11:56 31.07.2019
Ֆինանսների նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկում է հիպոփեքային վարկ վերցրած անձանց՝ «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնվելու դեպքում 6 ամսով հետաձգել վարկի մարումները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»։ Դրանք են․ կրեդիտառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ. կրեդիտառուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է 1-ին կամ […]
10:40 31.07.2019
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, […]
10:00 31.07.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, […]
09:49 31.07.2019
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի և «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված՝ այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված […]
22:25 30.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ օգոստոսի 1-ից դադարեցնում է պաշտոնավարումը։ «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ օգոստոսի մեկից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի պաշտոնում: Շտապեմ հավելել, […]
22:10 30.07.2019
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Կարևորի մասին ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում 2019 թվականի համար նախատեսված ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Բոլոր այն կազմակերպությունները, ովքեր երբևէ առնչվել են խնդրո առարկա գնման գործընթացներին և տուժել ցուցաբերած խտրական վերաբերմունքից, կարող են դիմել ՊՎԾ՝ գրելով նամակ [email protected] […]
22:08 30.07.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի աղբահանության համայնքային հիմնարկի համար պատվիրված ևս երկու աղբատար հասավ Երևան։ «Այս շաբաթվանից արդեն կազմակերպության 12 մեքենա կզբաղվի քաղաքի մաքրմամբ: Համալրումը շարունակվում է»,- գրել է նա:
21:16 30.07.2019
Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է դատավորի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը: Վերջինս նշել է, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Վարոսյանի խոսքերով՝ Դավիթ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել, […]
20:42 30.07.2019
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը: Արտիստն իր կարիերան սկսել է Երևանի պատանի ահնդիսատեսի թատրում 1949-1952 թվվականներին: 1970-1976 թթ. աշխատել է Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։ 1974 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1976-1978 թթ. աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1980-1984 թթ. աշխատել է Երևանի […]
19:43 30.07.2019
Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բոլոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային […]
19:30 30.07.2019
Ուկրաինայի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ դնել ռուսական Neyma տանկերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Կալանքի որոշման մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմական գլխավոր դատախազ Անատոլի Մատիոսը: Նրա խոսքերով` տանկերի հետ կալանքի տակ են դրվել նաև խուզարկության արդյունքում առգրավված փաստաթղթերը: «Մենք դա արեցինք: Վերջակետ»,- ասել է Մատիոսը:
18:42 30.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը: Մանվել Գրիգորյանը նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով: Նիստին Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել դրամական միջոցների վրա կալանքը հանելու համար, սակայն նիստի վերջում որոշում կայացվեց կալանքը ուժի մեջ թողնել: Դրամական […]
18:16 30.07.2019
Այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գայլը ոչխարներ է հոշոտել։ Դեպքը եղել է ոչ թե սարում, այլ գյուղի տնտեսություններից մեկում։ Օրը ցերեկով գիշատիչը մոտեցել է Բյուրակն գյուղի բնակիչ Հմայակ Կիրակոսյանի տանը։ Նրա ոչխարները եղել են ոչ թե անասնագոմում, այլ հարևանի բակում՝ առանձնացված բաց տարածքում։ Հմայակ Կիրակոսյանը SHANTNEWS-ի թղթակցին պատմել է, որ փարախում 29 […]
17:51 30.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառով։ Պաշտպանը միջնորդել էր դատարանին փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Պաշտպանը որպես գրավի չափ առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։ Մանվել Գրիգորյանին պատկանող […]
17:32 30.07.2019
Սոչիի փողոցներում հայտնվել են ամերիկյան թռչող, հսկա խավարասերներ, տեղեկացնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դեռևս պարզ չէ՝ ինչպես են դրանք հայտնվել սևծովյան ափամերձ տարածքներում: Ամերիկյան խավարասերն (Periplaneta americana) իր խմբի խոշորագույններից է, իրանի երկարությունը հասնում է 5 սմ-ի, իսկ բեղիկներով գերազանցում է 9 սմ-ը: Խավարասերի ամերիկյան այս տեսակը հիմնականում պահվում է հատուկ տեռարիումներում՝ որպես էկզոտիկ […]
17:08 30.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ բացօթյա ցերեկույթից. «Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»:
16:55 30.07.2019
Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: ՀՀ ԶՈՒ առաջին տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին՝ մրցելով Ղրղըզստանի, Իրանի և Ռուսաստանի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով: Մյուս երկու անձնակազմերը […]
16:48 30.07.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը, […]
16:31 30.07.2019
Ֆեյսբուքի հայկական տիրույթում վիճաբանությունների առիթ է դարձել Ստամբուլի օդանավակայանում արված լուսանկարը, որում պատկերված է հիջաբի խանութի գովազդ՝ «Արմինե» մակագրությամբ։ Տեղի թուրքերն էլ հայտարարել են, թե Արմինեն թուրքական անուն է։ Սա առաջացրել է համացանցի օգտատերերի մի մասի խորին դժգոհությունը։ Պարզվել է, որ դա գովազդային բաններ է՝ տեղադրված հայ առևտրականների կողմից։ Բանն այն է, որ մոտակայքում գործում […]
16:04 30.07.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը: Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ, […]
15:47 30.07.2019
Պոլսոյ մէջ նոր Պատրիարքի ընտրութիւնը պիտի կայացուի յառաջիկայ դեկտեմբեր ամսուան ընթացքին։ Այս մասին այսօր գրած է Պոլսոյ «ԺԱՄԱՆԱԿ» օրաթերթը, որ նաեւ նշած է, թէ ընտրութեան ժամկէտին մասին թերթը տուեալներ ճշդած է վերջերս կազմուած «Նախաձեռնարկ մարմին»-ի անդամներէն։ Յիշեցնենք, որ ընտրուելիք Պատրիարքը պիտի ըլլայ 85-րդը եւ ան պիտի յաջորդէ Տ. Մեսրոպ արք. Մութաֆեանին, որ վախճանած էր անցեալ […]
15:25 30.07.2019
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է ճամփորդության ընթացքում անհրաժեշտ պատվաստումներին և խորհուրդներ առանձնացրել դրանց վերաբերյալ՝ նկատելով, որ ճամփորդությունը, դրական միտումներով հանդերձ, կարող է ենթադրել նաև որևէ երկրում որևէ վարակիչ հիվանդության ձեռքբերման վտանգ: «Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին […]
14:37 30.07.2019
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը տեղեկացնում է, որ ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում: ««Սանիթեք» ընկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր […]
14:31 30.07.2019
Ամերիկահայ գործարար, աշխարհի ամենահարուստ հայուհի Կարոլին Ռաֆաելյանը դատի է տվել Bank of America-ին ու պահանջում է հատուցել իր ընկերության կորուստները՝ մոտ 1,1 միլիարդ դոլար։ Ամերիկահայ գործարարը բանկին մեղադրում է նաև սեռական խտրականություն դրսևորելու մեջ։ Ռաֆաելյանին պատկանում է «Alex and Ani» զարդերի հայտնի բրենդը, որի շուրջ էլ ընթանում է վեճը։ Գործարարը պնդում է, որ իր դեմ […]
12:58 30.07.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ պետք է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը և ներգրավել այլ օպերատորի: «Այլընտրանք չկա, քան «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերից մեկի փոխհամաձայնությամբ լուծարումը և երկրորդ միջազգային օպերատորի ներգրավումը: Մեր համոզմամբ՝ այն բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար, դրանում կհամոզվենք, երբ սանիտարական մաքրման հիմնարկը […]
12:33 30.07.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մամուլի ասուլիս է հրավիրել կառավարության շենքի առջև: Նա խոսել է «Սանիթեք»-ի աշխատանքի և Թբիլիսիում հրավիրած ասուլիսի մասին: «Կազմակերպությունը հանդիսանում է օտարերկրյա ներդրող, այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում իրականացնելը, կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա: «Սանիթեք»-ի ղեկավարությանը պետք է կոչ անեմ զերծ մնալ […]
12:12 30.07.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին»: