերը, որոնց ընթացքում Հայաստան են ժամանելու նաև արտերկրի հայազգի մարզիկներ։ Նրանց ֆինանսական բեռը թեթևացնելու համար կառավարությունն այսօր որոշում ընդունեց նրանց ազատել Հայաստան մուտքի արտոնագրի վճարումից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ կառավարության նիստը վարող փոխվարչապես Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այդ խաղերի բացումն անցկացվելու է Ստեփանակերտում՝ Արցախում, ինչին հասնելու համար […]
12:20 01.08.2019
Կառավարությունը հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին: Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հա մակերեսով տարածքը կհատկացվի mաքսատան ստեղծման համար: Կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ կլինի 181 միլիոն դրամ։ «Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, դրա համար շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Հունվարի 1-ից հուլիսի […]
11:55 01.08.2019
ՀՀ կառավարությունը Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին կվճարի 12000 դոլար: Այս մասին որոշման նախագիծ կա: Այսօր՝ 14:30-ին «Տարոն Ավիա» ավիաընկերության միջոցով Հուրգադայից Երևան կտեղափոխվեն 109 քաղաքացիներ: Ավելի վաղ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրել էր 47 միլիոն դրամ՝ ՀՀ հարյուրավոր քաղաքացիների Հայաստան վերադարձնելու համար:
11:36 01.08.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ: Գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափի խարդախության հատկանիշներով: Սա այն տուրիստական գործակալությունն է, որի նախաձեռնած` Եգիպտոս-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Եգիպտոսից: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ […]
10:11 01.08.2019
Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 232 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ […]
09:59 01.08.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայրապետական նույն տնօրինությամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
09:49 01.08.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի […]
09:30 01.08.2019
Միացյալ Նահանգներում բնակվող անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր: Asbarez-ի հաղորդմամբ՝ մրցանակն ամերիկահայ լրագրողը ստացել է ամերիկյան PBS հեռուստաալիքով 2018-ի մայիսին ցուցադրվող Holocaust Soliloquy («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար։ «Պապս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից մեկն է եղել։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ողջ կյանքի ընթացքում […]
23:10 31.07.2019
FIFA-ն հրապարակել է այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են դառնալ Տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Նրանց ցանկից դուրս է մնացել նախորդ տարի լավագույնը ճանաչված Լուկա Մոդրիչը։ Սակայն ցանկում ներառված են 2008-2017 թվականներին 5-ական անգամ այդ կոչումը ստացած ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն։ Սադիո Մոնե, Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյք, Հարրի Քեյն, Քրիշտիանու Ռոնալդու, Ֆրենկի դե […]
22:43 31.07.2019
Արձակուրդում գտնվող վարչապետն ամփոփել է այսօրվա շրջագայության արդյունքները։ Ազատ ժամանակն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Գեղարքունիքի մարզի երկու համայնքներ՝ Կալավան և Դպրաբակ: Կալավանը վերջին տարիներին վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Այստեղ տարեկան ընդունում են մոտ 2 հազար զբոսաշրջիկների։ 2020-ին ակնկալում են զբոսաշրջիկների թիվը հասցնել 10 հազարի։ Վարչապետը զրուցել է այդ ծրագրի հեղինակ Ռոբերտ Ղուկասյանի հետ, այնուհետ […]
22:33 31.07.2019
Հուլիսի 29-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում Գորիսի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք։ Նրանք բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3խմ փայտանյութով բեռնված «Գազ-52» մակնիշի ավտոմեքենա, որի 55-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեղրիի […]