TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Ինչո՞ւ չի կայացել Երևան-Վիեննա թռիչքը

11:30 30.07.2019

Հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին նախատեսված Երևան-Վիեննա թռիչքը չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Մեզ հետ զրույցում ասացին, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով: Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ուղևորների մի մասին առաջարկվել է փոխել տոմսերը, և նրանք արդեն վերադառնում են, իսկ մյուս մասը վերադառնալու է ավելի ուշ: […]

̰
Բրոնզե մեդալ` քիմիայի միջազգային օլիմպիադայում

11:00 30.07.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Բրոնզե մեդալ է նվաճել  Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցիաշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։ Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը և անդամ Արմեն Գալստյանը։ Քիմիայի միջազգային օլիմպիադայում բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ Հիշեցնենք, որ 2018 թ-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Սլովակիայում և Չեխիայում,  մեր թիմը մրցանակների չէր արժանացել։ Առջևում Աստղագիտության և Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան է, որն անցկացվելու է օգոստոսի 2-10-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում։

̰
Նոր ուսումնական տարում 48 անուն դասագիրք կլինի երկու հատորով

10:11 30.07.2019

Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան, Անգլերեն, […]

̰
Արձակուրդի այս օրերին վայելում ենք երբեմնի կյանքի հաճույքները. Փաշինյան

09:54 30.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և կից գրել․ «Արձակուրդի այս օրերին վայելում ենք երբեմնի կյանքի հաճույքները. ընտանիքով տեղաշարժվում ենք մեր «բարի» «Nissan Qashqai»-ով»:

̰
Հովտաշենում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ

09:38 30.07.2019

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն․ Սուրենյան

09:22 30.07.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային […]

̰
Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը․ Արսեն Թորոսյանը հարցում է անցկացնում

09:08 30.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հարցում է անցկացնում՝ պարզելու, թե ինչպես է բնակչությունը վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը, որն աշխատող բնակչությունից կպահանջի որոշակի ամսական վճարումներ աշխատավարձի 3-5% չափով՝ ի հավելումն եկամտահարկի, կընդգրկի տարիքային բոլոր խմբերը և կներառի պոլիկլինիկական, շտապ […]

̰
Տավուշի մարզում 5-ամյա և 3-ամյա երեխաներին հայտնաբերել են լողավազանում` ջրահեղձ եղած

00:14 30.07.2019

Հուլիսի 29-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա․-երը։ […]

̰
Գեղարքունիքի մարզում զինծառայողը վթարի է ենթարկվել

23:29 29.07.2019

Երեկ՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի 18 AF 018 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ Սոթք գյուղի կենտրոնական խճուղու վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Արման Ա․-ն […]

̰
̰
Այսօր տեղի է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի բացումը

22:59 29.07.2019

Ծաղկաձորի «Գրողների տուն» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի բացումը: Երկու փուլով իրականացվող ծրագիրը տևելու է մինչև օգոստոսի 25-ը: Ընդհանուր առմամբ՝ ծրագրին մասնակցելու է շուրջ 400 սփյուռքահայ 30 երկրներից:

̰
«Շանթի» Womens Club նախագիծը ամենաշատ դիտում ունեցող ժամանցային հաղորդումն է

22:02 29.07.2019

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: «Շանթի» Womens Club նախագիծը ամենաշատ դիտում ունեցող ժամանցային հաղորդումն է: Դրան հաջորդում են «Արմենիա» հեռուստաընկերության «Մեր բակը», «Շանթի» «Անուղղելիները», «Արմենիայի» «Ֆուլ հաուսը», ապա՝ «Շանթ»-ի «Հումորի լիգա» նախագիծը: Հաջորդաբար «Արմենիա»  հեռուստաընկերության «Ֆուլ հաուս 9»-ը, «Մեր բակը» և «Տնփեսա» նախագծերն են:

̰
«Շանթի» եթերում ցուցադրվող «Անբան Հուռին» ամենաշատ դիտված մուլտֆիլմն է

21:50 29.07.2019

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: Մանկական հաղորդումների և ֆիլմերի վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականում է «Շանթ» հեռուստաընկերության «Անբան Հուռին» մուլտֆիլմը: Դրան հաջորդում են «Հանրային» հեռուստաընկերության «Հյուրանոց Տրանսիլվանիա», «Գնացքի արկածները», «Անահիտ» մուլտֆիլմերը: Դրանից հետո աղյուսակում «Շանթի» «Տրանսֆորմերներն» են, «Շողակաթ» հեռուստաընկերության «Հրեշտակը քաղաքում», ապա՝ «Հանրային» հեռուստաընկերության «Առյուծ արքան», «Վեր» մուլտֆիլմերը: […]

̰
«Շանթի» «Մերժվածը» 2019-ի առաջին եռամսյակում ամենաշատ դիտված սերիալն է

21:11 29.07.2019

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: «Շանթի» «Մերժվածը» վերջին ամիսներին ամենաշատ դիտված սերիալն է: Դրան հաջորդում է «Արմենիա» հեռուստաընկերության «Նռան հատիկ» և «Պատվից առավել» սերիալները, ապա՝ «Շանթ»-ի «Հարսիկը», «Արմենիայի» «Սև հանքեր», «Թունավոր սեր» հեռուստասերիալները: Հաջորդաբար կրկին «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» սերիալն է, ապա՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Վերջին գործարքը», «ATV» […]

̰
Հանրապետության ողջ տարածքում ճանապարհային մեծածավալ աշխատանքներ են իրականացվում

20:42 29.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհային մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Արդեն իսկ վերանորոգվել է 19 կմ ճանապարհ, 164,56 կմ այժմ գտնվում է շինարարության փուլում: 75,5 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման և 31,04 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրերն արդեն կնքված են, փոքր մասը կնքման փուլում է: Ընթանում են […]

̰
«Մամայի եփածն ուրիշ է» նախագիծը ճանաչվել է ամենադիտված խոհանոցային հաղորդում

20:35 29.07.2019

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: «Շանթ» հեռուստաընկերության «Մամայի եփածն ուրիշ է» նախագիծը ճանաչվել է ամենադիտված խոհանոցային հաղորդում: Դրան հաջորդում են «Հանրային» հեռուստաընկերության «Պատրաստենք միասին» հաղորդումը, «Արմենիա» հեռուստաընկերության «Համի ուժը», «Արմնյուզի» «Օրվա բաղադրատոմս» և «Անձնական խոհարար» նախագծերը, «Հ2»-ի «Ինչ եփել այսօր», «ATV»-ի «Սոված խաղեր», «Հ3»-ի «Ուտում ենք Խաչիկյանի […]

̰
«Շանթի» «Հորիզոնը» ճանաչվել է ամենառեյտինգային հեռուստատեսային լրատվական ծրագիրը

19:52 29.07.2019

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: Լրատվական հաղորդումներից ամենաբարձր վարկանիշն ունի «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագիրը, որին հաջորդում են «Արմենիայի» «Ժամը» լրատվականը, Հանրային հեռուստաընկերության  «Լուրերը»: Դրանից հետո աղյուսակում «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոնն» է, ապա՝ «Երկիր մեդիայի» «Երկիրն այսօր» ծրագիրը: Հաջորդաբար «ATV» հեռուստաընկերության «Այսօր» լրատվական ծրագիրն է, ապա «5-րդ» ալիքի […]

̰
1 մլն դրամ կաշառք վերցնելու պահին ՊԵԿ աշխատողներ են ձերբակալվել. ԱԱԾ

19:10 29.07.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված […]

̰
Սևանի թերակղզում հանգստացող իրանցիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

17:52 29.07.2019

Հուլիսի 27-ին` ժամը 17։50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելիս, թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով, Սևանի թերակղզուց ոստիկանության հենակետ բերման են ենթարկվել Իրանի 27-ամյա և 25-ամյա քաղաքացիներ: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կիսածխված գլանակ: Իրանցին հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը […]

̰
Արտակարգ պատահար Հալեպում. զոհվել է 17-ամյա Շանթ Քյոշկերյանը

17:12 29.07.2019

Հալեպում՝ Մարթինի փողոցում, կրակոցով սպանվել է հալեպահայ Շանթ Քյոշկերյանը: Այդ մասին SHANTNEWS-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրներից։ Նշվում է, որ դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են հանցագործին: Շանթ Քյոշկերյանը 17 տարեկան էր:

̰
Բանկոմատը պայթեցրել են և հափշտակել 18 մլն դրամ

17:07 29.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18 մլն դրամ գողանալու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի […]

̰
Մահացել է վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկրորդ տղամարդը

16:56 29.07.2019

Հուլիսի 27-ին Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ վերելակի պարանի կտրվելու հետևանքով սրահում գտնվող, 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էին հիվանդանոց: Նույն օրը՝ ժամը 22.30-ին, Էդմոնդ Թադևոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: Հուլիսի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09.30-ին, գիտակցության չգալով, մահացել […]

̰
Երեխան եռացրած ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա

16:53 29.07.2019

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հուլիսի 28-ին 10-ամյա երեխան եռացրած ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա: ՀՀ ոստիկանությունից SHANTNEWS-ին փոխանցեցին. «Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին, Մեծամորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել Մեծամորի բաժին, որ մեջքի շրջանում առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թվականին ծնված մի երիտասարդ: Մեկնել է ոստիկանության օպերատիվ խումբը և պարզել, […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը

15:35 29.07.2019

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել է: «Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և  ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին […]

̰
Նախկին քննչին մեղադրանք է առաջադրվել` շուրջ 6.5 մլն դրամի իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակության համար

15:00 29.07.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017 թթ․ զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի […]

̰
Պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրան Նոյեմբերյանից տեղափոխում են Երևան

14:57 29.07.2019

ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ երեկ Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: SHANTNEWS.am-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ զինծառայողն այժմ տեղափոխվում է Երևան: Մեզ հաղորդեցին, որ նրա առողջական վիճակը կայուն է՝ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողը արմնկային շրջանում հրազենային վնասվածք է ստացել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ առիթով ևս […]

̰
Երեկ Սևանա լիճ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. Նիկոլ Փաշինյան

14:42 29.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքներ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. «ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ […]

̰
Չեն պատրաստվո՞ւմ հրաժարվել ժամկետային զինծառայությունից. մեկնաբանում է պաշտպանության փոխնախարարը

13:59 29.07.2019

Անցած զորակոչին և այս զորակոչին զորակոչիկների բավական ավելացում ունենք. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Ի միջի այլոց, ուզում եմ, որ հաշվի առնենք, որ օրենքով մենք այս տարի գնացինք մի աննախադեպ իրավակարգավորման: Օրենքով տարեկետում տվեցինք միջին մասնագիտական կրթություն ունեցող զինակոչիկներին, բավական լուրջ քանակի մասին է խոսքը, բայց անգամ այդ պայմաններում […]

̰
Պետք է բարդացնել դատավորների նշանակումը. Վիկտոր Սողոմոնյանը՝ SHANTNEWS-ի հարցին ի պատասխան

13:30 29.07.2019

Ինչպե՞ս եք վերաբերվում դատական համակարգի բարեփոխումներին. SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Արմեն Դանիելյաններ չպետք է լինեն դատական համակարգում: Ոչ ոք չի ասում, որ բոլոր դատավորները լավն են, բայց ոչ ոք չպետք է ասի, որ բոլոր դատավորները վատն են: Վերցնել մեգաֆոնը, մտնել դատավորների մեջ, փորձել ինչ-որ բան փոխել, ոչ մի բան […]

̰
Նոր մանրամասներ Տյումենի շրջանում տեղի ունեցած վթարից. վթարի մեղավորը հայ վարորդը չէ

13:10 29.07.2019

Հուլիսի 28-ին Տյումենի շրջանի R-24 մայրուղու 525-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի ականատեսները պատմել են, որ Renault Logan մեքենան ճանապարհի էր 2 այլ ավտոմեքենաների հետ: Ինչ-որ մի հատվածում մեքենայի վարորդը տեսադաշտից կորցրել է մյուս մեքենաները, որոշել է շրջադարձ կատարել արագընթաց մայրուղու վրա և գտնել ընկերներին: Այդ ընթացքում Renault Logan մեքենայի՝ 1972 թ. ծնված կին վարորդը հարվածել […]

̰
BACK_TO_TOP